SunStroke Project
SunStroke Project | |
---|---|
![]() | |
Ժանրեր | փոփ |
Կայք | sunstrokeproject.net |
![]() |
SunStroke Project, խումբ Մոլդովայից։ Նորվեգիայում անցկացված «Եվրատեսիլ 2010» երգի մրցույթում Օլյա Տիրայի հետ միասին ներկայացրեցին Մոլդովայի Հանրապետությունը[1]։ 2010 թվականի մարտի 6-ին Քիշնևում կայացած ազգային ընտրության ժամանակ խումբը «Run Away» երգով ճանաչվել է հաղթող։ 2017 թվականի մայիսին Կիևում կայացած «Եվրատեսիլ 2017» երգի մրցույթում նրանք ներկայացրեցին Մոլդովան «Hey, Mamma» երգով և զբաղեցրեցին 3-րդ տեղը, զիջելով Բուլղարիային և Պորտուգալիային։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
SunStroke Project խումբը հիմնադրվել է 2008 թվականին Տիրասպոլում։ Խմբում ընդգրկված են ջութակահար Անտոն Ռագոզան և սաքսոֆոնահար Սերգեյ Ստեփանովը, ովքեր ծանոթացել էին բանակում ծառայելու ընթացքում։ Խմբի անունը ի հայտ է եկել հետաքրքիր իրավիճակի շնորհիվ, երբ Անտոնն ու Սերգեյը ծառայում էին բանակում (նվագախմբում) գնալով դաշտ, Անտոնը արևայրուք ստացավ[2]։ Արդյունքում, տղաները որոշեցին խումբն անվանել «SunStroke Project»[3][4]:
2008-2009 թվականներին խմբի վոկալիստն էր Պավել Պարֆինին, իսկ 2009 թվականին խումբն առաջին անգամ հանդես է եկել «Եվրատեսիլ 2009» երգի մրցույթի ազգային եզրափակչում, որտեղ թիմը երրորդ տեղն է զբաղեցրել «No Crime» երգով[5]։ Պավել Պարֆինիի խմբից հեռանալուց հետո հայտարարվեց քասթինգ, որի շնորհիվ խմբում հայտնվեց նոր վոկալիստ՝ Սերգեյ Յալովիցկին[3]։
2013 թվականին խումբը առաջին անգամ կատարեց ռումիներեն երգ, իսկ «Ce Bine Imi Pare» տեսահոլովակը նկարահանվել է 6 ժամվա ընթացքում։ Այս երգը տղաները կատարել են Alex Calancea Band խմբի հետ մեկտեղ։ Ապագայում «SunStroke Project»-ը նախատեսում է ևս մի քանի ռումիներեն երգ կատարել[6]։ Նույն տարում «Walking in the Rain» երգը աղյուսակում գրավեց առաջին տեղը և դարձավ ՄԳԻՄՕ-ի ՈՒՀԱ-ի «Պարամպարամ» թիմի օրհներգը։ Նույն թվականին «Amor» երգի հիման վրա նկարահանվել է տեսահոլովակ, որը թողարկվել է անգլերեն և իսպաներեն լեզուներով[7]։
2015 թվականին Sunstroke Project-ը մասնակցեց «Եվրատեսիլ 2015» երգի մրցույթի ազգային ընտրական փուլին՝ «Day After Day» երգով, սակայն եզրափակիչում նրանք զբաղեցրեցին 3-րդ տեղը։ 2015 թվականի օգոստոսին Sunstroke Project-ը բացեց իր Ragoza Music երաժշտական լեյբլը և թողարկեց իր նոր՝ «Not Giving It Up» կոչվող երգը[8][9]։
2017 թվականի փետրվարին նրանք հաղթեցին «Եվրատեսիլ 2017»-ի ազգային ընտրությունում, ինչը թույլ տվեց նրանց ներկայացնել Մոլդովան՝ Կիևում, «Hey, Mamma!» երգով, իսկ մարտին թողարկեցին երգի տեսահոլովակը[10][11]։ Մրցույթի եզրափակիչում նրանք զբաղեցրին 3-րդ տեղը, որն այդ ժամանակ Մոլդովայի լավագույն արդյունքն էր։ Մոլդովայի հավաքականի վերադարձի կապակցությամբ երկրի նախագահը Մոլդովայի բարձրագույն՝ Պատվո շքանշանի արժանացրեց խմբի անդամներ` Անտոն Ռագոզային, Օրդեն Պոչյոտին, և նրանց պրոդյուսեր Դմիտրի Սերգեևին։ Մայիսի 17-ին iTunes-ից ստացվող ամենաշատ ներբեռնված երգերի վարկանիշում «Hey, Mamma!» երգը 33-րդ տեղում էր[12]։ Խումբը վերադառնալով Մոլդովա, երկրի նախագահի կողմից արժանացել է բարձրագույն պետական պարգևների։ Խմբի մասնակիցները արժանացան «Պատվո շքանշանի», իսկ իրենց պրոդյուսերը՝ Դմիտրի Սերգեևը, պարգևատրվեց «Քաղաքացիական ծառայություն» մեդալով[13][14][15][16]։
Խմբի կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անտոն Ռագոզա՝ ջութակ, կոմպոզիտոր
- Սերգեյ Ստեփանով՝ սաքսոֆոն
