Արտավազդ Փելեշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտավազդ Աշոտի Փելեշյան
Ծնվել էփետրվարի 22, 1938(1938-02-22) (86 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1967)
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ,
Հայաստան Հայաստան,
Ռուսաստան Ռուսաստան
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ և դերասան
Պարգևներ
IMDbID ID 0670784

Արտավազդ (Արթուր) Աշոտի Փելեշյան (փետրվարի 22, 1938, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), գեղարվեստական և վավերագրական կինոյի հայտնի ռեժիսոր, սցենարիստ, դերասան։ Համարվում է համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական։

Հայաստանի ժողովրդական արտիստ (2004), ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ (1996), Հայկական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1985), Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, Ֆրանսիայի SCAM-ի անդամ (1991)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտավազդ Փելեշյանը ծնվել է 1938 թվականին Լենինականում (այժմ՝ Գյումրի)։ Մինչև 1963 թվականն ապրել է Կիրովականում (այժմ՝ Վանաձոր1963-1967 թվականներին սովորել է ՎԳԻԿ-ի ռեժիսորական ֆակուլտետում (Lեոնիդ Քրիստիի արվեստանոց)։ Ուսանողական տարիներին նրա նկարահանած ֆիլմերը բազմաթիվ մրցանակներ են ստացել, իսկ նա մեծ ճանաչում է գտել կինեմատոգրաֆիստների կողմից։ 1972 թվականին Կուլիջանովի հետ համատեղ նկարահանել է «Աստղային ժամ» ֆիլմը, իսկ Միխալկով-Կոնչալովսկու «Սիբիրիադա» ֆիլմում հեղինակել է վավերագրական հատվածը։ 1969թ նկարահանվել է «Մենք ենք, մեր սարերը» կինոնկարում։ Փելեշյանի սցենարով Միքայել Վարդանովը բեմադրել էր «Մենք ենք, մեր սարերըԱշնանային հովվերգություն» ֆիլմը։ 1975 թվականին Փելեշյանը ստեղծեց իր ամենահայտնի ֆիլմը՝ «Տարվա եղանակները», և առաջին անգամ չօգտագործեց արխիվային կադրեր՝ շնորհիվ կինոօպերատոր Միքայել Վարդանովի փայլուն աշխատանքի[1][2][3][4]։.

Փելեշյանի «Դիստանցիոն մոնտաժը կամ դիստանցիայի տեսությունը» աշխատությունը մոնտաժի զարգացման պատմության մեջ նոր քայլ է ներկայացնում։ 1988 թվականին հրատարակեց «Իմ կինոն» գիրքը, ուր զետեղված էին տեսական աշխատանքներն ու սցենարները։ Իր ֆիլմերում նա վերացրեց խաղարկայինի և վավերագրականի միջև սահմանները՝ երկուսն էլ մոնտաժելով իբրև իրական բանաստեղծական էություն[5]։

Ուսանելու տարիներին նկարահանել է «Լեռնային պարեկ» (1964), «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբը» (1967) վավերագրական ֆիլմերը, որոնք առանձնանում են գեղարվեստական ուրույն ոճով և կինոլեզվի թարմ արտահայտչամիջոցներով։ 1969 թվականին Փելեշյանը նկարահանել է «Մենք» ֆիլմը, որը ստացել է Օբերհաուզենի միջազգային կինոփառատոնի պատվավոր դիպլոմ, որտեղ առաջին անգամ օգտագործել է «Դիստանցիոն մոնտաժի» հիմնատարրերից. նա նախընտրել է կարևոր կադրերը տեղադրել իրարից հեռու, որոնք հնչյունների ուղեկցությամբ հանդիսատեսի վրա ունենում են առավելագույն ներգործություն։ Կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը Փելեշյանին անվանել է «բացառիկ կինոհանճար»։

