Ամերիկյան սարսափ պատմություն։ Կախարդների գիշերաժողով
Ամերիկյան սարսափ պատմություն։ Կախարդների գիշերաժողով | |||
---|---|---|---|
Սերիալ | Ամերիկյան սարսափ պատմություն | ||
Գլխավոր դերերում | Սառա Փոլսոն, Տաիսսա Ֆարմիգա, Ֆրենսիս Քոնրոյ, Էվան Փիթերս, Լիլի Ռեյբ, Էմմա Ռոբերթս, Դենիս Օ'Հեյր, Քեթի Բեյթս և Ջեսիկա Լենգ | ||
Պատմվածքի վայր | Լուիզիանա | ||
Ժանր | դրամա, էրոտիկ թրիլեր, սարսափ | ||
Թեմա | ինցեստ, զանգվածային սպանություն, վրեժ, ցեղասպանություն, խտրականություն և ընտանիք | ||
Լեզու | անգլերեն | ||
Երկիր | ԱՄՆ | ||
Սերիաների քանակ | 13 | ||
Ցուցադրում | |||
Հեռուստաալիք | FX | ||
Ցուցադրման տարեթիվ | Հոկտեմբերի 9, 2013 | — Հունվարի 29, 2014||
Եթերաշրջաններ | |||
|
Ամերիկյան սարսափ պատմություն։ Կախարդների գիշերաժողովը (անգլ.՝ American Horror Story: Coven), FX հեռուստաալիքի Ամերիկյան սարսափ պատմություն սերիալի 3-րդ եթերաշրջանն է։ Այն հեռարձակվել է 2013 թվականի հոկտեմբերի 9-ից մինչև 2014-ի հունվարի 29-ը։ Այս եթերաշրջանը նկարահանվել է Նոր Օռլեանում, որը պատմում է Սալեմի կախարդների մասին, ովքեր պայքարում են գոյության համար։ Այստեղ տեղի են ունենում նաև հետադարձեր դեպի 1830-ական, 1910-ական և 1970-ականներ։
Այս եթերաշրջան են վերադարձել նախկինների հայտնի դերասաններ՝ Սառա Պոլսոնը, Ֆրենսիս Քոնրոյը, Ջեսիկա Լենգը, Էվան Փիթերսը Լիլի Ռեյբը, Տաիսսա Ֆարմիգան, Ռոբին Բերթլեթը, Ջեմի Բրյուերը, Դենիս Օ'Հարեն և Ալեքսանդրա Բրեքենրիջը։
Ինչպես նախորդ եթերաշրջանները, սա նույնպես ստացավ հիմնականում դրական գնահատականներ և բարձր վարկանիշ՝ առաջին սերիան 5․54 միլիոն դիտումով։ Եթերաշրջանը առաջադրվեց Emmy մրցանակաբաշխության 17 անվանակարգում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Երրորդ եթերաշրջանը պատմում է անտիկ Սալեմի կախարդների ժամանակաշրջանից փրկվածների մասին, ովքեր ապրում են դպրոցում՝ տիկին Ռոբիշոյի Ակադեմիայում, որը գտնվում է Լուիզիանայի Նոր Օռլեան քաղաքում։ Դպրոցի ղեկավարն է Կորդելիա Ֆոքսը (Սառա Պոլսոն), ով միշտ ապրել է իր մոր՝ Ֆիոնա Գուդի (Ջեսիկա Լենգ) ստվերի տակ։ Ֆիոնան Սալեմի «Գերագույնն է», մի կախարդ, որը ծնվում է ամեն սերնդում, ունի անսահմանափակ կախարդական կարողություններ, որը կոչվում է «Կախարդության Յոթ Հրաշալիքները»։ Գերագույնը Սալեմի գլուխն է։ Վտանգը թաքնված է Ակադեմիայի ներսում, խորհրդավոր ծառայապետի՝ Սպոլդինգի պատճառով, ով հարաբերությունների մեջ է Ֆիոնայի հետ։ Այդ Սալեմը ղեկավարվում է Կախարդության խորհրդի միջոցով, որի անդամ են կազմում Ֆիոնայի երկար տարիների թշնամի և Կորդելիա կենսաբանական մայր Միրթլ Սնոուն (Ֆրենսիս Քոնրոյ)։
Զոյի Բենսոնը (Տաիսսա Ֆարմիգա) ուղարկվում է ակադեմիա, քանի որ պարզվում է որ նա կախարդուհի է։ Գալու պահին նա հանդիպում է Մեդիսոն Մոնթգոմերիին (Էմմա Ռոբերթս), ով մանկական տարիքում կինոաստղ է եղել և նախկինում թմրամոլ, կարողանում է տեղաշարժել իրերն իր մտքի ուժով։ Նա նաև հանդիպում է վուդուի տիկնիկ Քուինիի (Գաբուրի Սիդիբե), ով ունի աֆրո-ամերիկան ծագում, կարողանում է վնասելով իրեն՝ ցավ պատճառել մյուսներին (նա ցավ չի զգում դրանից)։ Վերջապես, նա ծանոթանում է Քլերվոյեն Նենի հետ (Ջեմի Բրյուեր), ով կարողանում է կարդալ ուրիշների մտքերը։ Մի գիշեր, Զոյին և Մեդիսոնը գնում են երեկույթի, որտեղ հանդիպում են տղաների խմբի՝ Քայլ Սթենսերի (Էվան Փիթերս) գլխավորությամբ, ում դուր է գալիս Զոյին։ Մեդիսոնը խմբակային բռնաբարության է ենթարկվում տղաների խմբի մնացած անդամների կողմից։ Զայրացած Մեդիսոնը, օգտագործելով իր ուժերը՝ շուռ է տալիս նրանց ավտոբուսը, որի պատճառով բոլորը մահանում են, ներառյալ Քայլը։ Տղաներից երկուսը մնում են ծայրահեղ ծանր վիճակում։
