Բաստիան Շվայնշտայգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բաստիան Շվայնշտայգեր
գերմ.՝ Bastian Schweinsteiger
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Bastian Schweinsteiger
Ազգությունը Գերմանիա գերմանացի
Քաղաքացիությունը  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 1, 1984 (39 տարեկան)
Ծննդավայր Կոլբեռմեն,
Հասակ 183 սմ
Քաշ 79 կգ
Դիրք կենտրոնական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ
Համար 31
Պատանեկան կարիերա
1987-1992
1992-1998
1998-2002
Գերմանիա Օպեռաուդոլֆ
Ռոզենխայմ 1860
Բավարիա Մյունխեն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2001
2002-2015
2015-ներկա
Գերմանիա Բավարիա II
Գերմանիա Բավարիա Մյունխեն ՖԱ
Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ
33(2)
333(42)
18(1)
Ազգային հավաքական
2000
2001-2002
2002-2003
2004
2004-
Գերմանիա Գերմանիա Մ-16
Գերմանիա Գերմանիա Մ-18
Գերմանիա Գերմանիա Մ-19
Գերմանիա ԳերմանիաՄ-21
Գերմանիա Գերմանիա
1(0)
11(2)
7(2)
8(3)
120(24)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 27 փետրվարի 2015:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 13 հուլիսի 2014

Բաստիան Շվայնշտայգեր (գերմ.՝ Bastian Schweinsteiger , օգոստոսի 1, 1984(1984-08-01)[1][2][3][…], Կոլբերմոր, Ռոզենհայմ, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]) - գերմանացի ֆուտբոլիստ, Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան։ Ֆուտբոլի աշխարհի առաջնության հաղթող(2014), նաև կրկնակի բրոնզե մեդալակիր(2006, 2010)։ Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության արծաթե (2008) և բրոնզե (2012) մեդալակիր։ Պատմության մեջ ամենատիտղոսավոր գերմանացի ֆուտբոլիստը[5]։ Ազգային հավաքականի կազմում անցկացրած խաղերի քանակով նա հինգերորդն է։

1998 թվականից խաղացել է Մյունխենի Բավարիայի երկրորդ թիմում, 2002 թվականին հայտնվել է մեծահասակների թիմի կազմում։

Ելույթները Բավարիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվայնշտայգերը իր ճանապարհը «Բավարիա-II»-ում սկսեց առաջին թիմի շարքում։ Հիմնական թիմում սկսել է խաղալ 2002/03 մրցաշրջանում։ 2004-2005 թվականների մրցաշրջանում նա դառնում է հիմնական խաղացողը 3 գնդակով և 26 խաղով Բունդեսլիգայում։ Բայց հետո Բավարիայի մարզիչ Ֆելիքս Մագատը վատ աշխատանքի պատճառով պարապմունքում երիտասարդին ուղարկում է «Բավարիա-II»։ Մի քանի ամիս հետո գլխավոր մարզիչը նորից վերադարձնում է Շվայնշտայգերին հիմնական թիմ։ Նա բավական լավ էր խաղում։ Հիմնական դիրքը Շվայնշտայգերի այդ ժամանակ կիսապաշտպանների թևում էր, սովորաբար աջ, բայց նա կարող էր խաղալ նաև ձախ թևում։ Գալով ակումբ որպես մարզիչ Լուի վան Գալը Շվայնշտայգերին վերապատրաստում է կիսապաշտպանից կենտրոնական կիսապաշտպան և 2009/10 մրցաշրջանում, որը դարձավ ամենահաջող տարիներից մեկը իր կարիերայում, խաղում է հենց այդ դիրքում։ Նա և իր թմակից Մարկ վան Բոմելը կազմել են ուժեղ կենտրոնական կիսապաշտպանների կապ, որը շատ ֆորտբոլային մասնագետներ անվանում էին Գերմանիայի ամենաուժեղը։ 2012 թվականին, որպես հյուր «Ռեալ Մադրիդ»-ին Չեմպիոնների լիգայում խփեց վճռական տուգանային հարված 11 մետրանոցից, բայց տուգանային հարվածը եզրափակիչում ընդդեմ «Չելսի»-ի Շվայնշտայգերը հարվածեց ձողին[6]։ Նրա գերազանց խաղը, ինչպես նաև առաջնորդական հմտությունները, պայմանավորված է ոչ միայն երկաթի տեղով հիմնական ակումբում, այլև տիտղոսը 2-րդ փոխավագի և Մարկսի հեռանալուց հետո 1-ին փոխավագի պատճառով։ 2010 թվականի ամռանը փոխանակման ժամանակ Շվայնշտայգերով հետաքրքրվել են «Չելսի»-ն և «Յուվենտուս»-ը[7]։ 2010 թվականին Շվայնշտայգերը Գերմիանիայի առաջնության 16-րդ տուրի «Սանկտ-Պաուլի»-ի դեմ խաղից հետո, որը վերջացավ մյունխենցիների հաղթանակով, 3։0 հաշվով, տնօրենից վերցրեց բարձրախոսը և ամբոցջ մարզադաշտին հայտարարեց, որ երկարացրել է պայմանագիրը Բավարիայում մինչև 2016 թվականը։ 2012/2013 դարձավ Շվայնշտայգերի ամենահաջող մրցաշրջանը։ Թիմը հաղթելով Բունդեսլիգան դուրս եկավ Չեմպիոնների լիգայի և Գերմանիայի գավաթի եզրափակիչ։ Բաստիանը խաղաց երկու եզրափակիչներում, բայց բաց թողեց մրցաշրջանի մի մասը վնասվածքի պատճառով։

