Կայարանատուն
Արտաքին տեսք
Կայարանատուն, շենք կամ շենքերի և շինությունների համալիր, որ նախատեսված Է հիմնականում՝
- ուղևորների սպասարկման
- տրանսպորտային միջոցների շարժման կառավարման
- սպասարկող անձնակազմի տեղաբաշխման համար։
Կայարանատները տարբերակվում են՝
- ըստ տրանսպորտի տեսակի (ավտո-երկաթուղային և այլն)
- ուղու վրա գրաված տեղի (վերջնական, հանգուցային, միջանկյալ և այլն)
- նշանակության (տեղական, միջազգային և այլն)
- տարողության և այլն։
Առաջին Կայարանատները կառուցվել են 1822-1825 թվականներին Անգլիայում՝ Աթոքթոն-Դարլինգթոն երկաթուղու վրա։ Կայարանատան ծավալատարածական լուծումը ներառում է 3 գլխավոր փոխկապակցված տարրեր՝
- մերձկայարանային հրապարակ
- ուղևորների շենք
- կառամատույց։
Ուղևորների համար առավել հարմարավետություն ստեղծելու խնդիրները, տեխնիկական-տնտեսական նպատակահարմարության պահանջները հանգեցրին միավորված Կայանատների (երկաթուղա-ավտոբուսային, ծովա-երկաթուղային և այլն) ստեղծմանը։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կայարանատուն» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 220)։ ![]() |