Ալեքսանդրա Էքստեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդրա Էքստեր
ռուս.՝ Александра Экстер
Դիմանկար
Ծնվել էհունվարի 6 (18), 1882[1]
ԾննդավայրԲելոստոկ, Գրոդնոյի նահանգ, Վիլնայի գլխավոր նահանգապետարան, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էմարտի 17, 1949(1949-03-17)[3][4][5][…] (67 տարեկան)
Մահվան վայրՖոնտենե Օ Ռոզ, Իլ-դը-Ֆրանս, Ֆրանսիա
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունԳրան–Շոմիե ակադեմիա և Կիևի գեղարվեստի ուսումնարան
Մասնագիտություննկարչուհի, հագուստ ձևագծող, նկարազարդող, բեմանկարիչ, գծանկարիչ, դիզայներ, արվեստագետ և տեքստիլ նկարչուհի
ԱշխատավայրՎխուտեմաս
ԱնդամությունՍուպրեմուս
 Alexandra Exter Վիքիպահեստում

Ալեքսանդրա Ալեքսանդրի Էքստեր (ռուս.՝ Александра Александровна Экстер, ուկրաիներեն՝ Олександра Олександрівна Екстер; հունվարի 6 (18), 1882[1], Բելոստոկ, Գրոդնոյի նահանգ, Վիլնայի գլխավոր նահանգապետարան, Ռուսական կայսրություն[2] - մարտի 17, 1949(1949-03-17)[3][4][5][…], Ֆոնտենե Օ Ռոզ, Իլ-դը-Ֆրանս, Ֆրանսիա[6],, ռուս[7] (համարվում է նաև ուկրաինացի, ֆրանսիացի) կուբո-ֆուտուրիստ, սուպրեմատիստ, կոնստրուկտիվիստ նկարիչ ու դիզայներ, ով իր կյանքի ժամանակը կիսել է Կիևի, Սանկտ Պետերբուրգի, Մոսկվայի, Վիեննայի ու Փարիզի միջև[7]։ Եղել է ռուսական ավանգարդի ճանաչված ներկայացուցիչներից և ար-դեկո ոճի հիմնադիրներից մերը։

Կենսագրություն[8][խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդրան ծնվել է ռուսական կայսրությունում՝ Գրոդնոյի նահանգի Բելոստոկ քաղաքում (ներկայումս՝ Լեհաստանի Հանրապետություն), ցարական պաշտոնյա (կոլեգիալ խորհրրդական) և հարուստ գործարար, ազգությամբ բելառուս Ալեքսանդր Գրիգորովիչի ընտանիքում։ Մայրն ազգությամբ հույն էր։ Ապագա նկարչուհին մասնավոր լավ կրթություն է ստացել, սովորել է լեզուներ, երաժշտություն, նկարչություն... Շուտով նրանց ընտանիքը տեղափոխվել է Կիև, որտեղ Ասյան (այդպես էին նրան անվանում ընկերները) սովորել է Սբ. Օլգայի գիմնազիայում, ապա՝ Կիևի գեղարվեստի դպրոցում, որտեղ նրա դասընկերներն էին ապագա ճանաչված նկարիչներ Ալեքսանդր Բոգոմազովը, Ալեքսանդր Արխիպենկոն, ուսուցիչներից մեկն էլ Միկոլա Պիմոնենկոն էր։ 1906 թվականին Ալեքսանդրան ավարտել է գեղարվեստի դպրոցը[9], երկու տարի անց ամուսնացել իր զարմիկի՝ կիևցի հաջողակ փաստաբան Նիկոլայ Էքստերի հետ (Էքստերները դասվում էին քաղաքի մտավոր-մշակութային ընտրախավին);

Կամերային թատրոնի վարագույրը՝ Էքստերի ձևավորմամբ

Նորապսակ զույգը մի քանի աամիս անց է կացրել Փարիզում, որտեղ Ալեքսանդրան հաճախել է Գրանդ Շոմիեր ակադեմիայի (Académie de la Grande Chaumière) պարապմունքներին՝ դիմանկարիչ Կառլո Դելվալի դասրանում։ Այդ ընթացքում ծանոթացել ու սերտ հարաբերություններ է հաստատել նկարիչ Պաբլո Պիկասոյի, բանաստեղծ Գիյոմ Ապոլիների հետ։ 1908-ից 1924 թվականներին նա մեջընդմեջ բնակվել է Կիևում, Սանկտ Պետերբուրգում, Օդեսայում, Փարիզում, Հռոմում, Մոսկվայում[10]։

