Վաիլ Գոնիմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վաիլ Գոնիմ
արաբ․՝ وائل غنيم‎‎
Wael ghonim.jpg
Ծնվել էդեկտեմբերի 23, 1980(1980-12-23) (38 տարեկան)
ԾննդավայրԿահիրե, Եգիպտոս
ՔաղաքացիությունFlag of Egypt.svg Եգիպտոս
ԱզգությունԵգիպտացիներ
ԿրթությունԿահիրեի համալսարան և Կահիրեի ամերիկյան համալսարան
Գիտական աստիճանMBA
Մասնագիտությունհամակարգչային գիտնական և քաղաքական գործիչ
ԱշխատավայրTahrir Academy և GV
Պարգևներ և
մրցանակներ
Profile in Courage Award
Wael Ghonim Վիքիպահեստում

Վաիլ Սաիգ Աբբաս Գոնիմ (արաբ․՝ وائل سعيد عباس غنيم‎‎), ինտերնետային ակտիվիստ և համակարգչային ինժեներ: 2010 թվականի հունվարից՝ Google ընկերության մարքետինգային տնօրենն է Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում[1]։ 2011 թվականին նա համաշխարհային ճանաչում է ձեռք բերել որպես Եգիպտական հեղափոխության ակտիվիստ[2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեյլ Գոնիմը ծնվել է 1980 թվականի դեկտեմբերի 23-ին Կահիրեում՝ միջին դասի ընտանիքում և մեծացել է Միացյալ Արաբական Էմիրություններում[3]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին ավարտել է Կահիրեի համալսարանը՝ ստանալով համակարգչային ինժեներիայի բակալավրի աստիճան: 2007 թվականին գերազանցությամբ ավարտել է Կահիրեի ամերիկյան համալսարանը՝ ստանալով մագիստրոսի աստիճան մարքեթինգի և ֆինանսների բնագավառում[4]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2002-2005 թվականներին աշխատել է Gawab ընկերությունում, որը տրամադրում է էլեկտրոնային փոստի ծառայություն: 2005-2008 թվականներին ղեկավարել է Mubasher.info պորտալի թիմը՝ աշխատելով կապիտալի շուկայի ոլորտում[5]։

2008 թվականի նոյեմբերից աշխատում է Google ընկերությունում: Նախ Google Եգիպտոսում եղել է տարածաշրջանային մենեջեր ապրանքների և մարքեթինգի գծով Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում, իսկ 2010 թվականի հունվարից աշխատում է Դուբայի գրասենյակում որպես մարքետինգի գծով տնօրեն Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում:

Մասնակցություն 2011 թվականի Եգիպտական հեղափոխությանը[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հունվարին Վաիլ Գոնիմը, որ աշխատում էր Google-ում, խնդրել է իրեն թույլ տալ վերադառնալ Եգիպտոս՝ որպես պատճառ նշելով «անձնական խնդիրը»[6]։ Գոնիմը եղել է Եգիպտոսում բողոքի ակցիաների համակարգման ֆեյսբուքյան էջի ադմինիստրատորը[7]։ Հունվարի 27-ին տեղի ունեցած անկարգությունների ընթացքում նա անհետացել է: Նրա ընտանիքը լրատվամիջոցներին հայտնել է, որ նա անհայտ կորել է: Google-ը նույնպես հայտարարություն է տարածել, որը հաստատում է նրա անհետացումը: Բազմաթիվ բլոգերներ սկսել են արշավ` նրա գտնվելու վայրը որոշելու համար: Փետրվարի 5-ին եգիպտացի ընդդիմադիր Մոստաֆա Ալնագարը հայտարարել է, որ Գոնիմը կենդանի է և ձերբակալված է իշխանությունների կողմից[8]։ Փետրվարի 6-ին Amnesty International-ը պահանջել է, որ եգիպտական իշխանությունները բացահայտեն Գոնիմի գտնվելու վայրը և ազատ արձակեն նրան[9]։

Գոնիմն ազատ էր արձակվել փետրվարի 7-ին՝ 11 օրվա ձերբակալությունից հետո: Ազատ արձակվելուց հետո նրան դիմավորել են բարձրաձայն ճիչերով ու ծափահարություններով, երբ նա հայտարարել է․ «Մենք չենք հրաժարվի մեր պահանջներից, և սա ռեժիմի վերջն է»[10]։

