Մայքլ Դելլ
| Մայքլ Դելլ Michael Dell | |
|---|---|
| Ծնվել է | փետրվարի 23, 1965[1][2][3] (61 տարեկան) |
| Ծննդավայր | Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | աշկենազի |
| Կրոն | հուդայականություն |
| Կրթություն | Օսթինի տեխասյան համալսարան և Memorial High School? |
| Մասնագիտություն | ձեռնարկատեր, ֆինանսիստ, համակարգչային գիտնական, գործարար, ներդրող, բարեգործ և գլխավոր գործադիր տնօրեն |
| Ծնողներ | մայր՝ Lorraine Charlotte Dell?[4] |
| Զբաղեցրած պաշտոններ | գլխավոր գործադիր տնօրեն |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
| Երեխաներ | Juliette Dell? և Zachary Dell? |
| 🌐 | |
| Ստորագրություն | |
Մայքլ Սաուլ Դելլ (փետրվարի 23, 1965[1][2][3], Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ), ամերիկացի բիզնես- մագնատ, ներդնող, բարերար և հեղինակ։ Նա Dell ընկերության գործադիր տնօրենն է, տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքների լուծումների աշխարհի առաջատար մատակարարներից մեկը։ Ըստ Ֆորբս ամսագրի` նա աշխարհում 37-րդ ամենահարուստ մարդն է։ 2017 թվականի փետրվարի դրությամբ նրա կարողությունը կազմում է 20,8 միլիարդ դոլար[6]։
2011 թվականին նրա 243,35 միլիոն դոլարի բաժնետոմսերը դարձան 3,5 միլիարդ՝ նրան տալով 12% սեփականություն[7]։ Նա ներդնում է իր 10 միլիարդ դոլար գումարը այլ ընկերությունների մեջ և ղեկավարում է ընկերությունը։ Այդ ընկերությունների կազմում էին MSD Capital-ը և Dell[8]-ը։ 2013 թվականի հունվարի 5-ին հայտարարվում է, որ Մայքլ Դելլը առաջարկել է գնել Dell ընկերությունը՝ 24,4 միլիարդ դոլարի դիմաց։ Dell-ը պաշտոնապես դարձավ նրա սեփականությունը 2013 թվականի հոկտեմբերի 29-ին[9]։
2015 թվականի հոկտեմբերի 12-ին Dell-ը հայտարարեց EMC կորպորացիայի համար ներդրում անելու, և այն գնելու մտադրության մասին։ 67 միլիոն դոլարի դիմաց այն վաճառվել է՝ անվանվելով «պատմության ամենամեծ տեխնոլոգիական ձեռքբերումը»[10][11]։ Բանակցությունները ավարտվել են 2016 թվականի սեպտեմբերի 7-ին[12]։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայքլ Դելլը ծնվել է 1965 թվականին Հյուսթոնում՝ հրեական ընտանիքում, որոնց ազգանունի իրական տարբերեկը գերմաներեն՝ Թալ է եղել, մինչև ընտանիքը գաղթել է ԱՄՆ[13]։ Օրթոդոնիստ Ալեքսանդր Դելլի և ֆոնդային բրոքեր Լորեն Շարլոտեի[14] որդին է։ Մայքլ Դելլը սովորել է Հյուսթոնի Հերոդ տարրական դպրոցում։ Բիզնեսում շուտ հայտնվելու համար՝ նա դիմեց ավագ դպրոցում քննություն հանձնելու համար, երբ դեռ ութ տարեկան էր։ Անչապահաս տարիքում նա գումար էր վաստակում, կատարելով՝ կես դրույքով աշխատանք[15]։
Դելլը շնորհակալություն է հայտնում տեխնոլոգիաներին և մաթեմատիկային՝ իր հաջողությունների համար։ CNBC-ի հարցազրույցի ժամանակ, նա ասել է․ «Ես յոթերորդ դասարանում մաթեմատիկայի դասին էի, և մենք այն անվանում էինք թվերի դերը։ Այսպիսով ես չկայի ֆուտբոլի թիմում։ Ես չկայի բասկետբոլի թիմում։ Ես կայի թվերի դերի ակումբում»[16]։
