Ալեխանդրո Ամենաբար
Ալեխանդրո Ամենաբար Alejandro Amenábar | |
---|---|
Ծնվել է | մարտի 31, 1972[1][2] (52 տարեկան) |
Ծննդավայր | Սանտյագո, Չիլի |
Քաղաքացիություն | Իսպանիա և Չիլի |
Կրթություն | Մադրիդի Կոմպլուտենսե համալսարան |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, կոմպոզիտոր, կինոպրոդյուսեր, մոնտաժող և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ |
Պարգևներ և մրցանակներ | |
Alejandro Amenábar Վիքիպահեստում |
Ալեխանդրո Ամենաբար (լրիվ անունը՝ Ալեխանդրո Ֆեռնանդո Ամենաբար Կանտոս, իսպ.՝ Alejandro Fernando Amenábar Cantos, մարտի 31, 1972[1][2], Սանտյագո, Չիլի), իսպանացի ռեժիսոր, սցենարիստ, կոմպոզիտոր և դերասան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեխանդրո Ամենաբարը ծնվել է Սանտյագոյում։ Հայրը չիլիացի էր, մայրը իսպանուհի։ 1973 թ. Չիլիում քաղաքական իրավիճակի սրման պատճառով նրա ընտանիքը տեղափոխվում է Իսպանիա։
1990 թ. ընդունվում է Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի ինֆորմացիոն գիտությունների ֆակուլտետրը։ Սակայն չկարողանալավ շարունակել ուսումը, նա թողնում է համալսարանը և հետաքրքրվում ռեժիսուրայով։ Սկզբնական շրջանում նկարահանում է կարճամետրաժ ֆիլմեր։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարահանել է ընդհանուր թվով 8 ֆիլմ՝ 3 կարճամետրաժ և 5 լիամետրաժ։ 9 ֆիլմերի սցենարի հեղինակ է, 12 ֆիլմերի համար երաժշտություն է գրել, 4 ֆիլմի պրոդյուսեր է, խաղացել է 6 ֆիլմերում։
Կարճամետրաժ ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր առաջին իսկ «Գլուխ» կարճամետրաժ ֆիլմի համար 1991 թ. ստանում է իր առաջին մրցանակը՝ Սիրողական կինոգործիչների անկախ ասոցիացիայից (AICA)։ Մեկ տարի անց նրա մյուս՝ «Թաղանթապատ թևիկներ» ֆիլմը Էլչե և Կարաբանչելե կինոփառատոնում ստանում է մրցանակ։ 1994 թվականին երրորդ կարճամետրաժը՝ «Լուսին», ստանում է 2 մրցանակ՝ (AICA)-ի մրցանակ լավագույն երաժշտության համար և Լուիս Գարսիա Բեռլանգի մրցանակ լավագույն սցենարի համար։
Լիամետրաժ ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Թեզ»
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեխանդրո Ամենաբարի առաջին լիամետրաժ ֆիլմի՝ «Թեզ», պրոդյուսերը դարձավ Խոսե Լուիս Քուերդը, ում հետաքրքրել էր ֆիլմի սցենարը։ Ֆիլմը պատմում է Ամենաբարի սովորած համալսարանի մասին, իսկ ֆիլմի բացասական հերոսներից մեկը նա կոչում է իր դասախոսներից մեկի անունով, ում մոտ նա չէր կարողացել հանձնել քննությունը։ Ֆիլմը Իսպանիայում ստանում է 7 «Գոյա» կինոմրցանակ, այդ թվում լավագույն ֆիլմ, օրիգինալ սցենար և ռեժիսորական դեբյուտ անվանակարգերում, ցուցադրվում է Բեռլինի կինոփառատոնում, արժանանալով կինոքննադատների դրական կարծիքներին։
«Բացիր աչքերդ»
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ լիամետրաժ ֆիլմը՝ «Բացիր աչքերդ» մեծ հաջողություն է ունենում Բեռլինի և Տոկիոյի կինոփառատոններում։ Հայտնի կինոդերասան Թոմ Քրուզը գնում է ֆիլմի սցենարի իրավունքը, իսկ հետագայում ֆիլմի սցենարի հիման վրա նկարահանված «Վանիլային երկինք» ֆիլմում խաղում է գլխավոր դեր։
«Ուրիշները»
[խմբագրել | խմբագրել կոդը]Երրորդ ֆիլմի՝ «Ուրիշները» պրոդյուսերը դառնում է Թոմ Հենքսը, իսկ ֆիլմում գլխավոր դերում հանդես է գալիս Նիկոլ Կիդմանը։ Ֆիլմի պրեմիերան կայանում է Վենետիկի կինոփառատոնում 2001 թվականին, ուր ֆիլմը ընդգրկվում է մրցութային ծրագրում։ Ֆիլմը մեծ հաջողություն է ունենում ամբողջ աշխարհում, դառնում Իսպանիայի այդ տարվա ամենահայտնի ֆիլմը, ստանալով 8 «Գոյա», այդ թվում լավագույն ֆիլմ և օրիգինալ սցենար անվանակարգերում, նաև առաջադրվում է եվրոպական կինոակադեմիայի «լավագույն ֆիլմ» մրցանակին։
«Ծովը ներսում»
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականին էկրան է բարձրանում Ամենաբարի չորրորդ ֆիլմը՝ «Ծովը ներսում», որը հիմնված է իրական փաստերի վրա։ Գլխավոր հերոսը Ռամոն Սամպեդրոն է, ում մեծ վարպետությամբ մարմնավորել է մեր ժամանակների իսպանացի հայտնի դերասան Խավիեր Բարդեմը, ով հաշմանդամ է և, չցանկանալով այդպես ապրել, ուզում է վերջ տալ իր տանջալից կյանքին ու պայքարում է էյտանազիայի իրավունքի համար։ Ֆիլմը շատ մեծ հաջողություն է ունենում ամբողջ աշխարհում՝ արժանանալով կինոքննադատների բարձր գնահատականներին։ Վենետիկի կինոփառատոնում ստանում է ժյուրիի հատուկ մրցանակ, Խավիեր Բարդեմը ստանում է «Վոլպի գավաթ» որպես լավագույն դերասան։ 2005 թվականին ֆիլմը ստանում է «Օսկար» «Օսկար լավագույն օտարալեզու ֆիլմի համար» հեղինակավոր անվանակարգում ստանում է նաև Ոսկե Գլոբուս։
«Ագորա»
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամենաբարի վերջին ֆիլմը 2009 թվականին նկարահանված «Ագորա» պատմական ֆիլմն է, որը պատմում է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքի բնակչուհի Հիպատիայի մասին, ով փլիսոփայություն, աստղագիտություն և մաթեմատիկա ուսումնասիրած պատմությանը հայտնի առաջին կին գիտնականն է։ Ֆիլմը ստացել է 7 «Գոյա»։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]տարի | ֆիլմի անվանում | բնօրինակ անվանում | դերասաններ |
---|---|---|---|
1991 | «Գլուխ» | La Cabeza | |
1992 | «Թաղանթապատ թևիկներ» | Himenóptero | |
1994 | «Լուսին» | Luna | |
1996 | «Թեզ» | Tesis | Անա Տորրենտ Էդուարդո Նորեգա Ֆելե Մարտինես |
1997 | «Բացիր աչքերդ» | Abre los ojos | Պենելոպե Կրուս Էդուարդո Նորեգա Ֆելե Մարտինես |
2001 | «Ուրիշները» | The Others | Նիկոլ Կիդման |
2004 | «Ծովը ներսում» | Mar adentro | Խավիեր Բարդեմ |
2009 | «Ագորա» | Ágora | Ռեյչել Վայս Մաքս Մինգելլա Օսկար Այզեկ Մայքլ Լոնսդեյլ |
2015 | «Խավարում» | Regresión | Էմմա Ուոթսոն Իթան Հոուք |
2019 | «Պատերազմի ժամանակ» | Mientras dure la guerra | Կարրա Էլեխալդե Էդուարդ Ֆեռնանդես |
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակներ ստացել է որպես ռեժիսոր, սցենարի հեղինակ, կոմպոզիտոր և պրոդյուսեր։ Ընդհանուր թվով ստացել է մոտ 48 կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 32-ի, որոնց թվում՝
- 8 «Գոյա», ներկայացվել է ևս 7-ի.
- Վենետիկի կինոփառատոնի 2 մրցանակ, ևս 2-ի ներկայացված.
- ներկայացվել է 1 «BAFTA»-ի.
- ներկայացվել է 1 «Սեզար»-ի.
- Բեռլինի կինոփառատոնի 1 մրցանակ.
- Դավիդ դի Դոնատելլի անվան 1 մրցանակ.
- Եվրոպական կինոակադեմիայի 1 մրցանակ, ներկայացված ևս 2-ի, և այլն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- պաշտոնական կայք Արխիվացված 2012-01-19 Wayback Machine
- Internet Movie Database կայքում
- ԿինոՊոիսկ կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեխանդրո Ամենաբար» հոդվածին։ |
|
- Մարտի 31 ծնունդներ
- 1972 ծնունդներ
- Ապրող անձինք
- Սանտյագո քաղաքում ծնվածներ
- Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Իսպանացի ռեժիսորներ
- Օսկարակիրներ
- Իսպանացի սցենարիստներ
- Սցենարիստներ այբբենական կարգով
- Իսպանացի կինոռեժիսորներ
- Իսպանացի դերասաններ
- Իսպանացի կոմպոզիտորներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