Անդրեյ Ժելյաբով
Անդրեյ Ժելյաբով ռուս.՝ Андрей Желябов | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 17 (29), 1851 |
Ծննդավայր | Նիկոլաևկա, Թեոդոսիայի գավառ, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | ապրիլի 3 (15), 1881 (29 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Գերեզման | Հունվարի 9-ի զոհերի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Andrei Zhelyabov Վիքիպահեստում |
Անդրեյ Իվանովիչ Ժելյաբով (օգոստոսի 17 (29), 1851, Նիկոլաևկա, Թեոդոսիայի գավառ, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 3 (15), 1881, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), հեղափոխական-նարոդնիկ, «Նարոդնայա Վոլյա» գործադիր կոմիտեի անդամ, կայսր Ալեքսանդր II-ի սպանության կազմակերպիչներից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անդրեյ Իվանովիչ Ժելյաբովը ծնվել է 1851 թվականի օգոստոսի 17 (29)-ին Գորնոստաևկա (այժմ՝ Ղրիմի Հանրապետության Լենինյան շրջան) գյուղում, ճորտ սպասավոր գյուղացու ընտանիքում (եղբայրը՝ Միխայիլ, քույրերեը՝ Ալեքսանդրա, Մարիա, Օլգա)։ Ժելյաբովին կարդալ սովորեցրել է մորական պապը՝ Գաբրիել Տիմոֆեևիչ Ֆրոլովը. այդ մասին իմանալով՝ Նելիդովը որոշել է շարունակել երեխայի ուսուցումը։ 1860 թվականին Ժելյաբովը ընդունվել է Կերչի շրջանային ուսումնարան, որը հետագայում վերածվել է Ալեքսանդրովյան արական վարժարանի։ Գիմնազիայում ծանոթացել է սոցիալիզմի գաղափարներին՝ կարդալով Ն. Գ. Չերնիշևսկու «Ի՞նչ անել»-ը։ Ուսումն ավարտել է արծաթե մեդալով։
1869 թվականին Ժելյաբովը ընդունվել Է Օդեսայի Նովոռոսիյսկյան համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։ Եղել է սոցիալիստների ուսանողական խմբակի ակտիվ անդամ։ 1871 թվականին Ժելյաբովը գլխավորել է դասախոս Բոգիշիչի վիրավորական պահվածքին ի պատասխան ծավալված ուսանողական հուզումները, ինչի համար հեռացվել է համալսարանից, իսկ հետո արտաքսվել քաղաքից։ Հաջորդ տարի Ժելյաբովին մերժել են վերականգնվել համալսարանում։ Նա ստիպված էր ապրուստի համար վաստակել՝ պատահական դասեր տալով։ Ժելյաբովը ծանոթանում է Ֆ. Վոլխովսկու «չայկովցիների» խմբակի անդամների հետ։ 1873 թվականին, Օլգա Սեմյոնովնա Յախնենկոյի հետ ամուսնությունից հետո, որի արդյունքում ծնվել է նրա որդին՝ Անդրեյը, Ժելյաբովը տեղափոխվել է Կիևի նահանգի Գորոդիշչե (այժմ՝ Կիևի մարզի Բորիսպոլի շրջան)։ Այստեղ նա ծանոթացել է ուկրաինական հեղափոխական կազմակերպությունների գործիչների հետ (այդ թվում ՝ «Գրոմադի»՝ ազգայնական ուղղվածությամբ կազմակերպության անդամների հետ)։ Նույն թվականին վերադարձել է Օդեսա, դարձել Վոլխովսկու խմբակի անդամ։ 1874 թվականին ձերբակալվել է Պյոտր Մակարևիչի գործով, սակայն հետո գրավի դիմաց ազատ է արձակվել։ 1875-1877 թվականներին եղել է «ժողովրդի մեջ քայլելու» մասնակից։ 1877 թվականին ձերբակալվել և տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ։ Այստեղ, նախնական կալանքի տանը, նա հանդիպել է բազմաթիվ նարոդնիկների, այդ թվում՝ Սոֆյա Պերովսկայային։ Մասնակցել է «193-ի գործընթացին»։ 1878 թվականի հունվարի 23-ին արդարացվել է։ Այնուհետև Ժելյաբովը բնակվել է Պոդոլսկի մարզում՝ շարունակելով քարոզչություն իրականացնել գյուղացիների շրջանում։
