Pray (երգ, Սեմ Սմիթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Pray»
Սեմ Սմիթ և Լոջիքի երգը
Ժանրգոսպել
ԼեյբլCapitol Records

«Pray», անգլիացի երգիչ և երգահան Սեմ Սմիթի երգը։ Գրվել է Սմիթի, Լարենս Դոփսոնի, Դարիլ Փիրսոնի, Թիմբալենդի, Ջոս Վալասքուզի և Ջիմի Նեյփսի կողմից, պրոդյուսերներն են Թիմբալենդը, Նեյփսը և Սթիվ Ֆիթզմորիսը։ Երգը թողարկվել է 2017 թվականի հոկտեմբերի 6-ին՝ Capitol Records-ի միջոցով՝ որպես Սմիթի The Thrill of It All (2017) երկրորդ ստուդիական ալբոմի գովազդային սինգլ[1][2][3]։ Երգի նոր տարբերակը, որտեղ հանդես է գալիս նաև ռեփեր Logic-ը, թողարկվել է 2018 թվականի մարտի 29-ին՝ որպես The Thrill of It All ալբոմի երրորդ սինգլ[4]։

Բեքգրաունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հոկտեմբերի 4-ին Սմիթը սոցիալական կայքերում հրապարակում է երգի թիզերը՝ հրապարակման ամսաթվի հետ միասին[5]։ Դրանից հետո թվիթել է հետևյալ գրությունը․ «Հույս ունեմ հավանեցիք 'Pray'-ը, կարծում եմ այն կդառնա ձեր ընկերը այն մութ գիշերներին, երբ դուք ձեզ միայնակ և ճնշված կզգաք։ Բոլորիդ սիրում եմ շատ»[6]։ Billboard-ին տված հարցազրույցում նշել է, որ երգի գաղափարը ծագել է այն ժամանակ, երբ Սմիթը, բարեգործական կազմակերպություն War Child-ի հետ գտնվում էր Իրաքում. «Ես հինգ օր անցկացրել եմ Մոսուլում և վերադարձել ճնշված, քանի որ իմացել եմ մի փոքր աշխարհի և ուրիշ մարդկանց ապրելաձևի մասին։ Հիշեցի հանճարեղ Նինա Սիմոնի խոսքերը. շատ կարևոր է կարողանալ պատմել այն ժամանակահատվածի մասին, որտեղ դու ապրում ես։ Ես չեմ արել դա, ես ընդամենը գրել եմ մի փունջ երգեր սիրո մասին։ Այդ պատճառով էլ ես ցանկանում եմ գրել այն մասին, թե ինչպես բացվեցին իմ աչքերը 25 տարեկան հասակում, ինչ է կատարվում աշխարհի մյուս ծայրին, և որ վերջինս ոչ միշտ է հաճելի»[7]։

Քննադատների արձագանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանիել Քրեփսը Rolling Stone-ից "Pray"-ը անվանել է «Ավետարանից ոգեշնչված երգ», որը «վերցվել է նոթատետրից, և բարձրաձայնվել Թիմբալենդի բիթի շնորհիվ»[8]։ Ուինստոն Քուք-Ուիլսոնը՝ Spin ամսագրից, նկատել է, որ այն «կիսով չափ R&B է, կիսով չափ էլ ավետարանական խառնուրդ»[9]։ Նիք Րեիլին՝ NME-ից գրել է. «Այս հոգին ներթափանցող երգը, որի պրոդյուսերական պարտականությունները վստահվել են Թիմբալենդին, ամբողջական է դառնում իր հզոր բեք վոկալով»[10]։ Ալեքս Ռոզը՝ Vice ամսագրից, նկարագրել է երգը որպես «ոգով լի դանդաղ տեմպով բալլադ, որը ցույց է տալիս Սմիթի վոկալային հնարավորությունները և մի փոքր ողբերգություն է խնդրում», դա գրելով նա երգը համեմատել է "Too Good at Goodbyes"-ի հետ[11]։ Լորեն Օ'Նեիլը՝ նույն հրատարակությունից, գրել է, որ այն «հետևում է "Too Good at Goodbyes" երգի կառուցվածքին, այն Սմիթի ձայնը ավելի «գուշակելի» է դարձնում», ինչը նա ամոթալի է համարում[12]։ Մայք Ուոզը՝ Idolator ամսագրից, գրել է, որ երգը «ներկայացնում է Սմիթի ձայնը՝ հիփ հոփի միջոցով, և վերջապես բացահայտում է երգչին՝ աշխարհի խնդիրների մասին երգելիս»[13]։

Կենդանի կատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հոկտեմբերի 7-ին Սեմ Սմիթը կատարում է "Pray" և "Too Good at Goodbyes" երգերը Saturday Night Live-ի եթերում[14][15]։