Գերմանիայի ազգային հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հիմնական կազմում սկսել է խաղալ 2004 թվականից։ Առաջին երկու գոլը հավաքականում խփել է 2005 թվականի հունվարի 8-ին Ռուսաստանի դեմ ընկերական խաղի ժամանակ։ Արդեն 22 տարեկանում Շվայնշտայգերը խաղացել է 41 խաղ առաջին հավաքականում՝ սահմանելով ռեկորդ, որը հետո սահմանեց Լուկաս Պոդոլսկին։ Այդ տարիքում Լոթար Մաթեուսը խաղացել է Mannschaft-ում 13 անգամ, ում պատկանում էր բոլոր ժամանակների ռեկորդը առաջին թիմի ելույթներում։ 2014 թվականի սեպտեմբերի 2-ին դարձել է թիմի ավագը Ֆիլիպ Լամի՝ ազգային հավաքականում կարիերայի ավարտից հետո։

Աշխարհի առաջնություն 2006[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին Գերմանիայում կայացած Աշխարհի առաջնությանը Շվայնշտայգերը (խաղացել է բոլոր խաղերում, բայց ոչ մինչև վերջ) ազգային հավաքականին օգնել է դառնալ բրոնզե մեդալակիր։ 2006 թվականի հուլիսի 8-ին երրորդ տեղի համար Գերմանիա-Պորտուգալիա խաղը ավարտվեց 3։1 հաշվով, կիսապաշտպանը խփեց 2 գոլ և խփեց տուգանային հարվածը, որից հետո պորտուգալացի խաղացողը խփեց գնդակը իր դարպասին, այսպիսով նա գրանցեց էր գրեթե հեթ-տրիկ։

Եվրոպայի առաջնություն 2008[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի Եվրոպայի առաջնության ժամանակ Բաստիանը դարձավ Խորվաթիայի հետ խաղի հակահերոսը (հեռացվել է դաշտից, խաղը ավարտվել է Գերմանիայի պարտությամբ 1։2 հաշվով) և հերոսը քառորդ եզրափակչում Պորտուգալիայի դեմ խաղում, որի ժամանակ նա մասնակցեց 3 խփած գոլերին (խփեց 1 գոլ, կատարեց 2 գոլային փոխանցում, 2-ն էլ 11մետրանոց հարվածից, Գերմանիան հաղթեց 3։2 հաշվով )։ Կիսաեզրափակիչում Թուրքիայի հավաքականի հետ (3։2 գերմանացիների հաղթանակով) նա դարձավ իր թիմի առաջին գոլի հեղինակը։

Աշխարհի առաջնություն 2010[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաստիան Շվայնշտայգերը 2010 թվականին

2010 թվականի ՀԱՀ-ում Աշխարհի առաջնությանը անցկացրել է բոլոր 7 հանդիպումները հավաքականում։ 6 հանդիպման ընթացքում խաղացել է մինչև վերջ, իսկ Գանա-Գերմանիա խաղում փոխարինվել է 81-րդ րոպեին։ 1/8 եզրափակչում ընդդեմ Անգլիայի գոլային փոխանցում է տվել խաղընկերոջը՝ Թոմաս Մյուլերին, որը հաշիվը դարձրեց 3։1։ 1/4 եզրափակչում Արգենտինայի դեմ խաղում կատարել է 2 գոլային փոխանցում Միրոսլավ Կլոզեին և Առնե Ֆրիդրիխին, որի շնորհիվ նա դարձավ հանդիպման լավագույն խաղացողը[8]։

Եվրոպայի առաջնություն 2012[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի Եվրոպայի առաջնությանը Բաստիան Շվայնշտայգերը անցկացրել է 5 հանդիպում և չի խփել ոչ մի գոլ, բայց կատարել է 2 գոլային փոխանցում։ Բաստիանը ուներ վնասվածք, որի պատճառով նա չէր կարողանում նորմալ ելույթ ունենալ ամեն խաղում։

