Արսեն Համբարձումյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Համբարձումյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արսեն Համբարձումյան | |
Մասնագիտություն՝ | պատմաբան և քաղաքական գործիչ |
---|---|
Ազգություն | հայ |
Ծննդյան օր | հունիսի 30, 1973 (51 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Արսեն Խաչիկի Համբարձումյան (հունիսի 30, 1973, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական և քաղաքական գործիչ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1990-1995 թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ Եղել է ԵՊՀ առաջին ուսանողական խորհրդի նախագահության անդամ, արտաքին հարաբերությունների հանձնախմբի նախագահ։
- 1995-1998 թթ. սովորել է ԵՊՀ ասպիրանտուրայում՝ հայոց պատմություն մասնագիտությամբ։ Գիտական երկու և լրագրային շուրջ 30 հոդվածների հեղինակ է։
Աշխատանքային գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1993 թ. սեպտեմբեր - նոյեմբեր - Շուշիի «Արամ Մանուկյան» վարժարանի ուսուցիչ։
- 1995 թ. հոկտեմբեր-դեկտեմբերին աշխատել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում որպես ասիստենտ։
- 1998-1999 թթ. աշխատել է ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության երիտասարդության հարցերի վարչությունում որպես գլխավոր մասնագետ։
- 1999-2005 թթ. - ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ պատգամավորական խմբակցության գլխավոր մասնագետ։
- 2005-2008 թթ. - Սոցիալական պաշտպանության ոլորտի կառավարման վարկային ծրագրի համակարգող։
Քաղաքական գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1992 թվականից ՀՅԴ անդամ է։
- 2008 թ. հունիսի 2-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար[1]։
- 2009 թ. մայիսի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից[2]՝ իշխանական կոալիցիայից ՀՅԴ դուրս գալու կապակցությամբ։
- 2012 թվականին ընտրվել է ՀՅԴ Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ։
Ունի երեք երեխա։
Նախորդող Աղվան Վարդանյան |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյան 2 հունիսի 2008—12 մայիսի 2009 |
Հաջորդող Գևորգ Պետրոսյան |
|