Գաբուրի Սիդիբե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox masks.png
Գաբուրի Սիդիբե
Gabourey Sidibe 2010.jpg
Ծնվել էմայիսի 6, 1983(1983-05-06) (39 տարեկան)
ԾննդավայրBedford–Stuyvesant, Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունMercy College?, Washington Irving High School? և Borough of Manhattan Community College?
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, ձայնային դերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
Ծնողներմայր՝ Alice Tan Ridley?
Պարգևներ և մրցանակներ

Գաբուրի «Գեբբի» Սիդիբե (անգլ.՝ Gabourey «Gabby» Sidibe, մայիսի 6, 1983(1983-05-06), Bedford–Stuyvesant, Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ Իր դեբյուտը կինոյում դարձել է Կլարիսա Ջոնսի դերը «Գանձ» (անգլ.՝ Precious) ֆիլմում, որը իրեն բերեց «Independent Spirit» և «Satellite» մրցանակներ։ Այդ դերի համար նա նաև առաջադրվել է «Օսկար», «Ոսկե գլոբուս», «BAFTA» և «Գիլդիա» մրցանակների 2010 թվականին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիդիբեն ծնվել է Բրուքլինում՝ Նյու Յորքում։ Մանկությունն անց է կացրել Կոնեկտիկուտի Նյու Հեյվեն քաղաքում, ուր տեղափոխվել է ծնողների ամուսնալուծությունից հետո[2]։ Մայրը՝ Էլիս Թան Ռիդլին ամերիկացի R&B երգիչ է, իսկ հայրը՝ Իբնոու Սիդիբեն, ով Սենեգալից է, տաքսու վարորդ է։ Սիդիբեն հաճախել է BMCC, CCNY և Mercy NY քոլեջներ[3]։ Նախքան դերասանական կարիերան սկսելը աշխատել է «The Fresh Air Fund»-ի գրասենյակում որպես ընդունարանի աշխատող[4]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին, երբ դեռ քոլեջի ուսանող էր, Սիդիբեն հաջողությամբ անցավ լսումները և ստացավ դեր Լի Դենիելսի «Գանձ» ֆիլմում։ Ֆիլմում նա խաղում է 16 տարեկան աղջկա դեր, ով հղիացել է այն բանից հետո, երբ իրեն բռնաբարել է հայրը։ Ֆիլմը հիացմունքով է ընդունվել քննադատների կողմից՝ առաջադրվելով տարբեր մրցանակների[5]։ Ինքը՝ Սիդիբեն, այդ դերի համար առաջադրվել է «BAFTA», «Ոսկե գլոբուս» և «Օսկար» մրցանակների։

2010 թվականի հոկտեմբերին Սիդիբեն միանում է Բրետ Ռեթների «Ինչպես գողանալ երկնաքեր» ֆիլմի դերասանական կազմին[6]։ Այդ ֆիլմում նա աղախին էր երկնաքերում, որը ցանկանում էին կողոպտել։ 2010 թվականին նա նաև սկսեց խաղալ «The Big C» սերիալում, որն ունեցավ 4 եթերաշրջան և ավարտվեց 2013 թվականին[7]։

2013-ի ապրիլին Սիդիբեն հրավիրվեց խաղալու «Ամերիկյան սարսափ պատմություն» սերիալի երրորդ եթերաշրջանում գլխավոր դերերից մեկը՝ Քուինիի դերը[8][9]։ Այնուհետև նա վերադարձավ չորրորդ եթերաշրջան՝ «Ամերիկյան սարսափ պատմություն։ Հրեշների կրկեսը» Ռեգինա Ռոզի դերով[10]։