Նրա գործունեության մասին հրատարակվել են գրքեր Իտալիայում, Ավստրիայում, Գերմանիայում, Չեխիայում, ԱՄՆ-ում, Մեքսիկայում, Բրազիլիայում, Կոլումբիայում, Ճապոնիայում և Հարավային Կորեայում։ 2017 թվականին Ֆրանսիայում հրատարակվել է «Արտավազդ Փելեշյան. աշխարհի սիմֆոնիա» գիրքը։ Փելեշյանի մասին ֆիլմեր են ստեղծվել Հոլանդիայում, Ռուսաստանում, Իտալիայում և Ֆրանսիայում։ 2011 թվականին իտալացի կինոռեժիսոր Պիետրո Մարչելլոն նկարահանել է «Փելեշյանի լռությունը» վավերագրական ֆիլմը՝ նվիրված մեծ ռեժիսորին։

Արտավազդ Փելեշյանը ռեժիսուրայի արվեստի մասին դասավանդել է բազմաթիվ համալսարաններում և կինոդպրոցներում՝

  • ԽՍՀՄ Հեռուստատեսության և ռադիոյի հեռարձակումների աշխատողների որակավորման ինստիտուտում, ԽՍՀՄ Պետական կինոյի ինստիտուտում (Մոսկվա)՝ սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասարաններում,
  • ՖԱՄՈՒ (Պրահա) կինոակադեմիայում, ՖԵՄԻՍ (Փարիզ), կինոյի համալսարան (Մեխիկո)

Համարվում է պատվավոր դոկտոր և պրոֆեսոր երկու պետական բուհերում՝

  • Երևանի Թատրոնի և Կինոյի Պետական Ինստիտուտ
  • Հայ-Ռուսական Համալսարան

Աշխատել է Բելառուսֆիլմում, Հայֆիլմում, Գորկու անվան ստուդիայում, Մոսֆիլմում, Մոսկվայի գիտական ֆիլմերի կենտրոնում։ Փարիզում աշխատել է ֆիլմերի վրա Fondation Cartie-ի համար և Կարլսրուհեում (Գերմանիա) ZTKM-ի համար։

2015 թվականին Ֆրանսիայի Լեոն քաղաքի Լյումիեր եղբայրների թանգարանում բացվել է պատվոտախտակ՝ «Արտավազդ Փելեշյան»։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Իմ կինոն» — ռուսերեն լեզվով, հրատարակված է Հայաստանում (1988)
  • «Դիստանցիոն մոնտաժ և Արտավազդ Փելեշյանի կինոն» — իտալերեն, հրատարակված է Իտալիայում (1989)
  • «Արտավազդ Փելեշյան. ՄԵՐ ԴԱՐԸ» — գերմաներեն և անգլերեն, հրատարակված է Ավստրիայում և Գերմանիայում (2004)
  • «Դիստանցիոն մոնտաժ և հեռավորության տեսություն» — իսպաներեն և անգլերեն, հրատարակված է Մեքսիկայում (2011)
  • «Նյութը և Տիեզերքը — Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը» — իսպաներեն և ֆրանսերեն, հրատարակված է Կոլումբիայում և Ֆրանսիայում (2011)
  • «Արտավազդ Փելեշյանի դիստանցիոն մոնտաժը» — չեխերեն, հրատարակված է Չեխիայում (2016)
  • «Տպավորությունների ժամանակը» —ռուսերեն (երկու հատոր), հրատարակված է Հայաստանում։ Իր նախագծերի և տեսությունների հետ մեկտեղ, համաշխարհային մամուլի ամփոփումը իր ֆիլմերի և ստեղծագործությունների մասին (2016)
  • «Արտավազդ Փելեշյան. աշխարհի սիմֆոնիա» — ֆրանսերեն, հրատարակված է Ֆրանսիայում (2017)
  • «Իմ տիեզերքն ու դաշտի միասնական տեսությունը» — ռուսերեն, հրատարակված է Հայաստանում (2017)
  • «Իմ տիեզերքն ու դաշտի միասնական տեսությունը» — անգլերեն, հրատարակված է Հայաստանում (2018)