1908 թվականին Կիևում Դավիդ Բուռլյուկի հետ կազմակերպել է «Օղակ» /«Звено»/ ցուցահանդեսը[11]։ Նրա կիևյան արվեստանոցը դարձել էր քաղաքի մտավորական ընտրախավի ներկայացուցիչների հանդիպատեղի. այստեղ այցելում էին բանաստեղծուհի Աննա Ախմատովան, գրողներ Իլյա Էրենբուրգը, Օսիպ Մանդելշտամը, պարուհիներ Բրոնիսլավա Նիժինսկան, Էլզա Կրյուգերը, նկարիչներ Ալեքսանդր Բոգոմազովը, Վլադիմիր Բարանոֆ-Ռոսսինը, թատերական փայլուն ապագա խոստացող ուսանողներ Գրիգորի Կոզինցևը, Սերգեյ Յուտկևիչը, Ալեքսեյ Կեպլերը և ուրիշներ, ապակեպատ պատշգամբում աշխատում էին դեկորատիվ արվեստի ապագա աստղեր Վադիմ Մելլերը, Անատոլ Պետրիցկին, Պ. Չելիշևը...

Ալեքսանդրան 1912 թվականին Իտալիայում ծանոթացել է ֆուտուրիստ նկարիչ Արդենգո Սոֆիչիի և վերջինիս միջոցով՝ այդ երկրի առաջատար ավանգարդիստների հետ, մասնակցել նրանց ցուցահանդեսներին։ Ավանգարդիստական արվեստի մի շարք նշանակալի ցուցահանդեսների է մասնակցել նաև Ռուսաստանում («Бубновый валет», «Трамвай В» և այլն), Ֆրանսիայում /«Անկախների սալոն» և այլն/... 1912 թվականի հոկտեմբերին վեց աշխատանք է ներկայացրել Salon de la Section d'Or-ում, Galerie La Boétie-ում՝ Ժան Մետցինգերի, Մարսել Դյուշանի և այլոց հետ[12]։ 1914-ին մասնակցել է փարիզյան Անկախների սալոն ցուցահանդեսներին՝ Կազիմիր Մալևիչի, Ալեքսանդր Արխիպենկոյի,Վադիմ Մելլերի և ռուս ու ֆրանսիացի այլ նկարիչների հետ։ Նրա աշխատանքները ցուցադրվել են նաև այդ նույն տարում Հռոմում կազմակերպված միջազգային ֆուտուրիստական ցուցահանդեսում։ 1915-ին Ալեքսանդրա Էքստերը միացել է Կազիմիր Մալևիչի հիմնած ավանգարդիստական «Սուպրեմուս» խմբին։ Դրանից երկու տարի առաջ նա Կիևում մասնակցել էր կուբոֆուտուրիստական ուղղությանը հարող «Օղակ» («Кольца») գեղարվեստական խմբի հիմնադրմանը, ապա նաև այդ խմբի ցուցահանդեսի կազմակերպմանը:։

Հանդես գալով ավանգարդի հովանոցի ներքո՝ Էքստերը իրեն դրսևորել է որպես սուպրեմատիստ ու կոնստրուկտիվիստ նկարիչ, միաժամանակ մեծ դեր խաղացել Ար դեկո շարժման մեջ[13]։ Նա չի սահմանափակվել մեկ շարժման, մեկ ուղղության շրջանակներով, եղել է ավանգարդիստական շարժման մեջ ընդգրկված, առավել շատ փորձարարությունների հակված կին արվեստագետը[10], իրեն հարկավոր տարրեր է կլանել բազմաթիվ աղբյուրներից ու մշակույթներից և ստեղծել իր ինքնատիպ ոճը։ 1915–1916 թվականներին Վերբովկա և Սկոպցի գյուղերի գեղարվեստական արտելներում, որոնց ղեկավարները իր նախկին սանուհիներն էին, Էքստերը աշխատել է սուպրեմատիստ այլ նկարիչների՝ Կազիմիր Մալևիչի, Եվգենյա Պրիբիլսկայայի, Նատալյա Դավիդովայի, Նինա Գենկե-Մելլերի, Իվան Պունիի, Լյուբով Պոպովայի, Օլգա Ռոզանովայի, Նադեժդա Ուդալցովայի հետ մեկտեղ։ Ավելի ուշ՝ 1918 թվականին՝ ամուսնու մահից հետո, Կիևում հիմնադրել է դեկորատիվ-կիրառական արվեստի ուսումնաարտադրական արհեստանոց, որտեղ աշխատել, ստեղծագործել են Վադիմ Մելլերը, Անատոլ Պետրիցկին,, Պավել Չելիշևը և դեկորատիվ արվեստի այլ նվիրյալներ։ Ինքը նույնպես հրապուրվել է կիրառական-դեկորատիվ արվեստով, զարդանախշեր ու նկարներ ստեղծել կանացի շրջազգեստների, թաշկինակների, սփռոցների, բարձերեսների, լուսամփոփների համար։ Միաժամանակ զգեստների էսքիզներ է արել Բրոնիսլավա Նիժինսկայի ու Կիևում վերջինիս հիմնած խմբի պարային ու բալետային համարների համար։ 1920 թվականին տեղափոխվել է Մոսկվա, ամուսնացել դերասան Գեորգի Նեկրասովի հետ, դարձել Ալեքսանդր Թաիրովի ղեկավարած կամերային թատրոնի առջատար նկարիչներից մեկը[14]։

