Դրյու Հյուսթոն
Դրյու Հյուսթոն անգլ.՝ Drew Houston | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 4, 1983 (40 տարեկան) |
Ծննդավայր | Acton, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ և Acton-Boxborough Regional High School? |
Մասնագիտություն | համակարգչային գիտնական, ձեռնարկատեր և international forum participant |
![]() |
Դրյու Հյուսթոն (անգլ.՝ Drew Houston, մարտի 4, 1983, Acton, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[1]), ամերիկացի ինտերնետ-ձեռնարկատեր, առավել հայտնի է որպես «Dropbox»-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն։ Ըստ «Ֆորբս» ամսագրի տվյալների՝ նրա ունեցվածքը կազմում է 1,6 միլիարդ ԱՄՆ դոլար[2]։
Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Դրյու Հյուսթոնը ծնվել է 1983 թվականին Մասաչուսեթս նահանգի Ակտոն քաղաքում։ 1990 թվականին ընդունվել է «Acton-Boxborough Regional» դպրոց, այնուհետև ավարտել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի համակարգչային գիտությունների բաժինը։ Համալսարանում եղել է «Phi Delta Theta» եղբայրության անդամ։ Հենց այնտեղ Հյուսթոնը հանդիպել է «Dropbox»-ի համահիմնադրին՝ իր ընկեր Արաշ Ֆիրդոուսին։
Վաղ սթարթափներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախքան «Dropbox»-ի հիմնումը Դրյուն աշխատել է շատ նախագծերի վրա, որոնց թվում են՝ «Bit9», «Accolade» և «Hubspot»[3]:
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած չէ։ Ապրում է Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում[2]։
2016 թվականին՝ ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ, աջակցել է նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնին[4]։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականին «Business Week» ամսագիրը Դրյու Հյուսթոնին համարել է ամենաազդեցիկ մարդը, իսկ «Dropbox»-ը համարվել է Սիլիկոնային հովտի լավագույն 20 սթարթափներից մեկը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ 2,0 2,1 «Drew Houston»։ Forbes (անգլերեն)։ Վերցված է 2020-07-13
- ↑ «crunchbase.com»։ crunchbase.com։ Վերցված է October 11, 2018
- ↑ Nelson Louis։ «Hillary Clinton racks up business endorsements»։ POLITICO (անգլերեն)։ Վերցված է 2020-07-13
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դրյու Հյուսթոնը Crunchbase կայքում(անգլ.)
- Linkedin(անգլ.)
- Dropbox(անգլ.)
- Դրյու Հյուսթոնը Quora կայքում(անգլ.)
|