Ագրիպա Դ’Օբինե
Ագրիպա Դ’Օբինե ֆր.՝ Théodore Agrippa d'Aubigné | |
---|---|
Ծննդյան անուն | ֆր.՝ Théodore Agrippa d’Aubigné |
Ծնվել է | փետրվարի 8, 1552[1][2][3][…] կամ 1552[4] |
Ծննդավայր | Պոն, Ֆրանսիա |
Վախճանվել է | մայիսի 9, 1630[5][6][7][…] |
Վախճանի վայր | Jussy, Ժնևի հանրապետություն |
Գերեզման | St. Pierre Cathedral[8] |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ, քաղաքական գործիչ և ռազմական գործիչ |
Լեզու | միջին ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Ժնևի համալսարան և Օռլեանի համալսարան |
Ժանրեր | քնարապատմողական |
Գրական ուղղություններ | բարոկկոյի գրականություն |
Ուշագրավ աշխատանքներ | Q3235787? |
Ամուսին | Susanne de Lezay, Baronne de Surineau? |
Զավակներ | Constant d'Aubigné? և Nathan d'Aubigné? |
Théodore-Agrippa d'Aubigné Վիքիպահեստում |
Ագրիպա Դ’Օբինե (ֆր.՝ Théodore Agrippa d'Aubigné, փետրվարի 8, 1552[1][2][3][…] կամ 1552[4], Պոն, Ֆրանսիա - մայիսի 9, 1630[5][6][7][…], Jussy, Ժնևի հանրապետություն), ֆրանսիացի բանաստեղծ, գրող և Ուշ վերածննդի ժամանակաշրջանի պատմաբան։ Կալվինականության խիստ հետևորդ։ Լուի Արև արքայի սիրեցյալ օրիորդ Մենտենոնի պապը։ Որոշ հետազոտողներ համեմատում են Ագրիպա Դ’Օբինեի պոեզիայի մեջ ունեցած ներդրումը Շեքսպիրի և Միլթոնի ներդրման հետ[9]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրավաբան Ժան Դ’Օբինեի և տիկին դե Բրիի որդին է։ «Նրա մայրը մահացել է ծննդաբերության ժամանակ, նրան հավատի հանդեպ խիստ ծառայության ոգով կալվինական է դաստիարակել հայրը»[10]։ Սովորել է Փարիզում, հումանիստ Մաթյե Բերոալդի մոտ (ֆր․)։ 1562 թվականին, երբ հուգենոտները վտարվել են քաղաքից, իր դաստիարակի հետ միասին փախել է ռեֆորմատներով լեցուն Օռլեան։ 1565 թվականին սովորել է Թեոդոր դե Բեզի մոտ՝ Ժնևի բողոքական քոլեջում։ 1568 թվականին, սավանից պարան պատրաստելով, թաքուն լքել է Բերոալդին` միանալով հուգենոտների բանակին։
Ծառայության է անցել Հենրի IV-ի մոտ։ Բարդուղիմեոսյան գիշերից երեք օր առաջ հեռացել է Փարիզից։ Պալատական ծառայության է վերադարձել 1573 թվականին՝ նշանակվելով թագավորական ձիապան։
Մասնակցել է բազմաթիվ մարտերի, այդ թվում Ժարնակի, 1569 թվականին՝ Մոնկոնտուրի, 1587 թվականին՝ Կուտրայի և 1590 թվականին՝ Իվրիի ճակատամարտերին։ Ընդհանուր առմամբ կռվել է շուրջ 30 տարի․ Հենրի IV-ի թագավորության ժամանակ Ագրիպա Դ’Օբինեն ևս 30 տարի իր ձեռքն է վերցրել գրիչն ու գրել է՝ իր ժամանակաշրջանի մասին թողնելով հուշագրություններ և գեղարվեստական պոեմ։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ագրիպա Դ՚Օբինեի գրական ստեղծագործությունը ծավալուն և բազմազան է, ինչպես 2001 թվականին նշել է հետազոտող Գ. Շրենկը, «նրա ստեղծագործությունների ամբողջական ցանկը դեռ պետք է կազմվի»[11]։
«Գարուն»
[խմբագրել | խմբագրել կոդը]«Գարուն» (Le Printemps) գիրքը ներառում է ստանսների, ներբողների և սոնետների ընտրանի. վերջիններս միավորվել են «Գեկատոմբա Դիանե» (L’Hécatombe à Diane, հրատարակվել է 1874 թվականին) շարքի մեջ, որի վրա աշխատանն սկսվել է դեռևս 1571 թվականին և շարունակվել մինչև 1620-ական թվականներ[12]։
«Գեկատոմբա Դիանան» ներառում է հարյուր սոնետներ, որոնք կայուն են պետրարկիզմի ոգով և նվիրված են բանաստեղծի 1571-1573 թվականների սիրեցյալին՝ Դիանա Սալվիատիին, որը Պիեռ Ռոնսարի սիրեցյալ Կասանդրայի զարմուհին էր։ Ընդօրինակելով «Երգերի գրքին», կառուցվածքային առումով, կրկնելով սիրեցյալի դիմանկարը՝ ըստ Ֆրանչեսկո Պետրարկա կանոնի, Դ՚Օբինեն, ըստ էության, վերացրել է իտալացի բանաստեղծի կողմից մանրամասնորեն արտաբերված սիրո փիլիսոփայությունը և ամբողջությամբ կենտրոնացել է զգացմունքի երկակիության վրա՝ «լինելով հոգեմաշ սիրո և տառապանքի միջև»[13]։ «Գարնան» ողբերգական պաթոսը, որտեղ Պետրարկան զգալի չափով ճշգրտվում է Լուցիուս Աննեուս Սենեկայի ոգով արյունոտ բանաստեղծությամբ և աստվածաշնչյան պատկերավորությամբ, գիրքը զգալիորեն տարբերում է ֆրանսիական պետրարկիզմի մյուս հուշարձաններից։
Ինչպես նշել է Յ․ Բ․ Վիպերը, սոնետները և հատկապես Ագրիպա Դ՚Օբինեի ստանսներն իրենց առոգանությամբ տարբերվում են Պլեադայի բանաստեղծների համանման ստեղծագործություններից և ավելի շուտ արձագանքում են Դյու Բարտասի ստեղծագործությանը.
