Ալեքսանդր Զինչենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Ալեքսանդր Զինչենկո
Олександр Володимирович Зінченко
Oleksandr Zinchenko 2015.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ալեքսանդր Վլադիմիրովիչ Զինչենկո
Ազգությունը Ուկրաինացի
Քաղաքացիությունը Ուկրաինա Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 15, 1996(1996-12-15)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Ռադոմիշլ, Ռոդոմիշլինսկի շրջան, Ժիտոմիրի մարզ, Ուկրաինա
Հասակ 175 սմ
Քաշ 73 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Մանչեսթեր Սիթի
Համար 35
Պատանեկան կարիերա
2004-2008 Ուկրաինա «ԴՅՈՒՍՇ Կարպատիա»
2008-2009 Ուկրաինա «Մոնոլիտ Իլիչյովսկ»
2010-2014 Ուկրաինա «Շախտյոր Դոնեցկ»
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2015—2016 Ռուսաստան «Ուֆա» 31 (2)
2016-այժմ Անգլիա «Մանչեսթեր Սիթի» 3 (0)
2016-2017  Նիդերլանդներ «ՊՍՎ» 12 (0)
Ազգային հավաքական
2011-2012 Ուկրաինա Ուկրաինա (մինչև 16) 4 (0)
2012-2013 Ուկրաինա Ուկրաինա (մինչև 17) 7 (1)
2013 Ուկրաինա Ուկրաինա (մինչև 18) 6 (1)
2014 Ուկրաինա Ուկրաինա (մինչև 19) 6 (1)
2015-այժմ Ուկրաինա Ուկրաինա (մինչև 21) 5 (0)
2015-այժմ Ուկրաինա Ուկրաինա 13 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2018 թվականի հունվարի 30:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 2017 թվականի նոյեմբերի 14

Ալեքսանդր Վլադիմիրովիչ Զինչենկո (ուկրաիներեն՝ Олександр Володимирович Зінченко; դեկտեմբերի 15, 1996(1996-12-15)[1], Ռադոմիշլ, Ռոդոմիշլինսկի շրջան, Ժիտոմիրի մարզ, Ուկրաինա[2]) - Ուկրաինացի ֆուտբոլիստ, անգլիական Մանչեսթեր Սիթի ակումբի և Ուկրաինայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան։ Ամենաերիտասարդ խաղացողը, որը գոլ է խփել Ուկրաինայի ազգային հավաքականի կազմում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1996 թվականի դեկտեմբերի 15-ին, Ռադոմիշլում, որը փոքրիկ քաղաք է Ժիտոմիրի մարզում։ Նրա հայրը Վլադիմիր Զինչենկոն, նախկինում եղել է հայտնի ֆուտբոլիստ, և որդու առաջին ուսուցիչը։ 2004 թվականի սեպտեմբերի 1-ին, երբ նա 8 տարեկան էր ընդգրկված է եղել Ռադոմիշլ ԴՅՈՒՍՇ ակադեմիայում, և սկսել է հանդես գալ Ռադոմիշլի «ԴՅՈՒՍՇ Կարպատիա» ակումբում, որտեղ էլ աչքի է ընկել դիտարժան ու արդյունավետ խաղով հարձակման գծում

2004-2008 թվականներին «ԴՅՈՒՍՇ Կարպատիա» ակումբը տարածաշրջանային մրցումների մշտական ​​հաղթող էր և Ուկրաինայի բոլոր մրցույթների մրցանակակիր։

Զինչենկոյի առաջին մարզիչը Սերգեյ Վլադիմիրովիչ Բորեցկին է եղել (հետագայում ֆուտբոլային ֆեդերացիայի ղեկավար Ռադոմիշլի թաղամասում), նա կազմակերպեց որպեսզի նրան ընդհունեն Դոնեցկի «Շախտյորի» «Մոնոլիտ» (Իլյիչևսկ) ակադեմիա

Շուտով 16-ամյա Ալեքսանդրը միացավ «Շախտյորին», որտեղ 19 տարեկանում դարձավ թիմի ավագը։  Նա նաև հրավիրվե է Ուկրաինայի մինչև 17 տարեկանների  ազգային հավաքական, որտեղ նա անցկացրել է 7 խաղ և դարձել 1 գոլի հեղինակ։  2014 թվականին խաղացողով հետաքրքրված էր Կազանի «Ռուբին» ակումբը, սակայն ակումբը չկարողացավ համաձայնուցյան գալ խաղացողի գործակալների հետ:Նույն տարում Զինչենկոն խաղացել է «Մինտինոյի ֆուտբոլային լիգա» սիրողական ակումբում[3]։

