Ջեք Դորսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեք Դորսի
Jack Dorsey 2012 Shankbone.JPG
Ծնվել է նոյեմբերի 19, 1976({{padleft:1976|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:19|2|0}}) (40 տարեկան)
Ծննդավայր Միսսուրի, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Կրթություն Նյու Յորքի համալսարան և Missouri University of Science and Technology
Մասնագիտություն ձեռնարկատեր, բլոգեր, գործարար, ծրագրավորող, համակարգչային գիտնական և գլխավոր գործադիր տնօրեն
Jack Dorsey Վիքիպահեստում

Ջեք Դորսի (անգլ.՝ Jack Dorsey, նոյեմբերի 19, 1976({{padleft:1976|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:19|2|0}}), Միսսուրի, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), ամերիկացի ծրագրավորող և գործարար, առավել հայտնի որպես Թվիթթեր սոցիալական ցանցի համահիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն, «Square» վճարային համակարգի հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն[1]: 2012 թվականին «The Wall Street Journal»-ը նրան շնորհում է «Տարվա նորարար» տիտղոսը տեխնոլոգիայի ոլորտում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դորսին ծնվել և մեծացել է Սենթ Լուիսում, Միսսուրի [2]։ Ծնողներն են Մարսիա Սմիթը և Թիմ Դորսին։ Դորսին մասամբ իտալական ծագում ունի։ Սովորել է «Bishop DuBourg» ավագ դպրոցում: Այնուհետև, մինչ Նյու Յորքի համալսարանն ընդունվելը, հաճախել է Միսսուրիի գիտությունների և տեխնոլոգիաների համալսարանը: Աշխատելով երթակարգավարային ծառայությունում որպես ծրագրավորող՝ տեղափոխվել է Կալիֆորնիա:

2000 թվականին հղանում է իրական ժամանակում կարճ հաղորդագրությունների համացանցային ծառայության գաղափարը: Այդ մտքով ոգեշնչված՝ Դորսին գնում է «Odeo» ընկերություն, որը զբաղվում էր տեքստային հաղորդագրությունների փոխանցման խնդիրներով:

Այստեղ էլ ծանոթանում է Բիզ Սթոունի հետ, և համատեղ ուժերով մոտ երկու շաբաթում ստեղծում են Թվիթթեր սոցիալական ցանցի նախատիպը: Ցանցի գաղափարը հետաքրքրում է «Odeo»-ի մյուս աշխատակիցներին և իր վրա սևեռում «Blogger»-ի հիմնադիր Էվան Ուիլյամսի ուշադրությունը [3]:

Ավելի ուշ Դորսին, Սթոունը և Ուիլյամսը հիմնում են «Obvious» ընկերությունը, որից էլ հետագայում պիտի առանձնանար «Twitter Inc.»-ը: «Twitter Inc.»-ում խորհրդի նախագահ նշանակվելուց անմիջապես հետո Դորսին զբաղվում է նոր վճարային համակարգի գործարկումով: Ներկայումս ընկերությունն ունի մոտ 800 աշխատակից:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]