Ագոստինո Կարաչի
Ագոստինո Կարաչի իտալ.՝ Agostino Carracci | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 16, 1557 |
Ծննդավայր | Բոլոնիա, Պապական մարզ[1] |
Վախճանվել է | մարտի 22, 1602[2][3][4][…] (44 տարեկան) |
Մահվան վայր | Պարմա, Պարմայի դքսություն |
Քաղաքացիություն | Պապական մարզ |
Մասնագիտություն | նկարիչ և նկարիչ-փորագրող |
Ժանր | պատմական գեղանկարչություն և դիմապատկեր |
Թեմաներ | գեղանկարչություն[5] |
Ուշագրավ աշխատանքներ | Annunciation?, The Last Communion of St Jerome? և Hairy Harry, Mad Peter and Tiny Amon by Agostino Carracci? |
Ուսուցիչ | Domenico Tibaldi?, Պրոսպերո Ֆոնտանա և Բարտոլոմեո Պասերոտի |
Աշակերտներ | Giovanni Lanfranco? և Անտոնիո Մարցիալե Կարաչի |
Զավակներ | Անտոնիո Մարցիալե Կարաչի[6] |
Agostino Carracci Վիքիպահեստում |
Ագոստինո Կարաչի (իտալ.՝ Agostino Carracci, օգոստոսի 16, 1557, Բոլոնիա, Պապական մարզ[1] - մարտի 22, 1602[2][3][4][…], Պարմա, Պարմայի դքսություն), իտալացի նկարիչ և փորագրիչ։
Նկարիչ Անիբալե Կարաչիի եղբայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ագոստինոն պատրաստվում էր դառնալ ոսկերիչ, սակայն հետևելով իր հորեղբոր որդու՝ Լոդովիկո Կարաչիի խորհրդին, դառնում է նկարիչ։ Լոդովիկոն մեծ ազդեցություն է ունեցել Ագոստինոյի` նկարիչ կայանալու գործում։ Բացի այդ, նա սովորել է գեղանկարչություն է Պրոսպերո Ֆոնտանայի, Բարտոլոմեո Պասերոտիի, Դոմենիկո Տիբալդիի մոտ, ճանապարհորդել է Լոմբարդիա, այցելել Վենետիկ։ Շատ կարդացած լինելով` նա Կարաչի եղբայրների կողմից կազմակերպված «Ճշմարիտ ուղով ընթացողների ակադեմիայում» (իտալ.՝ Academia degli Incamminati) վարել է արվեստի տեսության մասին դասախոսություններ։ Նրա փոքրաքանակ գեղանկարչական աշխատանքները (դրանցից լավագույններն են Հռոմի Պալացցո Ֆարնեզեի ֆրեսկոները, որոնք նա նկարել է եղբոր` Անիբալե Կարաչիի հետ, «Սբ. Իերոնիմայի հաղորդությունը» և «Տիրամոր համբարձումը»` Բոլոնիայի ազգային պատկերասրահում) տարբերվում են նկարի ճշգրտությամբ և պայծառ, լուսավոր երանգավորմամբ։
Ագոտինոն ավելի հայտնի փորագրիչ էր, քան իր եղբայր Անիբալեն։ Ընդօրինակելով Կորտ Կորնելիսին` նա վարպետացել է փորագրության մեջ։ Նրա առավել հայտնի փորագրություններից են` «Խաչելություն» (Տինտորետտոյի հետ, 1589 թվական), «Էնեաս և Անխիս» (Բարոչչինոյի հետ, 1595 թվական), «Աստվածամայրը մանուկի հետ» (Կորեջիոյի հետ), «Սբ. Անտոն Մեծի գայթակղությունը», «Սբ. Հիերոնիմոս» (Տինտորետտոյի հետ), ինչպես նաև` որոշ փորագրություններ իր սեփական աշխատանքներից։ Ագոստինո Կարաչին ճանաչում է ձեռք բերել էրոտիկ բնույթի իր փորագրությունների շնորհիվ, նկարազարդելով Արետինոյի այսպես կոչված «Դիրքերը»։
Ագոստինո Կարաչիի էրոտիկ փորագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Աքիլլես և Բրիսեիդա
-
Պուբլիուս Օվիդիուս Նասո և Կորինա
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ֆավնի գլուխը: Արվեստի ազգային պատկերասրահ, Վաշինգտոն
-
Սբ. Հիերոնիմոսի հաղորդությունը: Բոլոնիայի ազգային պատկերասրահ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Waterhouse E. Italian Baroque Painting — London: Phaidon Press, 1962. — P. 85.
- ↑ 2,0 2,1 2,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Agostino Carracci — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Union List of Artist Names — 2019.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Неустроев А. А. (1890–1907). «Карраччи». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագոստինո Կարաչի» հոդվածին։ |
|