Բիզ Սթոուն
Բիզ Սթոուն | |
---|---|
Ծնվել է | մարտի 10, 1974 (50 տարեկան) |
Ծննդավայր | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրոն | անկրոնություն |
Կրթություն | Հյուսիսարևելյան համալսարան, Wellesley High School? և Բոսթոնի Մասաչուսեթսի համալսարան |
Մասնագիտություն | ստեղծագործական տնօրեն, գործարար, բլոգեր և համակարգչային գիտնական |
Զբաղեցրած պաշտոններ | founder? և angel investor? |
Biz Stone Վիքիպահեստում |
Քրիստոֆեր Այսեք «Բիզ» Սթոուն[1](անգլ.՝ Biz Stone, մարտի 10, 1974, Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), Թվիթթերի, Օբվիըսի (Obvious), Մեդիումի և Ջելլիի համահիմնադիրն է։ Իր առաջին սթարթափը ստեղծել է 1999 թվականին և կոչել է Քսենգա (Xanga)։ Սթոունը Բեն Ֆինքելի հետ ստեղծել է իր մինչև հիմա եղած հավելվածներից վերջինը՝ Ջելլին։ Ջելլին գործարկվել է 2014 թվականին և բնորոշվում է որպես որոնողական գործիք այն առանցքային ենթադրությամբ, որ յուրաքանչյուր հարցի դեպքում կա մի մարդ, որն ունի պատասխան։ Սթոունը Ջելլիի գործադիր տնօրենն է։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սթոունն ավարտել է Ուեզլիի ավագ դպրոցը Ուեզլիում[2]։ Հաճախել է Մասսաչուսեթսի Հյուսիսարևելյան համալսարան, ինչպես նաև Մասսաչուսեթսի Բոստոն համալսարան, սակայն երկու համալսարաններում էլ ուսումը չի ավարտել[3]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բացի Թվիթթերի գործունեությունից, Սթոունը նաև ներդրող է բիզնես ոլորտում և սթարթափների խորհրդատու է։ Նա աշխատել է Square, Slack, Մեդիում, Նեսթ, Բիյոնդ Միթ, Փինթերեսթ, Ինթերքոմ և Ֆարադեյ ծառայութունների և սթարթափների շրջանակներում։
Սթոունն իր ռեժիսորական նորամուտն ունեցավ աշխատելով Ռոն Հովարդի և Canon USA-ի հետ։ Սթոունը նկարագրել է այդ հնարավորությունը որպես երկար սպասված ստեղծագործելու անդիմադրելի ցանկությունը իրականացնելու շանս[4]։ Սթոունը խորհրդատու է Զոիք Ստուդիայում և գործադիր պրոդյուսեր է «Ուտելով կենդանիներին» փաստագրական ֆիլմում[5]։ Ֆիլմի շրջանակներում նա աշխատում է Նատալի Փորտմանի հետ։
2003-2005 թվականներին Սթոունն աշխատել է Գուգլ ընկերությունում[6]։
2006 թվականին Սթոունը, Էվան Ուիլյամսը, Ջեք Դորսին և Odeo ընկերության այլ անդամներ ստեղծում են «Obvious Corporation»-ը և ձեռք բերում Odeo-ի բոլոր ակտիվները՝ այդ թվում և Odeo.com, Twitter.com կայքերը։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սթոունն ակտիվ բարերար է և ներդրումներ է կատարում բնապահպանության, աղքատության վերացման, առողջության և կրթության ոլորտներում[7]։
Սթոունն իր կնոջ՝ Լիվիայի և որդու՝ Ջեյքոբի հետ ապրում է Մարին շրջանում[8]։ Սթոունն իր կնոջ հետ ստեղծել է «Բիզ և Լիվիա Սթոուն հիմնադրամը», որը գործում է Կալիֆոռնիայում[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ինչպես ստացա իմ անունը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
- ↑ Ո՞վ պետք է լինի տարվա բոստոնցին
- ↑ Բիզ Սթոունը գործադիր տնօրեն
- ↑ Բիզ Սթոունը նկարում է կարճ ֆիլմ
- ↑ Ֆիլմի մասին
- ↑ Սթոունը ռիսկի դիմեց Գուգլից հեռանալով և նոր ստեղծվող Թվիթթերին միանալով
- ↑ Սթոունն աջակցում է սոցիալական հարցերում
- ↑ Բիզ Սթոուն
- ↑ Սթոունը մարտահրավերների և սոցիալական մեդիայի ապագայի մասին
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիզ Սթոուն» հոդվածին։ |
|