Զոյին գնում է հիվանդանոց՝ հուսալով, որ կգտնի Քայլին փրկվածների մեջ, սակայն գտնում է ուրիշ երկուսի։ Որպես վրեժ՝ Զոյին սեքսով է զբաղվում նրանցից մեկի հետ, որի ժամանակ ակտիվացենլով իր կախարդական ուժերը՝ պայթեցնում է նրա ուղեղը։ Որպեսզի քավի իր մեղքերը, Մեդիսոնը Զոյիի հետ գնում են դիարան, մյուս տղաների մարմնի մասերից և Քայլի գլխից հավաքում են նոր տղա, որին հատուկ ծիսակատարության շնորհիվ կյանքի են բերում։ Քայլը վերադառնում կյանք վախեցած և տարօրինակ։ Պարզվում է, որ նրա մայրը սեռական ոտնձգություն է կատարում որդու հանդեպ, որից նա դառնում է հոգեկան անհավասարակշիռ։ Վերակենդանացված մարդու առկայությունն արթնացնում է Միսթի Դեյին (Լիլի Ռեյբ), ով ունի վերակենդանացնելու հատկություն և տարիներ առաջ վերակենդանացնրել էր ինքն իրեն՝ խայրույկի վրա այրվելուց հետո։ Շուտով Միսթին ընկերանում է Զոյիի հետ և իր վրա է վերցնում Քայլի առողջությունը։
Մինչ այդ, Ֆիոնան առանց Սալեմի կորցնում է իր մշտական երիտասարդությունը, ուստի փնտրում է երիտասարդ մնալու տարբեր ուղիներ։ Վուդուի թագուհի, Սալեմի կախարդուհիների վախեմի թշնամի Մարի Լավոն (Անժելա Բեսեթ) գտել է միշտ երիտասարդ մնալու գաղտնիքը՝ պայման կապելով վուդուի սատանա Պապա Լեգբայի (Լենս Ռեդդիք) հետ։ Որպեսզի առավելություն ունենա Մարիի նկատմամբ, Ֆիոնան ազատում է 19-րդ դարի բարձրաշխարհիկ տիկին և սերիական մարդասպան Դելֆինա ԼաԼորիին (Քեթի Բեյթս), ով ողջ-ողջ թաղվել է Մարիի կողմից այն պատճառով, իր իր սիրեկանին դարձրել էր մինոտավրոս։ Դելֆինան տարվում է ակադեմիա, սակայն նա գոհ չի լինում ժամանակակից աշխարհից՝ լինելով ռասիստ։
Անցյալը կամաց-կամաց բացահայտվում է. որ Ֆիոնան սպանել էր նախկին Գերագույնին, որպեսզի ինքը լինի հաջորդը։ Միրթլը փորձում է պարզել դա Սպոլդինգի միջոցով, սակայն նա, պաշտպանելով Ֆիոնային, կտրում է իր լեզուն և պահպանում գաղտնիքը երկար տարիներ։ Սպոլդինգը նաև պահում է այն գաղտնիքը, որ Ֆիոնան կարծելով, որ Մեդիսոնն է հաջորդ Գերագույնը՝ կտրում է նրա վիզը։ Զոյին բացահայտում է Սպոլդինգի գաղտնիքները սպանում է նրան, ով դառնում է ուրվական և ապրում Ակադեմիայում": Կորդելիան կուրանում է, քանի որ ենթարկվում է կախարդներին սպանողների կողմից, որոնցից մեկի հետ նա ամուսնացած է։ Միրթլը կասկածվում է Ֆիոնայի կողմից որպես հարձակվող և այրվում է կրակի վրա։
Հետադարձ դրվագներն իրենց մեջ ներառում են սերիական մարդասպան Անտառահատի (Դենի Հյուսթոն) մասին պատմությունը, ով սպանվում է 1919 թվականին, ակադեմիայի աշակերտուհիների կողմից։ Դրանից հետո նրա հոգին թափառում է դպրոցի պատերի ներսում։ Նրան ազատում են ժամանակակից ակադեմիայի աշակերտները, ովքեր փորձելով կապվել Մեդիսոնի հոգու հետ՝ ազատ են արձակում նրան իրական աշխարհ։ Անտառահատը սիրավեպ է սկսում Ֆիոնայի հետ։ Ավելի ուշ Միսթին գտնվում է Միթլի մոխրացած դին և կենդանացնում նրան, ով վերադառնում է Սալեմ վրեժխնդրական մտածողությամբ։ Իսկ Մեդիսոնը Զոյիի մեջքի հետևում սիրահետում է Քայլին իսկ Միթլը սպանում է Կախարդների խորհրդի մյուս անդամներին։
Լսելով Մարիին, Քուինին միանում է վուդուի կանանց, որի համար նա տալիս է Դելֆինային, ով անդամահատվում և գլխատվում է, սակայն մնում է ողջ՝ իր անմահության պատճառով։ Կորդելիայի ամուսին Հենկը, ով կոտորածներ է անում վուդուի տոհմի նկատմամբ՝ սպանվում է Քուինիի կողմից, ով կրակելով սեփական գլշին՝ սպանում է նրան։ Մարին անհույս միանում է ակադեմիային։ Նենը սպանվում է Ֆիոնայի և Մարիի կողմից, որպեսզի ազատվեն Գերագույնի են մեկ մրցակցից և կատարեն Պապա Լեգբայի նկատմամբ պարտականությունը։ Թաղման ժամանակ Քուինին վերադառնում է բուժված Դելֆինայի հետ, որին կարողանում է օգնել իր նոր ուժերի շնորհիվ։ Դելֆինան և Սպոլդինգը Մարիից ազատվելու համար կտրատում են նրան և շաղ տալիս քաղաքի տարբեր մասերում։
