Անցումային արդարադատություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Անցումային արդարադատություն, մարդու իրավունքների լայնամասշտաբ խախտման ժամանակաշրջանի հետ կապված ժառանգության հաղթահարման դատական և ոչ դատական մեխանիզմներ (միջոցառումներ): Նման միջոցառումները ընդգրկում են քրեական հետապնդում, իսկության պարզման հանձնաժողովներ, փոխհատուցման (en) ծրագրեր և բազմաթիվ ինստիտուցիոնալ բարեփոխումներ[1]: Անցումային արդարադատությունը ընդունվում է բռնության և հալածանքների համակարգից սոցիալական կայունության համակարգ քաղաքական անցման ժամանակահատվածում և ուղեկցվում է հասարակական վստահությունը և արդարադատության տապալված համակարգը վերականգնելու, կառավարման ժողովրդավարական համակարգը կառուցելու հասարակության ձգտումով: Անցումային արդարադատության հիմնական արժեքն է ինքնին արդարադատության հասկացությունը, որը պարտադիր չէ, որ ենթադրի քրեական արդարադատություն: Այդպիսով, այս հասկացությունը և ռեժիմի փոփոխության կամ հակամարտությունից անցման նման քաղաքական տրանսֆորմացիաները կապված են ավելի խաղաղ, հստակ և ժողովրդավարական ապագայի հետ:

Մինչև վերջերս անցումային արդարադատությունն արժանացել է գիտնականների և քաղաքական գործիչների մեծ ուշադրությանը: Դա նաև խթան է հանդիսացել անցումային հասարակություններում քաղաքական և իրավական դիսկուրսի նկատմամբ հետաքրքրության բարձրացման: Ավտորիտար, դիկտատորական ռեժիմներից կամ քաղաքացիական հակամարտություններից ժողովրդավարության քաղաքական անցման ժամանակահատվածներում անցումային արդարադատությունը հնարավորություն էր տալիս այդ հասարակություններին դիտարկել տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումները, զանգվածային վայրագությունները և նմանատիպ ծանր վնասի այլ ձևերը ժողովրդավարության և խաղաղության անցման սահուն անցման ներքո:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անցումային արդարադատության ակունքները կարելի է գտնել մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ժամանակահատվածի Եվրոպայում, երբ մեկնարկել են Նյուրնբերգյան դատավարությունը և Ապանացիստականացման զանազան ծրագրերը Գերմանիայում և ճապոնացի զինվորականների վերաբերյալ արդարադատությունը՝ Տոկիոյի դատավարությունը:

Քրեական հետապնդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդգրկում է միջազգային այնպիսի լուրջ հանցագործությունների հետաքննությունը և դատական հետապնդությունը, ինչպիսիք են՝ ցեղասպանությունը, մարդկության դեմ հանցագործությունները և պատերազմական հանցագործությունները: Դա նպաստում է օրենքի գերակայության սկզբունքի ամրապնդմանը՝ օրինախախտների նկատմամաբ քրեական պատասխանատվության կիրառման միջոցով: Նման միջոցառումների իրականացումը վկայում է այն բանի մասին, որ հանցագործությունը այլևս պատժվելու է և մարդու իրավունքները խախտածները կրելու են պատասխանատվություն հակաօրինական գործողությունների համար[2]: Անցումային արդարադատության անցկացրած միջոցառումների թարմ օրինակներն են Ռուանդայի միջազգային քրեական տրիբունալի (en) և Նախկին Հարավսլավիայի միջազգային քրեական տրիբունալի (en) գործունեությունը, նաև մի շարք հիբրիդային դատարանների և տրիբունալների՝ Սիերա Լեոնեյի հատուկ դատարանի (en), Արևելյան Թիմորի ծանր հանցագործությունների հատուկ կոլեգիաների (en), Կամբոջայի դատարանների արտառոց պալատների (en), Բոսնիա և Հերցեգովինայի դատարանի (en) գործունեությունը, ինչպես նաև ունիվերսալ իրավասություն ունեցող Միջազգային քրեական դատարանի հիմնադրումը: Միջազգային քրեական դատարանը և հիբրիդաիյն դատարանները/տրիբունալները անցումային արդարադատության քրեական հետապնդության միջոցառումների առանցքն են:

