Ասպինձայի շրջան
Ասպինձայի շրջան վրաց.՝ ასპინძის მუნიციპალიტეტი | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Վրաստան | ||||
Կարգավիճակ | Շրջան | ||||
Մտնում է | Սամցխե-Ջավախեթի մարզ | ||||
Վարչկենտրոն | Ասպինձա | ||||
Հիմնական լեզու | Հայերեն, վրացերեն | ||||
Պաշտոնական լեզուներ | վրացերեն | ||||
Բնակչություն (2014) | 10372 (61 տեղ) | ||||
Խտություն | ( 51 տեղ) | ||||
Ազգային կազմ | Վրացիներ 86,4 % Հայեր 13,3 % | ||||
Կրոնական կազմ | Վրաց Ուղղափառ եկեղեցի 74,8 % Իսլամ 11,6 % Հայ Առաքելական եկեղեցի 9,5 %[1] | ||||
Տարածք | 825 (27 տեղ) | ||||
Ժամային գոտի | UTC+4 | ||||
Հապավում | GE.SJ.AZ | ||||
ISO 3166-2 կոդ | 8 | ||||
Հեռախոսային կոդ | (364) | ||||
Փոստային ինդեքսներ | 0500–0599 | ||||
aspindza.ge | |||||
Ասպինձայի շրջան (վրաց.՝ ასპინძის მუნიციპალიტეტი) 2-րդ մակարդակի վարչական միավոր է Վրաստանում։ Մտնում է Սամցխե-Ջավախեթի երկրամասի (մխարեի) կազմի մեջ։ Վարչական կենտրոնը Ասպինձա քաղաքն է։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ վերջին մարդահաշվի (2002) շրջանի բնակչությունը կազմել է 13 010։ Ըստ 2014 թվականի հունվարի 1 գնահատման բնակչությունը 10 372 մարդ է։
Վրացիներ | 8959 | 86,4 % |
Հայեր | 1381 | 13,3 % |
Ռուսներ | 12 | 0,12 % |
Հույներ | 7 | 0,07 % |
Օսեր | 5 | 0,05 % |
Ուկրաինացիներ | 3 | 0,03 % |
Աբխազներ | 0 | - |
Ադրբեջանցիներ | 0 | - |
Քիստիններ | 0 | - |
Եզդիներ | 0 | - |
ընդհանուր | 10 372 | 100,00 % |
Բնակավայրերի ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ասպինձայի շրջանի կազմում գտնվում է 21 բնակավայր, այդ թվում 1 քաղաքատիպ ավան՝
- Ասպինձա (վրաց.՝ ასპინძა) - քաղաքատիպ ավան
- Ածղվիտա (վրաց.՝ აწყვიტა)
- Վարգավ (վրաց.՝ ვარგავი)
- Դամալա (վրաց.՝ დამალა)
- Ձվել (վրաց.՝ ძველი)
- Իդումալա (վրաց.՝ იდუმალა)
- Ինդւսա (վրաց.՝ ინდუსა)
- Քունցա (վրաց.՝ ქუნცა)
- Նիքալաքև (վրաց.՝ ნაქალაკევი)
- Օբարեթ (վրաց.՝ ობარეთი)
- Օրգորա (վրաց.՝ ორგორა)
- Օթա (վրաց.՝ ოთა)
- Օշորա (վրաց.՝ ოშორა)
- Ռուսթավի (վրաց.՝ რუსთავი)
- Սաղուդաբել (վրաց.՝ საყუდაბელი)
- Սարո (վրաց.՝ სარო)
- Թմոգվի (վրաց.՝ თმოგვი)
- Թոկ (վրաց.՝ თოკი)
- Տոլոշ (վրաց.՝ ტოლოში)
- Խերթվիս (վրաց.՝ ხერთვისი)
- Խիզաբավրա (վրաց.՝ ხიზაბავრა)
Հայերը Ասպինձայի շրջանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ասպինձայի շրջանը կազմել է Սամցխեի արևելյան հատվածը։ XV-XVII դդ. այստեղ հայտնի էին Թմուկ (Թմկաբերդ), Ասպինձա (Ասպնջակ), Խերթվիս (Խըրթըզ) գրեթե զուտ հայաբնակ բերդաքաղաքները, երկու տասնյակից ավելի գյուղեր և ավաններ։ Օսմանյան տիրապետության ժամանակ հայերի թիվը խիստ նվազել է. 1824-ին հայեր են բնակվել միայն Խիզաբավրա, Բնելա, Վարգավ, Խերթվիս գյուղերում (ավելի ուշ աստիճանաբար վրացացել են)։ 2003 թվականի տվյալներով շրջանում ապրում է 2780 հայ, հիմնական մասը (2300)՝ Դամալայում, մասամբ՝ համանուն շրջկենտրոնում, Ածղվիթա, Ռուսթավ, Տոլոշ գյուղերում։ Դամալայի հայերը Կարինի նահանգից գաղթած վերաբնակներ են։ 1918-ին այստեղ բնակություն են հաստատել նաև Արդահանից եկած մի քանի հայ ընտանիքներ։
1918-ի թուրքական հարձակման ժամանակ Դամալան չի գաղթել, դիմադրել է՝ տալով 500-ից ավելի զոհ։
Գյուղն ունի միջնակարգ դպրոց, որտեղ սովորել է 460 (1985), 417 (1999), 366 (2002) աշակերտ։ 1990-ական թթ. արտագաղթը զգալիորեն ավելացել է։ Գյուղում կանգուն է Ս. Խաչ եկեղեցին (1843)։ Հայտնի են Թմկաբերդ նաև Խիզաբավրայի Ս. Սրտի Հիսուսի (հայ կաթոլիկ) և Ս. Խաչ (XII-XIII դդ.), Վարգավի Ս. Աստվածածին (հայ կաթոլիկ, 1890), Թոկի՝ XII-XIII դդ., Թմոգվիի (Թմուկ) ժայռափոր եկեղեցիները։ Դամալայում են ծնվել գրող Վ. Սաղաթելյանը, լրագրող Տ. Ֆարմանյանը և ուրիշներ[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ georgia-religion2014
- ↑ Ethnic composition of Georgia 2014
- ↑ Հայ սփյուռք հանրագիտարան, Ե., 2003, էջ 552։
|
|
|