«Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղի
«Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղի (թուրքերեն՝ Bakü-Tiflis-Kars demiryolu hattı, վրաց.՝ ბაქო-თბილისი-ყარსის რკინიგზა, ադրբ.՝ Bakı-Tbilisi-Qars dəmiryolu xətti), տրանսպորտային հանգույց, որն իրար է կապում Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի երկաթուղային ցանցերը[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախագծի իրականացումը սկսվել է 2007 թվականի փետրվարի 7-ին, երբ ստորագրվել էր միջկառավարական պայմանագիր՝ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջև[2]։ Նախագծի շրջանակներում պետք է կառուցվեր երկաթգիծ, որն իրար էր կապելու Վրաստանի Ախալքալաք և Թուրքիայի Կարս քաղաքները։ Երկաթգիծը ունենալու էր 105 կիլոմետր երկարություն, որից 76 կիլոմետրը գտնվելու էր թուրքական տարածքում, իսկ 29 կիլոմետրը՝ վրացական։ Պետք է վերակառուցվեր նաև Ախալքալաք և Թբիլիսի քաղաքներն իրար կապող երկաթգիծը[3]։
Սկզբնական շրջանում նախագծի արժեքը կազմել է 422 միլիոն ԱՄՆ դոլար, որից 202 միլիոնը պետք է հատկացներ վրացական կողմը, իսկ 220 միլիոն դոլարը՝ թուրքական կողմը: Սակայն, հետագայում արժեքը վերագնահատվել է և ավելացել։ 2008 թվականի վերջին նախագծի արժեքը, տարբեր հաշվարկներով, գերազանցել է 600 միլիոն ԱՄՆ դոլարը[4]: Ծախսերի փոխհատուցումը հավասարապես բաժանվել է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջև, ընդորում վրացական կողմը վճարել է Ադրբեջանից ստացած վարկի միջոցով։ Ադրբեջանը նվազագույն տոկոսադրույքով վարկ է տրամադրել Վրաստանին՝ երկաթգծի Ախալքալաքից մինչև Թուրքիայի սահմանագծի հատվածը կառուցելու համար։ Բացի այդ, Ադրբեջանը վերակառուցել է երկաթգծի Մարնեուլ- Ախալքալաք հատվածը։
Սկզբնական փուլում նախատեսվում էր, որ երկաթգծով տարեկան տեղափոխվելու էր մինչև 10 միլիոն տոննա բեռ։ Մոտ ապագայում բեռնափոխադրության տարեկան ծավալները հասցվելու էին մինչև 25 միլիոն տոննայի։
Նախագիծը հանդիսանում է Հարավային Կովկաս Եվրոպային միացնող լայնամասշտաբ ծրագրի մի մասը։ Թուրքիայի երկաթուղային ցանցի զարգացման ծրագրով արդեն իսկ կառուցվել է ստորջրյա Մարմարայ երկաթուղային թունելը, որը գտնվում է Ստամբուլում։ Երկաթգիծն ապահովում է համաեվրոպական երկաթգծի հետ ուղղակի կապը։ Ծրագրով նախատեսվում է նաև Կարսը կապել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության։ Հեռանկարում նախատեսվում է, որ «Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս» երկաթգիծը դառնալու է «Եվրոպա-Կովկաս-Ասիա» երկաթուղային միջանցքի մի մասը[5]։
Մեկնարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի հոկտեմբերի 30-ին տեղի է ունեցել «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու բացման պաշտոնական արարողությունը։
Արարարողությանը մասնակցել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ղազախստանի վարչապետ Բաքիջան Սագինտաևը, Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, Ուզբեկստանի վարչապետ Աբդուլա Արիպովը և պաշտոնատար այլ դեմքեր[6]։
Նախագծի տեխնիկական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկաթգծի երկարություն | ||
Գծերի քանակ | ||
Երկաթուղային ռելսերի քանակ | ||
Քարշուժի տեսակ | ||
Առավելագույն արագություն | ||
Երկաթուղագծի լայնություն | ||
Երկաթուղային անիվների փոխման կայարան 1435մմ (եվրոպական)/ 1520 մմ (ռուսական) | — | Ախալքալաք-Բեռնատարային |
Կոճափայտի տեսակ | ||
Կապի գլխավոր գիծ | օպտիկա-մանրաթելային | օպտիկա-մանրաթելային |
Թունելի ձգվածություն | 2070մ | |
Կամուրջների քանակ | 4 | |
Կայարանների քանակ | 2 (Ախալքալաք և Կարցախի) | |
Վերակառուցման արժեք | ||
Երկաթուղագծի լայնություն | — | 1520 մմ (ռուսական) |
Երկաթգծի ընդհանուր երկարությունը կազմում է 826 կիլոմետր[7]։
Ենթադրվում է, որ առաջին տարիներին կարող է տեղափոխել մինչև մեկ միլիոն մարդ և 6,5 միլիոն տոննա բեռ։ Ապագայում ենթադրվում է, որ երկաթգծով մարդկանց տեղափոխությունը կարող է հասցվել մինչև 3 միլիոնի, իսկ բեռնափոխադրությունը՝ 20 միլիոն տոննա բեռի։
Նախատեսվում է, որ երկաթգծի շահագործումից հետո Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ապրանքաշրջանառությունը տարեկան հասնելու է մինչև 10 միլիարդ դոլարի։
Երկաթգիծը ֆիլատելիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ադրբեջանի փոստային նամականիշ - 2012 թվական[8]
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Главы Азербайджана, Турции и Грузии открыли железнодорожную линию». Радио Свобода. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Открытие ж/д Баку-Тбилиси-Карс намечено на конец октября». www.kavkazplus.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ Азербайджан начнет финансирование грузинского участка строительства линии Карс-Тбилиси-Баку // Регнум
- ↑ Первая шпала. Началось строительство железной дороги Баку-Тбилиси-Карс Արխիվացված 2009-10-04 Wayback Machine // centrasia.ru
- ↑ Проект "Баку-Тбилиси-Карс" // Georgian Railway
- ↑ «Ильхам Алиев: «Внешние силы не верили в реализацию «Баку - Тбилиси - Карс» - Прямая трансляция; Фото; Обновлено 15:31 — Haqqin». amp.haqqin.az. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ Новый завод обеспечит потребности Азербайджана в пассажирских вагонах
- ↑ «Azermarka.The Postage stamps of Azerbaijan». azermarka.az. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- История Шёлкового пути Արխիվացված 2010-04-04 Wayback Machine // azerbaijan.az
- Тестирование железной дороги Баку-Тбилиси-Карс начнется в январе Արխիվացված 2016-11-12 Wayback Machine // newsgeorgia.ge, 10 ноября 2016
- Китай подстегнул Баку, Тбилиси и Анкару. Транспортный коридор Восток–Запад откроется весной // НГ, 31.01.2017
|