Մարիա Լավո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Լավո
Marie Catherine Laveau
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 10, 1794(1794-09-10)
ԾննդավայրՆոր Օռլեան, Լուիզիանա, ԱՄՆ
Մահացել էհունիսի 16, 1881(1881-06-16) (86 տարեկանում)
Մահվան վայրՆոր Օռլեան, Լուիզիանա, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
ԿրոնՎուդու, folk Catholicism? և Louisiana Voodoo?[1]
Մասնագիտությունակնաբույժ և Վարսահարդար
ԱմուսինԺակ (ամուսնություն՝ 1819-1820)
ԵրեխաներՄարիա Լավո II (1827-1895)
 Marie Laveau Վիքիպահեստում

Մարիա Լավո (անգլ.՝ Marie Catherine Laveau, սեպտեմբերի 10, 1801(1801-09-10)[4][5], Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ - հունիսի 15, 1881(1881-06-15)[2][3], Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ)[6], 19-րդ դարում Նոր Օռլեանի լուիզիանական վուդուի գլխավոր քրմուհի («մամբո») և իր ժամանակի քաղաքի ամենաազդեցիկ բնակիչներից մեկը։ Դեռ կյանքի օրոք կոչվել է «Վուդուի թագուհի», իսկ հետագայում դարձել բազմաթիվ հեքիաթների և դիցաբանական լեգենդների հերոսուհի։ Նրա դուստրը՝ Մարի Լավո II-ը (անգլ.՝ Marie Laveau II), նույնպես դավանել է վուդու[7]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրվում է, որ Մարիա Լավոն ծնվել է Նոր Օռլեանում 1794 թվականին, սպիտակամորթ ագարակատիրոջ և ազատ կրեոլուհու ընտանիքում։ Այլ տվյալներով՝ նա ծնվել է 1801 թվականի սեպտեմբերի 10-ին[8]։ 1819 թվականին նա ամուսնացել է Ժակ (այլ տվյալներով՝ Սանտյագո) Պերիսի հետ, ով ներգաղթել էր Լուիզիանա 1809 թվականին՝ Հայիթիի հեղափոխության հաղթանակից հինգ տարի անց։ Պահպանվել է նրանց ամուսնության վկայականը։

1820 թվականին Ժակը մահացել է չբացահայտված հանգամանքներում, և Մարիան սկսել է աշխատել որպես վարսահարդար, ով սպասարկում էր հարուտ հաճախորդներին։ Նա ունեցել է սիրեկան Քրիստոֆ անունով, որի հետ ապրել է մինչև նրա կյանքի ավարտը՝ 1835 թվականը, և որից էլ, ինչպես հայտնում է լեգենդը, ունեցել է տասնհինգ երեխա, այդ թվում նաև Մարիա Լավո կրտսերին։ Վերջինս ծնվել է 1827 թվականին։

Մարիա Լավոն համարվում է լուիզիանական վուդուի հիմնադիրներից մեկը, որը քաղաքի ընտրախավի հետ կապերի շնորհիվ ապահովել է իրեն անհրաժեշտ ծանոթություններ և հովանավորնե`ր ի դեմս հարուստ ու ազդեցիկ մարդկանց։ Տեղի քրիստոնեական հոգևորականությունը ատել է նրան և մի քանի անգամ փորձել նրան դատի տալ, սակայն վերնախավի հետ ունեցած կապերի շնորհիվ, փրկվել է։ Իր համար առաջնային նպատակ ունենալով սպիտակամորթ բնակչության շրջանում փոխել պատկերացումները վուդուի՝ որպես «սատանային պաշտամունքի» մասին, Մարիան ավելացրել է որոշ քրիստոնեական խորհրդանշաններ, որպեսզի փորձի համոզել անբարյացակամ մարդկանց, թե վուդուն կապ ունի քրիստոնեության հետ։ Համոզելու տաղանդի շնորհիվ` նա այս կամ այն աստիճանով վուդուի հավատքի նկատմամբ բարյացակամ վերաբերմունք է ապահովել Նոր Օռլեանի հարուստ կրեոլների մոտ, որոնք հաճախ ներկա էին լինում նրա կատարած ծեսերի, այդ թվում նաև վուդուի գլխավոր լոա Դամբալային պաշտելու ընթացքում։ Այնուամենայնիվ, չկան վստահելի աղբյուրներ, որոնք լույս կսփռեին նրա կյանքից առանձին մանրանրամասների վրա, բայց դրա փոխարեն կան մեծ թվով լեգենդներ։ Նրանցում մասնավորապես ասվում է, որ Լավոն տիրապետում էր գուշակության և հիվանդությունների բուժման կախարդական ունակությունների, ունեցել է մի շարք իրազեկիչներ, որպեսզի տեղյակ լինի քաղաքի իրադարձություններին, և նույնիսկ ունեցել հասարակաց տուն։