Կորդելիան Միրթլի օգնությամբ ազատվում է կուրությունից, ով կրկին կուրացնում է ինքն իրեն, որպեսզի հետ բերի այն ուժերը, որոնք ուներ կույր ժամանակ։ Նոր ուժերը զարգանում են բոլոր կախարդուհիների մոտ։ Քայլ դառնում է Սալեմի «պահապան շունը»։ Մեդիսոնը նաև ազատվում է Միսթիից, փակելով նրան դագաղի մեջ, որպեսզի չմասնակցի Գերագույնի ընտրության մրցույթին, սակայն ազատվում է Քուինիի և Կորդելիայի շնորհիվ։ Լավոյին սպանելուց հետո, Դելֆինան լքում է Քովենը և դառնում իր հին տուն-թանգարանի նոր էքսկուրսաբարը։ Քուինին խղում է իր և Պապա Լեգբայի պայմանը և կրկին դառնում մահկանացու։ Իրենց արյունացի կյաքի պատճառով Մարին և Դելֆինան փակվում են դժոխքում, որտեղ ընդմիշտ ծաղրվում Լեգբայի կողմից։
Պարզվում է, որ Ծառահատն է սպանել Ֆիոնային, երբ Կորդելիան տեսնում է նրա մահը։ Զոյին, Մեդիսոնը, Միսթին և Քուինին սպանում են նրան։ Սալեմը սկսում է նոր Գերագույնի որոնումները, արի համար բոլոր աղջիկներն անցնում են Յոթ Հրաշալիքներ թեստը։ կախարդության յոթ հնարքներ, որոնց հաթահարողը դառնում է Գերագույնի նոր սերոնդի սկիզբը։ Զոյին և Միսթին մահանում են, երբ կատարում են տարբեր փորձություններ։ Քուինին դուրս է մնում այն պատճառով, քանի որ փարձում է կյանքի բերել Զոյիին։ Մեդիսոնը խուսափելով մասնակցել մյուս փարձությանը՝ լքում է Սալեմը։ Կորդելիան մտնում է մրցույթի մեջ, որը խորհուրդ է տալիս Միրթլը։
Քայլը խեղդում է Մեդիսոնին, քանի որ վերջինս հրաշարվում է վերակենդանացնել Զոյիին։ Կորդելիան հաջողությամբ կատարում է բոլոր յոթ փորձությունները և կենդանացնում Զոյիին։ Նա դառնում է նոր Գերագույնը և դարձնում Սալեմն ավելի հայտնի, հեռարձակվելով հեռուստատեսությունում։ Միրթլը ցանկանում է կրկին այրվել, քանի որ սպանել էր Խորհրդին, որին աղիողորմ համաձայնվում է Կորդելիան։ Զոյին և Քուինին դառնում են նոր Խորհրդի անֆամներ, իսկ Քայլը նոր ծառայապետ։ Կորդելիան Ֆիոնայն գտնում է ողջ, սակայն չորացած քաղցկեղից։ Վերջապես Ֆիոնան և Կորդելիան հաշտվում են։ Այնուհետև Ֆիոնան մահանում է Կորդելիայի ձեռքերում և տեղափոխվում դժոխք՝ Ծառահատի հետ, որտեղ նա նույնպես ծաղրի է ենթարկվում Պապա Լեգբայի կողմից։ Կորդելիան, Զոյին, Քուինին և Քայլը բացում են ակադեմիայի դռները՝ դիմավորելով Սալեմի նոր կախարդուհիներին։
Դերակատարներ և կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխավոր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սառա Պոլսոն - Կորդելիա Ֆոքս (13 սերիա)
- Տաիսսա Ֆարմիգա - Զոյի Բենսոն (13 սերիա)
- Ֆրենսիս Քոնրոյ - Միթլ Սնոու (10 սերիա)
- Էվան Փիթերս - Քայլ Սփենսեր (11 սերիա)
- Լիլի Ռեյբ - Միսթի Դեյ (10 սերիա)
- Էմմա Ռոբերթս - Մեդիսոն Մոնթգոմերի (13 սերիա)
- Դենիս Օ'Հեր - Սփոլդինգ (10 սերիա)
- Քեթի Բեյթս - Մարի Դելֆին ԼաԼորի (10 սերիա)
- Ջեսիկա Լենգ - Ֆիոնա Գուդ (13 սերիա)
Հատուկ հյուրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անջելա Բասեթ - Մարի Լավո (12 սերիա)
- Գաբուրի Սիդիբե - Քուինի (12 սերիա)
- Դենիել Սալլիս - Ծառահատ (7 սերիա)
- Փեթի Լյուպոն - Ջոան Ռամզի (4 սերիա)
- Սթիվի Նիքս - ինքն իրեն (2 սերիա)
Երկրորդական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջեմի Բրյուեր - Նեն (9 սերիա)
- Ջոս Համիլթոն - Հենք Ֆոքս (7 սերիա)
- Ամիր Բարակա - Բասթիեն / Մինոտավր (5 սերիա)
- Ալեքսանդր Դրեյմոն - Լյուկ Ռամզի (5 սերիա)
- Դանա Գուրիեր - Շանտալ (5 սերիա)
- Ռեյդեն Գրիր - Պաուլինյա ԼաԼորի (5 սերիա)
- Ջենիֆեր Լին Ուորեն - Բորքուիտա ԼաԼորի (5 սերիա)
- Էլին Ռոսս - Մերի Ջին ԼաԼորի (4 սերիա)
- Սքոթ Մայքլ Ջեֆերսոն - Լյուիս ԼաԼորի (4 սերիա)
- Լենս Ռեդիք - Պապա Լեգբա (3 սերիա)
- Ռոբին Բարթլետ - Սեսիլ Թեբմրոուք (3 սերիա)
- Մայքլ Քրիստոֆեր - Հարիսոն Ռենար (3 սերիա)
- Լեսլի Ջորդան - Քվենթին Ֆլեմինգ (3 սերիա)
- Ռայլի Վոյ;կել - երիտասարդ Ֆիոնա (3 սերիա)
- Ալեքսանդրա Բրեքենրիջ - Քեյլի (2 սերիա)
- Ջեյմս Դյումոնտ - բժ․ Մորիսոն (2 սերիա)
- Քրիստին Եբերսոուլ - Աննա-Լի Լեիքթոն (2 սերիա)
- Մեյր Ուիննինգհամ - Ալիշա Սփենսեր (2 սերիա)
Սերիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]№ սերիալում | № եթերաշրջանում | Անվանում | Ռեժիսոր | Սցենարիստ | ԱՄՆ-ում հեռարձակման ամսաթիվը | Prod. ծածկագիր | Հեռուստադիտողներ ԱՄՆ-ում (միլիոն) |
---|---|---|---|---|---|---|---|
26 | 1 | "Քած լինելու արվեստը" "Bitchcraft" | Ալֆոնսո Գոմեզ-Ռեհոն | Ռայան Մըրֆի և Բրեդ Ֆելչաք | Հոկտեմբերի 9, 2013 | 5,54[1] | 3ATS01 |
Երիտասարդ Զոյին բացահայտում է, որ ունի ժառանգական տարօրինակ հիվանդություն, որը հայտնվել է իր ընտանիքում Սալեմի կախարդների ժամանակաշրջանից։ Զոյիին տեղափոխում են Նոր Օռլեանում գտնվող առեղծվածային դպրոցը, որտեղ աղջիկն իմանում է Ֆիոնա Գուդի՝ իր սերնդի ամենաուժեղ կախարդուհու մասին, ով մարտնչում է ամենատարօրինակ թշնամիների՝ Վուդուի վհուկների դեմ։ | |||||||
27 | 2 | "Տղաների մասունքները" "Boy Parts" | Մայքլ Ռայմեր | Թիմ Միեար | Հոկտեմբերի 16, 2013 | 4,51[2] | 3ATS02 |
Ֆիոնան օգնում է Զոյիին և Մեդիսոնին դուրս գալ ծանր իրավիճակից։ Դելվինա ԼաԼորին փորձում է համակերպվել ժամանակակից կյանքին։ Կորդելիան իմանում է ընտանիքի սարսափելի գաղտնիքը։ | |||||||
28 | 3 | "Փոխարինումները" "The Replacements" | Ալֆոնսո Գոմեզ-Ռեհոն | Ջեյմս Վոնգ | Հոկտեմբերի 23, 2013 | 3,78[3] | 3ATS03 |
Տառապելով իր գործած մեղքի համար, Զոյին փարձում է Քայլին ետ բերել կյանք։ Դրանում օգնում է Մեդիսոնը, ով օգտագործում է սև մոգություն Քայլին վերակենդանացնելու համար։ | |||||||
29 | 4 | "Ծաղրի հետևանքները" "Fearful Pranks Ensue" | Մայքլ Ապպենդալ | Ռայան Մըրֆի և Բրեդ Ֆելչաք | Հոկտեմբերի 30, 2013 | 3,71[4] | 3ATS04 |
Որոշումը, որն ընդունում է Ֆիոնան, պատճառ է հանդիսանում Սալեմի կախարդների և Մարի Լավոյի միջև պատերազմի վերսկսմանը։ Կախարդների խորհուրդը գալիս է ակադեմիա մտահոգիչ հայտարարությամբ։ | |||||||
30 | 5 | "Այրվի՜ր վհուկ, այրվի՜ր" "Burn, Witch, Burn!" | Ջերեմի Պոդեսվա | Ջեսիկա Շարցեր | Նոյեմբերի 6, 2013 | 3,80[5] | 3ATS05 |
Մարի Լավոյի բանակի շրջափակման ժամանակ Զոյին իր մեջ հայտնաբերում է նոր ուժ։ Ֆիոնան և Միրթլը կռվում են Վհուկների գիշերաժողովի ղեկավարման համար։ Մադամ ԼաԼորիին հետապնդում են անցյալի ուրվականները։ | |||||||
31 | 6 | "Ծառահատն է գալիս" "The Axeman Cometh" | Մայքլ Ապպենդալ | Դուգլաս Փեթրի | Նոյեմբերի 13, 2013 | 4,16[6] | 3ATS06 |
1919․ ՆորՕռլեոնյան լեգենդար «Ծառահատը» պատրաստվում է կատարել մասսայական սպանություն, սակայն խոստանում է խղճալ այն տները, որտեղ կերգի ջազ։ Չնայած դրան աղջիկները որոշում են անտեսել n8a սպառնալիքները։ Այսօր, Մեդիսոնին գտնելու համար, Զոյին, Քուինին և Նենը որոշում են օգտվել ոգեհմայության տախտակից, որը Զոյին գտնում է պահարանից։ Սակայն Մեդիսոնի հետ կապվելու փոխարեն, նրանք բախվում են Ծառահատի հոգու հետ։ Նա օգնում է գտնել Մեդիսոնին․․․սակայն պատասխանի փոխարեն նրանք ստանում են նոր հարցեր։ Մինչ այդ Կորդելիայի նոր ունակությունը պարզում է շոկային իրականություն։ | |||||||
32 | 7 | "Մեռածները" "The Dead" | Բրեդլի Բուքեր | Բրեդ Ֆելչաք | Նոյեմբերի 20, 2013 | 4,00[7] | 3ATS07 |
Ֆիոնան նոր նպտականեր է գտնում վտանգավոր սիրո պատմության մեջ։ Մի գիշեր Լալորիի հետ անցկացնելը բերում է նրան, որ Քուինին հետաքրքրվում է Սալեմում իր տեղի համար։ Կորդելիան ճակատագրական բացահայտում է անում իր մոր վերաբերյալ։ | |||||||
33 | 8 | "Սուրբ ընդունումը" "The Sacred Taking" | Ալֆոնսո Գոմեզ-Ռեհոն | Ռայան Մըրֆի | Դեկտեմբերի 4, 2013 | 4,07[8] | 3ATS08 |
Կորդելիան աղջիկների օգնությամբ փորձում է կանգնեցնել Ֆիոնային։ Միսթին հանդիպում է նոր և չար թշնամուն։ | |||||||
34 | 9 | "Գլուխ" "Head" | Հովարդ Դոյչ | Թիմ Մինեար | Դեկտեմբերի 11, 2013 | 3,94[9] | 3ATS09 |
Մի կիմանանք, թե ով է կուրացրել Կորդելիային։ Ֆիոնան փորձում է խոսել Մարի Լավոյի հետ։ Նենն իմանում է Լյուկի անհանգստացնող անցյալի մասին։ | |||||||
