Jump to content

Էլչին Գուլիև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլչին Գուլիև
 
Կրթություն՝ Զինվորական լիցեյ. Ջ.Նախիջեւանսկի և Հեյդար Ալիևի անվան բարձրագույն ռազմական ուսումնարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր սեպտեմբերի 22, 1967(1967-09-22) (58 տարեկան)
Ծննդավայր Սումգայիթ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ադրբեջան
 
Պարգևներ
Victory Order «Ադրբեջանական դրոշ» շքանշան Medal "For Distinguished Service" Medal "For services in the field of military cooperation" "Veteran of the Armed Forces of the Republic of Azerbaijan" medal "10th Anniversary of the Armed Forces of Azerbaijan (1991–2001)" Medal "90th Anniversary of the Armed Forces of Azerbaijan (1918–2008)" Medal "95th Anniversary of the Armed Forces of Azerbaijan (1918-2013)" Medal Medal “100th anniversary of the Azerbaijani army” (1918 - 2018) Medal "100th anniversary of the Azerbaijani police" "90th anniversary of the national security bodies of the Republic of Azerbaijan (1919-2009)" jubilee medal "95th anniversary of the national security bodies of the Republic of Azerbaijan (1919-2014)" jubilee medal The jubilee medal on the occasion of the 100th anniversary of the state security and foreign intelligence agencies (1919-2019 Courage Order, 1st class “For Faultless Service” medal և 1st degree "For Service to the Fatherland" order

Էլչին Իսաղա օղլի Գուլիև (սեպտեմբերի 22, 1967(1967-09-22), Սումգայիթ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ադրբեջանի Հանրապետության Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլչին Գուլիևը ծնվել է 1967 թվականի սեպտեմբերի 22-ին Սումգայիթում։ 1974-1982 թվականներին միջնակարգ կրթություն է ստացել Սումգայիթի № 20 և 23 դպրոցներում։ Հետագայում կրթությունը 1982-1984 թվականներին շարունակել է հատուկ ինտերնատ դպրոցում, իսկ հետո 1984-1988 թվականներին ուսումը շարունակել է Բաքվի բարձրագույն հրամանատարական ուսումնարանում։ 1988-1992 թվականներին ծառայության է անցել Սովետական բանակում և զբաղեցրել է տարբեր պաշտոններ։ 1992 թվականին ծառայել է Ադրբեջանի Հանրապետության Սահմանապահ զորքերում[2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվական նշանակվել է Սահմանապահ զորքերի հրամանատար և Ազգային անվտանգության փոխնախարար։ Նույն թվականին նրան շնորհվել է գեներալ-մայորի կոչում։ 2002 թվականի հուլիսին Ադրբեջանի նախագահի հրամանագրով Գուլիևը նշանակվել է Սահմանապահ ծառայության պետ։ 2003 թվականին նրան շնորհվեց գեներալ-լեյտենանտի, իսկ 2014 թվականի օգոստոսի 15-ին գեներալ-գնդապետի զինվորական կոչում[3]։

2019 թվականի օգոստոսի 16-ին Էլչին Գուլիևը պարգևատրվել է "Հայրենիքի առաջ մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի շքանշանով"[4]:

Ամուսնացած է, ունի չորս երեխա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Начальник Государственной Пограничной Службы Азербайджанской Республики». www.skpw.ru. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.
  2. «Hüquq Fakültəsi - ОНИ ПОСВЯТИЛИ СВОЮ ЖИЗНЬ НАУКЕ». law.bsu.edu.az. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.
  3. «Начальнику Госпогранслужбы Азербайджана присвоено воинское звание генерал-полковника» (ռուսերեն). Trend.Az. 2014 թ․ օգոստոսի 15. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.
  4. «Эльчин Гулиев награжден орденом 'За службу Отечеству' 1-й степени» (ռուսերեն). Информационное Агентство Репорт. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.