Jump to content

Անցումային արդարադատություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անցումային արդարադատություն, մարդու իրավունքների լայնամասշտաբ խախտման ժամանակաշրջանի հետ կապված ժառանգության հաղթահարման դատական և ոչ դատական մեխանիզմներ (միջոցառումներ)։ Նման միջոցառումները ընդգրկում են քրեական հետապնդում, իսկության պարզման հանձնաժողովներ, փոխհատուցման (en) ծրագրեր և բազմաթիվ ինստիտուցիոնալ բարեփոխումներ[1]։ Անցումային արդարադատությունը ընդունվում է բռնության և հալածանքների համակարգից սոցիալական կայունության համակարգ քաղաքական անցման ժամանակահատվածում և ուղեկցվում է հասարակական վստահությունը և արդարադատության տապալված համակարգը վերականգնելու, կառավարման ժողովրդավարական համակարգը կառուցելու հասարակության ձգտումով։ Անցումային արդարադատության հիմնական արժեքն է ինքնին արդարադատության հասկացությունը, որը պարտադիր չէ, որ ենթադրի քրեական արդարադատություն։ Այդպիսով, այս հասկացությունը և ռեժիմի փոփոխության կամ հակամարտությունից անցման նման քաղաքական տրանսֆորմացիաները կապված են ավելի խաղաղ, հստակ և ժողովրդավարական ապագայի հետ։

Այն ունի երկու գլխավոր նպատակ․

Այս նպատակներին հասնելու համար անցումային արդարադատության գործիքակազմն իր մեջ կարող է պարունակել քրեական, վերականգնողական և հասարակական արդարադատության էլեմենտներ։ Անցումային արդարադատությունը արդարադատության հատուկ եղանակ չէ։ Այն հարմարեցվում է այն եզակի դեպքերին, երբ հասարակությունների անցումային փուլերում լինում է ժամանակշրջան, որտեղ մարդու իրավունքների մասսայական խախտումներ են գրանցվում։ Որոշ դեպքերում այդ անցումային ժամանակաշրջանը միանգամից է գալիս՝ ունենալով խորը հետևանքներ, իսկ որոշ դեպքերում այն կարող է տեղի ունենալ տասնամյակներով[2]։

Անցումային արդարադատության կիրառումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անցումային արդարադատությունը կիրառվում է, երբ հասարակության վերափոխման անհրաժեշտություն է առաջանում։ Հասարակությունները, որտեղ կիրառվում է անցումային արդարադատությունը նախկինում ավտորիտար համակարգի ներքո են գործել և այդ համակարգից անցումային փուլում գտնվելով՝ կարիք ունեն արդարության վերականգման։ Այն ունի նպատակ ուղղելու անցյալի սխալները՝ տուժողներին տալով փոխհատուցման հնարավորություն, որը կարող է լինել դրամական աջակցության կամ ծառայությունների (օրինակ կրթություն, հոգեբանական և առողջապահական աջակցության) տեսքով։ Անցումային արդարադատությունը կիրառվում է դատական կամ ոչ դատական եղանակներով, կարող է վերաբերվել անհատին կամ բազմաթիվ անհատների։ Անցումային արդարադատության գործընթացները մեծամասամբ քաղաքական են, քանի որ դրա գործիքակազմը կիրառելու համար անհրաժեշտ են որոշակի քաղաքական լծակներ։ Որոշումները, որոնք լինում են անցումային արդարադատության արդյունքում համարվում են քաղաքական և հազվադեպ են խնդրին չեզոք կողմերի միջոցով կատարվում։ Անցումային արդարադությունից չի սպասվում խնդիրների ամբողջական լուծում, փոխարենը այն տրամադրում է միջոցներ, որոնք կարող են մեղմացնել խնդիրը։ Գլխավոր նպատակը արդարության զգացումը հասարակության մեջ վերականգնելն է[3]։