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օբերհաուզում կայացած Լիամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնի գրան պրի «Մենք» ֆիլմի համար (1970)
  • ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1979)
  • Սերգեյ Ռադոնեժսկու 3 աստիճանի շքանշան`«Աստված Ռուսաստանում» ֆիլմի համար։ Շքանշանը հանձնել է Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք սրբազան Պիմենը (1984)
  • ՀԽՍՀ պետական մրցանակ «Մեր դարը» ֆիլմի համար (1985)
  • ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության առաջին մրցանակ՝ «Իմ կինոն» գրքում ներառված տեսական և գրական աշխատանքների համար, ինչպես նաև կինեմատոգրաֆիական մտքի զարգացման յուրահատուկ ստեղծագործական փորձն արտացոլելու համար (1987)
  • ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ (07.06.1996)
  • Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան (1996)
  • SCAM գրան պրի համաշխարհային կինեմատոգրաֆում ունեցած ավանդի համար (Ֆրանսիա, 2000)
  • Ռուսական ազգային «Դափնի» մրցանակ՝ ոչ խաղարկային ֆիլմերի և հեռուստատեսության ոլորտում (2003)
  • ՀՀ ժողովրդական արտիստ (2004)
  • «Ոսկե ծիրան» կինոփառատոնում Սերգեյ Փարաջանովի անվան մրցանակ համաշխարհային կինեմատոգրաֆում ունեցած ավանդի համար (2006)
  • ԱՊՀ երկրների միջպետական «Համագործակցության աստղեր» մրցանակ՝ գիտության և արվեստի բնագավառում եղած ձեռքբերումներում ունեցած մեծ ներդրման համար։ Մրցանակը հանձնեց ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Իվանովնա Մատվիենկոն (2012)
  • ՀՀ վարչապետի հուշամեդալ (2012)
  • «Եղիցի Լույս» մրցանակ։ Մրցանակը հանձնեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ (2013)
  • Գյումրու պատվավոր քաղաքացի (2013)[6]
  • Յոգլովոյում (Չեխիա) կայացած միջազգային կինոփառատոնի մրցանակ՝ համաշխարհային կինեմատոգրաֆում ունեցած ավանդի համար (2015)
  • Երևանի պատվավոր քաղաքացի (2017)[7]
  • Պատվո շքանշան (16.02.2018)[8]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ֆիլմ
2019 Բնություն[9][10][11]
1993 Կյանք
1992 Վերջը
1984 Աստված Ռուսաստանում
1982 Մեր դարը
1975 Տարվա եղանակները
1972 Աստղային պահ
1970 Բնիկներ
1969 Մենք
1968 Երազանք
1967 Սկիզբը
1966 Մարդկանց երկիրը
1964 Լեռնային պարեկ

Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ֆիլմ
1971 Աշնանային հովվերգություն (ռեժիսոր Միքայել Վարդանով)
1975 Տարվա եղանակները

Դերերը կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ֆիլմ Դեր
1969 Մենք ենք մեր սարերը Ռևազ
2011 Փելեշյանի լռությունը Արտավազդ Փելեշյան

Մեջբերումներ Արտավազդ Փելեշյանից[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմ ֆիլմերի թերությունը նրանում է, որ նրանց մեջ բառեր չկան, իմ ֆիլմերի առավելությունը նրանում է, որ նրանց մեջ բառեր չկան։