Մահացել է 1881 թվականի հունիսի 15-ին, մոտավորապես 87 տարեկան հասակում և թաղված է Սենթ Լուիսի գերեզմանոցում։ Նրա դուստրը՝ Մարիա Լավո կրտսերը (մահացել է մոտավորապես 1895 թվականին), նույնպես դավանել է վուդու և մոր մահից հետո փաստացի դարձել նրա ժառանգորդը, ինչի պատճառով երբեմն դժվար է եղել հաստատել, թե այս կամ այն լեգենդում որ Մարիա Լավոյի մասին է գնում խոսքը։

Կերպարը մասսայական մշակությում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1971 թվականին Redbone խումբը թողարկել է Մարի Լավոյին նվիրված երգ՝ «The Witch Queen of New Orleans»:
  • Հիշատակվում է 2001 թվականին Նիլ Գեյմանի գրած «Ամերիկյան աստվածներ» գրքում։
  • Հիշատակվում է Ալեքսիս Աբիգաելի «Ողջ-ողջ թաղված Ջուլիա Լեգարը» գրքում։
  • Հիշատակվում է Ջանին Ֆրոսթի «Գիշերային որսորդուհի» գրքում։
  • 2013 թվականին Канцлер Ги & Брэган Д’Эрт-ը թողարկել է նոր երգ, նվիրված Մարիա Լավոյին «Mary La Vou» անվանումով։
  • 2013 թվականին թողարկվել է ամերիկյան սարսափ-թրիլլերի երրորդ եթերաշրջանը «Ամերիկյան սարսափ պատմություն։ Կախարդների գիշերաժողով» անվանումով, որի գլխավոր հերոսուհիներից մեկը Մարիա Լավոն է, որի դերը կատարել է Անժելա Բասեթը[9]։
  • 2016 թվականին «Volbeat» խումբը թողարկել է «Seal The Deal & Let's Boogie» ալբոմը, որի երկրորդ երգը կոչվում է «Marie Laveau»:
  • Հիշատակվում է «Շելդոնի մանկությունը» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանի յոթերորդ սերիայում։
  • Հիշատակվում է «Սաբրինա՝ փոքրիկ կախարդուհի» պատմության վերաթողարկման վեցերորդ եթերաշրջանի առաջին սերիայում՝ «Սաբրինայի հոգի սարսռացնող արկածները», երբ կախարդների ուժերով անցկացվում է էկզորցիզմի արարողություն։ Մարիա Լավոյին կանչում են օգնության որպես մահացած ամենաուժեղ կախարդներից մեկը՝ հանրաճանաչ և հայտնի մի շարք այլ կախարդների հետ միասին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.jstor.org/stable/4234122
  2. 2,0 2,1 https://books.google.fr/books?id=R4KXWIdbqToC
  3. 3,0 3,1 բնակիչների գրանցում ըստ մշտական կամ ժամանակավոր բնակության վայրի
  4. African American Lives — 2006.
  5. Louisiana History: The Journal of the Louisiana Historical Association[Lafayette, La., etc.]: [Louisiana Historical Association], 1960. — ISSN 0024-6816; 2328-4285
  6. «CONJURE UP THE SPIRITS OF NEW ORLEANS.» The Toronto Star. (October 28, 2000 , Saturday, Edition 1): 1479 words. LexisNexis Academic. Web. Date Accessed: 2015/02/12.
  7. «Haitian Immigration: 18th & 19th Centuries», In Motion: African American Migration Experience, New York Public Library, Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին, Վերցված է 2008 թ․ մայիսի 7-ին.
  8. http://www.voodoomuseum.com/index.php?option=com_content&view=article&id=15 Արխիվացված 2015-03-11 Wayback Machine Louisiana Voodoo Museum
  9. «FX's John Landgraf on 'American Horror Story: Coven:' 'It's really funny this year'». Վերցված է 2017 թ․ հունվարի 22-ին.

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Long, Carolyn Morrow. A New Orleans Voudou Priestess: The Legend and Reality of Marie Laveau, Gainesville: University Press of Florida (2006), (ISBN 9780813029740):
  • Tallant, Robert. "Voodoo in New Orleans", The MacMillan Co. (1946), (978-0882893365):
  • Ward, Martha. Voodoo Queen: The Spirited Lives of Marie Laveau, Oxford: University of Mississippi Press (2004) (ISBN 1578066298):
  • Long, Carolyn Morrow "The Tomb of Marie Laveau" Left Hand Press (2016) (9780692766866):
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Լավո» հոդվածին։