Քած լինելու արվեստը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քած լինելու արվեստը
ՍերիալԱմերիկյան սարսափ պատմություն
ՌեժիսորԱլֆոնսո Գոմես-Ռեխոն
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ՍցենարիստՌայան Մերֆի և Բրեդ Ֆալչեք
Madness Ends? Boy Parts?

«Քած լինելու արվեստը» (անգլ.՝ Bitchcraft), «Ամերիկյան սարսափ պատմություն» անթոլոգիա հեռուստասերիալի երրորդ եթերաշրջանի (Կախարդների գիշերաժողով) առաջին սերիան, որի պրեմիերան կայացել է 2013 թվականի հոկտեմբերի 9-ին FX հեռուստաալիքով։ Սցենարի հեղինակներն են Ռայան Մերֆին և Բրեդ Ֆելչակը, ռեժիսորը Ալֆոնսո Գոմես-Ռեխոն է։ Անվանումը «bitch» и «witchcraft» բառերի միաձուլումն է։

Էպիզոդն առաջադրվել է «Էմմի» մրցանակաբաշխության։

Էպիզոդում ներկայացված է չորս երիտասարդ կախարդուհիներից բաղկացած խումբ, որոնց Նոր Օռլեանի գիշերօթիկ դպրոցում սովորեցնում են, թե ինչպես օգտագործել իրենց ուժերը, դպխրոցի տնօրենը Կորդելիա Ֆոքսն է (Սառա Փոլսոն)։ Ֆլեշբեքները պատմում են դաժան Դելֆինա Լալորիի (Քեթի Բեյթս) պատմությունը, որը 19-րդ դարի Նոր Օռլեանի ազնվազարմ կանանցից էր, որն այլանդակում էր ստրուկներին՝ կյանքը երկարացնելու նպատակով իրականացվող ծեսերի համար։ Ժամանակակից սյուժեում աշխարհի ամենահզոր կախարդուհին և Կորդելիայի մայրը՝ Ֆիոնա Գուդը (Ջեսիկա Լենգ) ազատում է Լալորիին՝ նրա հավերժական կյանքի գաղտնիքը բացահայտելու համար։ Հյուր աստղերն են Անժելա Բասեթը և Գաբուրի Սիդիբեն, որոնք հանդես են գալիս համապատասխանաբար Մարիա Լավոյի և Քուինի դերերով։

Սերիան դարձել է հեռուստասերիալ ամենամեծ վարկանիշ ունեցող էպիզոդը, սակայն հետո իր դիրքը զիջել է 4-րդ եթերաշրջանի առաջին սերիային՝ «Հրեշները մեր շրջապատում»։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1834[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարուստ և արիստոկրատ Մադամ Դելֆինա Լալորին իր առանձնատանը շքեղ երեկույթ է կազմակերպում։ Դրանից հետո Դելֆինան լվանում է իր դեմքը մարդու արյունով, որը վերցվել է իր ստրուկներից՝ որպես կոսմետիկ միջոց։ Նա հայտնաբերում է, որ իր դուստրը սեռական հարաբերություն է ունեցել ստրուկ Բաստիենի հետ, ինչից հետո Դելֆինան հրամայում է ցլի գլուխ դնել Բաստիենի գլխին վրա, որպեսզի վերջինս նմանվի Մինոտավրոսի։

Վուդու քրմուհի և Բաստիենի սիրուհի Մարիա Լավոն ավելի ուշ Դելֆինային տալիս է ըմպելիք, որի պատճառով նա անգիտակից ընկնում է։

2013[խմբագրել | խմբագրել կոդը]

