Ալեն Կյունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեն Կյունի
ֆր.՝ Alain Cuny
Ծնվել էհուլիսի 12, 1908(1908-07-12)[1][2][3][…]
ԾննդավայրՍեն Մալո[4]
Մահացել էմայիսի 16, 1994(1994-05-16)[1][2][3][…] (85 տարեկան)
Մահվան վայրՓարիզ[4]
ԳերեզմանCivry-la-Forêt
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունկինոդերասան, սցենարիստ, կինոռեժիսոր, դերասան և ռեժիսոր

Ալեն Կյունի (ֆր.՝ Alain Cuny, իրական անունը՝ Ռենե Քսավյե Մարի, ֆր.՝ René Xavier Marie; հուլիսի 12, 1908(1908-07-12)[1][2][3][…], Սեն Մալո[4] - մայիսի 16, 1994(1994-05-16)[1][2][3][…], Փարիզ[4][5]), թատրոնի և կինոյի ֆրանսիացի դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է բժշկի մասնագիտությունը, սակայն թողել է ուսումը և ընդունվել է նկարչական դպրոց։ Կինոյում է 1927 թվականից, աշխատել է որպես գեղարվեստական ձևավորող Ժակ Ֆեյդերի մոտ։ 1938 թվականին ընդունվել է Շառլ Դյուլլենի թատերական ստուդիա, սկսել է խաղալ թատրոնում 1941 թվականից։ Համագործակցել է Ժան Վիլարի հետ՝ իր առաջին բեմադրությունների ժամանակ TNP֊ում և Ավինյոնյան փառատոնում։ Կյանքի ընթացքում աշխատել է ֆրանսիական թատրոնի և եվրոպական կինեմատոգրաֆիայի խոշորագույն ռեժիսորների հետ։ Մի քանի անգամ հանդես է եկել որպես ռեժիսոր։

1960 թվականին ստորագրել է 121֊ի Մանիֆեստը որպես աջակցություն Ալժիրի՝ անկախության համար մղվող պայքարին։

Ալեն Կյունին մահացել է 1994 թվականին Փարիզում։ Նա թաղված է Civry-la-Forêt֊ում, Փարիզի արևմուտքում, որտեղ նա ապրել է[5]։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերերը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերերը կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1941: «Բուքսիրները» (Ժան Գրեմիյոն)
  • 1942 : «Երեկոյի այցելուները» (Մարսել Կառնե)
  • 1950 : «Արգելված Քրիստոս» (Կուրցիո Մալապարտե)
  • 1950 : «Camicie rosse» (Գոֆֆրեդո Ալեսսանդրինի, Ֆրանչեսկո Ռոզի)
  • 1953 : «Տիկինը առանց կամելիայի» (Միքելանջելո Անտոնիոնի)
  • 1953 : «Հաղթանակածները»
  • 1953 : «Ադրիեննա Մեզյուրա» (Մարսել Լ'Էրբյե)
  • 1956 : «Փարիզի Աստվածամոր տաճարը» (Ժան Դելաննուա)
  • 1958 : «Սիրեկանները» (Լուի Մալ)
  • 1960 : «Քաղցր կյանք» (Ֆեդերիկո Ֆելինի)
  • 1963 : «Բանանի կեղևը» (Մարսել Օդյուլս)
  • 1964 : «Կոռուպցիա» (Մաուրո Բոլոնյինի)
  • 1969 : «Կաթնային ուղի» (Լուիս Բունյուել)
  • 1969 : «Սատիրոժիկոն» (Ֆելլինի)
  • 1970 : «Ժողովուրդը ընդդեմ» (Ֆրանչեսկո Ռոզի)
  • 1971 : «Վալպարաիսո, Վալպարաիսո» (Պասկալ Օբյո)
  • 1971 : «Աուդենցիա» (Մարկո ֆերրերի)
  • 1972 : «Վարպետը և Մարգարիտան» (Ալեքսանդր Պոտրովիչ)
  • 1973 : «Մի դիպչիր սպիտակ կնոջը» (Մարկո ֆերրերի)
  • 1974 : «Էմանուել» (Ժյուստ Ժակեն)
  • 1975 : «Փայլող դիակներ» (Ֆրանչեսկո Ռոզի)
  • 1976 : «Թանկագին Միկելե» (Մարիո Մոնիչելլի)
  • 1978 : «Մեթոդի խեղաթյուրվածությունը» (Միգել Լիտտին)
  • 1979 : «Քրիստոսը կանգ է առել Էբոլիում» (Ֆրանչեսկո Ռոզի)
  • 1982 : «Կոմսուհի Դոլինգոն դե Գրացի զբաղմունքները» (Կատրին Բինե)
  • 1985 : «Հեռու երկիր» (Լյուկ Բոնդի)
  • 1985 : «Դետեկտիվ» (Ժան Լյուկ Գոդար)
  • 1986 : «Հայտարարված մահի ժամանակագրությունը» (Ֆրանչեսկո Ռոզի)
  • 1987 : «Սատանայի արևի տակ» (Մորիս Պիալա)
  • 1987 : «Ծովահրեշ 3» (Նիկոլո Անտինարի)
  • 1988 : «Կամիլլա Կլոդել» (Բրյունո Նյուիտտեն)
  • 1989 : «Մարիայի լավ լուրը»
  • 1992 : «Կազանովայի վերադարձը» (Էդուար Նյերմանս)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Alain Cuny. Le désir de parole: conversations et rencontres avec Alfred Simon. Lyon: Manufacture, 1989 (переизд. 2000)
  • Fabre B. Une amitié: à la mémoire d’Alain Cuny. Paris: Séguir, 1999

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #134838858 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 Alain Cuny Արխիվացված 2016-03-03 Wayback Machine, at L'Encinémathèque. Retrieved 22 January 2016.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]