Անցումային արդարադատության հետևանքները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս պահին անցումային արդարադատության հետևանքների վերաբերյալ համակարգային հետազոտությունները այդքան էլ շատ չեն:Սակայն փորձագետները պնդում են,որ անցումային արդարադատությունը կարող է դրական ազդեցություն ունենալ բռնի ընդհարումների ենթարկված հասաարակության վերականգնման համար:Վերականգնում թե՛ հարաբերությունների,թե՛ հոգեբանական տեսանկյունից,ինչը կօգնի հաստատել մարդու իրավունքների և օրենքի գերակայություն,որը ժողովրդավարական կառավարության կարևորագույն նախապայմաններից է:Փորձագետների մեկ այլ խումբ պնդում է,որ անցումային արդարադատության գործիքակազմերից շատերը կարող են թուլացնել բանակցային գործընթացները և սրել տարաձայնությունները:Անցումային արդարադատության վերաբերյալ լայնածավալ հարցումները (որոնք կենտրոնացած են եղել դատավարությունների և ճշմարտության հանձնաժողովների գործունեության վրա) ցույց են տվել,որ փորձագիտական տվյալները բավարար չեն,որպեսզի անցումային արդարադատության դրական կամ բացասական կողմերը երկրների վրա ամբողջովին փաստարկված լինեն:Նախնական տվյալները բավարար չեն,որպեսզի ըստ դրա անցումային արդարադատության քաղաքականությունը մշակողները որոշումներ կայացնեն :Անգամ երբ անցումային արդարադատությունը բարեհաջող գործարկվում է,տեղեկությունը,որը այժմ կա՝ բավարար չէ հասկանալու համար թե երբ կամ ինչպես այն կաշխատի:Վերլուծությունը,որը հավաքել է տվյալներ այն երկրներից,որտեղ 1970-2007 թվականների ընթացքում օգտագործվել են անցումային արդարադատության գործիակազմերից,ցույց է տվել,որ գործիքակազմերի ճիշտ համակցությունը իրար հետ կարող է դրական ազդեցություն ունենալ մարդու իրավունքների և ժողովրդավարության հաստատման համար:Դատավարությունները կարող են տրամադրել օրենսդրական հիմք,իսկ համաներումը կայունություն ՝ամրապնդելով ժողովրդավարությունը և մարդու իրավունքները:Ճշմարտության հանձնաժողովը կարող է զարգացնել հաշվետվողականությունը՝ բացահայտելով նախկինում եղած համակարգային չարաշահումները,սակայն այն առանձին կիրառելը կարող է բացասական ազդեցություն ունենալ մարդու իրավունքների վրա:Հաշվի առնելով ճշմարտության հանձնաժողվի կիրառման Չիլիի,Բրազիլյայի,Նեպալի,Հարավային Աֆրիկայի և Հարավային Կորեայի փորձը ՝ուսումնասիրությունները ցույց են տաիս,որ ճշմարտության հանձնաժողովի կիրառումը առանց այլ մեխանիզմների չի կարող մարդու իրավունքների բարելավման հիմք հանդիսանալ:Այն բարեհաջող գործում է,երբ այն համատեղվում է քրեական հետապնդումների և համաներման հետ[3]։

Անցումային արդարադատության գործիքակազմը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային քրեական դատարան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային քրեական դատարանը հիմնադրվել է 1998 թվականին Հռոմի ստատունի հիման վրա։ ՄՔԴ-ն բազմաթիվ հանցագործություններ կատարած անձանց անպատժելիությանը վերջ տվող առաջին միջազգային քրեական դատարանն է։ Այն հիմնադրվել է ցեղասպանության, պատերազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների կազմակերպիչների քրեական հետապնդության համար այն դեպքերում, երբ պետությունները հնարավորություն չունեն կամ չեն ցանկանում այդ ամենը իրագործել[4]։

Հիբրիդային դատարաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիբրիդային դատարանները և տրիբունալները դարձել են մարդու իրավունքների խախտման ոլորտում հետաքննության և դատական հետապնդության համար հիմնադրված «երրորդ սերնդի» դատարաններ[5]։ Դրանք հաջորդել են «առաջին սերնդի» Նյուրնբերգի և Տոկիոյի դատավարությանը, «երկրորդ սերնդի» Միջազգային քրեական դատարանին, Ռուանդայի միջազգային քրեական տրիբունալին (en) և Նախկին Հարավսլավիայի միջազգային քրեական տրիբունալի (en): Այս դատարանները կազմված են ինչպես «տեղական»՝ տվյալ երկրի դատավորներից, այդպես էլ արտասահմանյան։ Նման դատարանների նպատակն է իրագործել արդարադատությունը, որի իրականացմանը պատրաստ չի տվյալ երկրիր դատական համակարգը քաղաքական կամքի կամ ներուժի բացակայության պատճառով։ Բացի այդ, հիբրիդային դատարանների նպատակներից է միջազգային իրավական փորձի և հմտությունների փոխանցման միջոցով ամրապնդել մարդու իրավունքների խախտման դատական հետապնդության տվյալ պետության ներքին հնարավորությունները։ Նման հիբրիդային դատարանների օրինակ են Սիերա Լեոնեյի հատուկ դատարանը (en) և Կամբոջայի դատարանների արտառոց պալատները (en)[6]:

Փոխհատուցումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոխհատուցումները ուղղված են մարդու իրավունքների խախտման զոհերի տանջանքների հատուցմանը։ Փոխհատուցումները նպատակաուղղված են օգնել խախտումների զոհերին հաղթահարել չարաշահումների հետևանքները և ապահովել վերականգնումը։ Դրանք կարող են ընդգրկել ֆինանսական վճարումներ, սոցիալական ծառայություններ, այդ թվում՝ բժշկական կամ կրթական ծառայություններ, ինչպես նաև սիմվոլիկ փոխհատուցումներ, օրինակ, հրապարակային ներողություն խնդրելու տեսքով[7]։ Փոխհատուցման օրինակներից մեկն է բնիկ հնդկացիներին Կանադայի կառավարության հրապարակայնորեն ներողություն խնդրելը՝ 1883-1998 թվականներին երեխաներին ընտանիքներից ստիպողաբար անջատելու և եկեղեցուն կից հնդկացիական դպրոցներում տեղավորելու համար։ Երկրի կառավարություն նաև $350 միլիոն ԱՄՆ դոլար կարողությամբ հիմնադրամ է ստեղծել՝ նման պրակտիկայից տուժածներին աջակցելու համար։

Ճշմարտության հանձնաժողով

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառուցվածքային և քաղաքական խնդիրները, որոնք առաջացել են պատերազմական հանցագործությունների դատավարությունների հետևանքով ստիպել են մասնագետներին կիրառել անցումային արդարադատության այլ գործիքակազմ :Ամենակարևորը՝ նմանատիպ իրավիճակներում համարվել է, որ նպատակահարմար է ստեղծել ճշմարտության հանձնաժողով, որի շնորհիվ կբացահայտվի ճշմարտությունը։ Ճշմարիտության հանձնաժողովի հատկանիշներից են․

  1. 1-Անցյալի վերլուծությունը
  2. 2-Չարաշահումների շարունակական մեթոդների բացահայտումը
  3. 3-Առավելագույնը երկու տարվա գործունեությունը և հաշվետվությունների հրապարակումը
  4. 4-Հիմնականում պաշտոնական մարմին լինելը

Ճշմարտության հանձնաժողովի հիմնական նպատակերն են անցյալի չարաշահումների բացահայտումն ու պաշտոնական գնահատական տալը, տուժողների կարիքներին արձագանք տալը,և ձեռնարկել համակարգային բարեփոխումներ, որի արդյունքում տարիների ընթացքում ընդհարումները կմեղմվեն։ Չնայած ճշմարտության հանձնաժողովները ավելի քիչ լծակներ ունեն քան դատարանները՝ նրանք ունեն անցյալում չարաշահումների բացահայտման կարևոր գործառույթ, որը դատական համակարգին հնարավորություն կտա նմանատիպ դատավարություններում բարոյական և իրավական խնդիրներ լուծել։

Լուստրացիան այն գործընթացն է, որը քննության է առնում նախկին պաշտոնյաների գործունեությունը, ինչը թույլ կտա որոշել արդյոք նրանք կարող են տեղ զբաղեցնել կառավարական և սոցիալական համակարգերում։ Լուստրացիան ներառում է նախկինում օրինախախտում գործած պաշտոնյանների ախտորոշումը և հեռացում գործող ժողովրդավարական կառավարության հանրային պաշտոններից։ Մեթոդը սերում է հին հռոմեական արարողակարգերից։ Լուստրացիան հաճախ համարվում է որպես ավտորիտար համակարգից ժողովրդավարական համակարգի անցման միջոց։

Համակարգային բարեփոխումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անցումային արդարադատության երեք տարրերն են ՝ճշմարտության բացահայտումը,դատավճիռները, և վնասի վերականգնումը:Վերջին՝չորրորդ տարրը համակարգային բարեփոխումներն են միտված ապագային:Անցյալի վերաբերյալ բացահայտված ճշմարտությունը պետք է օգտագործվի,որպես հիմք իրավական և համակարգային բարեփոխումների համար:Նպատակը ապագայում անցյալի իրավախախտումները չկրկնելն է։ Ոլորտները,որտեղ անհրաժեշտ են այս բարեփոխումները հետևյալն են[8]՝

