Ժան Վիլար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժան Վիլար
ֆր.՝ Jean Vilar
Դիմանկար
Ծնվել էմարտի 25, 1912(1912-03-25)[1][2][3][…]
ԾննդավայրՍետ, Էրո, Ֆրանսիա[4]
Մահացել էմայիսի 28, 1971(1971-05-28)[4][1][2][…] (59 տարեկան)
Մահվան վայրՍետ, Էրո, Ֆրանսիա[4]
ԳերեզմանCimetière Marin, Sète
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մայրենի լեզուֆրանսերեն
Մասնագիտությունթատերական ռեժիսոր և դերասան
ԱնդամությունLa jeune France?[5]
ԵրեխաներDominique Vilar?
Կայքmaisonjeanvilar.org
 Jean Vilar Վիքիպահեստում

Ժան Վիլար (ֆր.՝ Jean Vilar, մարտի 25, 1912(1912-03-25)[1][2][3][…], Սետ, Էրո, Ֆրանսիա[4] - մայիսի 28, 1971(1971-05-28)[4][1][2][…], Սետ, Էրո, Ֆրանսիա[4]), ֆրանսիայի թատրոնի ռեժիսոր, դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1932 թվականից սովորել է Դյուլենի դպրոցում, հանդես եկել «Ատելյե» (Փարիզ) թատրոնում, ուր սկսել է ռեժիսորական գործունեությունը։ 1945-1951 թվականներին խաղացել է և պիեսներ բեմադրել Փարիզի տարբեր թատրոններում։ 1951-1963 թվականներին եղել է Ազգային ժողովի թատրոնի (Փարիզ) տնօրեն, դերասան և ռեժիսոր։ Վիլարը զարգացրել է ժողովրդական թատրոնի մասին Ռոլանի գաղափարները։ Այդ թատրոնի գործունեությունը խթանել է ժողովրդական թատրոններ ստեղծելու շարժմանը ամբողջ Ֆրանսիայում։ Վիլարը բեմադրել է գլխավորապես համաշխարհային դրամատուրգիայի դասական ստեղծագործություններ, բեմական կերպարներին հաղորդելով ժամանակակից սուր հնչողություն։ Բեմադրություններից են՝ Շեքսպիրի «Ռիչարդ II» (1947, կատարել է գլխավոր դերը), Բյուխների «Դանթոնի մահը» (1948, Ռոբեսպիեռ), Պիրանդելլոյի «Հենրիխ IV» (1950, գլխավոր դերը), Մոլիերի «Ագահը» (1952, Հարպագոն), Բրեխտի «Արթուրո Ուիի կարիերան» (1960, Ուի)։ 1947 թվականից անփոփոխ ղեկավարել է դրամատիկական արվեստի փառատոները Ավինյոնում։ 1946 թվականից նկարահանվել է կինոյում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 440
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Վիլար» հոդվածին։