Jump to content

Վեթինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վեթինգ
Որևէ անձի կենսագրական տվյալների հետաքննության գործընթաց Խմբագրել Wikidata
Ենթադաս• procedure
 • background check Խմբագրել Wikidata

Բարեվարքության համապարփակ ստուգում կամ վեթինգ (անգլ.՝ Vetting), պետական և քաղաքական գործիչների զտման գործընթաց, որի ընթացքում իրականացվում են հետաքննություններ՝ պարզելու, թե արդյո՞ք պետական պաշտոններ զբաղեցնող անձինք, ովքեր մեղադրվում են մարդու իրավունքների խախտումների, կոռուպցիայի և այլ հանցագործությունների մեջ, իրենց գործունեությունն իրականացնելիս չարաշահել են իրենց պաշտոնական դիրքը, թե՞ ոչ[1]։ Անվտանգության ոլորտում այն հակված է լինել շատ ավելին խիստ և ծավալուն։ Ինչու՞ է անհրաժեշտ։ Այն անհրաժեշտ է, որպեսզի պետական պաշտոնից բացառեն այն անձանց, որոնք սպառնալիք են ներկայացնում պետության համար։ Այսինքն՝

  • ունեն հակասահմանադրական տեսակետներ
  • կապված են ահաբեկչական խմբերի հետ
  • կազմակերպված հանցագործության կամ քաղաքական ճնշման
  • խոցելի են ճնշման, շորթման կամ կոռուպցիայի դեպքում և այլն[2]։

Վեթինգը կարող է կիրառվել ոչ միայն որպես անցումային արդարադատության գործիք, այլև՝ ինստիտուցիոնալ բարեփոխումների գործիք կամ աշխատանքի ընդունման, պաշտոնի նշանակման կամ առաջխաղացման կանոնավոր մեխանիզմ՝ զգայուն ոլորտների և պաշտոնների դեպքում։ Վեթինգի թիրախում կարող են լինել հանրային/պետական կառույցներում, այդ թվում՝ ոստիկանությունում, ազգային անվտանգության ծառայություններում, բանակում, քրեակատարողական հիմնարկներում, դատաիրավական համակարգում, հանրային և քաղաքացիական ծառայությունում, քաղաքական պաշտոններում, դիվանագիտական համակարգում և ֆինանսական հաստատություններում պաշտոն զբաղեցնող կամ ծառայող անձինք[3]։

Լյուստրացիա մի տերմին է, որը կիրառվում է Արևելյան Եվրոպայում և նախկին Սովետական Միությունում ՝ նկատի ունենալով պետական պաշտոնյաներին հեռացնել կոմունիստական ժամանակաշրջանի անվտանգության ծառայության կապերով։ Թե վեթինգը և թե լյուստրացիան ենթադրում են փորձաքննության ենթարկել անհատների անձնական պատմությունները։

Ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեթինգ եզրը ծագել է ձիերի մրցավազքից, երբ անասնաբույժը մրցավազքից առաջ ստուգում և եզրակացություն էր տալիս ձիու առողջության և աշխատունակության մասին։ Հետագայում եզրը ստացել է ընդհանուր՝ «ստուգել» իմաստը[2]։ Անասնաբույժ բառի 17-րդ դարում առաջացած անգլերեն տարբերակի վետերինարիան (անգլ.՝ veterinarian) բառի կրճատ ձևն է։ Համաձայն Օքսֆորդի անգլերեն բառարանի եզրի առաջին օգտագործումը թվագրվում է 1891 թվականով[3] և օգտագործվել է մրցավազքից առաջ ձիերին ստուգելու վերաբերյալ։

1900-ական թվականների սկզբին «վեթինգ» եզրը սկսել է օգտագործել որպես «գնահատելու» հոմանիշ, հատկապես թերությունների որոնման, փաստերի ստուգման համատեքստում[4]։

Քաղաքական ընտրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեթինգի հաճախ են ենթարկվում քաղաքական գործիչները։ Օրինակ, Միացյալ Նահանգներում կուսակցության նախագահի թեկնածուն պետք է ընտրի իր հետ մեկ քվեաթերթիկում ներկայացված փոխնախագահի թեկնածուին։ Փոխնախագահի պոտենցիալ թեկնածուները խորհրդատուների խմբի կողմից ենթարկվում են մանրակրկիտ ուսումնասիրության և արժանանում գնահատականի[5]։ Այդ գործընթացի ավարտական շրջափուլերում ստուգող թիմը ուսումնասիրում է պոտենցիալ թեկնածուի ֆինանսները, վարքը և լրատվամիջոցներում լուսաբանումը[5]։ 2008 թվականին Հանրապետական կուսակցության թեկնածու Ջոն Մաքքեյնի կողմից իր զուգընկեր թեկնածու Սառա Փալինի ընտրությանը նախորդած հապճեպ վեթինգը շատերի քաղաքական դիտորների կողմից գնահատվել է որպես սխալ[6]։