Ի տարբերություն ներդաշնակության և համաչափության ձգտման՝ այստեղ, ընդհակառակը, ամեն ինչ լի է աններդաշնակությամբ և անչափության զգացումով։ Ստանսների մեծ մասը զարդարված է կատաղի, պարոքսիզմալ հուսահատությամբ։ Ագրիպայի հուսահատությունն ընդունում է տիեզերական բնույթ. այն վերաճում է աշխարհի հետ բաժանվելու զգացողության, ներկում է իրականության բանաստեղծի բոլոր ընկալումները, դրդում նրան ապավինել կործանման, անկման, հալեցման նկարներին, ապա գործն էլ վերափոխվում է ֆանտաստիկ տեսիլքների։ Ստանսների երկրորդ յուրատեսակ առանձնահատկությունն այն է, որ այն նախկինում անտեսանելի դինամիզմ է զգացմունքների փոխանցման և շարժման մեջ։ Ագրիպայի զգացմունքները թափվում են հոսքի տեսքով՝ առաջացնելով ռիթմի արտասովոր, ինքնաբուխ և հզոր պոռթկումներ[14]։
Ողբերգական պոեմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ագրիպա Դ'Օբինեի ամենահայտնի ստեղծագործությունները «Ողբերգական պոեմներն» են («Les Tragiques», թողարկված L.B.D.D. կեղծանվամբ 1616 թվականին. գիրքը հաջողություն է ունեցել և վերահրատարակվել է 1630 թվականին)։ Գրքի վրա աշխատանքի մեկնարկի հավանական ամսաթիվը 1577 թվականն է։ Ողբերգական պոեմները բաղկացած են 9302 բանաստեղծություններից, որոնք բաժանված են յոթ մասի (գրքերի)։ Առաջին երեք գրքերում նկարագրված են Ֆրանսիայում քաղաքացիական պատերազմի ձախորդությունները և պարունակում են Հենրի III-ի և Եկատերինա Մեդիչիի վանող դիմանկարները։ 4-րդ գրքից սկսած՝ տեղի ունեցածի մասշտաբը ձեռք է բերել տիեզերական բնույթ, բանաստեղծը նկարագրել է սրբերի գործերը, հետո վերադարձել է բողոքականների ռազմական նվաճումներին, բայց արդեն կարծես թե Աստվածային սկզբունքով պատված։ Վերջին երկու գրքերը դիդակտիկ բնույթ են կրում. բանաստեղծությունները պսակված են Վրիժառու Հիսուսի Սարսափելի դատաստանի պատկերներով։
Բանաստեղծության ողբերգական պաթոսը, բարոկկոյի գծերով նշվող գեղարվեստական ոճը, հեղինակի քաղաքացիական դիրքորոշումը, որը չի թաքցնում հակվածությունները, վկայում են Վերածննդի դարաշրջանի հումանիստական գրականության գագաթնակետի և մայրամուտի մասին։
Ագրիպպաս Դ'Օբինեն հենվել է հերոսական պոեմի ժանրի վրա, որը ճանաչվել է Պլեադայի պոետների, այդ թվում՝ Պիեռ Ռոնսարի բանաստեղծների կողմից, բայց նրան հատուկ աշխարհայացքային լարվածություն և պաթետիկա է հաղորդել։ Բանաստեղծի աղբյուրների թվում են Ռոնսարի, Լուկանոսի, Օվիդիոսի, Յուվենալի, Պլատոնի, Տասսոյի «Հիմները» և «Դատողությունները», Եկեղեցու հայրերի ստեղծագործությունները։
Դ'Օբինեն, ձգտելով ընթերցողի գիտակցության մեջ պատկերել ժանտախտի ու սովի, մահապատիժների ու արյամբ ծածկված երկրի սարսափելի պատկերը, սաստկացնում է ողբերգական ու ջղաձգական կերպարները. Ֆրանսիան տառապող մայր է, որի կուրծքը պատռում են նրա որդիները, Ֆրանսիան, որը նմանվում է հսկային, որը կորցրել է իր նախկին ուժը, որի չորացած ոտքերն այլևս չեն կարող հզոր մարմին պահել, մահ, որը հավաքում է իր սարսափելի բերքը, գետեր, որոնք փրփրում են արյունով և այլն[15] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 4,0 4,1 Library of the World's Best Literature / C. D. Warner — 1897.