- Սերգեյ Յալովիցկի՝ վոկալ
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոմպոզիցիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Run Away»
- «Summer»
- «No Crime»
- «Sax You Up»
- «In Your Eyes»
- «Walking in the Rain»
- «Sax You Up»
- «Rain»
- «Superman»
- «Scream»
- «Summer»
- «Epic Sax»
- «Believe»
- «Listen»
- «Set My Soul On»
- «Party»
- «Go On»[17]
- «Ce Bine Imi Pare»
- «Երազանքները կփշրեմ»՝ Միլա Կուլիկովայի հետ միասին
- «Sunshine» - «Deepcentral» հետ միասին[18]
- «Day After Day»
- «Not Giving It Up»
- «Home»
- «Մարիա Խուանա»
- «Hey, Mamma!»
- «Sun Gets Down»
- «I Want You» - «Broono» հետ միասին
Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Go On
- Party (Official Audio)
- Run Away (feat. Olia Tira)Olia Tira
- Sunstroke Project and Olia Tira — Superman (Live)
- Sunstroke Project — Set My Soul On
- SUNSTROKE PROJECT - Walking In The Rain (Official video | Клип)
- Alex Calancea Band & SunStroke Project — Ce Bine Imi Pare
- Jingle Bells in Chisinau Intl Airport
- Amor
- Hey, Mamma!
- Sun Gets Down
Ձեռքբերումներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականին SunStroke Project-ը և Օլյա Տիրան ներկայացրին Մոլդովան «Եվրատեսիլ 2010» երգի մրցույթում և զբաղեցրին 22-րդ տեղը[19]։
2012 թվականի հուլիսին SunStroke Project-ը և Բորիս Կովալը նվաճեցին ոսկե մեդալներ «World Star» միջազգային մրցույթում[20][21]։
2013 թվականի հունվարին Superchard Radio Record-ում «Walking In the Rain» երգը զբաղեցրեց առաջին տեղը[22]։
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Եվրատեսիլ 2010-ից հետո Սերգեյ Ստեփանովը, իր արտառոց տեսքի ու բեմական շարժման շնորհիվ, համացանցում հայտնի է Epic Sax Guy կեղծանունով։ ՅուԹյուբում տեղադրվել են բազմաթիվ հոլովակներ, որտեղ Սերգեյը պարում է կամ ծաղրական նմանակումներով տեսահոլովակներ[23]։
2012 թվականին Օլյա Տիրան և Sunstroke Project-ը «Superman» երգով մեղադրվում էին ռումինացի կատարող Simplu-ի «Mr. Originality» երգը գողանալու մեջ։ Արդյունքում, նրանք նույնիսկ չանցան «Եվրատեսիլ 2012» ազգային ընտրական առաջին փուլը[24]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Sun Stroke Project и Оля Тира представят Молдову на Евровидении 2010» (румынский)։ PRO TV։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-19-ին։ Վերցված է 2010-03-06
- ↑ Светлана КОТЕЛЬНИКОВА (2010-12-10)։ «МЕЧТЫ ИМЕЮТ ОСОБЕННОСТЬ СБЫВАТЬСЯ»։ pridnestrovie-daily.net։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-17-ին։ Վերցված է 2014-10-12
- ↑ 3,0 3,1 Анна Богданова (23.12.2009)։ «Тема Sunstroke project – новая волна в музыкальной культуре» (Русский)։ Վերցված է 2013-03-29
- ↑ «SunStroke Project: Мы разные, но все-таки мы вместе»։ kompravda.eu։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-04-ին։ Վերցված է 2017-05-22
- ↑ «Биография Павла Парфений» (Русский, Английский)։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-30-ին։ Վերցված է 2013-04-01
- ↑ «Бешеные пляски в новом видео Sunstroke Project и Alex Calancea Band» (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-14-ին։ Վերցված է 2013-10-11
- ↑ «Группа SunStroke Project работает над новым видеоклипом»։ 2014-01-27։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-02-ին։ Վերցված է 2014-01-28