35 | 10 | "Սթիվի Նիքսի Մոգական հաճույքները" "The Magical Delights of Stevie Nicks" | Ալֆոնսո Գոմեզ-Ռեհոն | Ջեյմս Վոնգ | Հունվարի 8, 2014 | 3,49[10] | 3ATS10 |
Իր մարդկանց նկատմամբ մասսայական սպանությունից հետո, ավոն ապաստան է գտնում Ֆիոնայի ակադեմիայում, սակայն մռայլ վարպես Պապա Լեգբան պահանջում է փոխհատուցել իր օարտքը։ Ֆիոնան փորձում է իմանալ, թե ով է նոր Գերագույնը։ Նա հրավիրում է Սթիվի Նիքսին, որպես նվեր Միսթիին, որպեսզի ապացուցի նրան, որ, եթե նա ցույց տա իր ամբողջ ուժերը, նա կստանա ոչ միայն դա, այլև ավելին։ Կորդելիան իմանում Հենքի մասին սարսափելի գաղտնիքը, որ նա կախարդների որսորդ է։ Մեդիսոնը փորձում է դուրս հանել խաղից իր մրցակցուհիներին։ Ֆիոնան և Մարին կնքում են սարսափելի պայմանագիր։ | |||||||
36 | 11 | "Սալեմի պաշտպանությունը" "Protect the Coven" | Բրեդլի Բուքեր | Ջենիֆեր Սոլթ | Հունվարի 15, 2014 | 3,46[11] | 3ATS11 |
Ֆիոնան և Լավոն սպանում են Վհուկներ դեմ կազմապերթույան բոլոր անդամներին։ Զոյիի և Քայլի հարաբերությունը խորանում է, սակայն նրանց խանգարում է խանդոտ Մեդիսոնը։ Միթլ Զոյիին տալիս է ձիրք, որը կօգնի նրան պայքարել, սակայն Զոյին չգիտի, արժե ընդունել դա թե ոչ։ Կորդելիան զոհաբերություն է անում Կախարդների գիշերաժողովի համար։ | |||||||
37 | 12 | "Գնա՛ դժոխք" "Go to Hell" | Ալֆոնսո Գոմեզ-Ռեհոն | Ջեսիկա Շարցեր | Հունվարի 22, 2014 | 3,35[12] | 3ATS12 |
Կորդելիայի վերջին տեսիլքը Սալեմի գոյության փաստի առաջ է կանգնեցնում։ Ֆիոնայի ուժերը պակասում են, իսկ աղջիկները բացահայտում են նոր կարողություններ։ Քուինին փնտրում է Մարի Լավոյին, իսկ որոնումները նրան տանում են դժոխք։ | |||||||
38 | 13 | "Յոթ հրաշալիքներ" "The Seven Wonders" | Ալֆոնսո Գոմեզ-Ռեհոն | Դուգլաս Փերթի | Հունվարի 29, 2014 | 4,24[13] | 3ATS13 |
Եկել է ժամանակը, որ երիտասարդ կախարդուհիներն անցնեն Յոթ Հրաշալիքների փորձությունը։ Փորձության ընթացքում առաջանում են անսպասելի դժվարություններ։ Սակայն վերջում նոր Գերագույնն իմանում է, որ տիրանա բոլոր ուժերին, պետք է գնալ աղկտոր զոհաբերության։ |
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լսումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երրորդ եթերաշրջանի համար սերիալի գործադիր պրոդյուսերներ Ռայան Մըրֆին և Բրեդ Ֆալչուկն ասացին, որ շատ դերասաններ երկրորդ եթերաշրջանից կվերադառնան երրորդ՝ լիովին նոր դերերով[14]։ Էվան Փիթերսը և Սառա Պոլսոնը հաստատեցին, որ կվերադառնան որպես Կայլ Սփենսեր և Կորդելիա Ֆոքս։ Մըրֆին ավելացրեց, որ Լենգը կխաղա «իրական գլամուր-կատու տիկնոջ» դեր, այնուհետև անվանեց նրան Ֆիոնա Գուդ[15]։ Տաիսսա Ֆարմիգան՝ 3-րդ եթերաշրջանի Վիոլետը, կխաղա Զոյի Բենսոնի դերը[16], Լիլի Ռեյբը՝ Միսթի Դեյի դերում[17]։
Նկարահանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եթերաշրջանի հիմնական նկարահանումները սկսել են 2013 թվականի հուլիսի 23-ին[18] Նոր Օռլեանում, Լուզիանա[19][20]։ Երկու շրջանները Լոս Անջելեսում նկարահանելուց հետո թիմը տեղափոխվում է Նոր Օռլեան։ Նկարահանումները վերջացել են 2014-ի հունվարի 17-ին[21]։
Ընդունում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարծիքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ամերիկյան սարսափ պատմություն։ Կախարդների գիշերաժողովը» ստացել է դրական գնահատականներ։ Rotten Tomatoes-ը ֆիլմին տվել է 81% և հիմնվելով 36 կարծիքի վրա՝ 7.1/10[22]: Metacritic-ը, հիմնվելով 24 կարծիքի վրա, սերիալին տվել է 100-ից 71 միավոր[23]։ Երկրորդ սերիան ապահովեց 4․5 միլիոն դիտում և 18-49 տարեկան հեռուստադիտողն այն գնահատեց 2․5՝ առաջինից 17% ցածր[24]։
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Երրորդ եթերաշրջանն առաջադրվեց 59 անվանակարգում, որոնցից հաղթեց ընդամենը 12-ը։
Տարի | Մրցանակաբաշխություն | Անվանակարգ | Առաջադրված աշխաըանք/անձ | Արդյունք |
---|---|---|---|---|
