Բարրի Լինդոն
«Բարրի Լինդոն»[Ն 1] (անգլ.՝ Barry Lyndon), ամերիկա-բրիտանացի ռեժիսոր Սթենլի Կուբրիկի կինոֆիլմը, որը լայն ճանաչման է հասել որպես պատմական («կոստյումային») կինեմատոգրաֆիայի բարձրակետերից մեկը։ Այն անգլիական դասական գրականության ներկայացուցիչ Ուիլյամ Մեյքփիս Թեքերեյի «Բարրի Լինդոնի գործունեությունը» (1844) խաբեբայապատում վեպի էկրանավորումն է, որտեղ պատմվում է իռլանդացի արկածախնդիր Ռեդմոնդ Բարրիի ճակատագրի մասին, որն իր առաջ նպատակ էր դրել ամեն գնով առաջ գնալ և մտնել անգլիական բարձր հասարակություն 18-րդ դարի կեսերին։ Չնայած երեք ժամ տևողությանը՝ պատմությունը բազմաթիվ թելերով կապված է զուգահեռ վայրերին, լեյտմոտիվներին, որոնք տարբեր իրավիճակներում մեկը մյուսում արտացոլվող հայելային լաբիրինթոս են ստեղծում[11]։ Բացարձակ ռեալիստական արդյունք ստանալու համար Կուբրիկը պնդել է օգտագործել ոչ միայն հենց իրական դեկորացիաներ, այլ նաև հագուստներ։ Ամբողջ նկարահանումն իրականացվել է բնապայմաններում։ Ինտերիերը լուսավորվել է միայն բնական ցերեկային լույսով կամ մոմերով, որպեսզի կարողանան հասնեն կինոյի պատմության մեջ արտասովոր լուսաստվերի տպավորությանը[12]։
Դիպաշար
[խմբագրել | խմբագրել կոդը]Մաս առաջին. «Ինչպես Ռեդմոնդ Բարրին ձեռք բերեց Բարրի-Լինդոն անունը և տիտղոսը»
[խմբագրել | խմբագրել կոդը]Իռլանդիա, 18-րդ դարի կեսեր։ Ռեդմոնդ Բարրին (Ռայան Օ’Նիլ) պարզ, մաքուր գյուղացի տղա է, տանն ապրում է այրիացած մոր հետ։ Նրա առաջին սերը՝ զարմուհի Նորան (Գեյ Հեմիլթոն), տղամարդկանց հարցում հեռու է անմեղությունից։ Ռեդմոնդը երազում է նրա հետ կապել իր ապագան, մինչև որ նրա ճանապարհին չի հայտնվում անգլիացի կապիտան Կվինը (Լեոնարդ Ռոսիտեր), մի վախկոտ, բայց ունևոր մարդ։ Նորայի հարազատները նրան խոշոր գումար էին պարտք և հարցն այդ կերպ հարթելու համար որոշում են նրան ամուսնացնում են Նորայի հետ։
Նորայի և կապիտանի նշանադրության կապակցությամբ ճաշի ժամանակ Ռեդմոնդը բացահայտորեն փեսացուին վիրավորանք է հասցնում (դեմքին շպրտելով գինու բաժակը) և նրան մենամարտի հրավիրում։ Նորայի հարազատները, չկարողանալով համոզել Ռեդմոնդին, բեմադրում են կապիտանի մահը մենամարտի ժամանակ։ Ռեդմոնդը ստիպված էր փախչել արդարադատությունից։ Անտառային ճանապարհի վրա նրան դարանում են ավազակները և վերցնում նրա փողերն ու ձին։ Երիտասարդը, հայտնվելով չքավոր իրավիճակում, ծառայության է անցնում անգլիական զորքերում։
Զորքերում Ռեդմոնդի ծառայությունը ցուցադրվում է բռնցքամարտի ու ճակատամարտերի հերթագայությամբ՝ լի անիմաստ արյունահեղությամբ։ Անգլիացի զինվորները «թնդանոթի միս» էին դառնում Յոթնամյա պատերազմի դաշտերում, որի պատճառները և նպատակը, ինչպես նշում է պատմողը, ոչ ոք չգիտեր։ Օգտվելով առիթից (լճակում լողացող երկու սիրեցյալ սպաների քչփչոցը)՝ Ռեդմոնդը տիրանում է պրուսական հրամանատարության սուրհանդակի համազգեստին և դասալքում ճամբարը։ Նրա ճանապարհն անցնում է դեպի չեզոք Հոլանդիան։
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ավելի ճշգրիտ թարգմանությունը կլինի «Բարրի-Լինդոն, քանի որ դա կրկնակի ազգանուն է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Pramaggiore M. 52,6 // Making Time in Stanley Kubrick’s Barry Lyndon: Art, History, and Empire — Bloomsbury Publishing, 2015. — ISBN 978-1-4411-6775-0