- ↑ «Евровидение 2017 Молдова: SunStroke Project – Hey mamma»։ fakty.ictv.ua։ Արխիվացված է օրիգինալից 2017-05-17-ին։ Վերցված է 2017-05-18
- ↑ «Евровидение 2017 — Молдова. Досье участников Sunstroke Project»։ stb.ua։ Արխիվացված է օրիգինալից 2017-05-17-ին։ Վերցված է 2017-05-18
- ↑ «МОЛДОВУ НА ЕВРОВИДЕНИИ ПРЕДСТАВИТ ГРУППА «SUNSTROKE PROJECT»»։ novostipmr.com։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-27-ին։ Վերցված է 2017-02-27
- ↑ «Некоторые подробности о создании видеоклипа к пьесе «Hey Mamma»»։ rtr.md։ Արխիվացված է օրիգինալից 2017-03-18-ին։ Վերցված է 2017-05-29
- ↑ «SunStroke Project занял на Евровидении третье место»։ alfa24.online։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-04-ին։ Վերցված է 2017-05-14
- ↑ «За достойное выступление на "Евровидении" ребята из Sunstroke Project удостоились наград»։ golos.md։ Արխիվացված է օրիգինալից 2017-05-29-ին։ Վերցված է 2017-05-17
- ↑ «SunStroke Project заслужила высшие государственные награды»։ noi.md։ Արխիվացված է օրիգինալից 2017-05-17-ին։ Վերցված է 2017-05-17
- ↑ «Президент Молдовы пообещал группе «SunStroke Project» высшие государственные награды»։ trm.md։ Վերցված է 2017-05-17
- ↑ «Игорь Додон наградил членов группы SunStroke Project Орденами Почета»։ moldova-today.com։ 2017-05-17։ Արխիվացված է օրիգինալից 2017-05-21-ին։ Վերցված է 2017-05-17
- ↑ ««SunStroke Project» представляет песню, записанную в сотрудничестве с Jucătoru`» (Русский)։ 17.06.2013։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-24-ին։ Վերցված է 2013-07-02
- ↑ «Sunstroke Project lansează un nou single - "Sunshine", în colaborare cu Deepcentral»։ allfun.md։ 2014-09-11։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-11-ին։ Վերցված է 2014-09-11
- ↑ Роман ВЛАДИМИРОВ (30.05.2010)։ «Почему Оля Тира и Sunstroke project проиграли «Евровидение»» (Русский)։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-14-ին։ Վերցված է 2013-03-20
- ↑ «SunStroke Project и Борис Коваль удостоились золотых медалей на конкурсе "World Star" в Голливуде» (Русский)։ 17.07.2012։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-24-ին։ Վերցված է 2013-05-01
- ↑ «SunStroke Project и Борис Коваль удостоились золотых медалей на конкурсе "World Star" в Голливуде»։ point.md։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-04-ին։ Վերցված է 2017-05-29
- ↑ «Sunstroke Project возглавил Рекорд суперчарт!» (Русский)։ 26-01-2013։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-21-ին։ Վերցված է 2013-03-17
- ↑ «SunStroke Project, Olia Tira & Epic Sax Guy – вторая волна интернет-феномена» (Русский)։ 9.11.2011։ Վերցված է 2013-05-19
- ↑ Александра БАТАНОВА (23.01.2012)։ «Скандал в национальном отборе на «Евровидение»: Sunstroke Project и Олю Тира обвинили в плагиате» (Русский)։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-02-ին։ Վերցված է 2013-03-20
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Sunstroke Project խմբի պաշտոնական կայքը Archived 2018-05-13 at the Wayback Machine.
- Sunstroke Project խմբի պաշտոնական կայքը Ռուսաստանում Archived 2016-09-11 at the Wayback Machine.
- Մոլդովան Եվրատեսիլում կներկայացնի SunStroke Project խոււմբը
- «Sunstroke Project»
- ТСВ ալիքը Sunstroke project խմբի մասին
|
|