1921 թ. նկարչուհին ձևավորել է «Ռոմեո և Ջուլիետ»-ի բեմադրությունը այդ թատրոնում, չթի նկարազարդման նմուշներ ստեղծել արդյունաբերական արտադրության համար, համագործակցել Ժամանակակից զգեստի արհեստանոցի, «Մոսկվոշվեյա» նորաձևության ատելյեի հետ, աշխատել կարմիր բանակի տոնական համազգեստի ստեղծման վրա։ 1922 թ. նրա ձևավորմամբ լույս են տեսել Ա. Թաիրովի «Ռեժիսորի նոթեր» և Յ. Տուգենհոլդի «Դեգայի արվեստը» գրքերը։

1923 թվականին Էքստերը Վ. Մուխինայի հետ մեկտեղ ձևավորել է «Известия ЦИК и ВЦИК СССР»-ի և «Красная нива»-ի տաղավարները համամիութենական գյուղատնտեսական և տնայնագործական-արդյունաբերական առաջին՝ մոսկովյան ցուցահանդեսի համար։ 1924-1925 թթ.մասնակցել է Վենետիկում՝ արվեստի 14-րդ միջազգային բիենալեում խորհրդային տաղավարի և Փարիզում ժամանակակից արդյունաբերական-դեկորատիվ արվեստի («Арт Деко») համաշխարհային ցուցահանդեսում խորհրդային ցուցադրաբաժնի կազմակերպման աշխատանքներին։ Մասնակցել է նաև Յ. Պրոտազանովի,,Աելիտա,, ֆանտաստիկ ֆիլմի նկարահանմանը որպես բեմադրող նկարիչ։ 1925–1930 թթ., Ֆ. Լեժեի հրավերով, դասախոսել է Փարիզի ժամանակակից արվեստի ակադեմիայում։

Բեռլինի «Շտուրմ» պատկերասրահը 1927 թ. կազմակերպել է նկարչուհու առաջին անհատական ցուցահանդեսը։ Հաջորդ տարի կայացել է նրա անհատական ցուցահանդեսը Լոնդոնում՝ «Claridge Gallery»-ում, իսկ 1929-ին Փարիզում՝ «Չորս ճանապարհների պատկերասրահ»-ում («Galerie des Quatre Chemins») կազմակերպվել է «Александра Экстер. Театр. Макеты, декорации, костюмы» ցուցահանդեսը։ Էքստերի աշխատանքների անհատական ցուցահանդես է կազմակերպվել նաև Նյու Յորքում /1930 թ/ և Պրահայում /1937 թ./:

Ուայլդի,,Սալոմե,,-ի բեմադրության համար Էքստերի նկարած զգեստներից

1930 թ. կին անվանի արվեստագետը բնակություն է հաստատել Փարիզի Ֆոնտենբլո արվարձանում։ Նա այլևս Ռուսաստան չի վերադարձլ։ 1930–1940-ական թվականներին, նվազ ուշադրություն հատկացնելով հաստոցային նկարչությանը, նա իր աշխատանքի հիմնական ուղղություններ է դարձրել շինությունների ներքին ձևավորումը և կերամիկայի նկարազարդումը։ 1930 թ. լույս է ընծայվել «Александра Экстер. Театр Декорации» ալբոմը՝ Ա. Թաիրովի առաջաբանով։