«ՈՒֆա»[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի փետրվարի 12-ին կնքել է պայմանագիր ռուսական «Ուֆա» ակումբի հետ[4]։ Ռուսական Պրեմիեր լիգայում նա կատարել է իր նորամուտը 2015 թվականի մարտի 20-ին, որտեղ «Ուֆան» «Կրասնոդարին» պարտվեց 0-2 հաշվով, իսկ Ալեքսանդրը ընդմիջումից հետո փոխարինման դուր եկավ 45 րոպեին[5]։ 2015 թվականի հուլիսի 25-ին Ռուսաստանի Գավաթի խաղարկության երկրորդ տուրի «Ռոստով» ակումբի դեմ խաղում (1։ 2), նա խփեց իր առաջին գոլը ակումբի կազմում։

2015 թվականի սկզբին Զինչենկոն առաջարկել է պաշտոնապես ձևակերպել Ռուսաստանի քաղաքացիություն, որպեսզի չդառնա լեգիոներ Ռուսաստանի առաջնությունում[6], սակայն հետագայում նա հրաժարվեց ռուսական քաղաքացիություն ստանալուց և գերադասեց պահպանել Ուկրաինայի քաղաքացիությունը։

Հուլիսին նա դարձավ Ուֆայի լավագույն ֆուտբոլիստը երկրպագուների հարցման արդյունքում (1,021 ձայն, 49,4%)[7]։

«Մանչեսթեր Սիթի»[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հուլիսի 4-ին 5 տարվա պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Սիթի» ակումբի հետ[8], և վարձակալվել է հոլանդական «ՊՍՎ» ակումբին։  Վարձակալությունից հետո վերադարձը տեղի է ունեցել 2017 թվականի հոկտեմբերի 24-ին, և Անգլիայի լիգայի գավաթի 1/8 եզրափակիչում «Վուլվերհեմպտոն» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը «Սիթիի» կազմում[9]։ Զինչենկո դեբյուտը եղավ բարձր արդյունավետ խաղ, խաղի վերջում նա ընդգրկվել է «Մանչեսթեր Սիթի» խաղացողներ լավագույն եռյակում[10]։ Նույն տարվա դեկտեմբերի 13-ին նա առաջին անգամ կատարել է իր նորամուտը Անգլիայի Պրեմիեր լիգայում «Սուոնսիի» ակումբի դեմ խաղում (4-0), 73 րոպեին փոխարինելով Ֆաբիան Դելֆին։ 2017 թվականի վերջում Ալեքսանդրը մասնակցել է Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության Լեսթեր  Սիթիի դեմ  կայացած հանդիպմանը որտեղ էլ իր թիմը երկու խաղերի արդյունքում հաղթել է (1-1 (4-3)[11] իսկ հունվարին Անգլիայի գավաթում «Բաըրնլին» (4-1)[12]։ 2018 թվականի հունվարի 9-ին Զինչենկոն Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության «Բրիստոլ Սիթիի» (2-1) դեմ հանդիպման ժամանակ խաղադաշտում ձախ պաշտպանի դիրքում էր։ Իսկ հունվարի 20-ին նա հանդես եկավ Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրի «Նյուքասլ Յունայթեդի» դեմ խաղում, նույն դիրքում և մեկնարկային կազմում դուրս եկավ խաղադաշտ[13] :

Վարձավճարո ՊՍՎ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացողի վարձավճարով հանդես եկավ ՊՍՎ ակումբ մինչև 2016/17 մրցաշրջանի ավարտը[14]։ Հոլանդական թիմի կամզմում իր առաջին հանդիպումը Ալեքսանդր անցկացրել է Էրեդիվիզիի 8-րդ տուրում «Հերեվենա» ակումբի դեմ խաղում, հանդիպման 55-րդ րոպեին փոխարինելով Գուարդադոին[15]: Դեբյուտային խաղում չհայտարարվեց Ուկրաինացու խաղի արդյունքների մասին։ 2017 թվականի սկզբին Զինչենկոն կորցրեց մարզչական անձնակազմի վստահությունը և հետ ուղարկվեց իր հիմնական ակումբ[16].:

Կարիերան հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հոկտեմբերի 10-ին Զինկենկոն հրավիրվել է Ուկրաինայի հավաքական`մասնակցելու Եվրո-2016 ընտրական փուլի վերջին հանդիպմանը`իսպանիայի հավաքականի դեմ։ Այդ հանդիպման 88-րդ րոպեին նա ընդգրկվեց Ուկրաինայի հավաքականի երրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը[17]։