Գյուղում քարոզչության արդյունքները չտեսնելով՝ շատ այլ նարոդնիկների նման Ժելյաբովն աստիճանաբար հանգել է քաղաքական տեռորի անհրաժեշտության համոզմունքին։ 1879 թվականի հունիսին մասնակցել է Լիպեցկի համագումարին, դարձել նոր կուսակցության գործադիր կոմիտեի անդամ։ Այնուհետև Ժելյաբովին ընդունել են «Զեմլյա ի վոլյա» կուսակցության անդամ, ուստի նա կարողացել է մասնակցել Վորոնեժի համագումարին։ «Զեմլյա ի վոլյա»-ի պառակտումից հետո դարձել է «Նարոդնայա վոլյա»-ի ամենաակտիվ գործիչներից մեկը։
1879 թվականի նոյեմբերի 17-ին Ալեքսանդրովսկու մաուցներում մասնակցել է Ղրիմից վերադարձող Ալեքսանդր II կայսեր դեմ՝ նրա գնացքը պայթեցնելու միջոցով անհաջող մահափորձին։
1880 թվականի փետրվարին հանդես է եկել որպես Ձմեռային պալատում պայթյունի կազմակերպիչներից մեկը. պայթյունը նախապատրաստել և իրականացրել է Ստեպան Խալտուրինը։ 1880 թվականին դարձել է Գործադիր կոմիտեի փաստացի ղեկավարը, «Նարոդնայա վոլյա»-ի՝ աշխատավորական, ուսանողական և ռազմական կազմակերպության կազմակերպիչներից մեկը։ Եղել է «Նարոդնայա վոլյա»-ի աշխատանքային անդամների ծրագրի մշակողներից մեկը։
1880-1881 թվականների ձմռանը ղեկավարել էր կայսեր դեմ հերթական մահափորձի նախապատրաստումը։ Ձերբակալվել է Մ. Տրիգոնիի հետ՝ Նևսկի պողոտայի և Կարավանյան փողոցի անկյունում գտնվող տիկին Մեսյուրոյի կահավորված սենյակներում՝ N 12-ում, փետրվարի 27-ին, այսինքն՝ Ալեքսանդր II-ի դեմ իր նախապատրաստած հաջողված մահափորձից 2 օր առաջ։ Պահանջել է իրեն կցել կայսերասպանների գործին։
Ի թիվս այլ նարոդնիկների՝ մահապատժի Է դատապարտվել մարտի 26-ին բացված Հատուկ ներկայության Կառավարական Սենատի կողմից (նախագահող ադամ սենատոր՝ է. Յ. Ֆուկս, դատախազ՝ Ն. Վ. Մուրավյով)։ Դատարանում հրաժարվել է պաշտպանից, փորձել է բացատրել իր համոզմունքներն ու կուսակցության ծրագիրը («...ծառայել եմ ժողովրդի ազատագրման գործին։ Սա իմ միակ զբաղմունքն է, որին ես երկար տարիներ ծառայում եմ իմ ողջ էությամբ», - հայտարարել Է նա հարցաքննության ժամանակ[1]):
1881 թվականի ապրիլի 3 (15)-ին կախաղան է բարձրացվել Սեմյոնովյան գնդի հրապարակում։
Անձնական գնահատականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վ. Ի. Լենինը Ժելյաբովին դասել է այնպիսի մեծ հեղափոխականների շարքին, ինչպիսիք են Ռոբեսպիեռը և Գարիբալդին[2]։ Ժելյաբովի մասին նա նաև խոսում է իր «Ի՞նչ անել» ստեղծագործության մեջ որպես հեղափոխական շարժման «կորիֆեյերից» մեկը, ում «թեժ քարոզները արժանանում են ինքնաբուխ արթնացող զանգվածի արձագանքներին», սակայն Ժելյաբովին, որպես օրինակ, նա դիտարկել չի պատրաստվում[3]։
