Jump to content

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայություն
Изображение логотипа
Ընդհանուր տեղեկություն
ՏեսակՍահմանապահ զորքեր
Երկիր Ադրբեջան
Մտնում էԱդրբեջանի զինված ուժեր
ՇրաբԲաքու, Ադրբեջան
Ստեղծվեցհուլիսի 31, 2002
Կայքdsx.gov.az

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայություն (ադրբ.՝ Dövlət Sərhəd Xidməti) (DSX), պետական ռազմական կազմակերպություն, որի նպատակն է Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանների պահպանությունը։

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը ստեղծվել է 2002 թվականի հուլիսի 31-ին Ադրբեջանի նախագահի հրամանով, այն ստեղծվեց լուծարված Ազգային անվտանգության նախարարության սահմանապահ զորքերի վարչության հենքի վրա[1]։

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը ղեկավարում է գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևը[2][3]։

Կազմակերպության հիմնական նպատակնրն են հանդիսանում՝ Ադրբեջանի պետական սահմանների պահպանությունը, միջազգային ահաբեկչության դեմ պայքարը, անօրինական միգրացիայի և թրաֆիքինգի դեմ պայքարը, մաքսանենգության դեմ պայքարը, թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարը, զանգվածային ոչնչացման զենքերի բաղադրիչների տարածման դեմ պայքարը և Կասպից ծովի ադրբեջանական մասում նավթագազային պլատֆորմերի ու խողովակաշարերի պաշտպանությունը[4]։

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության կազմի մեջ է մտնում Ադրբեջանի առափնյա անվտանգությունը[2]։

Տեսակ Արտադրող երկիր Տեսակ Պատկեր Քանակ Աղբյուր Ծանոթագրություն
Mercedes-Benz 460[5] Թուրքիա Պարեկային մեքենա

Օդային տրանսպորտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազավորման կետերը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեղակայման վայրը Կոորդինատներ Գնդի համարը կամ ավիաբազայի անվանումը Թռիչքի և վայրէջքի ուղի (երկարություն, ծածկույթ) Ձևավորում Սպառազինում և համալրում
Սանգաչալ 40°07′47″ հս․ լ. 049°27′07″ ավ. ե.HGЯO Սանգաչալի ավիաբազա 2000 մ, բետոն
Ինքնաթիռ Արտադրող երկիր Տեսակ Պատկեր Ձևափոխություն Քանակ Աղբյուր
Ինքնաթիռներ
Ան-2 Ուկրաինա Թեթև բեռնատար ինքնաթիռ Պարեկային ինքնաթիռ 31 հատ
Вертолёты
Մի-17 Ռուսաստան Բեռնատար ուղղաթիռ Բեռնատար ինքնաթիռ
Մի-35 Ռուսաստան Հարվածային ուղղաթիռ Մ 24

Համագործակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը ակտիվ համագործակցում է հարևան Ռուսաստանի, Վրաստանի, Թուրքիայի, Իրանի, Ղազախստանի և Թուրքմենստանի սահմանապահ մարմինների հետ։ Այս համագործակցության շրջանակներում կայանում են բազմակողմ հանդիպումներ և կոնֆերանսներ։ Ռուսաստանի և Ղազախստանի սահմանապահ ծառայությունների հետ անց են կացվում միասնական վարժանքներ[2]։

Ադրբեջանի օդային և Կասպից ծովի շրջակայքում անվտանգության բարձրացման նպատակով սահմանապահ ծառայությունները համատեղ վարժանքներ են կատարում ՆԱՏՕ-ի հետ[6]։ Ադրբեջանի Հանրապետության Սահմանապահ զորքերը ենթարկվում են նույն երկրի ՊՆ-ին։ Սահմանապահ ծառայության զորքերը ուղղակիորեն կատարում են Ադրբեջանի նախագահի հրամանները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Указ Президента Азербайджанской Республики «О создании Государственной пограничной службы Азербайджанской Республики» от 31 июля 2002 года
  2. 2,0 2,1 2,2 Эльчин Гулиев: «В ближайшие дни ГПС Азербайджана получит новые, полностью технически оснащенные и способные выполнять спецзадания в трудных погодных условиях суда» — ИНТЕРВЬЮ(չաշխատող հղում)
  3. Эльчину Гулиеву присвоено звание генерал-полковник
  4. Информация о государственной пограничной службе Азербайджана на сайте Արխիվացված 2012-03-18 Wayback Machine ОБСЕ
  5. «Dövlət Sərhəd Xidmətinə yeni Mercedes-Benz Gdewagen avtomobilləri verildi». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 29-ին.
  6. «Отношения НАТО и Азербайджана». Արխիվացված օրիգինալից 2008 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 17-ին.