Rasputin

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Rasputin»
«Rasputin» սինգլի շապիկը (Բոնի Էմ, 1978)
Բոնի Էմի սինգլը
«Nightflight to Venus» ալբոմից
«Բ» կողմ
  • «Never Change Lovers in the Middle of the Night» (Եվրոպա, Ավստրալիա, Մեքսիկա, Ճապոնիա, Կոլումբիա, Կանադա, նոր Զելանդիա)
  • «Heart of Gold» (Բրազիլիա)
  • «Nightflight to Venus» (Լեհաստան, Չիլի)
  • «Painter Man» (Եվրոպա, Թուրքիա, Հարավսլավիա, Մադագասկար, Բոլիվիա, Հնդկաստան)
  • «He Was a Steppenwolf» (Ռոդեսիա, ԱՄՆ, Հարավային Աֆրիկա)
ԹողարկվածՕգոստոսի 28, 1978
ՁայնագրվածՄայիս, 1978
Ժանր
Երգահան
  • Ֆրենկ Ֆարիան
  • Ջորջ Ռեյամ
  • Ֆրեդ Ջեյ
Տևողություն
  • 4:43 (սինգլ)
  • 5:51 (ալբոմ)
Լեյբլ
ՊրոդյուսերՖարիան
Բոնի Էմի սինգլների ժամանակագրություն
«Rivers of Babylon / Brown Girl in the Ring»
(1978)
«Rasputin»
(1978)
«Mary's Boy Child – Oh My Lord»
(1978)

«Rasputin», գերմանական Բոնի Էմ փոփ և դիսկո խմբի երգը։ Թողարկվել է 1978 թվականի օգոստոսի 28-ին որպես խմբի երրորդ՝ «Nightflight to Venus» (1978) ստուդիական ալբոմի երկրորդ սինգլ։ Երգը գրել են Ֆրենկ Ֆարիանը, Ջորջ Ռեյամը և Ֆրեդ Ջեյը։ Երգը 20-րդ դարի սկզբի կայսր Նիկոլայ II-ի և նրա ընտանիքի ընկեր, խորհրդական Գրիգորի Ռասպուտինի մասին է։ Երգում Ռասպուտինը նկարագրվում է որպես փլեյբոյ, միստիկ բժիշկ և քաղաքական մանիպուլյատոր։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգորի Ռասպուտինի մասին է «Rasputin» երգը։

Երգի հիմքում ընկած է հետևյալ պատմությունը․ կայսուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնան հույս ուներ, թե Ռասպուտինը կբուժի հեմոֆիլիայով հիվանդ իր որդուն՝ Ալեքսեյ Նիկոլաևիչ Ռոմանովին, և Ռասպուտինը դառնում է Ալեքսեյի անձնական բժիշկը՝ սկիզբ դնելով իր հայտնիությանը թագավորական պալատում։ Այս դիրքի շնորհիվ Ռասպուտինը մեծ ազդեցություն է ձեռք բերել, հատկապես Ալեքսանդրայի վրա։ Այս մասին հիշատակվում է երգում․ «Թագուհու համար նա անիվներ վաճառող չէր» ("For the queen he was no wheeler dealer"): Երգում նաև հաստատվում է, որ Ռասպուտինը Ալեքսանդրայի սիրեկանն էր․ «Ռա Ռա Ռասպուտին, ռուս թագուհու սիրեկան, կար մի կատու, որն իսկապես անհետացել էր» ("Ra Ra Rasputin, lover of the Russian queen, there was a cat that really was gone"): Ռասպուտինի ժամանակ սա բավականին տարածված բամբասանք էր, ինչը նրա քաղաքական թշնամիներին առիթ էր տալիս վարկաբեկել նրան։ Այս ամենն այն պատճառով, որ Ռասպուտինը շատ մոտ էր կայսուհու հետ։ «Rasputin»-ը ներկայացնում է Ռասպուտինի մասին պատմածները նրա ազդեցիկ անհատականության մասին․ «Նա մեծ էր և ուժեղ, նրա աչքերում բոցավառ փայլ կար...» ("He was big and strong, in his eyes a flaming glow..."), «Նա կարող էր քարոզել Աստվածաշունչը քարոզչի պես՝ լի էքստազով ու կրակով...» ("He could preach the bible like a preacher, full of ecstasy and fire..."): Երգը Ռասպուտինին պատկերում է որպես չափազանց հայտնի ռուսական էլիտայի շրջանում, ինչը պատմականորեն հաստատված է․ «Մոսկովյան աղջիկների կողմից նա շատ սիրված էր» ("to Moscow chicks he was such a lovely dear"): Երգը նաև պատկերում է Ռասպուտինին որպես այլասերված, ինչը մեկ այլ ժամանակակից բամբասանք է. «...թեև նա լսել էր այն, ինչ նա արել էր...» ("...though she'd heard the things he'd done..."), «Ռուսաստանի սիրո ամենամեծ մեքենան» ("Russia's greatest love machine")։ Երգում ասվում է, որ Ռասպուտինի քաղաքական իշխանությունը գերազանցել է անձամբ կայսրի իշխանությանը «պետական բոլոր գործերում» ("all affairs of state"), ինչը նրա ժամանակակից մրցակիցների հիմնական փաստարկներից մեկն էր։ Երգի կրկներգում ասվում է, որ երբ նրա ենթադրյալ սեքսուալ գործունեությունն ու քաղաքական գործողությունները անտանելի են դառնում, «ավելի բարձր դիրքի տղամարդիկ» ծրագրեցին նրա անկումը ("This man's just got to go", declared his enemies), թեև «նրանց կանայք աղաչում էին» դա չանել ("the ladies begged"): Թեև երգում ասվում է, որ «նա կոպիտ էր» ("he was a brute"), այն պնդում է, որ տիկնայք «ուղղակի ընկնում էին նրա գիրկը» ("just fell into his arms"):