«1881 թվականի մարտի 1-ի ոճրագործության, որի զոհը Բոզայում դարձել է պատվավոր կայսր Ալեքսանդր II Նիկոլաևիչը, գործով դատավարությունում Հատուկ ներկայության Կառավարական Սենատի դատախազի պարտականությունները կատարող Ն. Վ. Մուրավյովն ասել է՝
«Դատարանում և գործի նախնական ուսումնասիրության ժամանակ Ժելյաբովի ցուցմունքներում, որոնց բովանդակությունը տեղադրված է մեղադրական ակտում, նշմարվում է մի գիծ, որի վրա ես արդեն ուշադրություն հրավիրել եմ. այդ գիծը չափազանցված լույսի մեջ իմ գործը ներկայացնելու ցանկությունն է, այն ընդլայնելու ցանկությունը, կազմակերպությանը բնութագիր հաղորդելու ցանկությունը, ինչից այն զուրկ էր, ցանկություն, կասեմ ուղղակի, սեթևեթելու կուսակցության նշանակությամբ և մասամբ վախեցնել փորձելու։ Բայց ո՛չ առաջինը, ո՛չ երկրորդը չհաջողվեց ամբաստանյալին։ Սպիտակ թելերով կարված են հեղափոխական հերոսության մասին բոլոր այդ հայտարարությունները, դատարանը նրանց միջոցով տեսնում է անհրապույր ճշմարտությունը < ... > Երբ ես ինքս ինձ համար, տվյալ գործի հիման վրա Ժելյաբովի մասին ընդհանուր տպավորություններով կարծիք էի ձևավորում, նա ինձ վրա իր արտաքին տեսքի և դիրքի մասին շատ հոգացող մարդու տպավորություն էր թողել։ Իսկ երբ դատարանում հպարտությամբ ասաց, որ վայելում է գործադիր կոմիտեի վստահությունը, ես լիովին համոզվեցի, որ մենք մեր առջև ունենք մարդու՝ փառասեր հեղափոխականի տեսակ»[4]։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անդրեյ Ժելյաբովի անվան փողոցները գոյություն ունեն նախկին ԽՍՀՄ-ի բազմաթիվ քաղաքներում, օրինակ՝ Ժելյաբովի հրապարակ Սմոլենսկում, Ժելյաբովի փողոց Պավլովսկում, Ժելյաբովի փողոց Լիպեցկում, սրան գումարած՝ Լիպեցկի Նիժնի պարկում գտնվող՝ ահաբեկիչների անունների ցուցակով նարոդնիկների հուշարձանը, փողոցներ Բրյանսկում, Վորոնեժում, Իրկուտսկում, Կազանում, Կալինինգրադում, Կինեշմայում, Կրասնոյարսկում, Մագնիտոգորսկում, Մոժայսկում, Պերմում, Ռիբինսկում, Տագանրոգում, Տվերում, Օրենբուրգում, Դոնեցկում, Եվպատորիայում, Կերչում, Սիմֆերոպոլում, Թեոդոսիայում, Նովոչերկասկում, Բորովիչեում։ Ավելի վաղ Ժելյաբովի անունը կրում էին փողոցներ նաև Լենինգրադում (մինչև 1991 թվականը) և Սամարայում (մինչև 2009 թվականը)[5]։ Ինչպես նաև, Անդրեյ Ժելյաբովի անունը կրող ավան կա Վոլոգդայի մարզի Ուստյուժենսկի թաղամասում։
Հասցեներ Սանկտ Պետերբուրգում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1880 թվականի հոկտեմբերից 1881 թվականի փետրվարի 27-ը՝ վարձակալական տուն, 2-րդ Ռոտա, տուն 15, բնակարան 4։
- 1881 թվականի փետրվարի 27-ից՝ Պ. Ի. Լիխաչովի վարձակալական տան՝ Մ. Ն. Տրիգոնիի բնակարան՝ Նևսկի պողոտա, տուն 66, բնակարան 12։
- 1918-ից մինչև 1991 թվականը Ժելյաբովի անվամբ էր կոչվում Բոլշայա Կոնյուշեննայա փողոցը, որի վրա Ժելյաբովը Պերովսկայայի հետ միասին նախապատրաստել է Ալեքսանդր II-ի դեմ մահափորձը։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Андрей Иванович Желябов. Материалы для биографии. — М., 1930.