Անձնակազմն ու պաշտոնները[խմբագրել | խմբագրել կոդը]

Տվյալները բերված են Tidal ծառայությունից[16]

Շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շքերթ (2017–18) Զբաղեցրած
Հորիզոնականը
Ավստրալիա ARIA[17] 41
Ավստրիա Ö3 Austria Top 75[18] 71
Բելգիա Ultratip Flanders[19] 7
Բելգիա Ultratip Wallonia[20] 5
Կանադա Canadian Hot 100[21] 44
Չեխիա Singles Digitál Top 100[22] 40
Դանիա Tracklisten[23] 38
Ֆրանսիա SNEP[24] 126
IRMA[25]
Իտալիա Իտալիա (FIMI)[26] 98
Նիդերլանդներ Նիդերլանդներ (Dutch Top 40 Tipparade)[27] 10
Նիդերլանդներ Mega Single Top 100[28] 47
Նոր Զելանդիա RIANZ[29] 32
Ֆիլիպիններ Ֆիլիպիններ (Philippine Hot 100)[30] 78
Պորտուգալիա (AFP)[31]
Շոտլանդիա Scottish Singles Top 40[32] 34
Սլովակիա Singles Digitál Top 100[33] 31
Շվեդիա Sverigetopplistan[34] 42
Շվեյցարիա Schweizer Hitparade[35] 27
Միացյալ Թագավորություն UK Singles Chart[36] 26
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Billboard Hot 100[37] 55
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Adult Contemporary (Billboard)[38] 23
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Pop Songs (Billboard)[39] 34

Սերտիֆիկացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Ավստրալիա (ARIA)[40] Gold 35 000^
Բրազիլիա (ABPD)[41] Gold 20,000*
Կանադա (Music Canada)[42] Gold 0^
Շվեդիա (GLF)[43] Gold 4 000 000x
Մեծ Բրիտանիա (BPI)[44] Silver 200 000^
ԱՄՆ (RIAA)[45] Gold 500 000^

