Արա Շիրազ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շիրազ (այլ կիրառումներ)
Արա Շիրազ Արամազդ Կարապետյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 8, 1941 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մարտի 18, 2014 (72 տարեկան) |
Վախճանի վայրը | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1966) |
Ստեղծագործություն(ներ) | Անդրանիկ Օզանյանի հուշարձան, Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձան, Հովհաննես Շիրազի հուշարձան, Տիգրան Պետրոսյանի հուշարձան և Պարույր Սևակի հուշարձան |
Մասնագիտություն | քանդակագործ և նկարիչ |
Ծնողներ | հայր՝ Հովհաննես Շիրազ, մայր՝ Սիլվա Կապուտիկյան |
Պարգևներ և մրցանակներ | |
Ara Shiraz Վիքիպահեստում |
Արա Շիրազ, Արամազդ Հովհաննեսի Կարապետյան (հունիսի 8, 1941, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 18, 2014, Երևան, Հայաստան), հայ քանդակագործ, Հայաստանի ժողովրդական նկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արա Շիրազը 20-րդ դարի հայտնի բանաստեղծ Հովհաննես Շիրազի և բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի որդին է։
1966 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։
1987-1993 թվականներին Հայաստանի նկարիչների միության նախագահ։
Մահացել է «Նաիրի» բժշկական կենտրոնում ծանր հիվանդությունից հետո։ Քանդակագործը ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել 2014 թվականի փետրվարի 24-ին։ Բժիշկներն ախտորոշել էին գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում, զարգացել էր պոլիօրգանային անբավարարություն[1]։
Կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պողոսյան մրցանակ (2008)[2]
- Հայաստանի ժողովրդական նկարիչ (2009)[3]
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]1960-ական թվականներին հայ կերպարվեստում գեղարվեստական ձևերի թարմացման« պլաստիկայի ազգային ավանդույթների յուրացման միտումներն արտահայտվել են Շիրազի գործերում[4]։
- «Անտունի», 1969, թուջ, ԺԱԹ, Երևան
- «Ներբող» 1970, թրծակավ, ԺԱԹ, Երևան
- «Վահանով կինը», 1970, դրվագված պղինձ
- «Անի» հյուրանոց, Երևան
1970-ական թթ. Շիրազի արտահայտչամիջոցները դարձել են առավել վավերագրական, բազմազան։
- «Վիլյամ Սարոյան» 1975, դիմաքանդակ, թուջ, ԺԱԹ
- «Պաբլո Պիկասսո», 1976, դիմաքանդակ, թուջ, ԺԱԹ
- «Հրաչյա Ներսիսյան», 1976, դիմաքանդակ, թուջ, ԺԱԹ
- «Ֆիդայի», 1976, երանգավորված գիպս, ՀԱՊ
Մոնումենտալ և մոնումենտալ դեկորատիվ գործերից են՝
- «Պարույր Սևակի» (1974, բրոնզ, ճարտարապետ՝ Ջիմ Թորոսյան, Երևան, Պարույր Սևակի անվան դպրոցի պատին) հուշարձան
- «Եղիշե Չարենցի» (Չարենցավանի կենտրոնական զբոսայգում, թուջ, 1979, Չարենցավան) հուշարձան
- «Ալեքսանդր Մյասնիկյանի» (1981, գրանիտ, ճարտարապետ՝ Ջիմ Թորոսյան, Երևան) հուշարձան
- Անդրանիկ Օզանյանի հուշարձանի (2002, բրոնզ, բազալտ, ճարտարապետ՝ Ասլան Մխիթարյան, Երևան) հուշարձան
- Մ. Մկրտչյանի (2004, Գյումրի) հուշարձան
- «Դվին» հյուրանոցի ճակատի «Դվին» հարթաքանդակը (1978, ՀՀ Պետական մրցանակ՝ 1979, Երևան)
Հեղինակ է բազմաթիվ այլ քանդակների՝
- «Վիլյամ Սարոյանի» (1989, բրոնզ, գրանիտ, Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն, ճարտարապետ՝ Ջիմ Թորոսյան) մահարձան
- «Հովհաննես Շիրազի» (1994, բրոնզ, կրաքարային տուֆ, Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն, ճարտարապետ՝ Ասլան Մխիթարյան) մահարձան
- «Սերգեյ Փարաջանովի» (1999, բրոնզ, գրանիտ, Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն, ճարտարապետ՝ Ասլան Մխիթարյան) մահարձան
- «Վազգեն Սարգսյանի» հուշապատի (1999, տուֆ, ճարտարապետ՝ Ասլան Մխիթարյան) դիմաքանդակի
- հոր՝ Հովհաննես Շիրազի հուշարձանի, որը տեղադրված է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (2005)[5]
- Վազգեն Ա-ի արձանի, որն տեղադրված է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի բակում (2008)[6]։
Երևանի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի աջ անկյունում տեղադրված Անդրանիկ Օզանյանի հուշարձանի հեղինակն է (2002 թ.)։ Այն հարցին, թե ինչու է նա Անդրանիկին երկու ձիերի վրա է քանդակել, նա պատասխանել է, որ երկու ձիերը խորհրդանշում են Արևմտյան և Արևելյան Հայաստանները, «դարերով բաժանված երկիր, մեր միանալու պատգամը և ազգային ազատագրական պայքար՝ Անդրանիկը երդում է ուտում՝ հայացքը Մասիսին ուղղելով»[7]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
«Սերգեյ Փարաջանովի» մահարձանը Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Մահացել է Արա Շիրազը
- ↑ «Պողոսյան մրցանակ - 2008 թ․, «Կանչեր» հոգևոր 7 քանդակների համար». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ Հայաստանի պատվավոր կոչումներ շնորհելու մասին
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ «AZG Armenian Daily - WAP-version». www.azg.am. Վերցված է 2016 թ․ հունիսի 8-ին.(չաշխատող հղում)
- ↑ «HHpress.am». www.hhpress.am. Վերցված է 2016 թ․ հունիսի 8-ին.
- ↑ https://www.a1plus.am/am/society/2002/12/25/2458
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հունիսի 8 ծնունդներ
- 1941 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Մարտի 18 մահեր
- 2014 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ
- ՀԽՍՀ վաստակավոր նկարիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Քանդակագործներ այբբենական կարգով
- 20-րդ դարի քանդակագործներ
- Խորհրդահայեր
- ՀՀ ժողովրդական նկարիչներ
- Հայ քանդակագործներ
- Հայաստանի նկարիչների միության նախագահներ