Ռասպուտինը համախոհների հետ, 1914։

Երգի վերջում պատմվում է 1916 թվականի դեկտեմբերի 30-ին (դեկտեմբերի 17) Ֆելիքս Յուսուպովի, Վլադիմիր Պուրիշկևիչի և Դմիտրի Պավլովիչի կողմից իրականացված իրադարձությունների ամենահայտնի նկարագրության փոփոխված տարբերակի մասին, որոնք ավարտվել են Ռասպուտինի սպանությամբ։ Երգում ճշգրտորեն ասվում է, որ դավադիրները նրան խնդրել են «իրենց հյուր գալ» ("Come to visit us"), իսկ հետո պատմում է Յուսուպովի կալվածքում տեղի ունեցած սպանության մասին լայնորեն տարածված պատմությունը, որ Ռասպուտինի մարդասպանները մահացու գնդակահարել են նրան այն բանից հետո, երբ նա չի մահացել թունավորված գինուց։

Պատմաբան Սայմոն Սեբագ-Մոնտեֆիորեն երգը նկարագրել է որպես «20-րդ դարի սկզբի ռուսական պալատական քաղաքականության հիանալի նկարագրություն»[1]։ Չկան ապացույցներ, որոնք ենթադրում են, որ նա սիրավեպ է ունեցել Ալեքսանդրայի հետ։

Ֆրենկ Ֆարիանի ամերիկացի ընկեր Բիլ Սվիշերը, որն այդ ժամանակ Գերմանիայում զինվոր էր, կրկներգի համար խոսակցական վոկալ է տրամադրում՝ լուրեր ընթերցողի կոնտեքստում։ Սվիշերը նաև ձայնագրվել է Բոնի Էմի «Ma Baker» և «El Lute» սինգլներում։

Մեղեդի[խմբագրել | խմբագրել կոդը]

AllMusic-ի լրագրող Դոնալդ Ա. Գուարիսկոն երգը նկարագրել է որպես «հարգանքի տուրք լեգենդար ռուս պատմական գործչին, որում օգտագործում է բալալայկա[2]»։ Երգի մեղեդին բանավեճ է առաջացրել 1970-ականներին՝ թուրքական ավանդական «Kâtibim» երգին նմանության պատճառով, սակայն խումբը հերքել է փոխառության առկայությունը[3][4]։

Ընդունելություն և ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը զբաղեցրել է գերմանական և ավստրիական ազգային չարթերի առաջին հորիզոնականը, իսկ Մեծ Բրիտանիայում և Շվեյցարիայում երկրորդ հորիզոնականը։ Սա նաև Ավստրալիայում խմբի երկրորդ և վերջին երգն է, որը զբաղեցրել է ազգային չարթի առաջին հորիզոնականը (առաջինը «Rivers of Babylon»-ն է)։

AllMusic-ից Դոնալդ Ա. Գուարիսկոն երգը անվանել է «Nightflight to Venus» ալբոմի երգերի «երաժշտական տարրերի ամենատարօրինակ և ամենաանսովոր և հետաքրքիր համադրությունը», այնուհետև այն ընտրել է որպես ալբոմի իր սիրելիներից մեկը[2]։

