«Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղին

«Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղի (թուրքերեն՝ Bakü-Tiflis-Kars demiryolu hattı, վրաց.՝ ბაქო-თბილისი-ყარსის რკინიგზა, ադրբ.՝ Bakı-Tbilisi-Qars dəmiryolu xətti), տրանսպորտային հանգույց, որն իրար է կապում Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի երկաթուղային ցանցերը[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագծի իրականացումը սկսվել է 2007 թվականի փետրվարի 7-ին, երբ ստորագրվել էր միջկառավարական պայմանագիր՝ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջև[2]։ Նախագծի շրջանակներում պետք է կառուցվեր երկաթգիծ, որն իրար էր կապելու Վրաստանի Ախալքալաք և Թուրքիայի Կարս քաղաքները։ Երկաթգիծը ունենալու էր 105 կիլոմետր երկարություն, որից 76 կիլոմետրը գտնվելու էր թուրքական տարածքում, իսկ 29 կիլոմետրը՝ վրացական։ Պետք է վերակառուցվեր նաև Ախալքալաք և Թբիլիսի քաղաքներն իրար կապող երկաթգիծը[3]։

Ադրբեջանական փոստային նամականիշ

Սկզբնական շրջանում նախագծի արժեքը կազմել է 422 միլիոն ԱՄՆ դոլար, որից 202 միլիոնը պետք է հատկացներ վրացական կողմը, իսկ 220 միլիոն դոլարը՝ թուրքական կողմը: Սակայն, հետագայում արժեքը վերագնահատվել է և ավելացել։ 2008 թվականի վերջին նախագծի արժեքը, տարբեր հաշվարկներով, գերազանցել է 600 միլիոն ԱՄՆ դոլարը[4]: Ծախսերի փոխհատուցումը հավասարապես բաժանվել է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջև, ընդորում վրացական կողմը վճարել է Ադրբեջանից ստացած վարկի միջոցով։ Ադրբեջանը նվազագույն տոկոսադրույքով վարկ է տրամադրել Վրաստանին՝ երկաթգծի Ախալքալաքից մինչև Թուրքիայի սահմանագծի հատվածը կառուցելու համար։ Բացի այդ, Ադրբեջանը վերակառուցել է երկաթգծի Մարնեուլ- Ախալքալաք հատվածը։

Սկզբնական փուլում նախատեսվում էր, որ երկաթգծով տարեկան տեղափոխվելու էր մինչև 10 միլիոն տոննա բեռ։ Մոտ ապագայում բեռնափոխադրության տարեկան ծավալները հասցվելու էին մինչև 25 միլիոն տոննայի։

Նախագիծը հանդիսանում է Հարավային Կովկաս Եվրոպային միացնող լայնամասշտաբ ծրագրի մի մասը։ Թուրքիայի երկաթուղային ցանցի զարգացման ծրագրով արդեն իսկ կառուցվել է ստորջրյա Մարմարայ երկաթուղային թունելը, որը գտնվում է Ստամբուլում։ Երկաթգիծն ապահովում է համաեվրոպական երկաթգծի հետ ուղղակի կապը։ Ծրագրով նախատեսվում է նաև Կարսը կապել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության։ Հեռանկարում նախատեսվում է, որ «Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս» երկաթգիծը դառնալու է «Եվրոպա-Կովկաս-Ասիա» երկաթուղային միջանցքի մի մասը[5]։

Մեկնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հոկտեմբերի 30-ին տեղի է ունեցել «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու բացման պաշտոնական արարողությունը։

Արարարողությանը մասնակցել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ղազախստանի վարչապետ Բաքիջան Սագինտաևը, Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, Ուզբեկստանի վարչապետ Աբդուլա Արիպովը և պաշտոնատար այլ դեմքեր[6]։

Նախագծի տեխնիկական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարս-Ախալքալաք երկաթգծի շինարարություն (105 կմ)
Թուրքական կողմ
Վրացական
Երկաթգծի երկարություն
76 (75,9) կմ
29 (28,9) կմ
Գծերի քանակ
մեկ
մեկ
Երկաթուղային ռելսերի քանակ
երկու
երկու
Քարշուժի տեսակ
Փոփոխական հոսանք
Առավելագույն արագություն
120 կմ/ժ
120 կմ/ժ
Երկաթուղագծի լայնություն
1435 մմ
1435 մմ
Երկաթուղային անիվների փոխման կայարան 1435մմ (եվրոպական)/ 1520 մմ (ռուսական) Ախալքալաք-Բեռնատարային
Կոճափայտի տեսակ
երկաթբետոն
երկաթբետոն
Կապի գլխավոր գիծ օպտիկա-մանրաթելային

օպտիկա-մանրաթելային

Թունելի ձգվածություն
2250 մ
2070մ
Կամուրջների քանակ
12
4
Կայարանների քանակ
3
2 (Ախալքալաք և Կարցախի)
Ախալքալաք-Մարաբդա (160 կմ) գծի վերակառուցում
Վերակառուցման արժեք
99 միլիոն ԱՄՆ դոլար
Երկաթուղագծի լայնություն 1520 մմ (ռուսական)

Երկաթգծի ընդհանուր երկարությունը կազմում է 826 կիլոմետր[7]։
Ենթադրվում է, որ առաջին տարիներին կարող է տեղափոխել մինչև մեկ միլիոն մարդ և 6,5 միլիոն տոննա բեռ։ Ապագայում ենթադրվում է, որ երկաթգծով մարդկանց տեղափոխությունը կարող է հասցվել մինչև 3 միլիոնի, իսկ բեռնափոխադրությունը՝ 20 միլիոն տոննա բեռի։

Նախատեսվում է, որ երկաթգծի շահագործումից հետո Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ապրանքաշրջանառությունը տարեկան հասնելու է մինչև 10 միլիարդ դոլարի։

Երկաթգիծը ֆիլատելիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ադրբեջանի փոստային նամականիշ - 2012 թվական[8]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Главы Азербайджана, Турции и Грузии открыли железнодорожную линию». Радио Свобода. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
  2. «Открытие ж/д Баку-Тбилиси-Карс намечено на конец октября». www.kavkazplus.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  3. Азербайджан начнет финансирование грузинского участка строительства линии Карс-Тбилиси-Баку // Регнум
  4. Первая шпала. Началось строительство железной дороги Баку-Тбилиси-Карс Արխիվացված 2009-10-04 Wayback Machine // centrasia.ru
  5. Проект "Баку-Тбилиси-Карс" // Georgian Railway
  6. «Ильхам Алиев: «Внешние силы не верили в реализацию «Баку - Тбилиси - Карс» - Прямая трансляция; Фото; Обновлено 15:31 — Haqqin». amp.haqqin.az. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
  7. Новый завод обеспечит потребности Азербайджана в пассажирских вагонах
  8. «Azermarka.The Postage stamps of Azerbaijan». azermarka.az. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]