2015 թվականին նա երկրորդական դեր ստացավ «Կայսրություն» սերիալում[11]։ Երկրորդ եթերաշրջանից Սիդիբեն մտավ դերասանական հիմնական կազմի մեջ[12]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2009 ֆ Գանձ Precious Կլարիսա Ջոնս
2009 ֆ Գլենն Մարտին Glenn Martin Կեիշա
2010 ֆ Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում Saturday Night Live հաղորդավարուհի
2010-2013 ս Մեծ С-ն The Big С Անդրեա Ջեքսոն
2011 ֆ Ճչալով դեպի երկինք Yelling to the Sky Լատոնիա Ուիլյամս
2011 ֆ Ինչպես գողանալ երկնաքեր Tower Heist Օդեսսա
2011 ֆ Ամերիկյան հայրիկ American Dady դրվագ
2012 ֆ Յոթ հոգեկան հիվանդ Seven Psychopaths Շարիս
2012 ֆ Ծրագիր պոդիում. Բոլոր աստղերը Project Runway All Stars Ջուդ
2013-2016 ս Ամերիկյան սարսափ պատմություն American Horror Story Քուինի/ Ռեգինա
2014 ֆ Սպիտակ թռչուն ձնաբքում White Bird in a Blizzard Բեթ
2014 ֆ Կյանքի ընկերներ Life Partners Ջեն
2014 ֆ Թոփ հինգ Top Five կամեո
2015 ֆ Սսուս Gravy Ուինքեթթա
2015 ս Բարդ մարդիկ Difficult People Դենիս
2015-2016 ս Կայսրություն Empire Բեկի
2016 ֆ եղբայրները Գրիմսբիից Grimsby Բանու
2016 ս Բրեդ Նիլլի Brad Neely Այրիս

Մրցանակներ և առաջդրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ և առաջդրումներ
Մրցանակ Թվական Կատեգորիա Ֆիլմ Արդյունք
Օսկար 2010 Լավագույն դերասանուհի Գանձ Առաջադրված
BAFTA 2010 Լավագույն դերասանուհի Գանձ Առաջադրված
Ոսկե գլոբուս 2010 Լավագույն դերասանուհի Գանձ Առաջադրված
Գիլդիա 2010 Լավագույն դերասանուհի Գանձ Առաջադրված
Լավագույն դերասանական կազմ Գանձ Առաջադրված
Independent Spirit 2010 Լավագույն դերասանուհի Գանձ Հաղթանակ
Satellite 2010 Լավագույն դեբյուտ Գանձ Հաղթանակ
ԱՄՆ-ի կինոքննադատների Ազգային խորհրդի մրցանակ 2010 Լավագույն դերասանուհի Գանձ Հաղթանակ
MTV 2010 Տարվա հայտնություն Գանձ Հաղթանակ
Բոստոնի կինոքննադատների խորհրդի մրցանակ 2010 Լավագույն դերասանուհի Գանձ Հաղթանակ
NAACP Image Award 2010 Լավագույն դերասանուհի Գանձ Հաղթանակ
2012 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի կատակերգական սերիալում Մեծ «C»-ն Առաջադրված
2013 Լավագույն դերասանուհի մինի-սերիալում կամ ֆիլմում Ամերիկյան սարսափ պատմություն Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://100women.okayafrica.com/film-tv-articles/2018/2/28/gabourey-sidibe
  2. Stated on the Late Show with David Letterman, November 9, 2009
  3. «Gabourey Sidibe profile»։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-02-ին։ Վերցված է 2017-03-02 
  4. «A Breath of Fresh Air»։ New York Social Diary։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-22-ին։ Վերցված է 2017-03-02 
  5. «Push' takes Sundance grand jury award» Archived 2009-01-30 at the Wayback Machine. Ed Zeitchik, Hollywood Reporter, January 24, 2009
  6. Tower Heist Adds Gabourey Sidibe and Michael Pena — MovieWeb.com(չաշխատող հղում)
  7. «Exclusive: The Big C Promotes Gabourey Sidibe to Series Regular»։ TV Line։ 2012-02-03։ Արխիվացված օրիգինալից 2013-05-14-ին։ Վերցված է 2013-05-01 
  8. Lesley Goldberg (2013-04-29)։ «'American Horror Story: Coven' Adds Gabourey Sidibe»։ The Hollywood Reporter։ Արխիվացված օրիգինալից 2013-05-14-ին։ Վերցված է 2013-05-01 
  9. Tim Stack (2013-04-29)։ «'American Horror Story': 'Precious' star Gabourey Sidibe signs on for season 3»։ Entertainment Weekly։ Արխիվացված օրիգինալից 2013-05-14-ին։ Վերցված է 2013-05-01 
  10. «'American Horror Story: Freak Show' adds Michael Chiklis; Emma Roberts and Gabourey Sidibe returning»։ Արխիվացված է օրիգինալից 2015-01-23-ին։ Վերցված է հունիսի 21, 2014 
  11. Lesley Goldberg (10 марта 2014)։ «Gabourey Sidibe Reunites With Lee Daniels on Fox's 'Empire'»։ The Hollywood Reporter։ Վերցված է 2015-01-05 
  12. Liz Raftery (21 апреля 2015)։ «Empire Promotes Two Cast Members to Series Regulars»։ TV Guide։ Վերցված է 2015-04-23 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]