Կորսունի ճակատամարտ (1648)
| Թվական | Մայիսի 26, 1648 |
|---|---|
| Մասն է | Խմելնիցկու ապստամբություն |
| Վայր | |
| Հակառակորդներ | |
| Հրամանատարներ | |
Տուգայ բեյ | |
| Կողմերի ուժեր | |
| 15 000 կազակներ, 3000 թաթարներ | 5000 |
| Ռազմական կորուստներ | |
| Անհայտ | 4500-5000 |
| Ընդհանուր կորուստներ | |
Կորսունի ճակատամարտ (ուկրաիներեն՝ Корсунь, լեհ.՝ Korsuń), Բոգդան Խմելնիցկու գլխավորած ուկրաինական կազակների (15-17 000) և Ղրիմի թաթարների (4000) ճակատամարտը հետմաններ Ստեֆան Պոտոցկու և Մարցին Կալինովսկու լեհական զորքի (ավելի քան 20 հզ.) դեմ ՝ ուկրաինական ժողովրդի 1648-1654 թվականների ազատագրական պատերազմի ժամանակ։
Ժոլտիե վոդիում իրենց առաջապահ ջոկատների ջախջախումից հետո լեհերը պաշտպանական դիրք գրավեցին Կորսունի մերձակայքում։ Մայիսի 15-ին թաթարները անհաջող գրոհ կազմակերպեցին հակառակորդի ձախ թևի վրա։ Խմելնիցկին հմուտ զորաշարժերով ստիպեց Պոտոցկու գնդերին նահանջել անտառով, որտեղ դարան էր մտել Մ. Կրիվոնոսի 6000-անոց ջոկատը։ Լեհական զորքերը շրջապատվեցին և ջախջախվեցին։ Գերվեցին ավելի քան 8,5 հզ. մարդ, 2 հետմանները և ամբողջ հրետանին։ Կորսունի ճակատամարտի հաղթական ելքը Ուկրաինայում համաժողովրդական ապստամբության ազդանշան հանդիսացավ։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 663)։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորսունի ճակատամարտ (1648)» հոդվածին։ |