Աբհիջիտ Բաներջի
Աբհիջիտ Վինայակ Բաներջի (անգլ.՝ Abhijit Vinayak Banerjee, բենգալերեն՝ অভিজিৎ বিনায়ক বন্দ্যোপাধ্যায়, փետրվարի 21, 1961[1][2], Մումբայ, Հնդկաստան[3]), հնդկական ծագմամբ ամերիկացի տնտեսագետ, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր (ԱՄՆ)։ 2019 թվականին տնտեսագիտության բնագավառում արժանացել է Նոբելյան մրցանակի[17]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Կալկաթայի Նախագահական քոլեջը, այնուհետև Դելիի Ջավահառլալ Ներուի համալսարանում ստացել է տնտեսագիտության մագիստրոսի աստիճան։ 1988 թվականին Հարվարդի համալսարանում ստացել է դոկտորի աստիճան։ Դասավանդել է Հարվարդում և Փրիսթոնում, այնուհետև՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում։ 2003 թվականին Էսթեր Դյուֆլոյի և Սենդհիլ Մուլեյնաթանի հետ Բեներջին հիմնել է «Աղքատության հաղթահարման լաբորատորիա»։ Նա եղել է տնտեսական զարգացման վերլուծության հետազոտական բյուրոյի, տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոյի, տնտեսական և քաղաքական հետազոտությունների կենտրոնի և համաշխարհային տնտեսության Քիլսկի ինստիտուտի նախագահ, Ամերիկյան արվեստների և գիտությունների ակադեմիայի և տնտեսագիտական հասարակական ընկերության լիիրավ անդամ[18]։
2003 թվականից ի վեր Բաներջին Էսթեր Դուֆլոյի հետ միասին (Էսթերի հետ ամուսնացել է 2015 թվականին), Հնդկաստանում և Աֆրիկայում գտնվող իրենց աղքատության հաղթահարման լաբորատորիայի ծրագրերի միջոցով աղքատության խնդրի վերաբերյալ հավաքել է փաստական նյութեր, որպեսզի որոշի սահմանը այն բանի միջև, թե ինչի կարող է ինքնուրույն հասնել իր կարիքավորը և որտեղից նրանք օգնության կարիք ունեն։ Հետազոտողի խոսքերով՝ նա և Դյուֆլոն տարբեր երկրներում անցկացրել են 70-80 փորձել՝ պարզելով, թե ինչ են գնում աղքատները, ինչպես են նրանք հոգ տանում իրենց երեխաների առողջության մասին, քանի երեխա են ուզում, ինչու են իրենց երեխաները գնում դպրոց, բայց դեռ այդ ամենը չեն կարողանում պարզել, թե ինչու է միկրոֆինանսավորումը օգտակար, բայց ի վիճակի չէ խնդրին տալ հիանալի լուծման արդյունքը։ 18 երկրներում կատարված ուսումնասիրությունները թույլ են տվել եզրակացնել, որ գյուղերի աղքատ բնակիչներն իրենց եկամուտների 36-70%-ը ծախսում են սննդի վրա, իսկ քաղաքների աղքատների՝ 53-74%-ը։ Միևնույն ժամանակ նրանք գերադասում են թանկարժեք, համեղ և բարձր կալորիականությամբ սնունդ և պատրաստ են այլ ծախսերի, որոնք կյանքը դարձնում են ավելի քիչ մոխրագույն և միապաղաղ։ Մասնավորապես, Հնդկաստանի հյուսիսում գտնվող Ռաջաստան նահանգում, որտեղ աղքատները գրեթե չունեն հեռուստատեսություն՝ մուտք ունենալու համար, նրանք ընտանեկան բյուջեի 14%-ը ծախսում են տարատեսակ արձակուրդների վրա, իսկ Նիկարագուայում, որտեղ գյուղերում աղքատների 56%-ն ունի ռադիո, իսկ 21%-ը` հեռուստացույց, շատ ընտանիքներ ընդհանրապես գումար չի ծախսում որևէ տեսակի տոնակատարության վրա։ Երկար տարիների հետազոտության արդյունքն այն եզրակացությանն էր, որ խնդիրը միանգամից լուծելու կախարդական միջոց չկա։ Եկամտի պարզ բարձրացումն անպայմանորեն չի հանգեցնում սննդի որակի բարձրացման, քանի որ հայտնվում են լրացուցիչ ցանկություններ։ Հետազոտողները ձևակերպել են ճիշտ ուղղությամբ տանող քայլերի ցուցակը, րինակ՝ օգտակար տեղեկատվության տարածում (ինչպես խուսափել ՄԻԱՎ-ի վարակից)։ Ճշմարիտ գործողությունները հիմնված են նրա վրա՝ ինչ մենք գիտենք (էժանագին աղ՝ հարստացված երկաթով և յոդով։ Օգտակար նորամուծություններ (բջջային հեռախոսների միջոցով միկրոալիքներ և դրամական փոխանցումներ)։ Իրականացված աշխատանքների արդյունքները հրապարակված են «Աղքատության տնտեսությունը. Աշխարհում աղքատության դեմ պայքարի ուղիների արմատական վերանայում» գրքում[19]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է Էսթեր Դյուֆլոյի հետ, որը միաժամանակ Աբհիջիտ Բաներջիի և Մայքլ Կրեմերի հետ 2019 թվականին տնտեսագիտության բնագավառում արժանացել է Նոբելյան մրցանակի։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Philippe Aghion, Banerjee Abhijit (2005). Volatility And Growth. Oxford: Oxford University Press. ISBN 9780199248612.