Մեջբերումներ Արտավազդ Փելեշյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Փելեշյանին կարելի է անվանել բանաստեղծ, ասացող, կարելի է անվանել առասպելներ հյուսող։ Իհարկե կարելի՛ է նախևառաջ անվանել վավերագրող, բայց մենք անմիջապես կսխալվենք, եթե միայն այդպես դիտենք նրա արվեստը, որովհետև երբ «Մենք» ֆիլմն ես հիշում, հասկանում ես, որ ինքը բանաստեղծ է։ Չարենցականության մի զարմանալի ոգի կա այդ ֆիլմում, չարենցական չափ ու կշիռ, չարենցական հայացք՝ սեփական երկրին ու ժողովրդին։ Երբ «Տարվա եղանակներ» ֆիլմն ես դիտում, հասկանում ես, որ նա Թումանյանի հոգեզավակն է, վիպասան-փիլիսոփա է՝ համաշխարհային հայացքով…ընդ որում ինքը աշխարհի մարդ լինելու իրավունքը ունի, մարդկության և այս մոլորակի ճակատագրի մասին խորհելու իրավունքը ունի, որովհետև նկարել է «Մենքը» և «Տարվա եղանակները»։ Փելեշյանը իր կենաց արմատի մասին է նկարել։
Իմ կուռքը կինոյում Արտավազդ Փելեշյանն է։ Ես տեսել եմ նրա գրեթե բոլոր ֆիլմերը։ Դժվար է ասել, որն է ամենալավը…Եթե ես կայծեր եմ արձակում կինոյում, ապա նա` գնդակերպ շանթեր։
- Գոդֆրի Ռեջիո

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Art Review Magazine
  2. Parajanov-Vartanov Institute
  3. BFI
  4. IDFA
  5. Արտավազդ Փելեշյանի մասին kino-teatr.ru կայքում
  6. «Գյումրու պատվավոր քաղաքացիները». www.gyumricity.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  7. «Երևանը չորս նոր պատվավոր քաղաքացի ունի». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 16-ին.
  8. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2018 թ․ փետրվարի 24-ին.
  9. https://artreview.com/artavazd-pelechian-visionary-cinema-nature-seasons/ Art Review Magazine
  10. https://www.parajanov.com/peleshian Parajanov-Vartanov Institute
  11. Վերսկսվում է Արտավազդ Փելեշյանի էկրանային ստեղծագործական կյանքը․ Համաշխարհային պրեմիերա՝ Փարիզում
  12. Ա.Փելեշյան.«Իմ ֆիլմերը երկար կապրեն, որովհետև նրանք լի են սխալներով»

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վարդանով, Մ. "Արտավազդ Փելեշյան" Գարուն ամսագիր, 1971
  • Our century/ Gerald Matt, ed. Bielefeld։ Kerber; New York։ Distributed Art Publishers, 2004 (на нем.яз. - 2004)
  • Ямпольский М. "Схема и стихия. О фильмах Артура Пелешяна"// Ямпольский М. Язык - тело - случай։ Кинематограф и поиски смысла. М.։ НЛО, 2004, с.100-109.
  • Аронсон О. Артавазд Пелешян. Мгновение человечества
  • «Возможно, вы… одна из букв киноалфавита». Артавазд Пелешян в беседе с Александром Сокуровым и Гансом-Йоахимом Шлегелем // Киноведческие записки, №. 49. М., 2000. С. 185—192
  • Артавазд Пелешян: «Я монтажом уничтожаю монтаж…». Мастер-класс во ВГИКе, октябрь 2005 г. // Киноведческие записки, № 78. М., 2006. С. 96—101
  • «Довавилонский язык» Беседа Артавазда Пелешяна и Жана-Люка Годара, 1992 г. // Киноведческие записки, № 78, 2006
  • «Изобретение Пелешяна» Жан-Мишель Фродон (Le Monde, Jeudi, 2 avril 1992, pp. 27-28) // Киноведческие записки, № 78, 2006
  • «Внутренняя вселенная» Алексей Артамонов // Сеанс, 11 июля 2013
  • Carmen Gray. "The Visionary Cinema of Artavazd Pelechian" Art Review Magazine 2020

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտավազդ Փելեշյան» հոդվածին։