Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անցիո (իտալ.՝ Anzio), քաղաք-նավահանգիստ Տիրենյան ծովի եռանկյունու ելուստում, Իտալիայում, գտնվում է Լացիո մարզի Հռոմ գավառում[1]։
Բնակչությունը 2009 թվականի ապրիլի 4-ի դրությամբ կազմել է 52865 մարդ։ Տարածքը՝ 43,43 քկմ։ Փոստային ինդեքսը՝ 00042։ Հեռախոսային կոդը՝ 06։
Անցիումը (Antium) Հռոմից հին է, հռոմեացիների կողմից նվաճվել է մ.թ.ա. 468 թվականին – վոլսկիների (ժողովուրդ) ամրացված քաղաք էր։ Համաձայն լեգենդի, հիմնադրվել է թափառական Ոդիսևսի և Ցիրցեայի հրաշագործի որդի Անտեեմի կողմից։ Անցիումի կայսրության ժամանակ մրցակցում էր պոմպեյների հետ հարուստ հռոմեացիների ծովափնյա առանձնատների թվով։ Ծովի ափին կանգնած էր կայսերական պալատը, որում ծնվել են Կալիգուլան և Ներոնը։ Պեղումների ժամանակ հայտնաբերվել են հնագույն արվեստի այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսիք են «Բորգեզյան մարտիկը» և «Ապոլլոն Բելվեդերսկին»։ 59 թվականին Ներոնը այստեղ հիմնեց առևտրային նավահանգիստ։ Կայսրության դարաշրջանում այստեղ կառուցվեցին նաև Էսկուլապա և Ֆորտունա տաճարները[2]։
Մինչև 6-րդ դարը քաղաքը հանդիսանում էր համանուն թեմի կենտրոնը, որը դադարել է գոյություն ունենալ սարացիների կողմից գրավումից հետո։
Սարացինների կողմից ավերման արդյունքում քաղաքի տարածքը մատնվեց անտերության, իսկ բնակչությունը տեղափոխվեց արևելք՝ ներկայիս Նետտունոյի շրջան։ Վերածննդի դարաշրջանում Անցիոյի մոտ կառուցվեցին Ալդոբրանդինի (Ֆրասկատի) և Բոգեզե ընտանիքների առանձնատները։ Արդյունքում, մոտավորապես 1479 թվականին Անցիոյում Ներրոյի պալատի ավերակների վրա գտնվեց Ապոլոնի հայտնի արձանը, որը 1506 թվականին Հուլիոս 2-րդ Հռոմի Պապի հրամանով տեղադրվեց վատիկանյան Բելվեդեր այգի։ 1698 թվականին Ինոկենտի 12-րդ Հռոմի Պապը սկսեց նոր նավահանգստի կառուցումը հնագիտական գոտուց արևելք։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Անցիոյի շրջանում տեղի է ունեցել դաշնակիցների դեսանտը Հռոմի գրավման նպատակով (տես Անցիո-Նետտունյան գործողությունը)։
Բնակչության դինամիկան՝
-
Տոր Կալդարա աշտարակը՝ Անցիո քաղաք-նավահանգիստում
-
Դոմուս Ներոնիայի ավերակները
-
Դոմուս Ներոնիայի հին գրադարաններ
-
Շարունակական լույս տվող աշտարակ