Անցումնային շրջանի արդարադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեթինգը նաև օգտագործվում է անցումային շրջանի արդարադատության ժամանակ։ Երբ երկրները՝ զինված հակամարտության կամ ավտորիտար իշխանության ժամանակաշրջանից հետո, անցումային գործընթացում են, հարկավոր է լինում որոշել, թե ինչպես վարվել պետական պաշտոնյաների հետ, ովքեր մարդու իրավունքների խախտումներ են կատարել։ Պետք է նաև ուսումնասիրվեն և վերանայվեն այնպիսի ինստիտուցիոնալ կառույցներ, որոնք թույլ են տվել նմանօրինակ չարաշահումները։ Վեթինգը ֆիզիկական անձանց ամբողջականության գնահատման գործընթացների շարք է (օրինակ, նրանց նվիրվածությունը մարդու իրավունքների համապատասխան չափանիշներին), որ որոշվի նրանց նպատակահարմարությունը հանրային աշխատանքների համար։ Ժողովրդավարության և խաղաղության անցնող երկրները հաճախ օգտագործում են նման գործընթացները, որ չարաշահող կամ անգործունակ պետական պաշտոնյաները հեռացվեն քաղաքացիական ծառայությունից[7]։

«Վեթինգ՝ նշանակում է պարզել տվյալ անձի՝ քաղաքացիական ծառայությունում իր պաշտոնին համապատասխանության աստիճանը, սակայն շեշտը դրվում է ոչ թե նրա բժշկական կամ մասնագիտական համապատասխանության, այլ բարոյական նկարագրի վրա։ Անգլերենով դա ասվում է integrity, հայերեն թարգմանված՝ ազնվություն, անաչառություն, իսկ ավելի լայն իմաստով՝ բարոյական նկարագիր, բարոյական սկզբունքների ամրություն և խոսքի ու գործի համապատասխանություն։ Եվ այդ բարոյական սկզբունքներն էլ պետք է համապատասխան լինեն միջազգային ստանդարտներին և ազգային օրենսդրությանը[8]։»
- Ազգային անվտանգության, միջազգային հարաբերությունների և հանրային կառավարման փորձագետ Սոսի Թաթիկյան

Վեթինգը Հայաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի մայիսի 20-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը։

Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, վեթինգի։ Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում և նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշների մասին[9]։
- Նիկոլ Փաշինյան

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ «ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ՀԿ «ԴԱՏԱԿԱՆ ՎԵԹԻՆԳԸ՝ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄ»
  2. ↑ «Vetting». Online Etymology Dictionary. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 7-ին.
  3. ↑ «Vetting». Merriam-Webster. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 7-ին.
  4. ↑ Lapidos, Juliet (2008 թ․ սեպտեմբերի 3). «Vetting Vet The origins of vet, verb tr». Slate.com.
  5. 1 2 Smith, Ben (2007 թ․ մարտի 8). «Richardson Defense Raises Questions». Politico.com.
  6. ↑ https://www.theatlantic.com/magazine/archive/2008/08/what-mccain-didnt-know-about-sarah-palin/307007/
  7. ↑ «The International Center for Transitional Justice (ICTJ) on Vetting». ICTJ. Արխիվացված է օրիգինալից 2021-11-07-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 17-ին.
  8. ↑ «Ինչ է Վեթինգը․ դրա կիրառման դեպքում պետք է բացառել խտրականության սկզբունքը». Ինչ է Վեթինգը․ դրա կիրառման դեպքում պետք է բացառել խտրականության սկզբունքը. 2019 թ․ մայիսի 20. Վերցված է 2019 թ․ մայիսի 21-ին.(չաշխատող հղում)
  9. ↑ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը դատաիրավական համակարգի վերաբերյալ». ՀՀ վարչապետի ելույթները և ուղերձները. primeminister.am. 20.05.2019. Վերցված է 2019 թ․ մայիսի 21-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]