Թեև երգը գրվել և կատարվել է անգլերեն` գերմաներեն և ռուսերեն առանձին բառերով. «Բայց երբ նա կազաչոկ էր պարում, դա իսկապես հրաշալի էր» ("But the kasatschok he danced really wunderbar!), այն մեծ ժողովրդականություն էր վայելում Խորհրդային Միությունում և վերագրվում է Ռասպուտինի համբավը վերակենդանացնող միջոց[5]։ Խորհրդային Միությունը արգելել է կատարել երգը 1978 թվականի դեկտեմբերին Մոսկվայում խմբի տասը ելույթների ժամանակ։ 1979 թվականին Լեհաստան կատարած իրենց այցի ժամանակ խումբը կատարել է երգը, չնայած նրան, որ պետական պաշտոնյաները խնդրել են չանել դա։ Սոպոտ քաղաքում տեղի ունեցած ելույթը հեռարձակվել է ազգային հեռուստատեսությամբ, սակայն երգը հեռացվել է եթերից։ Նույն ելույթը արդեն երգի առկայությամբ հեռարձակվել է ազգային ռադիոյով[6][7]։

Երգը քավերը տարբեր երաժշտական ոճերում կատարել են մի քանի երաժշտական խմբեր։ Ֆիննական Turisas խումբը ձայնագրել է երգի ֆոլկ մետալ տարբերակը, իսկ ամերիկյան Boiled in Lead խումբը՝ ֆոլկ փանկ տարբերակը։ 1997 թվականի բրիտանական «Նիկոլայ Դանթեն» կոմիքսները մեջբերել է երգի տեքստը դրա պատմության վերնագրի համար, որը կոչվում է «Ռուսաստանի սիրո ամենամեծ մեքենան» ("Russia's greatest love machine")։ Վաշինգտոնում գործող Ra Ra Rasputin (Ռա Ռա Ռասպուտին) պարային/ռոք խումբն իր անունը վերցրել է երգից[8]։ Fangoria խմբի կողմից երգի իսպաներեն տարբերակը ներառվել է նրանց «Dilemas, amores y dramas» (2003) հավաքածու ալբոմում[9]։

Երգը հնչել է 2021 թվականի «The King's Man» ֆիլմի թրեյլերում՝ «Rasputin-ի պաշտոնական պարային հոլովակ» վերնագրով[10]։ Հոլովակն առավել կենտրոնացած է Ռասպուտինի կերպարի վրա, որը կերտում է դերասան Ռիս Իֆանսը[11]։ Երգը չի հայտնվում ֆիլմի վերջնական տարբերակում[12]։

Երգը հնչել է «Դոկտոր Ով» հեռուստասերիալի «Դոկտորի ուժը» սերիայում[13], ինչպես նաև Բրիտանական «Սև հայելի» հեռուստասերիալի 6-րդ եթերաշրջանի 5-րդ սերիայում («Հրեշ 79»)[14]։

Տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Nightflight to Venus» ալբոմը սկզբում ներառել է երգի 6։ 26 տևողությամբ տարբերակը[15], որը հետո կրճատվել է։ Երգի վերջնական տարբերակը ամբողջովին տարբերվում է սկզբնական տարբերակից։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայում և Բենիլյուքսում որպես սինգլ է թողարկվել «Painter Man» երգը, իսկ այլ տարածաշրջաններում երգի «Բ կողմում» թողարկվել է «Never Change Lovers in the Middle of the Night» երգը։ Մեծ Բրիտանիայում երգը թողարկվել է 5։ 32 տևողությամբ, շատ երկրներում այն թողարկվել է 5։ 02 տևողությամբ, իսկ ֆրանսիական Carrere Records լեյբլը թողարկել է 4։ 45 տևողությամբ տարբերակը։ 1979 թվականի փետրվարին Մեծ Բրիտանիայում «Painter Man» երգը թողարկվել է որպես «Ա կողմ» սինգլ, ընգրկվելով ազգային չարթի 10-րդ հորիզոնականում։ Կանադայում երգը թողարկվել է «Ա կողմում» և հիթ է դարձել[16][17]։ Չնայած Կանադայում հայտնիությանը, երգը չի ընդգրկվել ԱՄՆ-ի ազգային չարթում։

2021 թվականի հունվարին, երգի թողարկումից մոտ 40 տարի անց, երգը թրենդային է դարձել ՏիկՏոկ հարթակում, ընգրկվելով նաև Սփոթիֆայի «Վիրուսային հիթեր» երգացանկում[18][19]։ Թրենդն ուղեկցող պարը 2010 թվականի «Just Dance 2» տեսախաղից է[20]։

Չարթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաբաթական չարթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարթ (1978–1979) Ամենաբարձր
հորիզոնական
Argentina[21] 2
Australia (Kent Music Report)[22] 1
Ավստրիա Ö3 Austria Top 75[23] 1
Բելգիա Ultratop Flanders[24] 1
Finland (Suomen Virallinen)[25] 2
Գերմանիա Media Control AG[26] 1
Italy (Musica e dischi)[27] 8
Նիդերլանդներ Dutch Top 40[28] 8
Նիդերլանդներ Mega Single Top 100[29] 5
Նոր Զելանդիա RIANZ[30] 4
Նորվեգիա VG-lista[31] 10
Spain (AFE)[32] 2
Շվեյցարիա Schweizer Hitparade[33] 2
Միացյալ Թագավորություն UK Singles Chart[34] 2
Չարթ (2021–2022) Ամենաբարձր
հորիզոնական
France (SNEP)[35] 31
Հունգարիա Single Top 10[36] 32
Sweden Heatseeker (Sverigetopplistan)[37] 17
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Dance/Electronic Songs (Billboard)[38] 10

