Web Summit

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Web Summit, աշխարհի խոշորագույն ամենամյա IT-կոնֆերանսներից մեկը։ Հիմնական թեմաներն են՝ տեղեկատվական տեխնոլոգիաները, IT ոլորտի սթարթափները, ֆինանսական տեխնոլոգիաները, էլեկտրոնային առևտուրը, մեքենայական ուսուցումը, արհեստական բանականությունը, տվյալների փոխանցման տեխնոլոգիան, բանացանցը, մեծ տվյալները, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը կրթությոն, բժշկության, ժամանցի, մեդիայի և վերլուծության մեջ[1][2][3][4]։

Գագաթնաժողովներին մասնակցում են ինչպես Fortune 500-ի ընկերությունների ղեկավարները, այնպես էլ փոքր տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարները և մշակողները, որոնք ներկայացնում են բարձր տեխնոլոգիաների և հարակից ոլորտների ամբողջ համաշխարհային արդյունաբերությունը։

Web Summit-ը միջոցառումներ է անցկացնում ամբողջ աշխարհում, ներառյալ հիմնադրամները․ RISEՀոնկոնգում, Collision-ը՝ Նոր Օռլեանում, SURGE-ը Բանգալորում և MoneyConf-ը՝ Մադրիդում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Web Summit 2011, Դուբլին

Առաջին Web Summit-ը տեղի է ունեցել 2009 թվականին Դուբլինում, որտեղ հավաքվել են տեխնոլոգները, բլոգերները, լրագրողները։

2010 թվականին միջոցառումը հավաքել է տեղական տեխնոլոգիական միություններից ավելի քան 400 մարդ, բանախոսների թվում էին հիմնականում տեղական ձեռնարկատերերը, գործարարներ և ներդրողները։

2011 թվականին միջոցառումն մեծացել է երեք անգամ և տեղափոխվել Դուբլինի թագավորական միություն։ Ելույթ ունեցողների թվում էին Չադ Հերլին, Ջեք Դորսին և Մեթ Մալենվեգը։

Web Summit 2012, Դուբլին

2012 թվականին միջոցառմանը մասնակցել է մոտ 4200 մարդ։

Նրանցից 40%-ը ներկայացնում էին իռլանդական ընկերությունները և Իռլանդիայում տեղակայված եվրոպական բարձր տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչները, մասնակիցների մոտ 60% ներկայացնում էին ընկերություններ Եվրոպայից։

Միջոցառմանը ելույթ են ունեցել Թիմ Արմսթրոնգը, Վաիլ Գոնիմը և Արկադի Վոլոժը։

Աշխարհի տարբեր երկրներից մի շարք ընկերություններ միջոցառման շրջանակներում ներկայացրել և ազդարարել են նոր մթերքների գործարկման մասին կամ հայտարարել են դրանք միջոցառման շրջանակներում[5]։

Web Summit 2013

2013 թվականին գագաթնաժողովին մասնակցել են տարբերի երկրներից ավելի քան 10 000 մարդ։ Ելույթ ունեցողների թվում էին Իլոն Մասկը, Շեյն Սմիթը, Թոնի Հոուկը, Դրյու Հյուսթոնը և Նիկլաս Զենստրոմը։

2013 թվականին կազմակերպիչները գագաթնաժողովի շրջանակներում ընդլայնել են զուգահեռ անցկացվող մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ գագաթնաժողովի գիշերային ժամերին[6], երբ միջոցառման փակումից հետո մասնակիցների համար նվագում էին երաժիշտներ ամբողջ աշխարհից և երկու օր շարունակ մատուցվում էին իռլանդական խոհանոցի նրբաճաշակ ուտեստներ[7]։

Իռլանդիայի վարչապետ Էնդա Քեննին վեբ-գագաթնաժողովի հետ բացել է նաև ՆԱՍԴԱՔ շուկան, Նյու Յորքի սահմաններից դուրս շուկան բացվել է Ֆեյսբուքից՝ IPO-ով[8]։

Փեդդի Քոսգրեյվը և Իռլանդիայի վարչապետը Էնդա Քեննին 2014 թվականի վեբ-գագաթնաժողովում

Միջոցառումը մանրամասն լուսաբանել են միջազգային ԶԼՄ-ները, որոնց թվում էին՝ Bloomberg Television-ը, CNN-ը, The Wall Street Journal-ը, Wired[9]։

2014 թվականին Web Summit-ը տևել է երեք օր և բաղկացած է եղել 9 փուլից և բարձր մակարդակի հանդիպումներից։ Ելույթ ունեցողների թվում էին Եվա Լոնգորիան, Պիտեր Թիլը և վոկալիստ Բոնոն։ Երեք օրվա ընթացքում գագաթնաժողովը հավաքել է շուրջ 22000 մարդ 109 երկրից[10][11]։ Առաջին օրը խնդիրներ կային Wi-Fi-ի հետ․ վեբ-գագաթնաժողովի հիմնադիր Փեդդի Քոսգրեյվը բեմ է բարձրացել երկու անգամ՝ որպեսզի ներողություն խնդրի Wi-Fi-ի միացման հետ կապված խնդիրների համար, որոնք առաջացել են մասնակիցների աննախադեպ խտության պատճառով։ Որոշ մասնակիցներ պատմել են սոցիալական ցանցերում անլար կապի հետ կապված խնդիրների մասին[12]։

Գագաթնաժողովի անցկացման մասին պատմել են մի շարք միջազգային ԶԼՄ-ներ, այդ թվում՝ CNBC, CNN, Fox Business, Բլումբերգ, Sky News, BBC, Ալ-Ջազիրա հեռուստաընկերությունները։

