The Thrill of It All (ալբոմ, Սեմ Սմիթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
The Thrill of It All
The Thrill of It All (ալբոմ, Սեմ Սմիթ).png
Սեմ Սմիթի
Թողարկված3 նոյեմբերի, 2017 թվական
Ժանրփոփ երաժշտություն
Տևողություն35:38
ԼեյբլCapitol Records
ՊրոդյուսերԹիմբալենդ

The Thrill of It All, անգլիացի երգիչ և երգահան Սեմ Սմիթի երկրորդ ստուդիական ալբոմը[1]։ Թողարկվել է 2017 թվականի նոյեմբերի 3-ին Capitol Records լեյբլում[2]։

Նախապայմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հոկտեմբերի 6-ին Սեմը թվիթթերյան իր էջում հայտարարել է, որ իր երկրորդ՝ «The Thrill of It All» ալբոմը թողարկվելու էր 2017 թվականի նոյեմբերի 3-ին[3]: Սա Սեմի երկրորդ թողարկվող ալբոմն էր իր՝ մեծ հաջողություն ունեցած «In the Lonely Hour» դեբյուտային ալբոմից հետո, որը թողարկվել է 2014 թվականին և վաճառվել ավելի քան 12 միլիոն օրինակով ամբողջ աշխարհում։

Սինգլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Too Good at Goodbyes» երգը թողարկվել է 2017 թվականի սեպտեմբերի 8-ին որպես ալբոմի լիդ սինգլ։ Սինգլը գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը և ընդգրկվել ամերիկյան հիթ-շքերթի լավագույն հնգյակում։

2017 թվականի նոյեմբերի 3-ին՝ ալբոմի թողարկման օրը, «One Last Song» սինգլն ուղարկվել է բրիտանական ռադիո որպես ալբոմի երկրորդ սինգլ[4][5]։

2018 թվականի մարտի 27-ին Սեմը հայտարարել է, որ իր «Pray» երգը կթողարկվի որպես ալբոմի երրորդ սինգլ։ «Pray» սինգլը համագործակցություն է ամերիկացի ռեփեր Լոջիքի հետ։ Սինգլը թողարկվել է 2018 թվականի մարտի 29-ին[6]։

«Baby, You Make Me Crazy» սինգլը թողարկվել է 2018 թվականի հունիսի 29-ին որպես ալբոմի չորրորդ սինգլ[7]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնագիտական վարկանիշ
Aggregate scores
Աղբյուր Վարկանիշ
Metacritic 72/100[8]
Վերլուծություններ
Աղբյուր Վարկանիշ
AllMusic 3.5/5 stars[9]
The Daily Telegraph 4/5 stars[10]
Entertainment Weekly B[11]
The Guardian 3/5 stars[12]
The Independent 4/5 stars[13]
NME 4/5 stars[14]
The Observer 2/5 stars[15]
Pitchfork 5.8/10[16]
Rolling Stone 4/5 stars[17]
Slant Magazine 3.5/5 stars[18]

«The Thrill of It All» ալբոմը երաժշտական քննադատների կողմից արժանացել է հիմնականում դրական արձագանքների։ «Metacritic» կայքն ալբոմին տվել է 72 միավոր 100 հնարավորից[8]։

«The Daily Telegraph»-ից Նեյլ Մաքքորմիքը ալբոմին տվել է չորս աստղ։ Նա շատ բարձր է գնահատել Սեմի վոկալային տվյալները՝ դրանք կոչելով «գերբնական»[10]։

«The Independent»-ից Էնդի Գիլլը նույնպես ալբոմին տվել է չորս աստղ և կիսվել է իր դրական կարծիքով[13]։

«Rolling Stone»-ից Ուիլ Հերմեսը դրական կարծիք է հայտնել ալբոմի վերաբերյալ՝ այն գնահատելով չորս աստղ[17]։

Մեկ այլ դրական կարծիք է հայտնել «NME»-ից Նիք Լևայնը, ով Սմիթին համեմատել է Ադելի հետ և ասել․ «Նրանք, երգելով հուզական բալլադներ, երկուսն էլ հասել են անհավանական հաջողության, ինչը միավորել է մեծաթիվ ունկընդիրների։ Բայց Ադելի «25» ալբոմի նման սա անհերքելիորեն ստացված ալբոմ է, որը կվաճառվի բազմաթիվ օրինակներով»[14]։

Կոմերցիոն հաջողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«The Thrill of It All» երգը գլխավորել է բրիտանական ալբոմների հիթ-շքերթը թողարկման առաջին իսկ շաբաթում՝ վաճառվելով ավելի քան 97 հազար օրինակով[19][20][21]։

Ավստրալիայում ալբոմը միանգամից զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։ Այսպիսի արդյունք է գրանցվել նաև Սեմ Սմիթի առաջին՝ «In the Lonely Hour» ալբոմի ալբոմը[22] Ալբոմն իռլանդական հիթ-շքերթում զբաղեցրել է առաջին հորիզանականը[23]:

