Արշակուհի Թեոդիկ
Արշակուհի Թեոդիկ արմտ. հայ.՝ Արշակուհի Թէոդիկ | |
---|---|
Ծննդյան անուն | արմտ. հայ.՝ Արշակուհի Ճեզվեճեան[1] |
Ծնվել է | հոկտեմբերի 11, 1875[2] |
Ծննդավայր | Օրթաքյոյ, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1] |
Վախճանվել է | հունվարի 2, 1922[1][3] (46 տարեկան) |
Վախճանի վայր | Լոզան, Շվեյցարիա[1][3] |
Մասնագիտություն | գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ և բանասեր |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Աշխատավայր | Ծաղիկ, Մանզումեի էֆքյար, Սուրհանդակ, Բյուզանդիոն և Ժամանակ |
Ամուսին | Թեոդիկ[1][3] |
Արշակուհի Թեոդիկ Վիքիդարանում | |
Arshakuhi Teodik Վիքիպահեստում |
Արշակուհի Թեոդիկ (հոկտեմբերի 11, 1875[2], Օրթաքյոյ, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1] - հունվարի 2, 1922[1][3], Լոզան, Շվեյցարիա[1][3][4]
), հայ գրող և բանասեր։
Թեոդիկի կինը։ Օրիորդական ազգանունը եղել է Ճեզվեճյան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Կ. Պոլսում։ Նախնական կրթությունն ստացել է Սամաթիայի Նունյան-Վարդուհյան վարժարանում, 1895 թվականին անցնելով Անգլիա, սովորել է Սքարբրը քաղաքի Վեստլանդ բարձրագույն դպրոցում, ավարտելուց հետո մեկնել է Փարիզ, շարունակել ուսումը, միաժամանակ աշխատակցել Լուսինյանի ֆրանս-հայ բառարանին որպես բառերի դասավորող և հայ նորաբանություններ հավաքող։ 1898 թվականին վերադարձել է Պոլիս և պաշտոնավարել Սկյուտարի ճեմարանում։ Աշխատակցել է «Ծաղիկ», «Մանզումե», «Սուրհանդակ», «Բյուզանդիոն», «Ժամանակ» և այլ պարբերականների, Թեոդիկի «Ամենուն տարեցույցներին»։
Առանձին գրքով լույս է տեսել նրա «Ամիս մը ի Կիլիկիա» աշխատությունը (1910), որը գլխավորապես իր տպավորություններն են 1909 թվականի կոտորածից հետո ամայացած Կիլիկիայից։ Կազմել է «Արդի բարոյագիտությունը» դասագիրքը (1911-1912) միջին և բարձրագույն դասընթացներով։ Ունեցել է ակտիվ հասարակական գործունեություն[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 AV Production (հայ.) — 2010.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.
- ↑ «Zarkfoundation - Արշակուհի Թեոդիկ». zarkfoundation.com.
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ 356-357.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արշակուհի Թեոդիկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արշակուհի Թեոդիկ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 170)։ |
- Հոկտեմբերի 11 ծնունդներ
- 1875 ծնունդներ
- Ստամբուլ քաղաքում ծնվածներ
- Հունվարի 2 մահեր
- 1922 մահեր
- Շվեյցարիայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 19-րդ դարի Օսմանյան կայսրության գրողներ
- 20-րդ դարի Օսմանյան կայսրության գրողներ
- 20-րդ դարի հայ գրողներ
- Թուրքահայ արձակագիրներ
- Թուրքահայ բառարանագիրներ
- Հայ բանասերներ
- Հայ գրողներ
- Հայ թարգմանիչներ
- Հայ ֆեմինիստներ
- Հայերն Օսմանյան կայսրությունում
- Օսմանյան կայսրության գրողներ