Քեթրին Վիննիկ (անգլ.՝ Katheryn Winnick, ուկրաիներեն՝ Катерина Анна Винницька, դեկտեմբերի 17, 1977(1977-12-17), Էտոբիկո, Օնտարիո, Կանադա), ուկրաինական ծագում ունեցող կանադացի դերասանուհի, որը հայտնի է «Զվարճություն» և «Ոսկորներ» ֆիլմերում մարմնավորած կերպարներով։ Սակայն նրա համար իրական հաջողություն էր «Վիկինգներ» հեռուստասերիալում Լագերտայի՝ գլխավոր հերոս Ռագնար Լոթբրոկի կնոջ դերը կատարելը, որի համար առաջադրվել է «Ոսկե թխկի» մրցանակի՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում[2][3] և մի շարք այլ մրցանակների[4][5][6]։ Իսկ այդ նույն սերիալի 6.08 դրվագի բեմականացման համար արժանացել է «Women's Image Network Awards» մրցանակաբաշխության մրցանակի «Կինոյի և հեռուստատեսության լավագույն ռեժիսորուհի» անվանակարգում[7][8][9]։ Քեթրինի դերասանական կարիերան սկսվել է 1999 թվականին։