XIX դարի փոստային կայան (Ակսայ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
XIX դարի փոստային կայան
Аксайская почтовая станция, где останавливался А.С.Пушкин.JPG
Տեսակթանգարան
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունԱկսայ
ՎայրՌոստովի մարզ և Ակսայ
Հիմնադրված է1992

XIX դարի փոստային կայան (ռուս.՝ Почтовая станция XIX века), ճարտարապետական համալիր, Ռոստովի մարզի Ակսայ քաղաքի թանգարան, որը հիմնադրվել է 1992 թվականին[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մտնում է Ակսայի ռազմապատմական թանգարանի կազմի մեջ[1]։ Թանգարանը համագործակցում է քաղաքի կրթական հաստատությունների, կազմակերպությունների և ձեռնարկությունների հետ։ Այցելուների համար կարդացվում են քաղաքի պատմության և Դոնի երկրամասի մասին դասախոսություններ, կազմակերպվում են էքսկուրսիաներ, տարբեր միջոցառումներ։

Փոստային կայանը բնակելի և տնտեսական շինություններից բաղկացած ճարտարապետական համալիր է, գտնվում է Ակսայ քաղաքի կենտրոնում, Դոնի նախկին գետանցարանի մոտ[1]։ Թանգարանն ունի մի քանի մշտական ցուցադրություն, որոնք գտնվում են թանգարանի շենքում։

Թանգարանը վերստեղծում է XIX դարի փոստային կայանի բնորոշ տեսքը։

Թանգարանի տարածքում գտնվում են[1].

  • փոստային վերակացուի տունը,
  • հյուրանոցի շենքը,
  • ջրհոր,
  • կառքամառան,
  • զրուցարան հանգստի համար։

Կայանը Ռուսաստանի մշակութային ժառանգության օբյեկտ է։

Ցուցադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի կենտրոնական ցուցահանդեսը` «Ակսայի փոստը», հյուրերին ծանոթացնում է ստանիցայի փոստի պատմությանը։ Փոստն այստեղ գործել է դեռևս XVIII դարում և եղել է ժամանակակից ավտոկայանների նախատիպը։ Այստեղ շուրջօրյա ընդունել են հանրակառքերն ու կառքերը։ Թանգարանի շենքում վերստեղծվել է փոստային կայանի ինտերիերը։

Թանգարանի տարածքում գործում են հետևյալ մշտական ցուցադրությունները.

Տոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամեն տարի հունիսի առաջին շաբաթ օրը փոստային կայանում տեղի է ունենում «Պուշկինյան տոն» ի պատիվ Ակսայ ստանիցա 1820 և 1829 թվականներին Ալեքսանդր Պուշկինի այցելության։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Nuvola apps kview.png Արտաքին պատկերներ
Searchtool.svg «Գետանց» հուշարձան

Թանգարանն աշխատում է սկսած 1992 թվականից։

Ակսայի փոստային կայանով տարբեր տարիներին անցել են Ալեքսանդր Պուշկինը, Միխայիլ Լերմոնտովը, Ալեքսանդր Գրիբոյեդովը, Լև Տոլստոյը, Ալեքսեյ Տոլստոյը, Նիկոլայ I-ը, Ալեքսանդր I-ը, Ալեքսանդր II-ը, Պյոտր Չայկովսկին, Նիկոլայ Ռաևսկին, աքսորյալ դեկաբրիստները և Ռուսական կայսրության այլ նշանավոր գործիչներ[1][2]։

1985 թվականին ներկայիս թանգարանի մուտքի մոտ բացվել է «Գետանց» հուշարձանը, որը թեք պատվանդանի վրա զինվորական բեռնատար մեքենա է։ Մեքենայի մոտ` պատվանդանին, տեղադրված են զենիթային թնդանոթներ։ Հուշարձանը կանգնեցվել է Հայրենական մեծ պատերազմի իրադարձությունների հիշատակին։ 1941-1943 թվականներին Ակսայսկայա ստանիցան երկու անգամ օկուպացրել են գերմանա-ֆաշիստական զավթիչները։ Այստեղ թեժ մարտեր են ընթացել։ 1942 թվականին 485-րդ հրետանային գնդի 3-րդ դիվիզիոնի զենիթային մարտկոցը պաշտպանել է քաղաքի բնակիչների Դոն գետով տարհանումը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]