2014 | Critics' Choice Television Awards[25] | Լավագույն հեռուստասերիալ | Ամերիկյան սարսափ պատմություն։ Կախարդների գիշերաժողով' | Առաջադրված |
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի ֆիլմում/սերիալում | Քեթի Բեյթս | Առաջադրված | ||
Լավագույն հեռուստատեսային դերասանուհի | Ջեսիկա Լենգ | Հաղթանակ | ||
Dorian Awards[26] | Լավագույն հեռուստատեսային կատարում կնոջ կողմից | Հաղթանակ | ||
Լավագույն հեռուստատեսային դրամա | Ամերիկյան սարսափ պատմություն։ Կախարդների գիշերաժողով | Առաջադրված | ||
Ամենագռեհիկ հեռուստասերիալը | Հաղթանակ | |||
66th Primetime Emmy Awards | Լավագույն հեռուստասերիալ | Առաջադրված | ||
Լավագույն սցենար մինի սերիալում | Ռայան Մըրֆի and Բրեդ Ֆալչուկ | Առաջադրված | ||
Լավագույն ռեժիսուրա մինի սերիալում | Ալֆոնսո Գոմեզ-Ռեհոն | Առաջադրված | ||
Լավագույն լսումներ մինի սերիալում | Ռոբերտ Ուլրիչ, Էրիկ Դաուսոն և Մեգան Լյուիս | Առաջադրված | ||
Լավագույն հագուստներ մինի սերիալում | Լու Էյրիչ, Էլիզաբեթ Մեյսի և Քեն Վան Դույն | Հաղթանակ | ||
Լավագույն վարսահարդարում | Մոնտե Հոէ, Միշել Քեգլիա, Յոլանդա Մերսադել և Դեյնա Դեյգլ | Հաղթանակ | ||
Լավագույն դիմահարդարում | Էրին Քրուգեր Մեկաշ, Քիմ Էյերս, Հիրոշի Յադա, Մայքլ Մեկաշ, Քրիստոֆեր Նելսոն, Քրիստիեն Թինսլի, Ջեյսոն Համեր | Առաջադրված | ||
Լավագույն երաժշտություն | Ջեյմս Լեևին | Առաջադրված | ||
Լավագույն պրոթեզավորված դիմահարդարում | Գերի Մագրեգյան, Դեվիդ Քլոտզ, Սթիվ Սթուր, Ջեյսոն Քրեյն, Ջեյսոն Լեզամա, Թիմաթի Քլիվլենդ, Բրյուս Թենիս, Սայմոն Քոուկ, Զեյն Բրյուս, Ջեֆֆ Գան, Լենս Ուայզմեն | Առաջադրված | ||
Լավագույն ձայնային խմբագրում | Գերի Մագրեգյան, Դեվիդ Քլոտզ, Սթիվ Սթուր, Ջեյսոն Քրեյն, Ջեյսոն Լեզամա, Թիմաթի Քլիվլենդ, Բրյուս Թենիս, Սայմոն Քոուկ, Զեյն Բրյուս, Ջեֆֆ Գան, Լենս Ուայզմեն | Առաջադրված | ||
Լավագույն հնչյունային միքսում | Սին Ռաշ, Ջո Էարլ, Դուգ Էնդհամ | Առաջադրված | ||
Լավագույն արվեստային ռեժիսուրա | Մարկ Ուորթինգթոն, Էդվարդ Ռուբին, Ելեն Բրիլլ | Առաջադրված | ||
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Քեթի Բեյթս | Հաղթանակ | ||
Ֆրենսիս Քոնրոյ | Առաջադրված | |||
Անժելա Բեսեթ | Առաջադրված | |||
Լավագույն գլխավորդերասանուհի | Սառա Պոլսոն | Առաջադրված | ||
Ջեսիկա Լենգ | Հաղթանակ | |||
71st Golden Globe Awards[27] | Լավագույն դերասանուհի սերիալում | Առաջադրված | ||
Լավագույն սերիալ | Ամերիկյան սարսափ պատմություն։ Կախարդների գիշերաժողով | Առաջադրված | ||
Golden Reel Awards[28] | Լավագույն ձայնային խմբագրում ֆիլմում/սերիալում | Սերիա - Վհուկ լինելու արվեստը | Առաջադրված | |
NAACP Image Awards[29] | Լավագույն երկրորդական դերասանուհի սերիալում | Բագուրի Սիդիբե | Առաջադրված | |
Անժելա Բեսեթ | Առաջադրված | |||
18th Online Film & Television Association Awards[30] | Լավագույն երկրորդական դերասանուհի սերիալում | Առաջադրված | ||
Քեթի Բեյթս | Հաղթանակ | |||
Ֆրենսիս Քոնրոյ | Առաջադրված | |||
Լիլի Ռեյբ | Առաջադրված | |||
Գաբուրի Սիդիբե | Առաջադրված | |||
Լավագույն դերասանուհի սերիալում | Ջեսիկա Լենգ | Առաջադրված | ||
Սառա Պոլսոն | Առաջադրված | |||
Լավագույն սերիալ | Ամերիկյան սարսափ պատմություն։ Կախարդների գիշերաժողով | Առաջադրված | ||
Լավագույն դերասանական կազմ մինի սերիալում | Առաջադրված | |||
Լավագույն ռեժիսուրա մինի սերիալում | Առաջադրված | |||
Լավագույն երաժշտություն մինի սերիալում | Առաջադրված | |||
Լավագույն խմբագրում մինի սերիալում | Առաջադրված | |||
Լավագույն օպերատորական աշխատանք | Առաջադրված | |||
Լավագույն արտադրական դիզայն | Առաջադրված | |||
Լավագույն հագուստի դիզայն | Հաղթանակ | |||
Լավագույն վարսա/դիմահարդարում | Հաղթանակ | |||
Լավագույն ձայն | Առաջադրված | |||
Լավագույն վիզուալ էֆեկնտեր | Հաղթանակ | |||
Լավագույն նոր բացման երգ | Առաջադրված | |||
