United24

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
United24
Изображение логотипа
Տեսակբարեգործական կազմակերպություն
Երկիր Ուկրաինա
Հիմնադրվածմայիսի 5, 2022
Կայքu24.gov.ua(անգլ.)

United24 (ուկրաիներեն՝ Об'єднані24), ի աջակցություն Ուկրաինայի համաշխարհային նախաձեռնություն, որը գործարկվել է 2022 թվականի մայիսի 5-ին ուկրաինական իշխանությունների կողմից՝ այդ երկրի տարածք ռուսական զինված ուժերի ներխուժումից հետո։

2022 թվականի դեկտեմբերի 7-ի դրությամն՝ 110 երկրներից փոխանցվել է ավելի քան 237 միլիոն դոլար[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի մայիսի 3-ին Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը ազդարարեց հարթակի ստեղծման մասին, որի միջոցով կիրականացվի Ուկրաինայի համար միջոցների հավաքման գործընթացը[2]։

Աշխարհում յուրաքանչյուր մարդ կարող է նվիրատվություն անել և օգնել Ուկրաինային կռվելու մեր ազատության համար։ Մենք ցանկանում ենք աշխարհին համախմբել մեր պետությանն աջակցելու շուրջ։ Սովորական մարդիկ, բարեգործական հիմնադրամները, միջազգային ընկերությունները, ողջ աշխարհում կարծիքի առաջնորդները[3]։

Մայիսի 5-ին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ազդարարեց United24 նախաձեռնության գործարկման մասին, որի առաջին բաղադրիչը ուկրաինական պետությանն աջակցության միջոցների համար ստեղծված առցանց հարթակն էր։ Հավաքված միջոցները բաշխվում են երեք ուղղություններով. պաշտպանություն և ականազերծում, մարդասիրական և բժշկական օգնություն, ինչպես նաև Ուկրաինայի վերակառուցում[4]։

Բոլոր միջոցները փոխանցվում են Ուկրաինայի ազգային բանկի հաշիվներին, իսկ այնուհետ բաշխվում համապատասխան նախարարություններին. Պաշտպանության նախարարությանը, Առողջապահության նախարարությանը և Ենթակառուցվածքների նախարարությանը։ Ֆինանսական հաշվետվությունները հրապարակվում են ամենօրյա ռեժիմով[4]։ 2022 թվականի հուլիսին United24-ը հայտարարեց, որ ստեղծման պահից հավաքվել է 166 միլիոն դոլարի նվիրատվություն[5]։

«Շախտյոր» ֆուտբոլային ակումբը, United24-ի հետ համատեղ, 2022 թվականի օգոստոսին գործարկեց «Pitch in for Ukraine» ծրագիրը[6]։ Նույն տարվա օգոստոսին Վոլոդիմիր Զելենսկին հանդիպեց նախագծի դեսպանների հետ՝ United24-ի շրջանակներում նոր երիտասարդական ծրագրի ստեղծման հնարավորության քննարկման համար[7]։

Դեսպաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին United24-ի դեսպաններ Անդրեյ Շևչենկոյի և Լև Շրայբերի հետ, օգոստոսի 16, 2022 թվական։

Կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային բրենդի առաջմղման ու դրա հայեցակարգի մշակման համար պատասխանատու է Ուկրաինայի նախարարների կաբինետը։

Կազմակերպության գործունեության հիմնական ուղղություններն են.