Զոյի Բենսոնը սեքսով է զբաղվում իր զուգընկերոջ՝ Չարլիի հետ, ինչի հետևանքով նա մահանում է ուղեղի ակնհայտ անևրիզմայից։ Այդ դեպքի շնորհիվ պարզ է դառնում, որ Զոյին կախարդ է։  Նա մեկնում է Նոր Օռլեանի Վհուկների դպրոց, որը կոչվում է Միսս Ռոբիշոյի ակադեմիա, որտեղ նա հանդիպում է տնօրեն Կորդելիա Ֆոքսին, ով բացատրում է, որ յուրաքանչյուր կախարդ ունի իր ուժը, բայց յուրաքանչյուր սերնդում կա ամենակարող կախարդուհին՝ Գերագույն։ Նա նաև նշում է, որ կախարդ Միստի Դեյին կենդանի այրել են այն բանից հետո, երբ նա վերակենդանացրել է թռչունին։ Մյուս ուսանողները՝ Նենը, որը կարողանում է կարդալ ուրիշների մտքերը, Քուինին, որը ունի աֆրո-ամերիկյան ծագում և կարողանում է վնասելով իրեն՝ ցավ պատճառել մյուսներին (նա ցավ չի զգում դրանից), նա իրեն անվանում է մարդկային վուդու տիկնիկ և Մեդիսոն Մոնթգոմերին՝ նախկին դերասանուհի, որը կարողանում է մտքի ուժով շարժել առարկաները։ Մեդիսոնը ընկերանում է Զոիի հետ և հրավիրում նրան այդ գիշեր անցկացվող խնջույքին։

Խնջույքի ժամանակ Զոյին հանդիպում է քոլեջի եղբայրության անդամ մի տղայի՝ Քայլ Սփենսերին, ով անմիջապես սիրահարվում է նրան և համառորեն փորձում է ճանաչել նրան։ Միևնույն ժամանակ Քայլի ընկերը՝ Արչի Բրեները հարբեցրել է Մեդիսոնին և եղբայրության մյուս անդամների հետ միասին բռնաբարում է նրան։ Դրանից հետո Մեդիոսնը վրեժ է լուծում նրանցից՝,մտքի ուժով գլխիվայր շրջելով նրանց ավտոբուսը, որտեղ եղբայրության մյուս անդամների հետ էր նաև Քայլը։

Ֆիոնա Գուդը՝ ներկայիս Գերագույն կախարդը և Կորդելիայի մայրը, ժամանում է դպրոց՝ լսելով Միսթիի մասին։ Ֆիոնան աղջիկներին տանում է էքսկուրսիա դեպի Լալորիի առանձնատուն։ Գիդը պատմում է, որ Լալորիի մարմինը երբեք չի հայտնաբերվել, բայց Նենը Ֆիոնային ասում է, որ կարող է ասել, թե որտեղ է թաղված Լալորին։

Հիվանդանոցում Զոյին հայտնաբերում է, որ Քայլը մահացել է, բայց Բրեները ողջ է մնացել։ Վրեժխնդիր լինելու համար նա սեքսով է զբաղվում նրա անգիտակից մարմնի հետ՝ կրկին առաջացնելով ուղեղի անևրիզմա։

Նույն գիշերը Ֆիոնան փորում է Լալորիի գերեզմանը և այնտեղից հանում նրա մարմինը։

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում պրեմիերայի ժամանակ սերիան դիտել է 5,54 միլիոն հեռուստադիտող՝ 3,0 տոկոս մասնաբաժնով 18-49 տարեկան կատեգորիայի մեջ, ինչը նրան դարձնում է հեռուստասերիալի ամենաբարձր վարկանիշ ունեցող սերիան,որին հետւ վարկանշային առումով գերազանցել է 4-րդ եթերաշրջանի առաջին սերիան «Հրեշները մեր մեջ»[1]։

Rotten Tomatoes ագրեգատոր կայքում սերիան ստացել է 80% վարկանիշ՝ 15 գրախոսությունների հիման վրա։ Կայքի քննադատական կոնսենսուսում ասվում է, որ առաջին սերիան հենարան է երրորդ եթերաշրջանի համար՝ կենդանի հերոսներով և ոճավորված գործողությամբ, թեև ընդհանուր սյուժեն կարող է ավելի թույլ լինել, քան սպասվում էր[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kondolojy, Amanda (2013 թ․ հոկտեմբերի 10). «Wednesday Cable Ratings: Duck Dynasty Beats American Horror Story: Coven + MLB Baseball, Bad Ink, South Park & More». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 11-ին.
  2. «Bitchcraft – American Horror Story: Coven, Episode 1». Rotten Tomatoes. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]