40th People's Choice Awards[31] | Լավագույն մինի սերիալ | Հաղթանակ | ||
18th Satellite Awards[32] | Լավագույն հեռուստատեսային ժանր | Առաջադրված | ||
Լավագույն դերասանուհի մինի սերիալում | Ջեսիկա Լենգ | Առաջադրված | ||
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի մինի սերիալում | Քեթի Բեյթս | Առաջադրված | ||
Saturn Awards | Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի մինի սերիալում | Առաջադրված | ||
Լավագույն հատուկ հյուր մինի սերիալում | Դենի Հյուսթոն | Առաջադրված | ||
Լավագույն կաբելային սերիալ | Ամերիկյան սարսափ պատմություն։ Կախարդների գիշերաժողով | Առաջադրված | ||
Լավագույն դերասանուհի սերիալում | Ջեսիկա Լենգ | Առաջադրված | ||
20th Screen Actors Guild Awards[33] | Լավագույն կանացի կատարում դրամատիկ հեռուստասերիալում | Առաջադրված | ||
30th TCA Awards[34] | Լավագույն նվաճում | Ամերիկյան սարսափ պատմություն։ Կախարդների գիշերաժողով | Առաջադրված | |
2015 | 26th Annual Producers Guild Awards[35] | Լավագույն պրոդյուսեր | Բրեդ Բեքեր, Բանտի Դի Լորետո, Բրեդ Ֆալչուկ, Ժոզեֆ Ինքափրերա, Ալեքսիս Մարտին Վուդալլ, Թիմ Մինեար, Ռայան Մըրֆի, Ջենիֆեր Սոլթ, Ջեյմս Վոնգ | Առաջադրված |
Annual Artios Awards[36] | Լավագույն հեռուստասերիալ | Ռոբերթ Ուլրիչ, Էրիկ Դաունսոն, Քերոլ Կրիտզեր, Մեգան Լյուիս | Առաջադրված |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Kondolojy, Amanda (2013 թ․ հոկտեմբերի 10). «Wednesday Cable Ratings: 'Duck Dynasty' Beats 'American Horror Story: Coven' + MLB Baseball, 'Bad Ink', 'South Park' & More». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ Bibel, Sara (2013 թ․ հոկտեմբերի 17). «Wednesday Cable Ratings: 'Duck Dynasty' Wins Night, 'American Horror Story', 'Bad Ink', 'Key & Peele','Top Chef' & More». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ Kondolojy, Amanda (2013 թ․ հոկտեմբերի 24). «Wednesday Cable Ratings: 'Duck Dynasty' Leads Night + 'American Horror Story', 'South Park', 'Million Dollar Listing' & More». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ Bibel, Sara (2013 թ․ հոկտեմբերի 31). «Wednesday Cable Ratings: 'American Horror Story' Wins Night, 'South Park', 'Key & Peele', 'Ghost Hunters', 'Preachers of LA' & More». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ Kondolojy, Amanda (2013 թ․ նոյեմբերի 7). «Wednesday Cable Ratings: 'American Horror Story' Tops Night + 'South Park', 'Key & Peele', NBA Basketball & More». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ Kondolojy, Amanda (2013 թ․ նոյեմբերի 14). «Wednesday Cable Ratings:'American Horror Story' Wins Night, 'South Park', 'Key & Peele','Extreme Cheapskates' & More». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ Kondolojy, Amanda (2013 թ․ նոյեմբերի 21). «Wednesday Cable Ratings: 'American Horror Story' Wins Night + 'South Park', NBA Basketball, 'American Pickers' & More». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ Kondolojy, Amanda (2013 թ․ դեկտեմբերի 5). «Wednesday Cable Ratings: 'American Horror Story' Leads Night + 'South Park', 'American Pickers', College Basketball & More». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ Bibel, Sara (2013 թ․ դեկտեմբերի 12). «Wednesday Cable Ratings: 'Duck Dynasty' Wins Night, 'American Horror Story', 'South Park', 'Rodeo Girls', 'Key & Peele' & More». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ Bibel, Sara (2014 թ․ հունվարի 9). «Wednesday Cable Ratings: 'American Horror Story' Wins Night, 'My Strange Addiction', 'Psych', 'Real World Ex-Plosion' & More». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 9-ին.