  • Բարեգործական կազմակերպություններից, միջազգային գործընկերներից և քաղաքացիներից Ուկրաինային աջակցության նպատակով հանգանակությունների համար «միասնական պատուհանի» դերն այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են.
    • Ուկրաինայի զինված ուժերին աջակցությունը,
    • Մարդասիրական, բժշկական օգնությունը և երեխաներին օգնությունը,
    • Ենթակառուցվածքների վերականգնումը,
    • Զինված ագրեսիային թվային և տեղեկատվական դիմակայությունը։
  • Միջազգային թվային տարածքին Ուկրաինայի արագացված ինտեգրումը, այդ թվում նոր մուլտիմեդիա հարթակի՝ «UNITED 24» պետական տեղեկատվական ռեսուրսի ստեղծման ճանապարհով՝ Ուկրաինայում իրական վիճակի և իրադարձությունների մասին միջազգային հանրությանն ամենօրյա իրազեկումն ապահովելու, ինչպես նաև ռուսական քարոզչությանը հակազդելու համար։
  • «UNITED 24» ազգային բրենդի նպատակների, գործիքների և հայեցակարգի առաջմղման համար Ուկրաինայում և արտասահմաանում տեղեկատվական արշավի անցկացումը, ինչպես նաև միջազգային հանդիպումների և շփումների ժամանակ համապատասխան տեղեկատվության տարածումը[32]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «UNITED24 зібрав понад $237 млн за cім місяців. Донатили з 110 країн — Forbes.ua». forbes.ua (ուկրաիներեն). 2022 թ․ դեկտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 7-ին.
  2. «Україна запускає платформу для збору коштів в межах проєкту United24». Економічна правда (ուկրաիներեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 5-ին.
  3. «Кабінет Міністрів України - Денис Шмигаль: Вже зараз ми формуємо візію для нової України». www.kmu.gov.ua (ուկրաիներեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 5-ին.
  4. 4,0 4,1 «Зеленський оголосив про запуск ініціативи United24 – підтримати Україну можна з будь-якої точки світу». LB.ua (ուկրաիներեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 5-ին.
  5. «UNITED24 reports on 3 months of activity: over $166 million in donations, with Imagine Dragons as ambassadors». odessa-journal.com (ամերիկյան անգլերեն). 2022 թ․ օգոստոսի 5. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 20-ին.
  6. «FC Shakhtar becomes partners with UNITED24, putting ap a digital Donbass Arena field for charity sale». odessa-journal.com (ամերիկյան անգլերեն). 2022 թ․ օգոստոսի 9. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 22-ին.
  7. «President Zelensky meets with United24 ambassadors». www.ukrinform.net (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 22-ին.
  8. «Andriy Shevchenko became the first ambassador for the UNITED24 fundraising platform». u24.gov.ua. 2022 թ․ մայիսի 18. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 14-ին.
  9. «Президент підтримав ініціативу про заснування національного бренду UNITED 24, першим амбасадором якого став Андрій Шевченко». president.gov.ua (ուկրաիներեն). 2022 թ․ մայիսի 18. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 14-ին.
  10. «Відома українська тенісистка Еліна Світоліна стала амбасадоркою UNITED24». president.gov.ua (ուկրաիներեն). 2022 թ․ հունիսի 7. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 14-ին.
  11. Bowenbank, Starr (2022 թ․ հուլիսի 26). «Imagine Dragons Named Ambassadors of Ukraine Humanitarian Project UNITED24». Billboard (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 22-ին.
  12. 12,0 12,1 «UNITED24 reports on 3 months of activity: over $166 million in donations, with Imagine Dragons as ambassadors». odessa-journal.com (ամերիկյան անգլերեն). 2022 թ․ օգոստոսի 5. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 22-ին.
  13. «Креативний директор Balenciaga став амбасадором фандрейзингової платформи United24». Економічна правда (ուկրաիներեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 16-ին.
  14. «Barbra Streisand became an Ambassador for the UNITED24 Platform to Aid Ukraine». u24.gov.ua (անգլերեն). 2022 թ․ սեպտեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 29-ին.
  15. «Барбра Стрейзанд стала амбасадоркою United24 | Громадське телебачення». hromadske.ua (ուկրաիներեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 19-ին.
  16. «May the Force Be With U: American Actor, Mark Hamill, Becomes the Ambassador for the UNITED24 Fundraising Platform». president.gov.ua. 2022 թ․ սեպտեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 14-ին.
  17. «May the force be with U: американський актор Марк Гемілл став амбасадором фандрейзингової платформи United24». www.president.gov.ua (українською). Офіс Президента України. 2022 թ․ սեպտեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  18. «Боксер Усик став амбасадором United24». Українська правда (ուկրաիներեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 19-ին.
  19. «Zelenskiy / Official». Telegram. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 27-ին.
  20. «Zelenskiy / Official». Telegram. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 2-ին.
  21. Lua error in Մոդուլ:TwitterSnowflake at line 48: attempt to index local 'x' (a nil value).
  22. Miter, Mateusz (2022 թ․ նոյեմբերի 18). «S1mple donates generous amount to support Volodymyr Zelenskyy's charity amid Ukraine war». The Daily Dot. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 19-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  23. «Zelenskiy / Official». Telegram. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 24-ին.
  24. «UNITED24 - The initiative of the President of Ukraine». u24.gov.ua (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 9-ին.
  25. «President discussed "Rebuild Ukraine" direction with ambassadors of the United24 platform Elina Svitolina and Michel Hazanavicius». 2023 թ․ փետրվարի 9. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 14-ին.
  26. «UNITED24». Telegram. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 1-ին.
  27. «UNITED24». Telegram. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 29-ին.
  28. «UNITED24». Telegram. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 10-ին.
  29. 29,0 29,1 «UNITED24». Telegram. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 5-ին.
  30. «UNITED24». Telegram. Վերցված է 2023 թ․ մայիսի 31-ին.
  31. «UNITED24». Telegram. Վերցված է 2023 թ․ մայիսի 31-ին.
  32. «Президент підписав указ про заснування національного бренду «United 24»». Укрінформ (ուկրաիներեն). 2022 թ․ մայիսի 17. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]