Կապոդիմոնտե թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կապոդիմոնտե թանգարան
ReggiaCapodimonte.JPG
Տեսակազգային թանգարան և անշարժ գույք
ԵրկիրFlag of Italy.svg Իտալիա
ՏեղագրությունՆեապոլ
ՎայրPalace of Capodimonte?
Հասցեvia Miano, 2 - Napoli, Italy[1]80131[1]
Հիմնադրված է1757
ՀիմնադիրBruno Molajoli?
Կոորդինատներ: 40°52′1.20″ հս․ լ. 14°15′1.91″ ավ. ե. / 40.8670000° հս․. լ. 14.2505306° ավ. ե. / 40.8670000; 14.2505306
Կայքmuseocapodimonte.beniculturali.it

Կապոդիմոնտեի թանգարան (իտալ.՝ Museo di Capodimonte, պաշտոնական ամբողջական անվանումը՝ Կապոդիմոնտեի ազգային թանգարան և պատկերասրահ (իտալ.՝ Museo e Gallerie Nazionali di Capodimonte)), արվեստի թանգարան Իտալիայի Նեապոլ քաղաքի Բուրբոնյան Կապոդիմոնտե պալատում: Թանգարանը Նեապոլյան գեղանկարչական և դեկորատիվ արվեստի շտեմարան է, որտեղ պահվում են իտալական գեղանկարչական դպրոցների կարևոր գործեր, ինչպես նաև հին հռոմեական քանդակներ: Իտալիայի խոշորագույն թանգարաններից մեկն է:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի հավաքածուի ճնշող մասը թվագրվում է 1738 թվական: Այդ տարվա ընթացքում Նեապոլի և Սիցիլիայի թագավոր Կարլ VII-ը (հետագայում Իսպանիայի թագավոր Կարլ III) որոշել է Կապոդիմոնտեի բլրի վրա կառուցել որսորդական տնակ, բայց հետո որոշել է դրա փոխարեն կառուցել մեծ պալատ, քանի որ նրա նստավայր Պորտիչի պալատը չափազանց փոքր էր պալատի համար, ինչպես նաև նրան տարածք էր անհրաժեշտ տեղավորելու մորից՝ Էլիզաբեթ Ֆարնեզեից ժառանգած առասպելական Ֆարնեզե արվեստի հավաքածուն:

Տարիների ընթացքում պալատը ընդլայնվել և լցվել է ավելի շատ արվեստի գործերով: 1787 թվականին գերմանացի նկարիչ Յակոբ Ֆիլիպ Հակերտի խորհրդով ստեղծվել է նկարների վերականգնման լաբորատորիա:

1799 թվականին՝ Նեապոլյան հանրապետության հռչակումից հետո Ֆերդինանդը փախավ Պալերմո՝ իր հետ տանելով թանգարանի հավաքածուի ամենաարժեքավոր նմուշները: Մնացած նմուշները թալանեցին Ժան Էթիեն Շամպիոննեի ֆրանսիական զորքերը, ովքեր 1799 թվականին հանրապետության կարճ գոյության ընթացքում այնտեղ էին: Ավելի ուշ՝ Ֆրանսիայի վերաօկուպացիայի (1806-1815) տասը տարիների ընթացքում, արվեստի հավաքածուն տեղափոխվել է Նեապոլի ազգային հնագիտական թանգարան: Երբ 1815 թվականին Ֆերդինանտը վերադարձավ Սիցիլիայից, նա հրավիրեց շատ նկարիչների և քանդակագործների կատարելու պալատի հարդարման աշխատանքներ, որոնք ավարտվեցին 1840 թվականին և ավելացվեց ժամանակակից արվեստի պատկերասրահ:

Երբ 1861 թվականին պալատն անցավ Սավոյ ընտանիքի ենթակայության ներքո, արվեստի հավաքածուն համալրվեց նոր նմուշներով, և Դոմենիկո Մորելլին նշանակվեց նոր ձեռքբերումների հարցերով խորհրդատու: Հավաքածուն համալրվեց նաև պատմական հրազենի և այլ զենքերի լայն հավաքածուով: 1866 թվականին Պարտիչի պալատից Կապոդիմոնտեի պալատ տեղափոխվեց Մարիա Ամալյա Սաքսոնացու զարդասենյակի կահավորանքը, 1877 թվականին հռոմեական վիլլայից բերվեց հռոմեական ժամանակաշրջանի մարմարե հատակ:

Միապետության գոյության դադարումից հետո 1950 թվականից պալատը գործել է որպես թանգարան, և շատ նմուշներ են այստեղ հետ բերվել Ազգային թանգարանից[2]:

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի առաջին և երկրորդ հարկերում է գտնվում Ազգային պատկերասրահը (Galleria Nazionale), որտեղ ներկայացված են 13-ից 18-րդ դարերի այնպիսի նկարիչների ստեղծագործություններ, ինչպիսիք են Սիմոնե Մարտինին, Ռաֆայել Սանտին, Տիցիանը, Կարավաջոն, Լորենցո Լոտտոն, Մազաչչոն, Ջովաննի Բելլինին, Ջորջո Վազարին, Էլ Գրեկոն, Յալոբ Ֆիլիպ Հակերտը: Թանգարանում կարելի է տեսնել Նեապոլյան դպրոցի գործեր: Առանձին հարկում են տեղակայված Ֆարնեզե դասական հավաքածուն, հռոմեական մոնումենտալ քանդակներ, որոնք անձեռնմխելիորեն պահպանվում են այս թանգարանում, ինչպես նաև Նեապոլի ազգային հնագիտական թանգարանում:

Թագավորական սենյակները կահավորված են 18-րդ դարի անտիկ կահույքով, ինչպես նաև այլ թագավորական նստավայրերից բերված ճենապակյա և մայոլիկա հավաքածուներով:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Nicola Spinosa (1999)։ Capodimonte (իտալերեն)։ Milan: Electa։ ISBN 88-435-8613-0 
  • Le Guide di Dove - Campania, Corriere della sera, 2007.
  • Il Museo di Capodimonte, valori di Napoli, Pubblicomit, 2002.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 dati.beniculturali.it — 2014.
  2. The Royal Palace of Capodimonte

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]