Միջազգային քրեական դատարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային քրեական դատարանը հիմնադրվել է 1998 թվականին Հռոմի ստատունի հիման վրա: ՄՔԴ-ն բազմաթիվ հանցագործություններ կատարած անձանց անպատժելիությանը վերջ տվող առաջին միջազգային քրեական դատարանն է: Այն հիմնադրվել է ցեղասպանության, պատերազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների կազմակերպիչների քրեական հետապնդության համար այն դեպքերում, երբ պետությունները հնարավորություն չունեն կամ չեն ցանկանում այդ ամենը իրագործել[3]:

Հիբրիդային դատարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիբրիդային դատարանները և տրիբունալները դարձել են մարդու իրավունքների խախտման ոլորտում հետաքննության և դատական հետապնդության համար հիմնադրված «երրորդ սերնդի» դատարաններ[4]: Դրանք հաջորդել են «առաջին սերնդի» Նյուրնբերգի և Տոկիոյի դատավարությանը, «երկրորդ սերնդի» Միջազգային քրեական դատարանին, Ռուանդայի միջազգային քրեական տրիբունալին (en) և Նախկին Հարավսլավիայի միջազգային քրեական տրիբունալի (en): Այս դատարանները կազմված են ինչպես «տեղական»՝ տվյալ երկրի դատավորներից, այդպես էլ արտասահմանյան: Նման դատարանների նպատակն է իրագործել արդարադատությունը, որի իրականացմանը պատրաստ չի տվյալ երկրիր դատական համակարգը քաղաքական կամքի կամ ներուժի բացակայության պատճառով: Բացի այդ, հիբրիդային դատարանների նպատակներից է միջազգային իրավական փորձի և հմտությունների փոխանցման միջոցով ամրապնդել մարդու իրավունքների խախտման դատական հետապնդության տվյալ պետության ներքին հնարավորությունները: Նման հիբրիդային դատարանների օրինակ են Սիերա Լեոնեյի հատուկ դատարանը (en) և Կամբոջայի դատարանների արտառոց պալատները (en)[5]:

Փոխհատուցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոխհատուցումները ուղղված են մարդու իրավունքների խախտման զոհերի տանջանքների հատուցմանը: Փոխհատուցումները նպատակաուղղված են օգնել խախտումների զոհերին հաղթահարել չարաշահումների հետևանքները և ապահովել վերականգնումը: Դրանք կարող են ընդգրկել ֆինանսական վճարումներ, սոցիալական ծառայություններ, այդ թվում՝ բժշկական կամ կրթական ծառայություններ, ինչպես նաև սիմվոլիկ փոխհատուցումներ, օրինակ, հրապարակային ներողություն խնդրելու տեսքով[6]: Փոխհատուցման օրինակներից մեկն է բնիկ հնդկացիներին Կանադայի կառավարության հրապարակայնորեն ներողություն խնդրելը՝ 1883-1998 թվականներին երեխաներին ընտանիքներից ստիպողաբար անջատելու և եկեղեցուն կից հնդկացիական դպրոցներում տեղավորելու համար: Երկրի կառավարություն նաև $350 միլիոն ԱՄՆ դոլար կարողությամբ հիմնադրամ է ստեղծել՝ նման պրակտիկայից տուժածներին աջակցելու համար:

Ճշմարտության բացահայտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճշմարտության բացահայտումը ընդգրկում է սուբյեկտների կողմից տեղի ունեցած մարդու իրավունքների խախտման դեպքերը հետաքննելու և տուժածներին փոխհատուցում տրամադրելու նախաձեռնությունները:

Ռազմավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անցումային արդարադատությունն արդյունավետ լինելու համար անցումային արդարադատության միջոցները պետք է լինեն ամբողջական մոտեցման մաս: Գոյություն ունի անցումային արդարադատության հինգ խոշոր ռազմավարություն կամ ձևաչափ.

  1. Քրեական հետապնդում
  2. Ճշմարտության հաստատման հանձնաժողով
  3. Փոխհատուցման ծրագրեր
  4. Անվտանգության համակարգի բարեփոխումներ
  5. Հուշարձանացում:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «What is Transitional Justice?»։ International Center for Transitional Justice 
  2. "Criminal Justice", International Center for Transitional Justice
  3. "Transitions June 2010: Transitional Justice News From Around the World", International Center for Transitional Justice
  4. http://pict-pcti.org/courts/hybrid.html
  5. "Where to From Here for International Tribunals?", Caitlin Reiger, International Center for Transitional Justice
  6. "Reparations in Theory and Practice", Lisa Margarrell, International Center for Transitional Justice

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]