Միջազգային փորձ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգենտինայում բռնատիրական կարգերից հետո տեղի ունեցան դատավարություններ, որոնք վերաբերում էին ռազմական հանցագործություններին։ Այս փորձը անցումային արդարադատության լավագույն օրրինակներից է համարվում։ Չնայած տուժողների պահանջները արդարադատության հասնելու շարունակվում էին՝ դատական համակարգը պատվով կատարեց դատաքննությունները արդար անցկացնելու գործը։ 1983 թվականին Արգենտինայի բռնատիրական կարգերի տապալումով ավարտվեց ահաբեկչության ու խոշտանգումների ժամանակաշրջանը։ Դրան հաջորդեց հազարավոր տուժողների պահանջը հասնելու արդարադատության։ Արգենտինան բարեհաջող նախաձեռնեց քրեական գործերի մեկնարկը և բազմաթիվ մարդիկ համատարած խոշտանգումներ իրականացնելու համար ենթարկվեցին պատասխանատվության։ Բացահայտվեց նաև ճշմարտությունը ավելի քան 30 հազար անհետացած մարդկանց վերաբերյալ ։ [9]

Հարավային Աֆրիկա

[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականին Հարավային Աֆրիկայում հաստատվեց ճշմարտության հանձնաժողով, որի նպատակն էր բացահայտել չարաշահումները, որոնք կատարվել էին ստրակտիրական կարգերի ժամանակ։ Այդ ժամանակահատվածում ավելի քան տասնյակ երկրներ գտնվում էին անցումային փուլում և այնտեղ նույնպես նմանատիպ գործընթացներ էին ընթանում, որի նպատակն էր անցումը բռնատիրական կարգերից ժողովրդավարականին։ Շուտով, երբ Հարավային Աֆրիկայում մեկնարկեց ճշմարտության հանձնաժողովի աշխատանքները, բազմաթիվ քաղաքացիներ պահանջեցին բացահայտել քաղաքական ակտիվիստների մահվան հանգամանքները, ովքեր մահացել էին կասկածելի պայմաններում։ Չնայած ճշմարտության հանձնաժողովը որոշ դեպքերում հերքեց մահացած ակտիվիստների ընտանիքի անդամների մեղադրանքները՝ բացահայտվեցին մեծաքանակ դեպքեր, որոնք ստացան հանրության հավանությունը :Միաժամանակ հանրային հարցումները ցույց տվեցին,որ այս գործընթացների վերաբերյալ կա կարծիքների էական տարբերություն սպիտակամորթ և սևամորթ քաղաքացիների միջև:Ըստ հարցումների սևամորթ քաղաքացիների մեծամասնությունը ավելի միտված էր հաշտեցման,իսկ սպիտակամորթ քաղաքացիները ավելի անհանդուրժող էին[10]։

1965 թվականին գեներալ Սուհարտոն լայնատարած հակակոմունիստական բռնությունների արդյունքում եկավ իշխանության,որի պատճառով սպանվեց հինգ հարյուր հազարից մինչև մեկ միլիոն մարդ։ Շուրջ 32 տարի Սուհարտոյի բռնատիրական ռեժիմը մարդու իրավունքների մասսայական խախտումների պատճառ դարձավ:Բռնաճնշումները և ռազմական խոշտանգումները հազարավոր զոհերի հանգեցրին:1998 թվականին Սուհարտուին հեռացրին իշխանությունից և արագորեն սկսվեցին բարեփոխումները :1999 թվականին նոր կառավարությունը ընդունեց բազմաթիվ օրենքներ,որոնք միտված էին օրինական համակարգի ստեղծմանը և մարդու իրավունքների գերակայությանը:Այս ժամանակշրջանում գործարկվեց անցումային արդարադատությունը։ Չնայած ճշմարտության հանձնաժողովը հաստատվեց միայն 2013 թվականին իսկ աշխատանքները սկսվեցին 2016-ին՝ Ինդոնեզիայի կառավարությունը ցույց չի տվել քաղաքական կամք բացահայտելու նախորդ կառավարության ժամանակաշրջանում կատարված համատարած մարդու իրավունքների խախտումները և խոշտանգումները:Խոշտանգումներիենթարկված քաղաքացիները,ովքեր ողջ են մնացել ակտիվորեն կիսվում են իրենց պատմություններով տարբեր մեդիահարթակներում և պահանջում են արդարադատություն այն քաղաքացիների համար,ովքեր Ինդոնեզիայում մարդու իրավունքների խախտումների պատճառով զոհ են դարձել[11]։

