Ուրիշները (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուրիշները
անգլ.՝ The Others
Երկիր ԱՄՆ[1][2][3]
 Իտալիա[3]
 Իսպանիա[1][2][3]
 Ֆրանսիա[2][3]
Ժանրթրիլեր, հոգեբանական սարսափ, դրամա, միստիկ ֆիլմ, gothic film?, ֆիլմ ուրվականների մասին, suspense film? և սարսափ ֆիլմ[4]
Թեմակյանք մահից հետո[5]
Թվական2001 և հունվարի 10, 2002[6]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԱլեխանդրո Ամենաբար[3]
ՊրոդյուսերԽոսե Լուիս Կուերդա[3], Ֆեռնանդո Բովաիրա[3] և Sunmin Park?[3]
Սցենարի հեղինակԱլեխանդրո Ամենաբար[3]
ԴերակատարներՆիկոլ Քիդման[3], Ֆիոննուլա Ֆլենագան[3], Քրիստոֆեր Էքլստոն, Էլեյն Քեսիդի, Էրիկ Սայքս[3], Ալակինա Մանն[3], Ջեյմս Բենթլի[3], Ռենե Էշերսոն, Միշել Ֆեյրլի, Gordon Reid? և Կիթ Ալլեն
ՕպերատորԽավիեր Ագիռեսարոբե[3]
ԵրաժշտությունԱլեխանդրո Ամենաբար[3]
ՄոնտաժՆաչո Ռուիս Կապիլյաս[3]
Պատմվածքի վայրՋերսի[3]
Նկարահանման վայրՄադրիդ
ԿինոընկերությունStudioCanal, Miramax Films, Canal+, Dimension Films, Sogecine[7] և Las Producciones del Escorpión?[7]
Տևողություն101 րոպե
Բյուջե17 000 000 $
Շահույթ209 900 000 $
Պաշտոնական կայքէջ

«Ուրիշները» (անգլ.՝ The Others), 2001 թվականին ռեժիսոր Ալեխանդրո Ամենաբարի նկարահանած միստիկական թրիլլեր։ Գլխավոր հերոսուհուն մարմնավորում է հայտնի դերասանուհի Նիկոլ Կիդմանը։

Ֆիլմի պրեմիերան կայացել է 2001 թվականի օգոստոսի 2-ին Վենետիկի միջազգային կինոփառատոնում։ Իսպանական 8 «Գոյա» կինոմրացանակի դափնեկիր է։ ԱՄՆ-ում ֆիլմը հավաքել է 96 միլիոն դոլար շահույթ և 209 միլիոն դոլար ամբողջ աշխարհում[8]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են Ջերսիում (Նորմանդյան կղզիներ) 1945 թվականին։ Մեծ ագարակի առանձնատանը, որտեղից անսպասելի անհետացել են բոլոր ծառաները, ըստ հայտարարության գալիս են նոր ծառաներ։ Տանտիրուհի Գրեյսը (Նիկոլ Կիդման) ընդունում է նրանց՝ այգեպան Էդմունդ Տատտլին, դայակ Բերտա Միլսին, և համր աղախին Լիդիային։

Այնուհետև պարզվում է, որ փոստատարը դեռ չէր վերցրել այն նամակը, որտեղ Գրեյսը հայտարարություն էր տվել պահանջվող ծառաների մասին, և երբ նա հարցնում է նոր ծառաներին, թե որտեղից նրանք գիտեին որ այս տանը պահանջվում են ծառաներ, նրանք պատասխանում են, որ մեծ տներին միշտ պետք են գալիս լավ ծառաներ, և պատմում են, որ նրանք երկար տարիներ աշխատել են այս տանը Գրեյսից առաջ։

Գրեյսը ծանոթացնում է նրանց իր տան խիստ և ոչ սովորական կանոններին, ըստ որոնց ոչ մի դուռ չպետք է բաց մնա, եթե փակված չի դռանը հաջորդող մյուս դուռը, տանը չպետք է լսվի ավելորդ աղմուկ և չպետք է նվագեն տանը եղած հին դաշնամուրի վրա, և ամենակարևորը՝ իր երեխաների Նիկոլասի և Էննի ներկայությամբ սենյակների լուսամուտները պիտի ծածկված լինեն հատուկ հաստ մուգ վարագույրներով, քանի որ նրանք տառապում են արևի լույսից առաջացող ալերգիայով։ Գրեյսի ամուսինը անսպասելի մեկնել էր տնից պատերազմ, առանց որևէ մեկին զգուշացնելու։ Տանը էլեկտրականություն չկար, որովհետև գերմանացիները անջատել էին, դրա համար բոլորը սովորել էին մթությանը։

Ծառաների գալուց հետո սակայն տանը սկսում են տեղի ունենալ տարօրինակ դեպքեր։ Երեկոյան տան սենյակներից լսվում են խորհրդավոր ձայներ, երևում են մարդկանց ստվերներ և այլն։ Գրեյսը փնտրելով տան բոլոր անկյունները հայտնաբերում է տան նախկին բնակիչների այսպես ասած մեռյալների գիրքը, ուր մահացած մարդկանց լուսանկարներ են ...

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ուրիշները» ֆիլմում շատ հետաքրքիր կամեոյով է հանդես եկել ռեժիսոր Ալեխանդրո Ամենաբարը. նրան կարելի է տեսնել «մեռյալների գրքի» մի լուսանկարի մեջ։
  • «Հանգուցյալների» ֆոտոսեսիային է մասնակցել նաև Մաթեո Ժիլ Ռոդրիգեսը՝ Ալեխանդրո Ամենաբարի նախորդ՝ «Բացիր աչքերդ» ֆիլմի սցենարիստը։
  • «Շատ սարսափելի կինո 3» ֆիլմը պարոդիայի է ենթարկել այս ֆիլմից մի շարք տեսարաններ։
  • Ավստրալիական երաժշտական "Elora Danan" խումբը գրել է երգ ֆիլմի մասին և կոչել այն "Thank God For Their Growth In Faith And Love". նման գրություն էկրանին հայտնվում է ֆիլմի վերջին տեսարանում։ Երգը տեղ է գտել դեբյուտային "We All Have Secrets" ալբոմում։
  • Հիվանդությունը, որով տառապում են երեխաները, իրականում գոյություն ունի, չնայած որ շատ հազվադեպ է. երկրագնդի վրա միայն մոտ 1000 մարդ է հիվանդ դրանով։ Այն անվանում են «քսերոդերմա»։
  • Ֆիլմը դարձավ Թոմ Քրուզի և Նիկոլ Քիդմանի վերջին համատեղ նախագիծը։ Ֆիլմի կինովարձույթի դուրս գալուց 1 շաբաթ անց նրանց ամուսնալության գործընթացը պաշտոնապես արդեն ավարտված էր։
  • Ալեխանդրո Ամենաբարը գրել էր սցենարը իսպաներենով, այնուհետև փոխադրել անգլերենի։
  • Ֆիլմը դարձավ ամենաեկամտայինը Իսպանիայում ամբողջ կինովարձույթի պատմության մեջ։
  • Ֆիլմն սկսվում է Նիկոլ Քիդմանի խոսքերով, ում ձայնը հնչում է կադրից դուրս. «Արդեն հանգիստ տեղավորվե՞լ եք։ Այդ դեպքում ես կսկեմ…» («…are you sitting comfortably? Then I’ll begin.»)։ Հենց այս խոսքերով էր սկսվում բրիտանական BBC «Listen With Mother» ռադիոհաղորդումը, որը եթեր է դուրս եկել 1950-1982 թթ.։
  • Տեսարաններից մեկում Գրեյսի ետևում երևացող ուրվականային նկարն իրականում Էդուարդո Նորյեգի դիմանկարն է։ Ընդ որում դա անգլիացի նկարիչ Վիլյամ Բերթոնի «Վիրավոր հեծյալը» (1855 թ.) նկարի մի մասն է։
  • Ֆիլմը դարձավ «Գոյայի կինոմրցանակին» առաջադրված առաջին իսպանական ֆիլմը, որի բոլոր երկխոսությունները անգլերենով են։
  • 7 շաբաթվա ընթացքում ԱՄՆ կինովարձույթում ֆիլմը թոփում 4-րդից բարձրացավ 2-րդ տեղ։
  • Ալակինա Մաննը և Ջեյմս Բենթլին իրենց դերերն ստացան երկարատև քասթինգից հետո, որին մասնակցում էին ավելի քան 5 հազար երեխաներ։
  • Նիկոլ Քիդմանը խնդրել էր Ալեխանդրո Ամենաբարին և Վայնշտեյն եղբայրներին գտնել այլ դերասանուհի Գրեյսի դերի համար, քանի որ «Մուլեն Ռուժ!ի» պես վառ ֆիլմի աշխատանքներից հետո նրա համար դժվար էր մասնակցել նման մռայլ ֆիլմի նկարահանումների։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]