Բարտոլոմեո Պասերոտի
Բարտոլոմեո Պասերոտի | |
---|---|
Ծնվել է | հունիսի 28, 1529[1][2] |
Ծննդավայր | Բոլոնիա, Պապական մարզ[3] |
Վախճանվել է | հունիսի 3, 1592[4][1][5] (62 տարեկան) |
Մահվան վայր | Բոլոնիա, Պապական մարզ |
Քաղաքացիություն | Պապական մարզ |
Մասնագիտություն | նկարիչ, նկարիչ-փորագրող, գծանկարիչ և ուսուցիչ |
Ոճ | մաներիզմ |
Ժանր | դիմապատկեր և կրոնական նկարչություն |
Թեմաներ | գեղանկարչություն |
Աշակերտներ | Ագոստինո Կարաչի |
Զավակներ | Tiburzio Passarotti?[6] |
Bartolomeo Passerotti Վիքիպահեստում |
Բարտոլոմեո Պասերոտի (անգլ.՝ Bartolomeo Passerotti, հունիսի 28, 1529[1][2], Բոլոնիա, Պապական մարզ[3] - հունիսի 3, 1592[4][1][5], Բոլոնիա, Պապական մարզ), Մաներիզմի դարաշրջանի բոլոնյացի նկարիչ, իտալական նկարչությունում, Նատյուրմորտ ժանրի հիմնադիրը։ Նկարել է ինչպես նկարներ, այնպես էլ կրոնական կոմպոզիցիաներ։ Նրա «Պասերոտի» ազգանունը հաճախ շփոթում են «Պասարոտի» ազգանվան հետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Բոլոնյա քաղաքում։ 1551-1560 թվականներին աշխատել է Հռոմում, նախ ճարտարապետ Ջակոմո դա Վինյոլայի մոտ, իսկ հետո նկարիչ Թեոդոր Ցուկարիի արվեստանոցում։ 1560 թվականին նկարիչը վերադարձել է Բոլոնյա, որտեղ կառուցել է արվեստի ստուդիա, չխզելով կապերը Հռոմի հետ։ Ստեղծագործել է կրոնական թեմաներով, հետևելով հռոմեական մաներիզմի ավանդույթներին։ Չափազանց ազատ է եղել իր նկարներում։ Չի վախեցել իր նկարներում ներառել կենդանիներին կենցաղային տարբեր դիրքերում։ Հետագայում, երբ նրա կողմից նկարված անձանց անունները կորչում են, սա պատճառ է հանդիսանում որպեսզի նրա նկարները անվանվեն «Բուսաբանը», «Նվագախմբի քարտուղարը», «Վինահարը»։ Նա իտալացի նկարիչներից առաջինն էր, ով ստեղծել է նատյուրմորտներ ժանրային բծավորումով («Ձկների խանութ», «Վաճառողները մսի խանութում», «Որսամսերի խանութ»), որոնք հիշեցնում էին հոլանդացի վարպետների նմանատիպ աշխատանքներ, որոնցից էին Պիտեր Արտսենը և Յոակիմ Բեկելարը։ Նրա աշակերտներից են եղել`
Ամուսնացած է եղել և ունեցել է չորս որդի ովքեր հոր նկարչական արվեստանոցում եղել են հոր օգնականները և նույնպես եղել են նկարիչներ։ Բարտոլոմեո Պասերոտիի կենցաղային գծին հետևել է Անիբալե Կարաչին, ով ստեղծել է իր սեփական տարբերակներով «Մսի խանութ» նկարի շարքը։ Որոշ արվեստագետներ նրան են վերագրում նաև «Շախմատ խաղացողները» նկարը, որը նկարվել է 1590 թվականին և գտնվում է Բեռլինյան պատկերասրահում։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Jane Turner (a cura di), The Dictionary of Art. 24, pp. 232–234. New York, Grove, 1996. ISBN 1-884446-00-0
- Альбом «Музеи Рима. Галерея Боргезе. Национальная галерея», М., «Изобразительное искусство», 1971.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 2,0 2,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- ↑ 3,0 3,1 3,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ 4,0 4,1 4,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Ghirardi A. Passarotti [Passerotti, Bartolomeo] // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T065675
- ↑ Union List of Artist Names — 2017.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարտոլոմեո Պասերոտի» հոդվածին։ |
|