2016 թվականի մայիսին Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ Միխայիլ Ֆոմենկոն ընդգրկեց 2016 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարում[18]։ 2016 թվականի մայիսի 29-ին Ուկրաինայի և Ռումինիայի հավաքականների միջև կայացած ընկերական հանդիպման արդյունքում 19-ամյա կիսապաշտպանը փոխարինվեց երկրորդ խաղակեսում, և արդեն երրորդ րոպեին դաշտում հայտնվելուց հետո Զինչենկոն կարողացա գնդակը հեղինակել[19]:Այս գոլն օգնեց Ալեքսանդրին Ուկրաինայի ազգային հավաքականի պատմության մեջ ամենաերիտասարդ գոլի հեղինակը դառնալ, կրկնելով Անդրեյ Շևչենկոյի ռեկորդը։

Զինչենկոյի գոլերը Ազգային հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսաթիվ Վայր Հակառակորտ Գոլ Հաշիվ Մրցություն
1 29 մայիսի 2016 Օլիմպիական մարզադաշտ, Թուրին, Իտալիա Ռումինիա Ռումինիա 2:1 4:3 Ընկերական խաղ

Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հունվարի 31-ի դրությամբ
Ելույթներ Առաջնություն Գավաթ Եվրագավաթ Այլ[20] Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռուսաստան Ուֆա ՌՖՊԼ 2014/15 7 0 0 0 7 0
2015/16 24 2 2 0 26 2
Ընդհանուր 31 2 2 0 33 2
Նիդերլանդներ ՊՍՎ Էրիդիվիզիա 2016/17 12 0 1 0 4 0 0 0 17 0
Ընդհանուր 12 0 1 0 4 0 0 0 17 0
Անգլիա Մանչեսթեր Սիթի Պրեմիեր Լիգա 2016/17 0 0 0 0 0 0 3 0 3 0
2017/18 3 0 5 0 0 0 0 0 8 0
Ընդհանուր 3 0 5 0 0 0 3 0 11 0
Ամբողջ կարիերա 46 2 8 0 4 0 3 0 61 2

հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի սեպտեմբերի 2-ի դրությամբ
Ուկրաինա Ուկրաինա
Տարի Խաղեր Գոլեր
2015 1 0
2016 10 1
2017 2 0
Ընդհանուր 13 1

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. ТОП-5 лучших несовершеннолетних футболистов Украины
  3. ««Очень тяжело с развитием — вся проблема в бетонном поле». Где играл будущий новичок «Манчестер Сити»»։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-31-ին։ Վերցված է 2018-02-07 
  4. история Александра Зинченко
  5. дебютный тайм Александра Зинченко в Премьер-Лиге
  6. Украинский футболист «Уфы» Зинченко получит российское гражданство
  7. Зинченко — лучший футболист «Уфы» в июле по версии болельщиков
  8. ««Манчестер Сити» подписал контракт с Зинченко сроком на 5 лет»։ www.championat.com։ Վերցված է 2017-07-21 
  9. «МанСити при участии Зинченко в серии пенальти проходит в четвертьфинал» (ռուսերեն)։ Վերցված է 2017-10-25 
  10. «Зинченко попал в тройку лучших игроков Манчестер Сити в матче против Вулверхэмптона»։ football.ua։ Վերցված է 2017-10-25 
  11. Зинченко уже отлично владеет английским языком и стал своим в английском футболе
  12. Как Зинченко против Бернли играл
  13. [1]
  14. ПСВ арендовал Зинченко у «Манчестер Сити»
  15. «Зинченко дебютировал за ПСВ»։ campeones.ua։ Վերցված է 2016-10-02 
  16. «Зинченко отправили играть в футбол во вторую команду ПСВ (видео)»։ Команда №1։ 2017-04-10։ Վերցված է 2017-04-11 
  17. Зинченко стал третьим в списке самых юных дебютантов сборной Украины
  18. «Сборная Украины: в предварительной заявке — 26 человек; ещё 6 — в резерве»։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-31-ին։ Վերցված է 2018-02-07 
  19. «Информация о матче Румыния-Украина (29.05.2016) на официальном сайте УЕФА.»։ УЕФА։ Արխիվացված է օրիգինալից 2017-05-25-ին։ Վերցված է 31.05.2016 
  20. Международный кубок чемпионов

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]