Վեբ-գագաթնաժողով 2015

Web Summit 2015-ը անցկացվել է նոյեմբերի 3-5-ը Դուբլինում՝ RDS-ում։ Երեք օրվա ընթացքում միջոցառմանը մասնակցել է ավելի քան 42 000 մարդ։ Ելույթ ունեցողների թվում էին Էդ Կատմուլը Pixar-ից, Մայքլ Դելլը, Բիլ Ֆորդը, Դեյվիդ Ֆրումը։

2015 թվականին կրկին խնդիրներ են ծագել Wi-Fi-ի հետ կապված, սակայն ավելի փոքր մասշտաբներով, քան 2014 թվականին[13]։

2015 թվականին Web Summit-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Փեդդի Քոսգրեյվը հայտարարել է այն մասին, որ 2016 թվականին արդեն վեբ-գագաթնաժողովը կանցկացվի Լիսաբոնում[14]։

2016 թվականին վեբ-գագաթնաժողովը Լիսաբոն տեղափոխելու մասին հայտարարությունից հետո որոշ իռլանդացի լրագրողներ ենթադրում էին, որ հիմնական գործոններից մեկը, որ որոշվել է գագաթնաժողովը Լիսաբոն տեղափոխել, WiFi-ի հետ կապված ֆիասկոն էր[15][16]։ Գագաթնաժողովի Դուբլինից Լիսաբոն տեղափոխվելը իռլանդական ԶԼՄ-ներում հանգեցրել է բանավեճերի՝ միջոցառման պետական աջակցության անբավարարության մասին[17]։

Փեդի Քոսգրեյվը Պորտուգալիայի վարչապետ Անտոնիու Կոշտայի հետ 2016 թվականի 2016 թվականի Web Summit-ի բացման արարողությանը

2016 թվականին Web Summit-ը անցկացվել է Լիսաբոնում՝ Ալթիս-Արենայում, նոյեմբերի 7-10-ը։

Էսկո '98 կայքը պատմում է, որ վեբ-գագաթնաժողով են այցելել շուրջ 53 000 մասնակից աշխարհի ավելի քան 150 երկրից՝ 21 ուղղություններով[18]։

Միջոցառմանը ելույթ են ունեցել աշխարհի ավելի քան 600 թոփ-մենեջերներ, այդ թվում՝ Cisco-ից Ջոն Չեմբերսը, Facebook-ի տեխնիկական տնօրեն Մայք Շրեպֆերը, Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը և Twitter-ի հիմնադիր Ջեք Դորսին։

Միջոցառմանը ելույթ են ունեցել ոչ տեխնիկական ոլորտների հայտնի գործիչներ, որոնց թվում են եղել U2 խմբի մենակատար Բոնոն, Amnesty International-ից Սալիլ Շետին, Cosmopolitan-ի գլխավոր խմբագիր Ջոանա Քոուլզը, ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն։

Միջոցառման բացմանը ներկա են եղել Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոզա և վարչապետ Անտոնիու Կոշտան[18][19][20]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Куда поехать в 2019 году: конференции и выставки для IT-стартапов». Дальневосточный федеральный университет. 28 января 2019.
  2. «Какие российские стартапы едут на конференцию Web Summit 2017 и зачем». vc.ru.
  3. Николай Демченко (26 декабря 2019). «Web Summit 2020: 5 причин посетить мероприятие».
  4. «Жара, бизнес и маркетинг: как прошел Web Summit 2019». AdIndex (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 13-ին.
  5. «Web Summit Picks SmartThings Out Of 100-Strong Startup Competition». TechCrunch. 2012 թ․ հոկտեմբերի 20. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 26-ին.
  6. «Dublin The story behind The Night Summit». Web Summit. 2013 թ․ հոկտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 26-ին.
  7. «Food Summit a unique opportunity to promote Irish food». Web Summit. 2013 թ․ հոկտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 26-ին.
  8. «Trading on NASDAQ opened in Ireland for the first time». Web Summit. 2013 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 26-ին.
  9. «Dublin Becomes Center of European Tech World». BloombergTV. 2013 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 31-ին.
  10. «Live Blog: Web Summit 2014». Irish Independent. 2014 թ․ նոյեմբերի 4. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 4-ին.
  11. «Web Summit guests to spend €100m in city». Herald. 2014 թ․ նոյեմբերի 4. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 4-ին.
  12. «'The most Irish thing ever': WiFi trouble at Dublin's Web Summit». TheJournal.ie. 2014 թ․ նոյեմբերի 4. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 30-ին.
  13. Old problems surface one last time at Web Summit
  14. Temperton, James (2015 թ․ սեպտեմբերի 9). «Web Summit 2016 will ditch Dublin for Lisbon». Wired UK. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 29-ին.
  15. «Web Summit to move to Lisbon in 2016, cites infrastructure reasons». Silicon Republic. 2015 թ․ սեպտեմբերի 23. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 30-ին.
  16. «Harsh reality for Irish technology scene». Irish Examiner. 2015 թ․ սեպտեմբերի 28. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 30-ին.
  17. Criticism over Government handling of Web Summit grows
  18. 18,0 18,1 «Meet 53,056 attendees with tickets». WebSummit. 2016 թ․ հունիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 11-ին.
  19. «PLEASE WELCOME THE WEB SUMMIT 2016 IN LISBON». Global Corporations Society. 2016 թ․ սեպտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 11-ին.
  20. "O Web Summit já acabou. Արխիվացված 2016-11-14 Wayback Machine

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Web Summit» հոդվածին։