Վրույր Գալստյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալստյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վրույր Գալստյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 3, 1924[1] |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Վախճանվել է | հուլիսի 10, 1996 (72 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1958), Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1964)[1] և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | գեղանկարչություն |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Կայք | vruir.am |
Vruir Galstian Վիքիպահեստում |
Վրույր Եզեկիելի Գալստյան (մարտի 3, 1924[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - հուլիսի 10, 1996, Երևան, Հայաստան), հայ գեղանկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վրույր Գալստյանը ծնվել է 1924 թվականին Երևանում։
- 1958 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարանը
- 1959 - 1964 թթ. սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում[2]
- 1962 թվականից մասնակցել է հանրապետական, համամիութենական և միջազգային ցուցահանդեսների (Ֆրանսիա, Արգենտինա, Պորտուգալիա, Լիբանան և այլն)
- 1968 թվականից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ
- 1996 թվականին մահացել է Երևանում
- 2006 թվականին լույս է տեսել Հենրիկ Իգիթյանի «Վրույր» ալբոմը[3]
- 2008 թվականին լույս է տեսել Հելեն Գայֆեջյանի «Վրույր Գալստյան»[4] ալբոմը
Վրույր Գալստյանի աշխատանքները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[5], Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում, Մոսկվայի Արևելքի երկրների արվեստի թանգարանում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում և մի շարք մասնավոր հավաքածուներում։ Նկարչի աշխատանքները ցուցադրվել են նաև Լոնդոնի «Sotheby's» աճուրդի տանը։
Ստեղծագործական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վրույր Գալստյանը ստեղծել է գեղանկարչական հյութեղ մակերեսով աչքի ընկնող դիմանկարներ, բնանկարներ, պարզ երկրաչափական ձևերով արտահայտված նատյուրմորտներ, կոմպոզիցիաներ։ Վրույր Գալստյանի արվեստի մեջ մեծ դեր են խաղացել Մարտիրոս Սարյանը և Երվանդ Քոչարը։
Դիմանկարներ՝
- «Ինքնադիմանկար», 1963
- «Դոն Կիխոտ», 1963
- «Ֆելիքս Գյուլանյան», 1963
- «Եղիշե Չարենց», 1964
- «Սայաթ-Նովա», 1964
- «Հայուհի», 1964
- «Առնո Բաբաջանյան», 1968
- «Սերո Խանզադյան», 1974
- «Վահրամ Փափազյան», 1978
- «Հենրիկ Իգիթյան», 1979
- «Պ. Հայթայան», 1979
- «Երվանդ Քոչար», 1981
- «Ավետիք Իսահակյանի», 1984
- «Վլադիմիր Մսրյան», 1986
- «Վահան Տերյան», 1987
- «Ուիլյամ Սարոյան», 1987
- «Մտորումներ» նկարաշար, 1973-1974
- «Բնանկար», 1964
- «Նատյուրմորտ», 1985
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1983 թ.՝ առաջին անհատական ցուցահանդեսը Հայաստանի նկարիչների միությունում
- 2004 թ.՝ երկրորդ անհատական ցուցահանդես նկարչի 80 ամյակի կապակցությամբ
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
«Մտորումների շարք #22» 1982, Երևանի Ժամանակակից արվեստի թանգարան
-
«Մտորումների շարք #23» 1982, Երևանի Ժամանակակից արվեստի թանգարան
-
«Մեղեդի» 1984
-
«Քո Երազում» 1973, Երևանի Ժամանակակից արվեստի թանգարան
-
«Երկունք» 1976
-
«Արձանիկով Նատյուրմորտ» 1970, Երևանի Ժամանակակից արվեստի թանգարան
-
«Թեյնիկով Նատյուրմորտ» 1964
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ Վրույր Գալստյան, Նկարներ
- ↑ Հելեն Գայֆեջյան - «Вруйр Галстян»
- ↑ Վրույր Գալստյանի ստեղծագործությունները Հայաստանի ազգային պատկերասրահում
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- Վրույր Գլաստյան, Ստեղծագործություններ, Ժամանակակից արվեստի թանգարան
- Վրույր Գլաստյան
- Վրույր Գալստյան
- Վրույր Գալստյան
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վրույր Գալստյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 658)։ |
- Մարտի 3 ծնունդներ
- 1924 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 10 մահեր
- 1996 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի շրջանավարտներ
- Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ
- Հայաստանի նկարիչների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- 20-րդ դարի հայ նկարիչներ
- Խորհրդային նկարիչներ
- Հայ գեղանկարիչներ
- Հայ դիմանկարիչներ
- Հայ նկարիչներ