Դելլը առաջին հաշվիչը ձեռք է բերել յոթ տարեկան հասակում, երբ հանդիպել է բարձրագույն մաթեմատիկայի տերմինների։ 15 տարեկանում Radio Shack-ում համակարգչով խաղալուց հետո, նա ձեռք է բերել իր առաջին համակարգիչը՝ Apple II, որը նա շտապ ապամոնտաժել է, տեսնելու համար թե այն ինչպես է աշխատում[17]։ 12 տարեկանում նա աշխատել է որպես աման լվացող, և նպաստել է Maitre d' հյուրանոցի աշխատանքին[18]։ Դելլը հաճախել է Հյուսթոնի ավագ դպրոց, և Հյուսթոնի տաբլոիդների համար վաճառել է բաժանորդագրություններ։ Զանգեր կատարելու ժամանակ նա նշել է, որ բաժանորդագրություններ կգնեն այն մարդիկ, ովքեր մշտական աշխարհագրական և սոցիալական ներկայություն հաստատելու գործընթացում էին։ Այնուհետև նա աշխատել է մի քանի ընկերների հետ, ովքեր տեղական դատարանների արձանագրություններ էին գրել, որպեսզի կարողանար թիրախավորել այն խմբերին, ովքեր ամուսնացած էին և հիպոտեկային վարկեր ունեին։ Այնուհետև նա թիրախավորեց բարձր վարկեր ունեցողներին։ Դելլը այդ տարի աշխատեց 18,000 դոլար՝ գերազանցելով իր պատմության և տնտեսագիտության ուսուցիչների տարեկան եկամուտը[19]։
Բիզնես կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեխասի համալսարանի առաջին կուրսում, Դելլը սկսեց զբաղվել ոչ ֆորմալ բիզնեսով՝ վաճառելով անհատական համակարգիչների նորոգման փաթեթներ Dobie կենտրոնի 2713 սենյակում[20]։ Այնուհետև նա դիմեց վաճառողի լիցենզիա ստանալու համար։ Նա ստանում է լիցենզիան, չնայած նրան, որ չուներ համակարգիչների խանութ[21][22][23]։
1984 թվականի հունվարին Դելլը համոզվեց, որ համակարգիչ վաճառող և արտադրող ընկերությունների ծախսերի խնայողությունները ունի գերազանց առավելություններ։ 1984 թվականին Դելլը ստեղծեց իր ընկերությունը «Սահմանափակ համակարգիչներ» անունով։ Ընկերությունը վաճառեց 50,000 դոլարի և 80,000 դոլարի համակարգիչներ, փաթեթներ և այլ համակարգչային մասեր։ Մայիսին Դելլը վերանվանեց ընկերությունը «Dell համակարգչային կորպորացիա» և տեղափոխեց Հյուսիսային Օսթինի բիզնես կենտրոն։ Ընկերությունը մի քանի աշխատողներ վերցրեց, նրանցից մի քանիսին կատարելագործելու համար։ Ինչպես Դելլն է ասել, արտադրող անձնակազմը բաղկացած է երեք պտույտով պարագաներից և վեց ոտնաչափ սեղաններից։ Վենչուրային կապիտալիզացիայի արժեքը 1000 դոլար է[24][25]։
1992 թվականին՝ 27 տարեկան հասակում նա դարձավ Fortune ամսագրի լավագույն 500 կորպորացիաների ցանկում ներառված ամենաերիտասարդ գործադիր տնօրեններից մեկը[26]։ 1996 թվականին Դելլը սկսեց համակարգիչներ վաճառել ինտերնետում։ Նույն տարում ընկերությունը սկսեց առաջին սերվերները ստեղծել։ Dell.com-ը շուտով ունեցավ մեկ միլիոն դոլարի վաճառք[27]։ 2001 թվականի առաջին երեք ամիսներին Dell Inc.-ը ձեռք է բերել համաշխարհային շուկայի 12,8 տոկոս բաժնետոմսերը, առաջ անցնելով Compaq-ին՝ դառնալով աշխարհի խոշորագույն համակարգիչներ արտադրող ընկերությունը։ Ընկերության զեղչային համակարգերով նոթբուքները և սերվերներն առաքվում են 34,3 տոկոսով, իսկ ԱՄՆ-ում՝ 30,7 տոկոսով, երբ մրցակիցների վաճառքը նվազում է[28]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Roglo — 1997. — ed. size: 10000000
- 1 2 Munzinger Personen (գերմ.)
- 1 2 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
- ↑ Geni(բազմ․) — 2006.