Նախկին Հարավսլավիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ականներին երկրները,որոնք լքեցին նախկին Հուգոսլավիան տնտեսապես ու քաղաքապես ծանր պայմաններում էին հայտնվել:Պատճառը պատերազմներն ու խոշտանգումներն էին:Տարածաշրջանում տեղի էին ունեցել մարդու իրավունքների լայնատարած խախտումներ և պատերազմական հանցագործություններ:Ընդհարումները ներառում էին համատարած հարձակումներ ընդդեմ քաղաքացիների,բնակչությունների տարհանումներ,բռնաբարություններ և համակենտրոնացման ճամբարների կիրառում։ Ընդհարումների ընթացքում շուրջ 140000 մարդ մահացավ և գրեթե 4 միլիոն մարդ տարհանվեց:Ընդդեմ Պատերազմական հանցագործությունների հետապնդումները դարձավ անցումային արդարադատության ամենաօգտագործված մեխանիզմը տարածաշրջանում:Բոսնիայում սկսվեցին լայնատարած քրեական հետապնդումները,իսկ 2005 թվականին բացվեց Պատերազմական հանցագործություններով զբաղվող դատարան:Խորվաթիայում 2003 թվականին նույնպես հաստատվեցին պատերազմական հանցագործություններով կենտրոնացած պալատներ:Սերբիան նմանատիպ հաստատություններ ստեղծեց 2003-ին,իսկ Կոսովոյում միջազգային դատավարություններ և քրեական հետապնդումները ծավալվեցին սկսած 2000 թվականից։ Կառավարություններից ոչ ոք բազմակողմանի քննություն չենթարկեց ու էթնիկական բոլոր խմբերի նկատմամբ կատարված խոշտանգումները ամբողջովին չբացահայտվեցին:Այնուամենայնիվ տարածաշրջանում մեծածավալ բարեփոխումներ կատարվեցին:Ամենամեծածավալը տեղի ունեցավ Բոսնիայում,որտեղ 2002-2004 թվականներին բոլոր դատավորները հեռացվեցին պաշտոնից,և պաշտոններին վերադարձան միայն նրանք,ովքեր համապատասխանում էին վեթինգի պայմաններին[12]։

Ռազմավարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անցումային արդարադատությունն արդյունավետ լինելու համար անցումային արդարադատության միջոցները պետք է լինեն ամբողջական մոտեցման մաս։ Գոյություն ունի անցումային արդարադատության հինգ խոշոր ռազմավարություն կամ ձևաչափ.

  1. Քրեական հետապնդում
  2. Ճշմարտության հաստատման հանձնաժողով
  3. Փոխհատուցման ծրագրեր
  4. Անվտանգության համակարգի բարեփոխումներ
  5. Հուշարձանացում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «What is Transitional Justice?». International Center for Transitional Justice. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  2. https://www.un.org/peacebuilding/sites/www.un.org.peacebuilding/files/documents/26_02_2008_background_note.pdf
  3. 3,0 3,1 «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 22-ին.
  4. "Transitions June 2010: Transitional Justice News From Around the World", International Center for Transitional Justice
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  6. "Where to From Here for International Tribunals?", Caitlin Reiger, International Center for Transitional Justice
  7. "Reparations in Theory and Practice", Lisa Margarrell, International Center for Transitional Justice
  8. https://plato.stanford.edu/entries/justice-transitional/, https://asia-ajar.org/transitional-justice-asia-network/transitional-justice/ Արխիվացված 2021-01-24 Wayback Machine
  9. https://www.ictj.org/news/decades-after-dictatorship-argentinas-courts-still-lead-fight-accountability
  10. https://quod.lib.umich.edu/j/jii/4750978.0012.207/--evaluating-transitional-justice-in-south-africa?rgn=main;view=fulltext
  11. https://asia-ajar.org/wp-content/uploads/2018/10/Indonesia-English-Transitional-Justice-Factsheet.pdf(չաշխատող հղում)
  12. https://www.ictj.org/sites/default/files/ICTJ-FormerYugoslavia-Justice-Facts-2009-English.pdf

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]