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - Banerjee Abhijit Vinayak, Bénabou Roland, Dilip Mookherjee, ed. (2006). Understanding Poverty. Oxford; New York: Oxford University Press. ISBN 9780195305203.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: editors list (link) - Banerjee Abhijit Vinayak (2005). Making Aid Work. Cambridge: MIT Press. ISBN 9780262026154.
- Banerjee Abhijit Vinayak, Duflo Esther (2011). Poor Economics: A Radical Rethinking of the Way to Fight Global Poverty[en]. New York: PublicAffairs. ISBN 9781610390408.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - Banerjee Abhijit Vinayak, Duflo Esther, ed. (2017). Handbook of Field Experiments, Volume 1. North–Holland (an imprint of Elsevier). ISBN 9780444633248.
- Banerjee Abhijit Vinayak, Duflo Esther, ed. (2017). Handbook of Field Experiments, Volume 2. North–Holland (an imprint of Elsevier). ISBN 9780444640116.
- Banerjee, Abhijit Vinayak (2019). A Short History of Poverty Measurements . Juggernaut Books.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Contemporary Authors — Gale. — ISSN 0275-7176; 0010-7468
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #12922202X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://www.amacad.org/person/abhijit-vinayak-banerjee
- ↑ https://www.econometricsociety.org/society/organization-and-governance/fellows
- ↑ 6,0 6,1 https://www.econometricsociety.org/society/organization-and-governance/fellows/current
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 8,13 8,14 8,15 8,16 8,17 8,18 8,19 8,20 8,21 8,22 8,23 8,24 8,25 8,26 8,27 8,28 8,29 8,30 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Michael Wallerstein Award — American Political Science Association.
- ↑ Social Sciences - Economics, 2009 — Infosys Foundation.
- ↑ Fellows of the Econometric Society 1950 to 2018 — Econometric Society.
- ↑ Professor Abhijit Vinayak Banerjee — AAAS.
- ↑ Abhijit Banerjee Facts — nobelprize.org.
- ↑ Abhijit Banerjee and Esther Duflo, recipients of the 2008 Frontiers of Knowledge Award in Cooperation, win Nobel Prize in Economics — Bilbao Vizcaya Argentaria Bank.
- ↑ 2014 | Abhijit Banerjee and Esther Duflo — SSRC.
- ↑ https://www.ens-lyon.fr/indexation/mots-cles/doctorat-honoris-causa
- ↑ «The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 2019» (անգլերեն). NobelPrize.org. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ «2019 Nobel Economics Prize: Who is Abhijit Banerjee?» (անգլերեն). Hindustan Times. 2019 թ․ հոկտեմբերի 14. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ Soutik Biswas (2019 թ․ հոկտեմբերի 15). «Abhijit Banerjee and Esther Duflo: The Nobel couple fighting poverty» (անգլերեն). BBC News. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 16-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Abhijit Banerjee» (անգլերեն). MIT Economics. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբհիջիտ Բաներջի» հոդվածին։ |
|
- Փետրվարի 21 ծնունդներ
- 1961 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մումբայ քաղաքում ծնվածներ
- Հարվարդի համալսարանի դասախոսներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Կալկաթայի համալսարանի շրջանավարտներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի տնտեսագետներ
- Ամերիկացի նոբելյան մրցանակակիրներ
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