Տարեվերջյան չարթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարթ (1978) Դիրք
Australia (Kent Music Report)[39][40] 25
Austria (Ö3 Austria Top 40)[41] 17
Belgium (Ultratop Flanders)[42] 11
Germany (Official German Charts)[43] 50
Netherlands (Dutch Top 40)[44] 58
Netherlands (Single Top 100)[45] 53
Switzerland (Schweizer Hitparade)[46] 17
Չարթ (2021) Դիրք
France (SNEP)[47] 67

Վաճառքներ և հավաստագրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Ավստրալիա (ARIA)[48] Platinum 70 000^
Կանադա (Music Canada)[49] Platinum 150 000^
France 500,000[50]
Germany
Maxi single
40,000[51]
Իտալիա (FIMI)[52] Gold 50 000*
Մեծ Բրիտանիա (BPI)[53] Gold 500 000^

^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Քավերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Turisas-ի տարբերակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիննական ֆոլկ մետալ Turisas խումբը ձայնագրել է «Rasputin»-ի քավերը, որը թողարկվել է 2007 թվականի սեպտեմբերի 21-ին Century Media-ի միջոցով[54]։ Խումբը մի քանի տարի համերգների ժամանակ կատարել է երգի քավերը և վերջապես որոշել է ձայնագրել ստուդիական տարբերակը՝ երկրպագուների դրական արձագանքներից հետո[55]։ Նկարահանվել է նաև երգի տեսահոլովակը։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Rasputin» – 3:56
  2. «Battle Metal» – 4:23
iTunes-ի տարբերակ՝
  1. «Rasputin» – 3:53
  2. «Rasputin» (Heavy Demo Version) – 3:53
  3. «Rasputin» (ինստրումենտալ) – 3:51

Majestic-ի տարբերակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի փետրվարի 26-ին և Տիկտոկում երգի հայտնիությունից հետո դիջեյ և պրոդյուսեր Majestic-ը թողարկել է Majestic x Boney M վերագրված երգի նորացված ռեմիքսը։ Այն ընդգրկվել է բրիտանական սինգլների չարթում, ամերիկյան Billboard Hot Dance և Electronic Songs չարթերում և եվրոպական տարբեր չարթերում։ Այս տարբերակը պարունակում է բնօրինակ տարբերակի առաջին տունն ուկրկներգը։

Չարթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաբաթական չարթեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Չարթ (2021) Ամենաբարձր
հորիզոնական
Australia (ARIA)[56] 26
Ավստրիա Ö3 Austria Top 75[57] 18
Բելգիա Ultratop Flanders[58] 2
Բելգիա Ultratop Wallonia[59] 20
Կանադա Canadian Hot 100[60] 72
Չեխիա Singles Digitál Top 100[61] 30
Ֆինլանդիա Suomen virallinen lista[62] 10
Գերմանիա Media Control AG[63] 38
Հունգարիա Dance Top 40[64] 8
Հունգարիա Single Top 10[65] 6
Հունգարիա Stream Top 40[66] 35
Italy (FIMI)[67] 51
Lithuania (AGATA)[68] 31
Նիդերլանդներ Dutch Top 40[69] 5
Նիդերլանդներ Mega Single Top 100[70] 7
Norway (VG-lista)[71] 17
Լեհաստան Polish Airplay Top 20[72] 1
Romania (Airplay 100)[73] 59
Սլովակիա IFPI[74] 42
Slovakia (Singles Digitál Top 100)[75] 38
Sweden (Sverigetopplistan)[76] 26
Շվեյցարիա Schweizer Hitparade[77] 27
Միացյալ Թագավորություն UK Singles Chart[78] 11
Միացյալ Թագավորություն UK Dance Chart[79] 4
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Dance/Electronic Songs (Billboard)[80] 11
Տարեվերջյան չարթեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Չարթ (2021) Դիրք
Australia (ARIA)[81] 82
Austria (Ö3 Austria Top 40)[82] 42
Belgium (Ultratop Flanders)[83] 16
Belgium (Ultratop Wallonia)[84] 61
Hungary (Dance Top 40)[85] 38
Hungary (Single Top 40)[86] 81
Netherlands (Dutch Top 40)[87] 54
Netherlands (Single Top 100)[88] 52
Poland (ZPAV)[89] 25
Switzerland (Schweizer Hitparade)[90] 70
UK Singles (OCC)[91] 61
US Hot Dance/Electronic Songs (Billboard)[92] 30
Չարթ (2022) Դիրք
Belgium (Ultratop 50 Flanders)[93] 119