- ↑ 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 6,0 6,1 6,2 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 7,0 7,1 7,2 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ Kathari S., Riliet N. Histoire et Guide des cimetières genevois (ֆր.) — Genève: Éditions Slatkine, 2009. — P. 502. — ISBN 978-2-8321-0372-2
- ↑ Précis de littérature francaise du XVII siècle. Sous la direction de Jean Mesnard. P., P.U.F., 1990. — P. 101—102.
- ↑ Ревич, Александр Михайлович О Теодоре Агриппе Д’Обинье и его времени // Теодор Агриппа Д’Обинье. Трагические поэмы. Изд. 2-е. М., «РИПОЛ КЛАССИК», 2002. — С. 9.
- ↑ Agrippa d’Aubigné. L’Hécatombe à Diane. Saint-Etienne, 2007.
- ↑ Robert Mélançon. Le rite de l’Hécatombe: «le Printemps» d’Agrippa d’Aubigné(չաշխատող հղում)
- ↑ Veronique Ferrer. Le Printemps d’Agrippa d’Aubigné ou les épreuves du pétrarquisme // Les poètes français de la Renaissance et Pétrarque. Etudes réunies par Jean Balsamo. — Genève, Droz, 2004. P. 447.
- ↑ Виппер Ю. Б. Когда завершается эпоха Возрождения во французской литературе?
- ↑ «Подгаецкая И. Ю.Агриппа д'Обинье и гугенотская поэзия XVI в.». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 13-ին.
Գրականություն, հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վելիկովսկի Ս: Թեոդոր Ագրիպա դ’Օբինե (1552—1630)
- Վլադիմիր Լուկով (2011). «Դ'Օբինե Թեոդոր Ագրիպա». «Շեքսպիրի ժամանակակիցները» տեղեկատվական և հետազոտական տվյալների շտեմարան. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 15-ին.
- (ֆր.) Ագրիպե Դ'Օբինեյի Ընկերների Ասոցիացիայի Կայքը
- Թեոդոր Ագրիպա Դ’Օբինե։ Բարոն դե Ֆենեսի արկածները։ Կյանքը պատմում է իր երեխաներին:
- Փախսարյան Ն. Տ. Դ’Օբինեյի գեղարվեստական մեթոդի յուրահատկությունը «Բարոնի ֆենեսի արկածները»
- Ֆրոլովա Ա.Ի. Ֆրոլովա Ա. ի. Ագրիպպի Դ’Օբինեյի «Ողբերգական պոեմներում» հեղինակի անվան նշանակությունը
- Ֆրոլովա Ա.Ի. Ագրիպա Դ’Օբինեյի «ողբերգական պոեմները» XVI—XVII դարերի ֆրանսիական մշակույթի համատեքստում
- Patricia Eichel-Lojkine.(ֆր.) Le corps offert en parure à la Dame : sur un «poème d’amour» d’Agrippa d’Aubigné
- Madeleine Lazard.(ֆր.) Agrippa d’Aubigné. P., Fayard, 1998.
- Emmanuel Buron.(ֆր.) «Je veille et j’ay peur de m’ennuyer». L’ode XIII du Printemps d’Agrippa D’Aubigné(չաշխատող հղում)
- Elliott Forsyth.(ֆր.) La Justice de Dieu: Les Tragiques d’Agrippa d’Aubigné et la Reforme protestante en France au XVIe siècle. P., Champion, 2005. Արխիվացված 2016-04-08 Wayback Machine
- Jody M. Enders.(անգլ.) The Rhetoric of Protestantism: Book I of Agrippa. D’Aubigné's Les Tragiques. Rhetorica, vol. 3, № 4, 1985.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագրիպա Դ’Օբինե» հոդվածին։ |
|
- Փետրվարի 8 ծնունդներ
- 1552 ծնունդներ
- Ֆրանսիայում ծնվածներ
- Մայիսի 9 մահեր
- 1630 մահեր
- Ժնևի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի գրողներ
- Ֆրանսիացի բանաստեղծներ
- Հուգենոտներ
- Ֆրանսիացի պատմաբաններ
- Ֆրանսիայի քաղաքական գործիչներ
- Ֆրանսիացի ռազմական գործիչներ
- Ֆրանսալեզու գրողներ
- Ֆրանսիացի զորավարներ
- Ֆրանսիացի կալվինիստներ