- ↑ Franklin Institute website
- ↑ «Michael Dell Proifle». Forbes. Վերցված է 2017 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ Brown, Joshua (2011 թ․ մարտի 20). «Michael Dell's Very Big Stock Purchase». The Reformed Broker. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ Calnan, Christopher (2010 թ․ փետրվարի 7). «Managing Michael Dell's multibillions». BizJournals. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ Guglielmo, Connie (2013 թ․ հոկտեմբերի 30). «Dell Officially Goes Private: Inside The Nastiest Tech Buyout Ever». Forbes.
- ↑ «Dell agrees $67bn EMC takeover». BBC News (բրիտանական անգլերեն). 2015 թ․ հոկտեմբերի 12. Վերցված է 2017 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «Dell to Buy EMC in Deal Worth About $67 Billion». Bloomberg.com. 2015 թ․ հոկտեմբերի 12. Վերցված է 2017 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «Historic Dell and EMC Merger Complete; Forms World's Largest Privately-Controlled Tech Company | Business Wire». www.businesswire.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 11-ին.
- ↑ Lone stars of David: the Jews of Texas, By Hollace Ava Weiner, Kenneth Roseman, page 257, UPNE, 2007
- ↑ Biography of Michael Dell. businessweek.com (From The Associated Press; 2007-01-31).
- ↑ «Biography: Michael Dell Founder & Chairman, Dell Inc». American Academy of Achievement. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «How Michael Dell started a business and kept it going». Վերցված է 2017 թ․ հունիսի 13-ին.
- ↑ Dell, Michael; Catherine Fredman (1999). Direct from Dell: Strategies that Revolutionized an Industry. HarperBusiness. էջեր 6–7. ISBN 0-88730-914-3.
- ↑ http://www.nbcnews.com/id/38168029/ns/business-careers/t/lowest-paying-jobs-america/#.WMHJUBLyvaY
- ↑ Dell, Michael; Catherine Fredman (1999). Direct from Dell: Strategies that Revolutionized an Industry. HarperBusiness. էջեր 4–5. ISBN 0-88730-914-3.
- ↑ Kirk Ladendorf. "Dell remembers his beginning while looking toward the future" Austin American-Statesman. November 27, 2011, pp. E1, E2.
- ↑ Dell, Michael; Catherine Fredman (1999). Direct from Dell: Strategies that Revolutionized an Industry. HarperBusiness. էջեր 9–10. ISBN 0-88730-914-3.
- ↑ Larry Faulkner, President, University of Texas at Austin (2003). Michael Dell Remarks. dell.com
- ↑ Buchholz, Jan (2014 թ․ ապրիլի 29). «UT's famed high-rise dorm where Dell launched to get $4 million makeover». Statesman.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 5-ին.
- ↑ Dell, Michael; Catherine Fredman (1999). Direct from Dell: Strategies that Revolutionized an Industry. HarperBusiness. էջեր 12–13. ISBN 0-88730-914-3.
- ↑ Kessler, Michelle (2004 թ․ մարտի 4). «Dell founder passes torch to new CEO». USA Today. Վերցված է 2010 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Michael Dell». National Press Club Summary. National Public Radio. 2008 թ․ հունիսի 8. Վերցված է 2010 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ Dell, Michael; Catherine Fredman (1999). Direct from Dell: Strategies that Revolutionized an Industry. HarperBusiness. էջ xiv. ISBN 0-88730-914-3.
- ↑ Kanellos, Michael (2001 թ․ ապրիլի 1). «Dell beats Compaq for No. 1 ranking». CNET News. Վերցված է 2010 թ․ ապրիլի 16-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայքլ Դելլ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Փետրվարի 23 ծնունդներ
- 1965 ծնունդներ
- Ապրող անձինք
- Հյուստոն քաղաքում ծնվածներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի գործարարներ
- 21-րդ դարի ամերիկացի գործարարներ
- Ամերիկացի բարերարներ
- Ամերիկացի գիտնականներ
- Ամերիկացի ձեռնարկատերեր
- Ամերիկացի ֆինանսիստներ
- Ամերիկյան տեխնոլոգիական ընկերության հիմնադիրներ
- Ամերիկացի միլիարդատերեր
- Ամերիկացի ներդրողներ
- Ամերիկացի գործարարներ
- ԱՄՆ-ի ինֆորմատիկայի ոլորտի գիտնականներ
- Ամերիկացի գյուտարարներ