Վաճառքներ և հավաստագրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Ավստրալիա (ARIA)[94] Platinum 70 000^
Բելգիա (BEA)[95] Gold 15 000*
Դանիա (IFPI Denmark)[96] Gold 45 000^
Գերմանիա (BVMI)[97] Gold 200 000^
Իտալիա (FIMI)[98] Platinum 70 000*
Շվեյցարիա (IFPI Switzerland)[99] Platinum 20 000x
Մեծ Բրիտանիա (BPI)[100] Platinum 600 000^

xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Այլ տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիննական Sleepy Sleepers փանկ ռոք խումբը ձայնագրել է երգի ֆիններեն կրկնօրինակումը, որն ընդգրկվել է 1987 թվականի «The Mopott Show» ալբոմում[101]։
  • Մոնա Կարիտան 1979 թվականին կատարել է երգի ֆիններեն քավերը[102]։
  • Ամերիկյան We Are the Union սկա-փանկ ռոք բենդը կատարել է երգի քավերը[103]։

Ոգեշնչումներ և օգտագործում այլ մեդիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Rasputin»-ը ոգեշնչել է բազմաթիվ նոր երգերի և հնչել է բազմաթիվ ֆիլմերում, տեսախաղերում և հեռուստատեսային հաղորդումներում։