Ալբոմն ընդգրկվել է Billboard 200 հիթ-շքերթում՝ վաճառվելով ավելի քան 185 հազար օրինակով։ Հաջորդ շաբաթ ալբոմն զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը[24]։ Կանադական հիթ-շքերթում ալբոմն զբաղեցրեց առաջին հորիզոնականը՝ վաճառվելով 16000 օրինակով[25]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Nick Duerden (հոկտեմբերի 6, 2017)։ «Sam Smith on His Recent Struggles, Triumphant Return and Having His Eyes Opened in Iraq»։ Billboard։ Վերցված է հոկտեմբերի 6, 2017 
  2. Rob Copsey (հոկտեմբերի 6, 2017)։ «Sam Smith will release his new album The Thrill Of It All on November 3»։ Official Charts Company։ Վերցված է հոկտեմբերի 6, 2017 
  3. «Twitter»։ Twitter։ Վերցված է հոկտեմբերի 29, 2017 
  4. «BBC - Radio 1 - Playlist»։ BBC Radio 1։ Վերցված է նոյեմբերի 3, 2017 
  5. Lewis Corner (նոյեմբերի 3, 2017)։ «Listen to Sam Smith's new single One Last Song, and new album The Thrill Of It All»։ Gay Times։ Վերցված է նոյեմբերի 3, 2017 
  6. samsmithworld (27 March 2018)։ «My new single is PRAY feat. @Logic301 I am so excited for you to hear this new version of one of my favourite tracks on the album. It was an absolute pleasure to collaborate with Logic to create this, such an incredible artist x Released Thursday» (Թվիթ)։ Վերցված է 28 March 2018 
  7. samsmithworld (27 March 2018)։ «My new single is PRAY feat. @Logic301 I am so excited for you to hear this new version of one of my favourite tracks on the album. It was an absolute pleasure to collaborate with Logic to create this, such an incredible artist x Released Thursday» (Թվիթ) 
  8. 8,0 8,1 «Critic Reviews for The Thrill of It All - Metacritic»։ Metacritic։ Վերցված է 15 November 2017  Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «MC» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  9. Andy Kellman (3 November 2017)։ «AllMusic Review by Andy Kellman»։ AllMusic։ Վերցված է 11 November 2017 
  10. 10,0 10,1 Neil McCormick (3 November 2017)։ «Sam Smith, The Thrill of It All, review: forget the soggy lyrics, stay for the supernatural vocals»։ The Daily Telegraph։ Վերցված է 7 November 2017  Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «The Daily Telegraph» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  11. Eric Renner Brown (2 November 2017)։ «Sam Smith's unadventurous The Thrill of It All doesn't live up to its name»։ Entertainment Weekly։ Վերցված է 10 November 2017 
  12. Alexis Petridis (2 November 2017)։ «Sam Smith: The Thrill of It All review – sanitised soul meets genuine despair»։ The Guardian։ Վերցված է 3 November 2017 
  13. 13,0 13,1 Andy Gill (1 November 2017)։ «Album reviews: Sam Smith – The Thrill of It All, Stereophonics – Scream Above the Sounds, Maroon 5 – Red Pill Blues»։ The Independent։ Վերցված է 7 November 2017  Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «independent» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  14. 14,0 14,1 Nick Levine (3 November 2017)։ «Sam Smith – 'The Thrill of It All' Review»։ NME։ Վերցված է 7 November 2017  Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «NME» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  15. Kitty Empire (2 November 2017)։ «Sam Smith: The Thrill of It All review – moping by numbers»։ The Observer։ Վերցված է 11 November 2017 
  16. Jamieson Cox (7 November 2017)։ «The Thrill of It All»։ Pitchfork։ Վերցված է 7 November 2017 
  17. 17,0 17,1 Will Hermes (2 November 2017)։ «Review: Sam Smith Makes His Lonely Hours Feel Universal on a Great LP»։ Rolling Stone։ Վերցված է 7 November 2017  Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «Rolling Stone» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  18. Josh Hurst (31 October 2017)։ «Sam Smith: The Thrill of It All –Album Review»։ Slant Magazine։ Վերցված է 10 November 2017 
  19. Rob Copsey (նոյեմբերի 10, 2017)։ «Sam Smith's The Thrill Of It All debuts at Number 1 on the Official Albums Chart: "This is a dream come true"»։ Official Charts Company։ Վերցված է նոյեմբերի 10, 2017 
  20. Alan Jones (նոյեմբերի 10, 2017)։ «Official Charts Analysis: Sam Smith debuts at No.1 just short of 100,000 sales»։ Music Week։ Վերցված է նոյեմբերի 12, 2017 
  21. Copsey Rob (դեկտեմբերի 15, 2017)։ «Ed Sheeran scores the rare Official Chart double as Perfect and Divide claim Number 1»։ Official Charts Company։ Վերցված է դեկտեմբերի 15, 2017 
  22. «P!nk's Beautiful Trauma holds #1 for fourth week»։ Australian Recording Industry Association։ նոյեմբերի 11, 2017։ Վերցված է նոյեմբերի 11, 2017 
  23. «irish-charts.com – Discography Sam Smith»։ Hung Medien։ Վերցված է նոյեմբերի 11, 2017 
  24. Caulfield Keith (նոյեմբերի 20, 2017)։ Taylor Swift's 'Reputation' Debuts at No. 1 on Billboard 200 Albums Chart։ Billboard։ Վերցված է նոյեմբերի 20, 2017 
  25. «Christmas Albums Hot On The Chart, And So Is Sam Smith»։ FYIMusicNews։ նոյեմբերի 12, 2017։ Վերցված է նոյեմբերի 13, 2017