- Ашешов Н. П. Андрей Иванович Желябов. Материалы для биографии и характеристики. — Կաղապար:Пг.: Издание Петроградского Совета Рабочих и Красноармейских Депутатов, 1919.
- Воронский А. К. Желябов. — М., 1934.
- Давыдов Ю. Март. — М., 1959.
- Заславский Д. А. И. Желябов. — М.; Л.: Гиз, 1925.
- Клеянкин А. В. Андрей Желябов — герой «Народной воли». — М.: Издательство социально-экономической литературы, 1959.
- Прокофьев В. А. Желябов. — М.: Молодая гвардия, 1965. («Жизнь замечательных людей»).
- Тихомиров Л. А. И. Желябов и С. Л. Перовская. — Ростов-на-Дону: Донская речь, 1906.
- Трифонов Ю. В. Нетерпение: Повесть об Андрее Желябове. — М.: Политиздат, 1973. — 543 с., ил. («Пламенные революционеры»); 2-е изд., испр. — 1974. — 543 с., ил.; то же. — 1988. — 511 с.: ил.
- Дерзновение / Д. Валовой, М. Валовая, Г. Лапшина. — М.: Мол. гвардия, 1989. — 314[6] c., ил. — С. 228—238.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Дерзновение / Д. Валовой, М. Валовая, Г. Лапшина. — М.: Мол. гвардия, 1989. — 314[6] c., ил. С.228-238.
- Краснов П. Н. Цареубийцы. — М.: Панорама, 1994. — ISBN 5-85220-396-3
- Суд над цареубийцами. Дело 1-го марта 1881 года. Под редакцией В. В. Разбегаева. Изд. им. Н. И. Новикова. С-Пб. том 1 и 2. 2014. ISBN 978-5-87991-110-7, ISBN 978-5-87991-112-1
- Эдвард Радзинский Князь. Записки стукача. — М.: АСТ, 2013. — ISBN 978-5-17-082193-8
Կինոֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Նահանգապետի աղջկա միակ սերը» (փաստագրակամ ֆիլմ, ռեժիսոր՝ Ելիզավետը Տրուսևիչ, «ՍտոԼենտ» կինոընկերություն, 2009).
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.terrahumana.ru/arhiv/07_02/07_02_03.pdf
- ↑ Желябов Андрей Иванович հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում
- ↑ Сергей Кремлёв Ленин. Спаситель и создатель. — Litres, 2016-03-31. — 2156 с. — ISBN 9785040042722
- ↑ Цит. по: «Правительственный Вѣстникъ». 4 апреля 1881, № 74. — С. 2.
- ↑ В 2009 году улица Желябова в Самаре была переименована в улицу Григория Аксакова
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- На сайте Народной Воли
- На Хроносе
- Речь А. Желябова на процессе первомартовцев
- Заявление А. И. Желябова в Особое присутствие Сената
- Анна Якимова. Дело 1 марта 1881 года. Процесс Желябова, Перовской и других
В искусстве:
- В.Прокофьев «Желябов» ЖЗЛ
- А. Воронский. «Желябов» Серия биографий замечательных людей. Москва, 1934 г. Журнально-газетное объединение.
- Николай Доризо. «Андрей Желябов» (1970).
- Ю. В. Трифонов «Нетерпение» Արխիվացված 2020-01-05 Wayback Machine
- Памятник А. И. Желябову Поселок им. Желябова, Устюженского района Вологодской области
- Н. А. Андреев Памятник А. И. Желябову (Проект)
- «Зарисовки на судебном процессе первомартовцев»
- Желябов Андрей Иванович // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- Дело 1-го марта 1881 г. Процесс Желябова, Перовской и др.: (правительственный отчет) / Со ст. и примеч. Льва Дейча . — СПб., 1906
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Ժելյաբով» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 284)։ |