  • Ջաթին-Լալիթ դուոն օգտագործել է «Rasputin»-ը իրենց «Sachi Ye Kahani Hai» երգում, որը «Kabhi Haan Kabhi Naa» (1994) ալբոմից է[104]։
  • «Rasputin»-ը օգտագործվել է 2010 թվականի «Just Dance 2» պարային խաղում։ 2021 թվականին պարը թրենդային է դարձել ՏիկՏոկ հարթակում։
  • 2003 թվականի մալայալամերեն «Բալետան» ֆիլմում հնչում է «In the 2003 Baletta Baletta» երգը, որը ոգեշնչված է «Rasputin»-ից[105]։
  • Երգի թաիլանդերեն տարբերակը՝ «ยิ่งเมายิ่งมัน» (Ying Mao Ying Mun) 2005 թվականին կատարել է Սուչարտ Թիանտոնգը[106]։
  • 2012 թվականին հնդկական «Գործակալ վինոդ» ֆիլմում հնչել է «I'll Do the Talking Tonight» հինդի երգը, որը հնչողությամբ նման է «Rasputin»-ին[107]։
  • 2012 թվականի թուրքական «Ութսունականներ» (թուրքերեն՝ Seksenler) հեռուստասերիալի առաջին սերիայում հնչել է երգը[108]։
  • Երգը հնչել է 2022 թվականի «Դոկտոր Ով» հեռուստասերիալի «Դոկտորի ուժը» հատուկ սերիայում[109]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Simon Sebag Montefiore, "What are the greatest songs about history?", The Hub, 10 April 2023
  2. 2,0 2,1 Guarisco, Donald A. «Boney M – Nightflight to Venus». AllMusic. All Media Network, LLC. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
  3. Plastino, Goffredo (2003). Mediterranean Mosaic: Popular Music and Global Sounds. Psychology Press. էջ 217. ISBN 9780415936569.
  4. Plastino, Goffredo (2013). Mediterranean Mosaic: Popular Music and Global Sounds. Routledge. էջ 164. ISBN 9781136707766. «"Rasputine" by Boney M was hotly debated in the 1970s due to its similarity to the "Katibim," a traditional Istanbul tune, but this similarity was denied by the band. It has been suggested that the song was derived from an old Arab song called "يا عذولي لا تلمني" That was composed by the Arab composer Othman Almosoully.»
  5. Dave Carpenter (1995 թ․ հուլիսի 15). «Rasputin is fondly remembered; Russia's mad monk is Uncle Grigory in Pokrovskoye». The Montreal Gazette. էջ J.4. Վերցված է 2023 թ․ ապրիլի 16-ին – via Newspapers.com. Կաղապար:Free access
  6. Little, Harriet Fitch (2016 թ․ սեպտեմբերի 19). «The Life of a Song: 'Rasputin'». www.ft.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 22-ին.
  7. «Boney M. - Rasputin (Sopot Festival 1979) (VOD)» – via www.youtube.com.
  8. «CD review: Ra Ra Rasputin's 'Ra Ra Rasputin'». The Washington Post. 2010 թ․ դեկտեմբերի 10.
  9. Dilemas Amores y Dramas - Fangoria | Songs, Reviews, Credits | AllMusic (անգլերեն), Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 25-ին
  10. The King's Man - Official Rasputin Dance Video (2021) | Movieclips Trailers (անգլերեն), Վերցված է 2023 թ․ մարտի 1-ին
  11. «'The King's Man': Rhys Ifans on twisting history with 'fantastical' take on Rasputin (exclusive)». uk.movies.yahoo.com (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2023 թ․ մարտի 1-ին.
  12. The King's Man (Original Motion Picture Soundtrack) by Matthew Margeson & Dominic Lewis (ամերիկյան անգլերեն), 2021 թ․ դեկտեմբերի 22, Վերցված է 2023 թ․ մարտի 1-ին
  13. «Sacha Dhawan on his Doctor Who dance sequence: "Yeah, I went for it!"». Radio Times (բրիտանական անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 23-ին.
  14. Nast, Condé (2023 թ․ հունիսի 16). «Black Mirror's Paapa Essiedu wasn't always supposed to be a disco demon». British GQ (բրիտանական անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 23-ին.
  15. «Boney M. – Nightflight To Venus (Vinyl, LP, Album)». Discogs.com. 1978 թ․ հունիսի 26. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 13-ին.
  16. «Item Display – RPM – Library and Archives Canada». collectionscanada.gc.ca.
  17. «Item Display – RPM – Library and Archives Canada». collectionscanada.gc.ca.
  18. «BONEY M'S "RASPUTIN" POST GOES VIRAL ON TIKTOK». mn2s. 2021 թ․ հունվարի 27.
  19. Haasch, Palmer (2021 թ․ փետրվարի 16). «'Rasputin,' the hit 70s song about 'Russia's greatest love machine,' has found new viral life on TikTok». Insider. Վերցված է 2021 թ․ մարտի 9-ին.
  20. Aswad, Jem (2020 թ․ դեկտեմբերի 16). «Inside TikTok's First Year-End Music Report». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 18-ին.
  21. «Cash Box - International Best Sellers» (PDF). worldradiohistory.com. Cash Box. 25 February 1978. p. 46.
  22. Kent, David (1993). Australian Chart Book 1970–1992 (Illustrated ed.). Australian Chart Book. էջ 41. ISBN 0-646-11917-6.
  23. Boney M. — Rasputin Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien.
  24. Ultratop.be — Boney M. — Rasputin / Painter Man (նիդեր.). Ultratop 50. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
  25. Nyman, Jake (2005). Suomi soi 4: Suuri suomalainen listakirja (ֆիններեն) (1st ed.). Helsinki: Tammi. ISBN 951-31-2503-3.
  26. Musicline.de — Chartverfolgung — Boney M. — Rasputin (գերմ.). Media Control Charts. PhonoNet GmbH.
  27. Racca, Guido (2019). M&D Borsa Singoli 1960–2019 (իտալերեն). ISBN 9781093264906.