Աշխարհի առաջնություն 2014[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի Աշխարհի առաջնությունում Շվայնշտայգերը բաց է թողել առաջին խաղը Պորտուգալիայի հետ (4։0 օգուտ Գերմանիայի) վնասվածքի պատճառով, որը ստացել էր մարզման ժամանակ, իսկ խմբային փուլի 2-րդ՝ Գանայի հետ խաղում (2։2) դուրս եկավ խաղադաշտ 2-րդ խաղակեսի վերջում Միրոսլավ Կլոզեի հետ։ Այս խաղերից հետո նա առողջացավ և խաղաց մնացած խաղերը, այդ թվում նաև եզրափակիչը հիմնական կազմում։ Բաստիանը այս մրցաշարում չի խփել ոչ մի գոլ, բայց ամբողջ խաղում ցույց է տվել լավ խաղ, հատկապես՝ Գանայի, Ալժիրի և Արգենտինայի հավաքականների դեմ խաղերում։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիա Բավարիա

Բաստիան Շվայնշտայգերը Գերմանիայի հավաքականի համազգեստով

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիա Գերմանիա

  • 2005 թ.-ի Աշխարհի առաջնության-ի Բրոնզե դափնեկիր
  • 2006 թ.-ի Աշխարհի առաջնության-ի Բրոնզե դափնեկիր
  • Եվրոպայի 2008 թվականի առաջնության Արծաթե դափնեկիր
  • Աշխարհի 2010 թվականի առաջնության Բրոնզե դափնեկիր
  • Եվրոպայի 2012 թվականի առաջնության Բրոնզե դափնեկիր
  • Աշխարհի 2014 թվականի առաջնության հաղթող
  • Ընդհանուր 1 մրցանակ

Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունվարի 29-ի դրությամբ
Ակումբային վիճակագրություն
Ընդհանուր Մրցաշրջան Լիգա Երկրի

գավաթ[9]

Լիգայի

գավաթ[10]

Եվրագավաթ[11] Այլ[12] Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բավարիա 2 2001/02 4 0 0 0 0 0 4 0
2002/03 23 2 1 0 0 0 24 2
2003/04 4 0 0 0 0 0 4 0
2004/05 3 0 1 0 0 0 4 0
Ընդհանուր 34 2 2 0 0 0 0 0 0 0 36 2
Բավարիա 2002/03 14 0 1 2 0 0 1 0 0 0 16 2
2003/04 26 4 3 0 1 0 3 0 0 0 33 4
2004/05 26 3 5 0 0 0 7 1 0 0 38 4
2005/06 30 3 4 0 1 0 7 0 0 0 42 3
2006/07 27 4 3 0 2 0 8 2 0 0 40 6
2007/08 30 1 4 0 2 1 12 0 0 0 48 2
2008/09 31 5 4 2 9 2 0 0 44 9
2009/10 33 2 4 1 12 0 0 0 49 3
2010/11 32 4 5 2 7 2 1 0 45 8
2011/12 22 3 3 1 11 1 0 0 36 5
2012/13 28 7 5 0 12 2 0 0 45 9
2013/14 23 4 4 1 8 3 1 0 36 8
2014/15 20 5 2 0 6 0 0 0 28 5
Ընդհանուր 342 45 47 9 6 1 103 13 2 0 500 68
Մանչեսթեր Յունայթեդ 2015/16 18 1 2 0 1 0 10 0 0 0 31 1
2016/17 0 0 2 1 1 0 0 0 0 0 3 1
Ընդհանուր 18 1 4 1 2 0 10 0 0 0 34 2
Ընդհանուր Կարիերայում 394 48 53 10 8 1 113 13 2 0 570 72

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր հոբին Բաստիանը համարում է երաժշտությունը, ընկերների հետ հանդիպումը, ճամփորդությունը, նոր զգացումներն ու ընթերցանությունը[13]։ Իր եղբայրը՝ Թոմասը, խաղում է «Բավարիա-II»–ում։ Ծնողներն են Ալֆրեդ և Մոնիկա Շվայնշտայգերները։ Բաստիանը սկսել է հանդիպել թենիսիստուհի Աննա Իվանովիչի հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. 4,0 4,1 Deutsche Nationalbibliothek Record #141148705 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. «Պատմության մեջ Շվայնշտայգերը դարձավ ամենատիտղոսավոր գերմանացի ֆուտբոլիստը».
  6. ««Баварии» все по силам» (html) (ռուսերեն). UEFA.com. пятница, 21 мая 2010, 16.45 CET. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 20-ին.
  7. «Швайнштайгер: мною интересуются «Реал», «Челси» и «Ювентус»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 6-ին.
  8. Շվայնշտայգերը — Արգենտինա — Գերմանիա խաղի լավագույն խաղացող(ռուս.)
  9. Գերմանիայի գավաթ։
  10. Լիգայի գավաթ։
  11. ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա, ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա։
  12. Գերմանիայի Սուպերգավաթ։
  13. Анкета на российском фан-сайте Баварии

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]