Բոգդան Խմելնիցկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոգդան Խմելնիցկի
Богдан Зиновій Хмельницький
BChmielnicki.jpg
Հաջորդող Իվան Վիգովսկի
 
Մասնագիտություն՝ պետության գլուխ, քաղաքական գործիչ, warlord և դիվանագետ
Դավանանք ուղղափառություն
Ծննդյան օր դեկտեմբերի 27 1595 (հունվարի 6 1596)
Ծննդավայր Սուբոտով, Կիևի վոեվոդություն, Մալոպոլյան պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա
Վախճանի օր հուլիսի 27 (օգոստոսի 6), 1657[1] (61 տարեկան)
Վախճանի վայր Չիգիրին, Կազակական հետմանություն
Թաղված Illinska Church in Subotiv
Դինաստիա Խմելնիցկիներ
Քաղաքացիություն Royal Banner of Stanisław II of Poland.svg Ռեչ Պոսպոլիտա և Flag of the Cossack Hetmanat.svg Կազակական հետմանություն
Հայր Միխայլո Խմելնիցկի
Ամուսին Աննա Սոմկո
Գելենա Չապլինսկայա
Աննա Զոլոտարենկո
Զավակներ Յուրի Խմելնիցկի, Տիմոշ Խմելնիցկի, Գրիգորի, Օստապ, Եկատերինա Խմելնիցկայա, Ստեպանիդա, Ելենա, Մարիա
 
Ինքնագիր Изображение автографа

Խմելնիցկի Բոգդան (ուկրաիներեն՝ Богдан Зиновій Хмельницький, դեկտեմբերի 27 1595 (հունվարի 6 1596), Սուբոտով, Կիևի վոեվոդություն, Մալոպոլյան պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա - հուլիսի 27 (օգոստոսի 6), 1657[1], Չիգիրին, Կազակական հետմանություն), ուկրաինական պետական գործիչ, զորավար, Ուկրաինայի հետման (1648-16571640-ական թթ. կեսերին նախապատրաստել, 1648 թվականին գլխավորել է լեհական տիրապետության դեմ ուկրաինական ժողովրդի ազատագրական պայքարը։ Խմելնիցկին հաղթանակներ է տարել լեհական զորքերի դեմ Ժոլտիյե Վոդիի, Կորսունի, Պիլյավցիի (1648), Բատոգի (1652) մարտերում։

Գիտակցելով պանական Լեհաստանի լծից սեփական ուժերով Ուկրաինան ազատագրելու անհնարինությունը և արտահայտելով Ռուսաստանի հետ վերամիավորվելու ուկրաինական ժողովրդի կամքը՝ Խմելնիցկին ձգտել է իրականացնել այդ միավորումը։ 1654 թվականի հունվարի 8-ին Պերեյասլավում ժողովրդական ռադան հռչակեց Ուկրաինայի վերամիավորումը Ռուսաստանի հետ։ Ուկրաինական զորքերը Խմելնիցկու գլխավորությամբ ակտիվորեն մասնակցեցին Ուկրաինայի համար ռուս-լեհական պատերազմին։ Ազատագրական պատերազմի ընթացքում Խմելնիցկին հանդես եկավ միաժամանակ որպես զորավար, դիվանագետ և ուկրաինական պետականության կազմակերպիչ։ Նրա օրոք ստեղծված պետական ապարատը, թեկուզև կազակային վերնախավի և ուկրաինական շլյախտայի դասակարգային գործիքն էր, այնուամենայնիվ, մեծ դեր խաղաց Լեհաստանի տիրապետությունից ուկրաինական ժողովրդի ազատագրության գործում։

1888 թվականին Կիևում կանգնեցվել է Խմելնիցկու արձանը։ 1943 թվականին խորհրդային կառավարությունը սահմանեց Խմելնիցկու երեք աստիճանի շքանշաններ։ 1943 թվականին Պերեյասլավը վերանվանվեց Պերեյասլավ-Խմելնիցկի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #118520504 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 58 CC BY-SA icon 80x15.png