  28. Nederlandse Top 40 - week 38, 1978 (նիդեր.). Stichting Nederlandse Top 40.
  29. Dutchcharts.nl — Boney M. — Rasputin / Painter Man (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch.
  30. Charts.org.nz — Boney M. — Rasputin. Top 40 Singles. Hung Medien.
  31. Norwegiancharts.com — Boney M. — Rasputin. VG-lista. Hung Medien.
  32. Salaverri, Fernando (2005 թ․ սեպտեմբեր). Sólo éxitos: año a año, 1959–2002 (1st ed.). Spain: Fundación Autor-SGAE. ISBN 84-8048-639-2.
  33. Boney M. — Rasputin swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien.
  34. Boney M: Artist Chart History Official Charts Company.
  35. «Top Singles (Week 17, 2021)». SNEP. Վերցված է 2021 թ․ մայիսի 3-ին.
  36. Archívum — Slágerlisták — MAHASZ — Magyar Hanglemezkiadók Szövetsége (հունգարերեն). Single (track) Top 10 lista. Magyar Hanglemezkiadók Szövetsége.
  37. «Veckolista Heatseeker, vecka 5» (շվեդերեն). Sverigetopplistan. Վերցված է 2021 թ․ մայիսի 30-ին.
  38. Illegal name entered Boney M 2/Boney+M+2/chart?f=1234 Boney M 2 Album & Song Chart History Billboard Dance/Electronic Songs for Boney M 2.
  39. Kent, David (1993). Australian Chart Book 1970–1992 (illustrated ed.). St Ives, N.S.W.: Australian Chart Book. էջ 430. ISBN 0-646-11917-6.
  40. «Kent Music Report No 236 – 1 January 1979 > National Top 100 Singles for 1978». Kent Music Report. Վերցված է 2022 թ․ հունվարի 8-ին – via Imgur.com.
  41. «Jahreshitparade Singles 1978». austriancharts.at. Վերցված է 2021 թ․ հուլիսի 8-ին.
  42. «Jaaroverzichten 1978». Ultratop. Վերցված է 2021 թ․ հուլիսի 8-ին.
  43. «Top 100 Single-Jahrescharts». GfK Entertainment (German). offiziellecharts.de. Վերցված է 2021 թ․ հուլիսի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  44. «Top 100-Jaaroverzicht van 1978». Dutch Top 40. Վերցված է 2021 թ․ հուլիսի 8-ին.
  45. «Jaaroverzichten – Single 1978». dutchcharts.nl. Վերցված է 2021 թ․ հուլիսի 8-ին.
  46. «Schweizer Jahreshitparade 1978». hitparade.ch. Վերցված է 2021 թ․ հուլիսի 8-ին.
  47. «Top de l'année Top Singles 2021» (ֆրանսերեն). SNEP. Վերցված է 2022 թ․ ապրիլի 14-ին.
  48. «ARIA Charts – Accreditations – 2022 Singles». Australian Recording Industry Association. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  49. «Canadian single certifications – Boney M – Rasputin». Music Canada.
  50. Syndicat National de l'Édition Phonographique (SNEP). Fabrice Ferment (ed.). «TOP – 1978». 40 ans de tubes : 1960–2000 : les meilleures ventes de 45 tours & CD singles (ֆրանսերեն). OCLC 469523661. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 18-ին – via Top-France.fr.
  51. Sampson, Jim (1979 թ․ հունվարի 6). «Record World International - Germany» (PDF). Record World. էջ 51. ISSN 0006-2510. Վերցված է 2023 թ․ մայիսի 18-ին.
  52. «Italian single certifications – Boney M. – Rasputin» (Italian). Federazione Industria Musicale Italiana.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  53. «British single certifications – Boney M. – Rasputin». British Phonographic Industry.
  54. «TURISAS – premiere Rasputin video clip!». Turisas.com. 2007 թ․ սեպտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 9-ին.
  55. «TURISAS – TO RELEASE 'RASPUTIN' AS A SINGLE». Turisas.com. 2007 թ․ հուլիսի 31. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 9-ին.
  56. «ARIA Top 50 Singles Chart». Australian Recording Industry Association. 2021 թ․ օգոստոսի 9. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 6-ին.
  57. Majestic X Boney M. — Rasputin Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien.
  58. Ultratop.be — Majestic X Boney M. — Rasputin (նիդեր.). Ultratop 50. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
  59. Ultratop.be — Majestic X Boney M. — Rasputin (ֆր.). Ultratop 40. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
  60. Illegal name entered Majestic/Majestic/chart?f=793 Majestic Album & Song Chart History Canadian Hot 100 for Majestic.
  61. ČNS IFPI (չեխ.). Hitparáda – Digital Top 100 Oficiální. IFPI Czech Republic. Note: insert 202127 into search.
  62. Finnishcharts.com — Majestic, Boney M. — Rasputin. Finland’s Official List
  63. Musicline.de — Chartverfolgung — Majestic x Boney M. — Rasputin (գերմ.). Media Control Charts. PhonoNet GmbH.
  64. Archívum — Slágerlisták — MAHASZ — Magyar Hanglemezkiadók Szövetsége (հունգարերեն). Dance Top 40 lista. Magyar Hanglemezkiadók Szövetsége.
  65. Archívum — Slágerlisták — MAHASZ — Magyar Hanglemezkiadók Szövetsége (հունգարերեն). Single (track) Top 10 lista. Magyar Hanglemezkiadók Szövetsége.
  66. "Archívum – Slágerlisták – MAHASZ" (հունգարերեն). Stream Top 40 slágerlista. Magyar Hanglemezkiadók Szövetsége.
  67. «Top Singoli – Classifica settimanale WK 26» (Italian). Federazione Industria Musicale Italiana. Վերցված է 2021 թ․ հուլիսի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  68. «2021 25-os SAVAITĖS (birželio 18-24 d.) SINGLŲ TOP100» (լիտվերեն). AGATA. 2021 թ․ հունիսի 25. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 25-ին.