- ↑ 2,0 2,1 2,2 Pramaggiore M. 103,9 // Making Time in Stanley Kubrick’s Barry Lyndon: Art, History, and Empire — Bloomsbury Publishing, 2015. — ISBN 978-1-4411-6775-0
- ↑ Pramaggiore M. 100,7 // Making Time in Stanley Kubrick’s Barry Lyndon: Art, History, and Empire — Bloomsbury Publishing, 2015. — ISBN 978-1-4411-6775-0
- ↑ Pramaggiore M. 102,3 // Making Time in Stanley Kubrick’s Barry Lyndon: Art, History, and Empire — Bloomsbury Publishing, 2015. — ISBN 978-1-4411-6775-0
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Pramaggiore M. 138,2 // Making Time in Stanley Kubrick’s Barry Lyndon: Art, History, and Empire — Bloomsbury Publishing, 2015. — ISBN 978-1-4411-6775-0
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Barry Lyndon // The Encyclopedia of Stanley Kubrick: From Day of the Fight to Eyes Wide Shut / G. D. Phillips, R. F. Hill — Facts on File, 2002. — P. 19. — ISBN 0-8160-4388-4
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 7,15 7,16 7,17 https://www.imdb.com/title/tt0072684/releaseinfo
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 9,0 9,1 Pramaggiore M. 49,4 // Making Time in Stanley Kubrick’s Barry Lyndon: Art, History, and Empire — Bloomsbury Publishing, 2015. — ISBN 978-1-4411-6775-0
- ↑ 10,0 10,1 Pramaggiore M. 60,6 // Making Time in Stanley Kubrick’s Barry Lyndon: Art, History, and Empire — Bloomsbury Publishing, 2015. — ISBN 978-1-4411-6775-0
- ↑ Riley, John. «Barry Lyndon (1975)». Британский институт кино. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ «Барри Линдон»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Բարրի Լինդոնի» նախնական սցենարը (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարրի Լինդոն» հոդվածին։ |
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1970-ականների անգլերեն ֆիլմեր
- 1975 դրամա ֆիլմեր
- 1975 ֆիլմեր
- BAFTA մրցանակի դափնեկիր ֆիլմեր
- Warner Bros. ֆիլմեր
- Ամերիկյան արկածային ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան պատմական ֆիլմեր
- Ամերիկյան ռոմանտիկ ֆիլմեր
- Բրիտանական արկածային ֆիլմեր
- Բրիտանական դրամա ֆիլմեր
- Բրիտանական պատմական ֆիլմեր
- Բրիտանական ռոմանտիկ ֆիլմեր
- Բրիտանական վեպերի էկրանավորումներ
- Բրիտանական ֆիլմեր
- Սթենլի Կուբրիկի ֆիլմեր
- Ֆիլմեր ամուսնական դավաճանության մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Անգլիայում
- 1970-ականների ամերիկյան ֆիլմեր
- Գերմանիայում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1773 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1763 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1750-ականներին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1780-ականներին
- 1970-ականների բրիտանական ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 18-րդ դարում