Եվլախ (կայարան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Եվլախ (այլ կիրառումներ)
Եվլախ կայարան
Yevlax Dəmiryol Stansiyası 2017-05-27.jpg
Ե. ու. բաժանմունքԱդրբեջանական երկաթուղի
Բացվել է1883[1]
Ելք դեպիԵվլախ
Հղումը Վիքիպահեստում

Եվլախ երկաթուղային կայարան (ադրբ.՝ Yevlax Dəmiryol Stansiyası), Եվլախ քաղաքում գտնվող Ադրբեջանական երկաթուղու կայարան, որը գտնվում է Թբիլիսի - Բաքու գծի վրա:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվլախի միջով փոխադրումները սկսվել են իրականացվել 19-րդ դարի վերջում՝ Թբիլիսի - Բաքու երկաթուղու կառուցումից հետո: 1912 թվականին Եվլախում սկսվել է Պարտավով, Ակնայով և Ստեփանակերտով անցնող և դեպի ձգվող Շուշի նեղուղի երկաթուղու ճյուղի կառուցումը: Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով Եվլախ նշված երկաթուղու կառուցումը հետաձգվել է, իսկ պատերազմի ավարտից հետո վերսկսվել, սակայն վերջնականապես գիծը հանձնվել է 1942 թվականին՝ միայն մինչև Ստեփանակերտ: 1967 թվականին մինչև Ակնայի հատվածը ձևափոխվել է լայնուղու, իսկ 1970-ականների վերջում Ակնա - Ստեփանակերտ հատվածի ձևափոխումից հետո բացվել է նաև մինչև Ստեփանակերտ մարդատար փոխադրումները: Արցախյան պատերազմի ժամանակ երկաթուղու Տերտեր կայարանից Եվլախ - Ստեփանակերտ հատվածի փոխադրումները դադարեցվել են:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Железнодорожные станции СССР. Справочник. — М.: Транспорт, 1981