  69. Nederlandse Top 40 - week 20, 2021 (նիդեր.). Stichting Nederlandse Top 40.
  70. Dutchcharts.nl — Majestic X Boney M. — Rasputin (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch.
  71. «VG-lista – Topp 20 Single 2021-28». VG-lista. Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.
  72. Listy bestsellerów, wyróżnienia: Związek Producentów Audio-Video. Polish Airplay Top 20. ZPAV.
  73. Arvunescu, Victor (2021 թ․ մայիսի 10). «Piesa asta o să te prindă şi pe tine!» [Top Airplay 100 – This song will get you too!] (Romanian). Un site de muzică. Վերցված է 2021 թ․ մայիսի 10-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  74. SNS IFPI (սլովակ.). Hitparáda — RADIO TOP100 Oficiálna. IFPI Czech Republic. Примечание: вставьте в строку поиска 202128. Ստուգվել է 19 July 2021.
  75. «ČNS IFPI». IFPI ČR. Note: Select SK SINGLES DIGITAL TOP 100 and insert 202127 into search. Վերցված է 2021 թ․ հուլիսի 12-ին.
  76. «Veckolista Singlar, vecka 26» (շվեդերեն). Sverigetopplistan. Վերցված է 2021 թ․ հուլիսի 2-ին.
  77. Majestic X Boney M. — Rasputin swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien.
  78. Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company.
  79. Archive Chart UK Dance Chart. The Official Charts Company.
  80. Illegal name entered Boney M 2/Boney+M+2/chart?f=1234 Boney M 2 Album & Song Chart History Billboard Dance/Electronic Songs for Boney M 2.
  81. «ARIA Top 100 Singles for 2021». Australian Recording Industry Association. Վերցված է 2022 թ․ հունվարի 11-ին.
  82. «Ö3-Austria Top40 Single-Jahrescharts 2021». Ö3 Austria Top 40. 2019 թ․ նոյեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 2-ին.
  83. «Jaaroverzichten 2021». Ultratop. Վերցված է 2022 թ․ հունվարի 5-ին.
  84. «Rapports annuels 2021». Ultratop. Վերցված է 2022 թ․ հունվարի 5-ին.
  85. «Dance Top 100 - 2021». Mahasz. Վերցված է 2022 թ․ փետրվարի 5-ին.
  86. «Single Top 100 – eladási darabszám alapján – 2021» (հունգարերեն). Mahasz. Վերցված է 2022 թ․ փետրվարի 1-ին.
  87. «Top 100-Jaaroverzicht van 2021» (հոլանդերեն). Dutch Top 40. Վերցված է 2022 թ․ հունվարի 4-ին.
  88. «Jaaroverzichten – Single 2021» (հոլանդերեն). MegaCharts. Վերցված է 2022 թ․ հունվարի 4-ին.
  89. «"Friday" Riton i Nightcrawlers z udziałem Mufasa & Hypemana – radiowym numerem jeden w 2021 roku» (լեհերեն). Polish Society of the Phonographic Industry. Վերցված է 2022 թ․ հունվարի 27-ին.
  90. «Schweizer Jahreshitparade 2021». hitparade.ch. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 27-ին.
  91. «End of Year Singles Chart Top 100 – 2021». Official Charts Company. Վերցված է 2022 թ․ հունվարի 5-ին.
  92. «Hot Dance/Electronic Songs – Year-End 2021». Billboard. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 3-ին.
  93. «Jaaroverzichten 2022» (հոլանդերեն). Ultratop. Վերցված է 2023 թ․ հունվարի 13-ին.
  94. «ARIA Charts – Accreditations – 2021 Singles». Australian Recording Industry Association. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  95. «Ultratop − Goud en Platina – singles 2022». Ultratop. Hung Medien.
  96. «Danish single certifications – Majestic & Boney M – Rasputin». IFPI Danmark.
  97. «Gold-/Platin-Datenbank (Majestic & Boney M.; 'Rasputin' (German). Bundesverband Musikindustrie.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  98. «Italian single certifications – Majestic & Boney M – Rasputin» (Italian). Federazione Industria Musicale Italiana.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  99. «The Official Swiss Charts and Music Community: Awards ('Rasputin'. IFPI Switzerland. Hung Medien.
  100. «British single certifications – Majestic & Boney M – Rasputin». British Phonographic Industry.
  101. Sleepy Sleepers - The Mopott Show(անգլ.) Discogs կայքում
  102. Mona Carita - Rasputin(անգլ.) Discogs կայքում
  103. «Rasputin - song by We Are The Union». Վերցված է 2021 թ․ մարտի 30-ին – via Spotify.
  104. Verma, Anurag (2016 թ․ նոյեմբերի 23). «28 Bollywood Songs That You Didn't Know Were Copied Or 'Inspired'». HuffPost. India. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
  105. «Perfect scores». The Hindu. 2008 թ․ նոյեմբերի 22. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
  106. «ยิ่งเมายิ่งมัน - สุชาติ เทียนทอง (Official Audio)». YouTube.
  107. «Pritam buys Boney M's Rasputin's rights». The Times of India. 2012 թ․ փետրվարի 3. Վերցված է 2012 թ․ փետրվարի 6-ին.
  108. Ahmet'le Ergun dans ediyor - Seksenler 1.Bölüm (թուրքերեն), Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 21-ին
  109. Whitbrook, James (2022 թ․ հոկտեմբերի 24). «Doctor Who Ends Jodie Whittaker's Era With an Infuriating Mess». Gizmodo. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]