- ↑ Kondolojy, Amanda (2014 թ․ հունվարի 16). «Wednesday Cable Ratings: 'Duck Dynasty' Tops Night + 'American Horror Story', 'Crazy Hearts: Nashville', & More». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 17-ին.
- ↑ Bibel, Sara (2014 թ․ հունվարի 23). «Wednesday Cable Ratings: 'Duck Dynasty' Wins Night, 'American Horror Story', 'Wahlburgers', 'Workaholics', 'Psych' & More». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 24-ին.
- ↑ Kondolojy, Amanda (2014 թ․ հունվարի 30). «Wednesday Cable Ratings: 'Duck Dynasty' Wins Night + 'American Horror Story', NBA Basketball, 'Wahlburgers' & More». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 31-ին.
- ↑ Harnick, Chris (2012 թ․ նոյեմբերի 15). «Ամերիկյան սարսափ պատմություն։ FX-ը շարունակում է հեռուստասերիալը՝ Քեսիկա Լենգի հետ». The Huffington Post. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «Ամերիկյա սարսափ պատմության 3-րդ եթերաշրջանի սցենարի առաջին մանրամասները». tvweb.com. 2013 թ․ հունվարի 18. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 18-ին.
- ↑ Goldberg, Lesley (2013 թ․ փետրվարի 7). ««Ամերիկյան սարսափ պատմությունն» ավելացրեց Տաիսսա Ֆրամիգայն և Ֆրենսիս Քոնրոյին». The Hollywood Reporter. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ Goldberg, Lesley (2013 թ․ հունվարի 31). ««Ամերիկյան սարսափ պատմություն»․ Լիլի Ռեյբը վերադառնում է 3-րդ եթերաշրջանի համար». The Hollywood Reporter. Վերցված է 2013 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ «American Horror Story Season 3 Supports New Orleans Film Industry With Crew, Casting Call: Coven Cast Travel To Louisiana To Begin Shooting». kpopstarz.com. 2013 թ․ հուլիսի 16. Վերցված է 2013 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ Prudom, Laura (2013 թ․ մարտի 15). «'American Horror Story: Coven': Kathy Bates To Star In Season 3, Featuring Witches And Filming In New Orleans». The Huffington Post. Վերցված է 2013 թ․ մարտի 16-ին.
- ↑ «'American Horror Story' At PaleyFest: Season 3 Has Witches, Kathy Bates Comes Onstage; Vampire Series Teased». Deadline Hollywood. 2013 թ․ մարտի 15. Վերցված է 2013 թ․ մարտի 17-ին.
- ↑ American Horror Story Season 3 Plot Spoilers? Casting Info Reveals Potential Character Storyline, Confirms Coven Shooting Schedule | KpopStarz
- ↑ «American Horror Story: Coven (0-0)». Rotten Tomatoes. Վերցված է 2014 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «American Horror Story: Season 3». Metacritic. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «'American Horror Story:Coven' ratings spell slips in Week 2».
- ↑ «Critics' Choice Awards - Television Awards nominees». Critics' Choice Awards. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 28-ին.
- ↑ Dorian Award winners in movies and television unveiled by the Gay and Lesbian Critics Association, January 20, 2014. Retrieved February 12, 2014.
- ↑ 2014 Golden Globe Award nominees, December 12, 2013.
- ↑ The 61st MPSE Golden Reel Awards Nominees (Television) Արխիվացված 2014-08-25 Wayback Machine. Retrieved February 12, 2014.
- ↑ «NAACP Image Awards 2014: Full List of Nominations». On The Red Carpet. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «TV Awards - 2013/2014 (18th Awards)». Online Film & Television Association. OFTA. ofta.cinemasight.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ «People's Choice Awards 2014: The winners list». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ 2013 Satellite Nominations, December 2013.
- ↑ «SAG nominations 2014: The complete list of nominees». Los Angeles Times. 2013 թ․ դեկտեմբերի 11. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ James Hibberd (2014 թ․ մայիսի 27). «TCA nominations: 'True Detective' starts awards season fight». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «Producers Guild Awards Winners». Producers Guild of America. PGA. 2015 թ․ հունվարի 24. producersguild.org. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «30TH ARTIOS AWARDS WINNERS». Casting Society of America. CSA. 2015 թ․ հունվարի 22. castingsociety.com. Արխիվացված է օրիգինալից 2016-03-09-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 25-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ամերիկյան սարսափ պատմություն։ Կախարդների գիշերաժողով(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Ամերիկյան սարսափ պատմություն։ Կախարդների գիշերաժողով(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամերիկյան սարսափ պատմություն։ Կախարդների գիշերաժողով» հոդվածին։ |
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |