Ալբոր գմբեթ
Արտաքին տեսք
Ալբոր գմբեթ | |
---|---|
լատին․՝ Albor Tholus | |
Ալբորի գմբեթ․ ուղեծրակայանների կատարած լուսանկարների հիման վրա կառուցած մոզային պատկեր | |
Տեսակ | գմբեթ և Վահանային հրաբուխ |
Երկիր | Մարս |
Տեղադրություն | Մարս մոլորակ |
Բարձրություն (ԲԾՄ) | 4500 մ |
Հարաբերական բարձրություն | 4,5 կմ[1] մ |
Երկնային մարմին | Մարս |
Պատկերներ Վիքիպահեստում |
Ալբոր գմբեթ (լատին․՝ Albor Tholus), հանգած հրաբուխ Էլիզիում սարահարթում Մարսի վրա։ Գտնվում է 18°48′ հս․. լ. 150°24′ ավ. ե. / 18,8° с. ш. 150,4° в. д. կոորդինատներում, ավելի հարավ քան Էլիզիում լեռը և Հեկատա գմբեթը։
Հրաբուխի բարձրությունը հասնում է 4,5 կմ-ի, իսկ ստորոտի տրամագիծը կազմում է 160 կմ։ Նրա կալդերայի տրամագիծը կազմում է 30 կմ, իսկ խորությունը 3 կմ։ Այսպիսով, այն կարող է իր մեջ ամբողջությամբ տեղավորել երկրային Էթնա հրաբուխը[2]։
Համեմատելով երկրային հրաբուխների հետ Ալբոր հրաբուխի կալդերան չափազանց խորն է, ամենախորը տեղում համարյա հասնում է հրաբուխի ստորոտին[2]։
Համաձայն «Մարս էքսպրես» սարքի տվյալների վերլուծության, Էլիզիում սարահարթի հրաբուխները ակտիվ են եղել չափազանց երկար ժամանակի ընթացքում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ալբոր գմբեթը տեսանելի THEMIS գործիքով։ Ձգված ձևավորումները, իրենցից ներկայացնում են փլուզումներ և լավային հոսքերի դատարկված անցումներ։