^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Թողարկման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Ամսաթիվ Ձևաչափ Տարբերակ Լեյբլ Ծանոթագրություն
Worldwide 2018 թվականի մարտի 29 Թվային ներբեռնում featuring Logic Capitol [46]
2018 թվականի ապրիլի 27 MK Mix [47]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bianca, Garwood (2017 թ․ հոկտեմբերի 9). «Sam Smith Shares "Pray" and Announces 'The Thrill of It All'». Ebony. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 15-ին.
  2. Jem, Aswad (2017 թ․ հոկտեմբերի 6). «Sam Smith Drops Song 'Pray,' Album Due Nov. 3». Variety. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 15-ին.
  3. David, Renshaw (2017 թ․ հոկտեմբերի 6). «Sam Smith teams with Timbaland for "Pray"». The Fader. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 15-ին.
  4. Smith, Sam [@samsmithworld] (March 27, 2018). «My new single is PRAY feat. @Logic301 I am so excited for you to hear this new version of one of my favourite tracks on the album. It was an absolute pleasure to collaborate with Logic to create this, such an incredible artist x Released Thursday» (Թվիթ) – via Թվիթթեր.
  5. Joshua, Espinoza (2017 թ․ հոկտեմբերի 6). «Sam Smith Announces Title of New Album, Releases Second Single "Pray"». Complex. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 15-ին.
  6. Michael, Lewittes (2017 թ․ հոկտեմբերի 9). «Watch Sam Smith Perform 'Pray' And 'Too Good At Goodbyes' On 'SNL'». iHeartRadio. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 15-ին.
  7. Joe, Lynch (2017 թ․ հոկտեմբերի 8). «Sam Smith Brings 'Too Good at Goodbyes,' 'Pray' to 'Saturday Night Live'». Billboard. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 15-ին.
  8. Daniel, Kreps (2017 թ․ հոկտեմբերի 6). «Sam Smith Details New LP 'The Thrill of It All,' 2018 Tour». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 15-ին.
  9. Winston, Cook-Wilson (2017 թ․ հոկտեմբերի 6). «Sam Smith – "Pray"». Spin. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 15-ին.
  10. Nick, Reilly (2017 թ․ հոկտեմբերի 6). «Sam Smith releases new single 'Pray' and announces second album». NME. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 15-ին.
  11. Alex, Ross (2017 թ․ հոկտեմբերի 8). «Here's Sam Smith Performing "Too Good at Goodbyes" and "Pray" on 'SNL'». Noisey. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 15-ին.
  12. Lauren, O'Neill (2017 թ․ հոկտեմբերի 7). «Sam Smith is Peak Sam Smith on His New Song with Timbaland, "Pray"». Noisey. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 15-ին.
  13. Mike, Wass (2017 թ․ հոկտեմբերի 9). «Sam Smith Performs "Too Good At Goodbyes" & "Pray" On 'SNL'». Idolator. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 15-ին.
  14. Abel, Shifferaw (2017 թ․ հոկտեմբերի 8). «Watch Sam Smith's Stunning Performance of "Pray" and "Too Good at Goodbyes" on 'SNL'». Complex. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 15-ին.
  15. Tyler, Schmitt (2017 թ․ հոկտեմբերի 8). «Watch Sam Smith Perform Songs from New Album on 'SNL'». Variance. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 15-ին.
  16. «Pray / Sam Smith TIDAL». Tidal. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 15-ին.
  17. Australian-charts.com — Sam Smith — Pray. ARIA Top 50 Singles. Hung Medien. Ստուգվել է 11 November 2017.
  18. Sam Smith — Pray Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien. Ստուգվել է 15 November 2017.
  19. Ultratop.be — Sam Smith — Pray (նիդեր.). Ultratip. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է 24 February 2018.
  20. Ultratop.be — Sam Smith — Pray (ֆր.). Ultratip. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է 1 May 2018.
  21. Sam Smith Album & Song Chart History Canadian Hot 100 for Sam Smith. Ստուգվել է 17 October 2017.
  22. ČNS IFPI (չեխ.). Hitparáda – Digital Top 100 Oficiální. IFPI Czech Republic. Note: insert 201741 into search. Ստուգվել է 17 October 2017.
  23. Danishcharts.com — Sam Smith — Pray. Tracklisten. Hung Medien. Ստուգվել է 15 November 2017.
  24. Lescharts.com — Sam Smith — Pray (ֆր.). French Singles Chart. Hung Medien. Ստուգվել է 3 November 2017.
  25. "The Irish Charts – Search Results – Sam Smith". Irish Singles Chart. Ստուգվել է 11 November 2017.
  26. «Classifica settimanale WK 45» (Italian). Federazione Industria Musicale Italiana. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  27. «Top 40 NL: Sam Smith - Pray» (Dutch). Stichting Nederlandse Top 40. 2017 թ․ նոյեմբերի 25. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  28. Dutchcharts.nl — Sam Smith — Pray (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է 18 November 2017.
  29. Charts.org.nz — Sam Smith — Pray. Top 40 Singles. Hung Medien. Ստուգվել է 10 November 2017.
  30. «BillboardPH Hot 100». Billboard Philippines. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 18-ին.
  31. "Portuguesecharts.com – Sam Smith – Pray". AFP Top 100 Singles. Retrieved 22 November 2017.
  32. Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company. Ստուգվել է 11 November 2017.
  33. SNS IFPI (սլովակ.). Hitparáda – Singles Digital Top 100 Oficiálna. IFPI Czech Republic. Note: insert 201745 into search. Ստուգվել է 14 November 2017.
  34. Swedishcharts.com — Sam Smith — Pray. Singles Top 60. Hung Medien. Ստուգվել է 11 November 2017.
  35. Sam Smith — Pray swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien. Ստուգվել է 16 October 2017.
  36. Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company. Ստուգվել է 11 November 2017.
  37. Sam Smith Album & Song Chart History Billboard Hot 100 for Sam Smith. Ստուգվել է 17 October 2017.
  38. Sam Smith Album & Song Chart History Billboard Adult Contemporary for Sam Smith. Ստուգվել է 12 February 2018.
  39. Sam Smith Album & Song Chart History Billboard Pop Songs for Sam Smith. Ստուգվել է 5 June 2018.
  40. «ARIA Charts – Accreditations – 2018 Singles». Australian Recording Industry Association. {{cite web}}: |access-date= requires |url= (օգնություն); Missing or empty |url= (օգնություն)
  41. «Brazilian single certifications – Sam Smith – Pray» (Portuguese). Pro-Música Brasil. Վերցված է 14 September 2018-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  42. «Canadian single certifications – Sam Smith – Pray». Music Canada. Վերցված է 11 January 2018-ին.
  43. certweek IS REQUIRED FOR SWEDISH CERTIFICATIONS.
  44. «British single certifications – Sam Smith – Pray». British Phonographic Industry. Վերցված է 11 May 2018-ին. Select singles in the Format field. Select Silver in the Certification field. Type Pray in the "Search BPI Awards" field and then press Enter.
  45. «American single certifications – Sam Smith – Pray». Recording Industry Association of America. Վերցված է 14 August 2018-ին.
  46. «Pray (feat. Logic) – Single by Sam Smith». iTunes Store. 2018 թ․ մարտի 29. Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
  47. «Pray (MK Mix) – Single by Sam Smith». iTunes Store. 2018 թ․ ապրիլի 27. Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]