1930-ական թվականներին Էքստերն ստեղծել է իր ամենանշանակալի աշխատանքները գրքի ձևավորման բնագավառում, որոնք պայմանականորեն բաժանվում են երկու խմբի։ Առաջինում այն գրքերն են, որ նկարչուհին գրքասերների պատվերով ձևավորել է իր ձեռքով, ընդամենը մեկից հինգ օրինակ. սրանց մեջ առանձնանում է հատկապես Հորացիուսի,,Ներբող Բաքոսին,, գրքի ձևավորումը։ Երկրորդ խմբում Մարի Կոլմոնի «Իմ այգին» («Mon jardin», 1936), «Գետի համայնապատկեր» («Panorama du fleuve», 1937), «Ափի համայնապատկեր» («Panorama de la côte», 1937), «Սարի համայնապատկեր» («Panorama de la montagne», 1938) մանկական գրքերի ինքնատիպ ու հրաշալի ձևավորումներն են՝ լույս ընծայված փարիզյան,,Ֆլամարիոն,, հրատարակչության կողմից։

Ալեքսանդրա Էքստերը մահացել է 1949 թվականի մարտի 17-ին, մերձփարիզյան Ֆոնտեն-օ-Ռոզ բնակավայրում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ և կատալոգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Nakov Andréi. Alexandra Exter: [Catalogue]. — Paris: Galerie Jean Chauvelin, 1972.
  • Александра Экстер: Путь художника. Художник и время: [Альбом] / Г. Ф. Коваленко. — М.: Галарт 1993. — 287 с. — ISBN 5-269-00056-3

Մենագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Коваленко Георгий. Александра Экстер, Alexandra Exter [ в 2-х томах, том 1], Монография ; Страниц — 303, с. ил., портр., цв. ил., портр. — Текст парал. англ.. — ISBN 978-5-91611-018-0. Москва, 2010
  • Коваленко Георгий. Александра Экстер, Alexandra Exter [в 2-х томах, том 2], Монография ; Страниц — 361, с. ил., портр., цв. ил., портр. — Текст парал. англ.. — ISBN 978-5-91611-018-0. Москва, 2010
  • Сеславинский, М.В. Рандеву: Русские художники во французском книгоиздании первой половины ХХ века: альбом-каталог. — Москва: Астрель, 2009. — 504 с. — ISBN 978-5-94829-036-2.
  • Сеславинский, М.В. Французские библиофильские издания в оформлении русских художников-эмигрантов (1920-1940-е годы): монография. — М.: ИД Университетская книга, 2012. — 254, [6] с.: ил. — ISBN 978-5-454-00003-5
  • Dmytro Horbachov, John E. Bowlt, Jean Chauvelin, Nadia Filatoff. Alexandra Exter. Monograph [1882-1949]. Иллюстраций: 600. Страниц: 448. ISBN 2-914388-27-6

Հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարցազրույց[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 різні автори Енциклопедія сучасної України (укр.)Інститут енциклопедичних досліджень НАН України, 2001. — ISBN 966-02-2075-8
  2. 2,0 2,1 2,2 Artists + Artworks
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Alexandra Exter — 2008.
  5. 5,0 5,1 5,2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  6. (1882–1949), Èkster, Aleksandra Eleksandrovna; (1882–1949), Экстер, Александра Александровна. «BnF Catalogue général». catalogue.bnf.fr. {{cite web}}: |last1= has numeric name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  7. 7,0 7,1 Andrei D. Sarabianov. «Aleksandra Aleksandrovna Ekster. Russian artist». britannica.com Online. Encyclopædia Britannica. Վերցված է 2016 թ․ մարտի 9-ին.
  8. Сеславинский, М.В. Рандеву: Русские художники во французском книгоиздании первой половины ХХ века: альбом-каталог. — Москва: Астрель, 2009. — С. 440-445. — 504 с. — ISBN 978-5-94829-036-2
  9. Universalis, Encyclopædia. «Alexandra Alexandrovna Exter». Encyclopædia Universalis (French).{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. 10,0 10,1 Christina Lodder. «Alexandra Exter». MoMA, Grove Art Online. Oxford University Press. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 16-ին.
  11. John E. Bowlt and Matthew Drutt (eds.). «Amazons of the avant-garde» (PDF). {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  12. «Exhibit catalog for Salon de "La Section d'Or", 1912, p. 16, nos. 180–185. Walter Pach papers, Archives of American Art, Smithsonian Institution».
  13. Kovalenko, G.F (Autumn 2000 – Winter 2001). «Aleksandra Ekster: The Artist's Path and Times». Woman's Art Journal. 21 (2): 64. doi:10.2307/1358761.
  14. «Design for a Constructivist stage setting». Victoria & Albert Museum. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդրա Էքստեր» հոդվածին։