Նույն օրը Գոնիմը ելույթ է ունեցել եգիպտական DreamTV ալիքով: Հարցազրույցում նա կրկին կոչ է արել տապալել Մուբարաքի վարչակարգը[11]։

Փետրվարի 9-ին Գոնիմը դիմել է Թահրիր հրապարակում հավաքված մարդկանց՝ ասելով․ «Հիմա առանձին անհատների, կուսակցությունների կամ շարժումների ժամանակը չէ: Հիմա ժամանակն է, որ բոլորս ասենք միայն մեկ բան՝ Եգիպտոսը ամենից կարևորն է»[12]:

Գիտնական Ֆուադ Աջամին հեղափոխության մասին գրել է․

Ամբոխը չէր հավաքվել այրոլլայի կողմից տուրբանում: Սա 1979 թվականի Իրանը չէ: Google-ի երիտասարդ ղեկավար աշխատակից Վաիլ Գոնիմն էներգիա տվեց այս բողոքի ակցիային այն ժամանակ, երբ այն կարող էր ենթարկվել այն համոզմանը, թե այդ ռեժիմը և նրա առաջնորդն անխորտակելի են[13]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահել Գոնիմն ամուսնացած է ամերիկուհի Իլկա Յոհանսոնի հետ[14][15]։ Նրանք ունեն երկու երեխա՝ Իսրան և Ադամը[16][17]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Wael Ghonim, Google’s Marketing Head Reportedly Missing In Egypt»։ The News Ny (անգլերեն)։ 2011-02-01։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-07-17-ին։ Վերցված է 2011-02-20 
  2. Jon Swaine (2011-02-11)։ «Egypt crisis: the young revolutionaries who sparked the protests»։ The Telegraph (անգլերեն)։ Վերցված է 2011-02-20 
  3. «وائل غنيم»։ الأخبار (արաբերեն)։ 2011-02-04։ Վերցված է 2011-02-20 
  4. «Wael Ghonim» (անգլերեն)։ LinkedIn։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-14-ին։ Վերցված է 2011-02-20 
  5. «وائل غنيم قائد ثورة الشباب الذي تحول الى لغز»։ العرب اليوم (արաբերեն)։ 2011-02-04։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-02-07-ին։ Վերցված է 2011-02-20 
  6. «Profile: Egypt's Wael Ghonim»։ BBC News (անգլերեն)։ 2011-02-09։ Վերցված է 2011-02-20 
  7. Mike Giglio (2011-02-13)։ «The Facebook Freedom Fighter»։ Newsweek (անգլերեն)։ Վերցված է 2011-02-20 
  8. «Confirmation?? Rt @fustat: Mostafa Alnagar: Wael @Ghonim is alive & detained. We have promises that he will be released within hours»։ The Huffington Post (անգլերեն)։ 2011-02-05։ Վերցված է 2011-02-20 
  9. «Fears for Google employee in Egypt» (անգլերեն)։ Amnesty International։ 2011-02-06։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-25-ին։ Վերցված է 2011-02-20 
  10. Theodore May (2011-02-06)։ «Regime won't halt, but rallies must, Egypt's VP says»։ USA Today (անգլերեն)։ Վերցված է 2011-02-20 
  11. John King (2011-02-09)։ «Ghonim: 'I'm ready to die'» (անգլերեն)։ CNN։ Վերցված է 2011-02-20 
  12. «Wael Ghonim addresses thousands in Tahrir Square (video)» (անգլերեն)։ The Guardian։ 2011-02-09։ Վերցված է 2011-02-20 
  13. Fouad Ajami (2011-02-12)։ «Egypt's 'Heroes With No Names'»։ WSJ (անգլերեն)։ Վերցված է 2011-02-20 
  14. Laura Collins (12 February 2011)։ «Wael Ghonim: the voice of a generation»։ TheNational 
  15. Ghonim, Wael. Twitter, 12 Feb 2011. Web. 15 August 2011 https://twitter.com/Ghonim/status/36118972063690752
  16. Alexia Tsotsis (7 February 2011)։ «Wael Ghonim's First Interview After Jail Release»։ Techcrunch.com։ Վերցված է 2011-07-08 
  17. «وائل غنيم - المعرفة» (արաբերեն)։ Marefa.org։ 2011-02-01։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-14-ին։ Վերցված է 2011-02-08